23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 6-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վիկտոր Բատուրինին` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` անշարժ գույքի մեքենայությունների մեղադրանքով:
Գործի հարուցման հիմք է հանդիսացել 2008թ. հունիսի սկզբին Բատուրինը իր ծանոթ Իգոր Վաշուրկինին 211 քառ.մետր տարածք է վաճառել 23 միլիոն ռուբլով, սակայն հրաժարվել է հանձնել տարածքը եւ մեկ ուրիշի հետ պայմանագիր է կնքել 1,5 մլն դոլարով: Արդյունքում, ըստ դատախազության, նա 35 միլիոն ռուբլու ապօրինի եկամուտ է ստացել:
Օրերս Գեմանիայում թունավորման դեպքեր էր գրանցվել: Տուժածներից 2000-ը դիմել էր բուժօգնություն ստանալու, իսկ 22-ը մահացել: Գերմանացի բժիշկները, պարզել են, որ մահացու վտանգ ներկայացնող աղիքային վարակի պատճառը ոչ թե վարունգներն էին, այլ ծլած սոյան:
Այդ են վկայում վերջին օրերին կատարված ուսումնասիրության նախնական արդյունքները: Գերմանիայի կառավարության ներկայացուցչն ասել է, որ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ կայանալիք մամլո ասուլիսում:
Վարակի աղբյուրի հայտնաբերումը հնարավոր է դարձել հանգամանքների մանրազնին ուսումնասիրության շնորհիվ: Ենթադրվում է, որ սոյան օգտագործվել որպես հավելում աղցանների համար:
Հ.Գ.Նշենք, որ սոյան կենդանի վերափոխված, կամ մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող այն սննդամթերքի շարքին է դասվում, որոնք չափազանց վտանգավոր են, եթե ոչ մարդու կյանքի, ապա գոնե առողջության համար: Ի դեպ վարունգների մեջ ևս կա ԿՎՕ պարունակող տեսակ: Իսկ սոյան մեր երկրում կոնկրետ երշիկի արտադրության մեջ օգտագործվում է առանց վերահսկողության:
Թբիլիսիում ցուցադրվել է «Օգոստոսի 5 օրերը» հոլիվուդյան ֆիլմը, որը 2008 թ. ռուս-վրացական պատերազմի մասին է։
Ամերիկացի հայտնի դերասան Էնդի Գարսիան մարմնավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին։ Ֆիլմի վրացերեն տարբերակում Սահակաշվիլին անձամբ է հնչյունավորել իրեն:
Ֆիլմի պրեմիերային նախորդած ասուլիսին ֆիլմի ռեժիսոր Ռենի Հառլենը հայտարարել է, որ կինոնկարը չի կարելի հակառուսական կամ հակավրացական համարել:
Թբիլիսիում կայացած ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը։
Ֆիլմի պրեմիերայի դեմ բողոքել են վրացի ընդդիմադիրները: Նրանցից ոմանք բերման են ենթարկվել խորհրդարանի շենքի մոտից՝ բողոքի ակցիային «Օգոստոսյան օրերը Սահակաշվիլիի համար տոն են, իսկ Վրաստանի համար՝ ողբերգություն» գրությամբ պաստառներով ներկայանալու համար։
МУЗ-ТВ-2011 ամենամյա ազգային մրցանակաբաշխության լավագույն կատարողներ ճանաչվել ռուսական էստրադայի երգիչներ Դիմա Բիլանն ու Վերա Բրեժնևան:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում:
«Լավագույն կատարող» անվանակարգում Դիմա Բիլանը հաղթող է ճանաչվել`շրջանցելով Վալերի Մելաձեին, Գրիգորի Լեպսին, Ստաս Միխայլովին, ինչպես նաևՍերգեյ Լազարևին:
«Լավագույն երգչուհի» ճանաչված Վերան Բրեժնևան հաղթող է ճանաչվել երգչուհիներ Անի Լորակի, Ելենա Վաենգայի, Նյուշայի ու Յոլկայի հետ պայքարում:
« Պետք է ասեմ, որ ես մեծ ու ծանր աշխատանք եմ կատարել և անչափ երջանիկ եմ: Չէ˚ որ ես աշխատել եմ հանդիսատեսի սերը նվաճելու համար, որն ստացա քվեարկության արդյունքում: »,- ասել է երգչուհին:
«Լավագույն երգ» է ճանաչվել երգչուհի Սլավայի «Միայնություն» երգը, «Լավագույն ալբոմ»` Սերգեյ Լազարևի Electric Touch-ը: «Լավագույն վիդեո» է ճանաչվել Թիմոթիի ու P. Diddy-Dirty Money-ի I’m On You տեսահոլովակը, «Լավագույն փոփ խումբ»` A’studio-ն: «Լավագույն ռոք խումբ» է ճանաչվել «Մումի Տրոլը»:
«Լավագույն դուետ» անվանակարգում հաղթել է Ֆիլիպ Կիրկորով-Աննա Նետրեբկո զույգը La Voix երգով: «Տարվա հայտնությունն» այս անգամ Արթուր Պիրոժկովն էր:
Մրցանակաբաշխությունը վարել են հեռուստահաղորդավարուհի Քսենիյա Սոբչակն ու դերասան Իվան Օխլոբիստինը:
Պերույում Նախագահական ընտրությունների նախօրեին` որոնք տեղի կունենան հունիսի 5-ին, ուրբաթ 00.00-ից մինչև երկուշաբթի 12.00 ուժի մեջ է մտնում ալկոհոլի օգտագործման արգելքի՝ «չոր օրենքը», հայտնում է РИА Новости-ն:
Ընտրությունների մասին 390 հոդվածի համաձայն, ալկոհոլային խմիչքների վաճառքը արգելված է բարերում, ռեստորաններում, սրճարաններում, խանութներում և կրպակներում:
Օրենքը խախտող ձեռնարկատերերը կտուգանվեն 1,8 հազար պերուական սոլիով ( մոտ 640 դոլար):
Օրենքի կիրառմանը հետևելու են մոտ 10 հազար մարդ: Պերուական իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին հետևողական լինել, որպեսզի ընտրության օրը ապահովվի հասարակական կարգը:
Հունիսի 5-ին՝ կիրակի, կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Երկրորդ փուլին կմասնակցեն Ազգայնական կուսակցության առաջնորդ Օլյանտա Ումալան, ով գլխավորում է “Gana Pery” «Հաղթում է Պերուն» ձախ բլոկը և 36 տարեկան Կեյկու Ֆուխիմորին, որը ներկայացնում է երկրի աջ ուժերը նախընրտրական “Fuerza 2011 «Ուժ 2011» բլոկում:
Համաձայն հասարակական վերջին հարցումների, թեկնածուներին տրված ձայների տարբերությունը մինիմալ է: Կեյկո Ֆուհիմորիի համար պատրաստ են իրենց ձայները տալ բնակչության 50,3%-ը, իսկ Ումալուին՝ 49,7%-ը:
Այսօր ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի արվարձաններից մեկի William Beaumont հիվանդանոցում մահացել է «Դոկտոր Մահ» անվամբ հայտնի նախկին բժիշկ Ջեք Գևորգյանը։ Որտեղ տևական ժամանակ է բուժվում էր:
«Հայկական Վարկած»-ն արդեն տեղեկացրել է, որ Գևորգյանը 8 տարի անցկացրեց ամերիկյան կալանավայրում, քանի որ էֆթանազիայի երդվյալ կողմնակից է և 130 հիվանդի օգնել է հեռանալ կյանքից: Ինքնասպանների մարմինները Գևորգյանը թողնում էր հյուրանոցներում, հիվանդանոցների ընդունարաններում կամ դիահերձարաններում:
Գևորգյանի դեմ հնարավոր դարձավ մեղադրանք ներկայացենլ միայն 1999-ին, երբ իրավապահներին հաջողվեց ձեռք բերել 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Այդ բացահայտումից հետո Ջեք Գևորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Բժիշկների տվյալներով՝ Գևորգյանի մահվան պատճառը եղել է թոքային անոթների թրոմբոզը։ Մայիսի կեսին 83-ամյա «Դոկտոր Մահը» հոսպիտալացվել էր երիկամների բորբոքմամբ։
2010-ին էկրան բարձրացավ «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը, որում Գևորգյանին կերպավորել էր հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն:
160 տարվա ընթացքում առաջին անգամ The New York Times թերթի գլխավոր խմբագիրը կին է լինելու: Այս պաշտոնը կզբաղեցնի Ջիլ Աբրամսոնը՝ փոխարինելով Բիլ Քելերին:
2003 թվականից Աբրամսոնը եղել է Քելերի գլխավոր տեղակալներից մեկը։ Այս քայլն ուղեկցվել է ևս մեկ կադրային փոփոխությամբ։ Վաշինգտոնյան բյուրոյի և Los Angeles Times-ի նախկին խմբագիր Դին Բեքը կդառնա լուրերի գլխավոր խմբագիր։ Նոր նշանակումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 6-ից։
Քելերի խմբագիր աշխատելու տարիներին պարբերականը շահել է 18 Պուլիցերյան մրցանակ և իր ինտերնետային լսարանն ընդլայնել մինչև 50 մլն մարդ՝ ամբողջ աշխարհում։
