29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սլովակիայում ոստիկանությունը ձերբակալել է մարդակերության համար մեղադրվող մի տղամարդու, որն իր զոհերին գտնում էր ինտերնետի միջոցով: Վերջինս կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններից մեկը վիրավորվել է, սակայն ինքն էլ հասցրել է կրակել մարդակերի ուղղությամբ:
Ինտերնետի միջոցով մարդակերը ծանոթացել էր ինքնասպանություն գործելու ցանկություն հայտնած շվեյցարացու հետ և համոզել նրան, որ մահը մահ է, ավելի լավ է՝ ինքը սպանի նրան, սպանելուց հետո էլ համտեսի նրա միսը: Շվեյցարացին սկզբում համաձայնել էր, հետագայում վախեցել էր և մարդակերի մասին հայտնել ոստիկանությանը:
Շվեյցարացու փոխարեն ոստիկաններն էին ներկայացել ժամադրավայր, սակայն մարդակերը հասցրել էր 7 անգամ կրակել ոստիկաններից մեկի ուղղությամբ:
Ձերբակալված մարդակերը 43 տարեկան է: Նա ապրում է Սոկոլ գյուղում՝ իր երկու դստրիկների հետ:
Ֆեյսբուքում ինչեր ասես որ չես տեսնի՝ խմբեր, նախաձեռնություններ, միջոցառումներ, հիմա էլ՝ հարցեր կարող ես տալ ում ուզում ես. Ահարոն Ադիբեկյանը հանգստի պիտի գնա, անելիք չունի: Մի խոսքով՝ ֆեյսբուքահայերին կարիք չկա պատմելու՝ ինչ կա-չկա տարածքում: Իսկ ով ծանոթ չի, ուղղակի ասեմ, որ դա մի վիրտուալ տարածք է, որտեղ կարող ես վիրտուալ անել ամեն ինչ, ինչն առնչվում է ինֆորմացիայի տարածմանը, շփմանը, քարոզին, գովազդին, սոցհարցումներին, նույնիսկ՝ գաղափարախոսության ձևավորմանը: Ֆեյսբուքը խայտաբղետ է և Հայաստանում օգտագործվում է հայավարի, այսինքն՝ քամվում է նրանից ինչքան հնարավոր է շատ: Ու կոմերցիոն, մշակութային, քաղաքական, քաղաքացիական ու մարդասիրական նախաձեռնությունների խաչուղիներում երեկ հանդիպեցի մի միջոցառման, որը սիրային ոլորտից էր:
«ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԱԾ ԱՂՋԿԱՆ…
Այսօր երթուղայինում տեսել եմ ՆՐԱՆ ու շատ եմ հավանել: Մի քիչ էշ եմ եղել ու մի քիչ էլ հարմար չէր… Չեմ ծանոթացել…
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԻՐԵՆ:
Ես իրեն տեսել եմ «55» համարի երթուղայինում, 19:45-ի սահմաններում (մայիսի 7-ին): Նա ուներ գեղեցիկ կապույտ աչքեր….
…Երբ երթուղայինից դուրս էի գալիս… Դուռը մոռացա փակել` ուղեղս ու հոգիս դեռ մնացել էին ԻՐ հետ…
…Խնդրում եմ, տարածեք այս «Event»-ը… գուցեև նա տեսնի… գուցե պատասխանի… գուցե տեսնի, բայց համարի, որ հիմարություն եմ անում… բայց ես ՀՈՒՍՈՎ եմ… որ կտեսնի ու կարձագանքի…
Ամեն դեպքում` ՇԱ՜Տ ԿՈՒԶԵԻ ԻՐ ՀԵՏ ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵԼ: Անչափ շնորհակալ կլինեմ բոլորից, ով ինչ-որ կերպ կօգնի Ինձ ԻՐԵՆ գտնելու հարցում», — գրել էր «Օգնեք գտնել» օգտատերը՝ ընկերոջից խնդրելով նրա կոմերցիոն հաշիվը: Սա, իհարկե, ֆեյսբուքահայերի աչքից չէր կարող վրիպել, քանի որ բոլորն էլ վառված են ֆեյսբուքյան զանազան կոմերցիոն «event»-ներից, ու մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ հավատացողներ ու քմծիծաղ տվողներ, յանի՝ «գիտենք, ախպեր ջան, մենք էդ խաղերը վաղուց խաղացել անցել ենք»: Ես հավատացողներից եմ, քանի որ ուզում եմ մարդկանց մեջ տեսնել լավը, ու մինչև հակառակի մեջ չեմ համոզվում՝ գերադասում եմ վստահել:
Մանավանդ, տրամաբանորեն ի՞նչ կարող է անել այդ տղան, ո՞նց կարող է օգտագործել էդ ամենը, «event»-ը եթե շատ մասնակից ունի, այլևս թույլ չի տալիս նամակներ գրել «բիրիքով», ինչի համար սովորաբար բացվում են խմբերն ու «event»-ները: Մի խոսքով, ես հավատում եմ էդ տղային: Երեկ գիշեր զրուցեցի նրա հետ իր իրական անուն ազգանունով էջից, համոզվեցի որ իրական տղա է ու իրական աղջկա է փնտրում, մի քանի խորհուրդ տվեցի նրան ու խոստացա պատմել իր մասին:
— Ինչի՞ չես ներկայանում քո իսկական անունով, նկարով, ինչի՞ ես մտածում, որ էդ աղջիկը, առանց քո նկարը տեսնելու, կարող է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, և ինչ տղա է փնտրում իրեն: Եթե բացահայտվես, պարզ լինես, ավելի հեշտ կգտնես:
— Եթե բացահայտվեմ, հաստատ կսկսեն շատերը գրել՝ պատեհ-անպատեհ… Վստահ եմ… Չեմ ուզում այդպես լինի… Ամեն դեպքում ամեն ինչ զարգացման փուլում է… Եթե այս կերպ չստացվի, կանցնեմ այլ մեթոդների
— Բայց ինչի՞ չես ուզում նկարդ դնել, վախենում ես՝ ձեռ առնե՞ն:
— Իրականում ինձ լրիվ այլ տեղերից… լրիվ այլ կերպ են ճանաչում… Ես ունեմ այլ աշխատանք… Հաստատ խնդիրներ է առաջացնելու… Ես վստահ եմ…
— Բայց աղջիկը կարող է վիրտուալ տարածքում չի բնակվում, դրա մասին մտածե՞լ ես, ո՞նց կիմանա էս ամենի մասին էդ դեպքում: Լավ չի՞ լինի, որ երթուղայինում հայտարարություն կպցնես կամ կանգնես սպասես էդ նույն կանգառում:
— Դե, եթե տարածվի Ֆեյսբուքում, երևի այնպես կլինի, որ արդյունքում լուրերով էլ կտարածվի, «event»-ի մասին այնքան կխոսեն, որ անկախ ամեն ինչից՝ այդ լուրը կհասնի նրա ականջին: Իսկ երթուղայիններում… մտածել եմ իհարկե, ուզում եմ հայտարարությունը կպցնել այսպես. «Եթե Դու ունես կապույտ աչքեր, եթե Դու օգտվում ես այս երթուղուց, և եթե Դու օգտվել ես այս երթուղուց մայիսի 7-ին, ապա գրանցվիր Facebook-ում` այնտեղ Քեզ սպասում են»:
— Ավելի լավ է հեռախոսահամար թող: Բա որ գտնես, ու պարզվի, որ ինքը սիրած ունի, ի՞նչ կանես:
— Դե ոչինչ.. Եթե սիրած ունի… Փոխադարձ սեր է, և երջանիկ են, ես չեմ խառնվի…
— Իսկ էդ աղջիկը քեզ նայե՞լ է, դու զգացե՞լ ես ինչ-որ բան իր կողմից:
— Ինքը ինձ էր թաքուն նայում, ես՝ իրեն… Ես վստահ եմ, եթե ինքը տեսնի, իմանա, որ իրեն ման եմ գալիս, մի ձևով կկապվի, հաստատ կարձագանքի… Ես կուզեի պարզապես՝ հնարավորինս մեծ մասշտաբով տարածել էլեկտրոնային դաշտում..