«Ալ Քաիդա»-ի սուրհանդակը, ում հետևելու միջոցով հաջողվեց հայտնաբերել Ուսամա բեն Լադենի թաքստոցը, Իբրահիմ Սայիդ Ահմեդն էր, հայտնում է Associated Press-ը:
Ահմեդը ծնունդով Պակիստանի Սվաթ հովտի Մարթունգ գյուղից է, որը երկար ժամանակ թալիբների պատվարն էր:
Ավելի վաղ Իբրահիմ Սայիդ Ահմեդը հայտնի էր Աբու Ահմեդ ալ Քուվեյթի կեղծանունով: Իր եղբոր հետ՝ բեն Լադենի համար նա սկսել է աշխատել Քուվեյթից Սվաթ հովիտ վերադառնալուց հետո, որտեղ ինչ-որ ժամանակ տեղափոխվել են նրանց ծնողները:
Սվաթ հովիտը գտնվում է պակիստանյան Աբոթաբադ քաղաքից հյուսիս, որտեղ բեն Լադենը թաքնվում էր հինգ տարի շարունակ: Որ Ահմեդին հետևելով հնարավոր էր հայտնաբերել բեն Լադենին, ԿՀՎ-ն հասկացավ «Ալ Քաիդա»-ի բարձրաստիճան ներկայացուցչին՝ ձերբակալված Հասան Ղուլին հարցաքննելուց հետո:
Ահմեդը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ենթադրյալ կազմակերպչի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդի ու լիբիացի Աբու Ֆարահի՝ «Ալ Քաիդա»-ի ղեկավար կազմի երրորդ դեմքի մերձավորներից էր: Բայց Մուհամեդն ու Աբու Ֆարահը, որոնց նույնպես հաջողվեց ձերբակալել, Ահմեդի մասին ողջ տեղեկատվությունը չեն հայտնել:
Սուրհանդակին հնարավոր եղավ ձերբակալել 2010-ի օգոստոսին՝ հեռախոսազանգի բացահայտման ու խափանման շնորհիվ: Հետևելով Ահմեդին՝ ամերիկացիները հայտնաբերեցին Աբոթաբադում բեն Լադենի առանձնատունը: Անսպասելի հարձակման հետևանքով 2011-ի մայիսի 2-ին «Ալ Քաիդա»-ի առաջնորդը սպանվեց: Ամերիկացիները գնդակահարեցին նաև բեն Լադենի որդիներից մեկին: Սպանվեցին Ահմեդը, նրա եղբայր Աբրարը, ինչպես նաև մի կին, որը, ըստ ԶԼՄ-ների, հենց այդ նույն Ահմեդի կինն էր:
Բելգիական մանկապիղծ վարդապետների զոհերի խումբը հայց է ներկայացրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների դեմ:
Անցած մի քանի տարիների ընթացքում Բելգիայի ոստիկանությունում գրանցվել էր հոգևորականների կողմից բռնության մոտ 500 դեպք :
Դատական լսումների օրացույցը կհաստատվի սեպտեմբերին, քանի որ դեռ պետք է կատարվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ Վատիկանի դեմ մեղադրանքները պետք է թարգմանվեն իտալերեն:
«Վատիկանը պետք է պատասխան տա բազմաթիվ զոհերին հասցրած վնասի համար, քանի որ եկեղեցին տեղյակ էր այդ ամենի մասին, սակայն չի միջամտել: Ավելին, Հռոմի Պապը հրահանգել էր այդ փաստերը գաղտնի պահել»,- հայտարարել է զոհերի իրավապաշտպանը:
Բելգիական կաթոլիկ եկեղեցու գրկում մանկապղծության դեպքերի հետ կապված սկանդալը բռնկվեց անցյալ տարվա ապրիլին: Հիմնական մեղադրյալը՝ Ռոջե Վանգելյուվը, խոստովանեց, որ երկու անչափահաս քեռորդիների հանդեպ «անպարկեշտ գործողություններ» է արել և հրաժարական տվեց: Դրանից հետո, բազմաթիվ զոհերի մեղադրանքների ալիքը հեղեղեց Բելգիայի կաթոլիկ եկեղեցին:
Չինացի հաքերներին հաջողվել է ապօրինաբար Gmail ծառայության հարյուրավոր հասցեներ ստանալ, հայտնել է Google ընկերությունը:
Փոստային հասցեների գաղտնագրերը գողանալու համար չարագործները օգտագործել են այսպես կոչված ֆիշինգ (տեղեկատվության գողություն` կեղծ կայքերի ստեղծման միջոցով): Չինական Ցզինան քաղաքից իրականացված կիբերհարձակման նպատակն էր հասնել նամակագրության եւ հետեւել նամակների ընթացքին:
Տուժածների թվում են բարձրաստիճան ամերիկացի պետծառայողներ, զինծառայողներ, լրագրողներ, նաեւ չինացի իրավաապաշտպաններ Ասիայի մի քանի երկրների կառավարությունների աշխատակիցներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.