Շատ գեղեցիկ պատմություն է… Ուզում եմ էս տղան Ֆեյսբուքով գտնի աղջկան, հավանեն իրար, ուզում եմ գոնե մի ֆեյսբուքյան նախաձեռնություն տեղափոխվի ռեալ կյանք, դառնա իրականություն, ուզում եմ լինի այնպես՝ ոնց ուզում է իմ աղջկա տարիքի էս տղան:
«Ապրեք բոլորդ, ով ինձ աջակցում է… Եթե բանը հասնի դրան, բոլոր «Event»-ի մասնակիցներդ հրավիրված կլինեք հարսանիքի… ու թող սա լինի միակ գովազդը…», խոստանում է տղան:
Ասեմ, որ նրան աջակցում է 965 ֆեսյբուքահայ:
Երեկ Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը, և վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ: Հետաքրքիր է, որ Հայաստանի հաղթանակի հավանականությունը բուքմեյքերները դրական էին գնահատել:
Ստացվեց այնպես, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Վրաստանը, Ադրբեջանը, Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։ Հաղթանակի ամենաբարձր հավանականությունը տրվել էր Ֆրանսիան ներկայացնող Ամորի Վասալիին:
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006-ից: Հիշեցնենք, որ այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: 2007-ին նույն տեղը նվաճեց նաև Հայկոն: 2008-ին Սիրուշոն Հայաստանը ներկայացրեց 4-րդ հորիզոնականում: 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Էմմիի և կազմակերպիչների միջև տհաճ խոսակցություններից հետո Եվա Ռիվասը դարձավ 7-րդը:
Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի TEPCO ընկերությունը երեկ, ատոմակայանի վթարի հետևանքով ծագած չնախատեսված ֆինանսական դժվարությունների հաղթահարման համար, պաշտոնապես օգնություն է խնդրել երկրի կառավարությունից:
Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդեին ուղղված նամակում TEPCO-ի նախագահ Մասատակա Սիմիձուն գրում է, որ ընկերությունն արդեն կարող է թույլատրելի մակարդակով էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին:
Սակայն, ըստ Սիմիձուի, «Ֆուկուսիմա 1»-ի միջուկային ռեակտորների աշխատանքի դադարեցման պատճառով անհրաժեշտ է ավելացնել ջերմաէլեկտրակայաններում նավթի ծախսը, իսկ դրա համար, այս տարվա ընթացքում, կպահանջվի մեկ տրիլիոն իեն, այսինքն՝ առնվազն 8,7 մլրդ եվրո: Նա նշել է նաև, որ ընկերությունը չի կարող ֆինանսական օգնություն խնդրել մասնավոր ֆինանսական ընկերություններից, քանի որ TEPCO-ն ահագին պարտքեր ունի, որոնք անհրաժեշտ է շտապ մարել:
Մայիսի 7-ին ինքնասպան է եղել գերմանացի լուսանկարիչ եւ միլիոնատեր Գյունտեր Սաքսը:
Lenta.ru –հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայի Գշտադ լեռնադահուկային առողջարանի իր առանձնատանը: Սաքսը հայտնի դերասանուհի Բրիջիդ Բարդոյի ամուսինն էր: Նրանք ամուսնացել են 1966 թվականին:
Սաքսի մահվան լուրը տարածել է Բարդոյի հիմնադրամը, որտեղից հայտնել են, թե առայժմ հայտնի չէ, 78-ամյա Սաքսի ինքնասպանության պատճառը:
Գյունտեր Սաքսը շատ հայտնի լուսանկարիչ էր, ում նկարները տպում էին ամենահեղինակավոր հանդեսները:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում 7 միլիոն դոլար արժողության տուն է գնել:
Տունը, որը տեղակայված է 1.5 հազար քառակուսի մետր հողատարածքի վրա, ունի 500 քմ ընդհանուր մակերես: Առանձնատունն ունի հինգ ննջասենյակ, լողավազան, երաժշտական սենյակ և գտնվում է Facebook-ի կենտրոնական գրասենյակից ավտոմեքենայով 10 րոպե հեռավորության վրա:
Բրազիլիայի Գերագույն դատարանը օրինական ընթացք է տվել միասեռ ամուսնություններին: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ նման միություններ կազմող մարդիկ կարող են օգտվել ավանդական ամուսնական զույգերի իրավունքներից: Դատավորներից մեկն ընդգծել է, որ որևէ մեկն իրավունք չունի մարդկանց զրկելու իրավունքներից` միասեռական լինելու պատճառով:
Բրազիլական Սան Պաուլո քաղաքում ավանդաբար միասեռականների շքերթ է անցկացվում, որին կտրականապես դեմ է կաթոլիկ եկեղեցին:
Լատինական Ամերիկայում միասեռականների ամուսնությունն առաջին անգամ օրենքի ուժ է ստացել Ուրուգվայում 2007 թվականին, իսկ 2010 թվականին՝ Արգենտինայում:
UPI գործակալությունը տեղեկացնում է, որ Կուբայի 67-ամյա բնակիչ Խոսե Կաստելար Կայիրոն պատրաստել է 70 մետր (230 ֆութ) երկարությամբ սիգար։
Սա Կայիրոյի առաջին նման գործը չէ: 2001 թ. նա պատրաստել էր 36 ֆութ, 2003-ին՝ 48 ֆութ, իսկ 2008-ին՝ 149 ֆութ երկարությամբ սիգարներ։
Խոսեն սկսել է 70 մետրանոց սիգարը պատրաստել այս տարվա ապրիլի 25-ից և ավարտել մայիսի 3-ին։ Սիգարը պատրաստելու համար նա օգտագործել է իր ֆերմայում աճող բարձրորակ կուբայական ծխախոտահումքը։
Խոսեի 70 մետրանոց սիգարը հավանաբար կներառվի Գինեսի ռեկորդների գրքում։
Սիգարը կարելի է տեսնել Հավանայի զբոսայգիներից մեկում։
Դեռևս 2009 թվականին ամերիկացի աշխարհագրագետ Ջիլեփսին և իր ուսանողները 80 տոկոսանոց ճշգրտությամբ կարողացել են կանխատեսել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրը:
Գիտնականը և իր գործընկերները հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները MIT International Review ամսագրում:
Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից Թոմաս Ջիլեփսին զբաղվում է անհետացման եզրին գտնվող կենդանիների, բույսերի և թռչունների ուսումնասիրմամբ, և նրանց հայտնաբերելու համար գիտնականները հատուկ հավանականության մոդելներ են օգտագործում, որոնք բացառում են տվյալ տեսակների «բնակավայրերի» ամենաանհավանական տեղերը:
Ջիլեփսին և իր ուսանողները ուսումնասիրությունների հիմք են համարել Բեն Լադենի գտնվելու վայրի մասին վերջին հստակ տեղեկությունները և օգտագործել որպես սկզբնակետ:
Դրանից հետո նրանք հայտնաբերել են ահաբեկչի գտնվելու ամենահավանական վայրը և վերլուծել արբանյակներից ստացված տվյալները:
Արդյունքում Ջիլեփսին և իր ուսանողները եզրակացրել են, որ Ուսամա բեն Լադենը գտնվում է խոշոր քաղաքի մերձակայքում, քանի որ նման ապաստարանը հնարավորություն կընձեռի պատսպարվել որևէ գլոբալ աղետի ժամանակ:
Ամերիկացի հայտնի երգչուհի Մերայա Քերին երկվորյակ՝ տղա և աղջիկ է լույս աշխարհ բերել։ Երեխաները լույս աշխարհ են եկել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում շաբաթ օրը։
Հատկանշական է, որ երեխաների ծնունդը համընկել է ամուսինների ամուսնության 3-րդ տարեդարձի հետ։ Քերին ու Քենոնը առաջին անգամ են ծնող դառնում։ Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, երգչուհին հայտարարել է, թե այլևս չի ծրագրում երեխաներ ունենալ։
Քերիի ներկայացուցչի խոսքով՝ մայրն ու երեխանները իրենց լավ են զգում։ Ծննդաբերությունից հետո հիվանդասենյակում հնչել է երգչուհու We belong together երգը։ Առայժմ ծնողները չեն որոշել՝ ինչ անուն դնել երեխաներին։ Քերիի ամուսնու՝ 30-ամյա դերասան Նիկ Քենոնի խոսքով՝ անունները կլինեն «յուրահատուկ, բայց ոչ էքսցենտրիկ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.