29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հոնկոնգի համալսարանի գիտնականները նշել են ջերմաստիճանը, որի ժամանակ կորոնավիրուսը ամենաակտիվն է: Տվյալները բերված են MedRxiv պորտալում:
Նշվում է, որ կորոնավիրուսը երկար ժամանակ բարձր կայունություն է դրսևորում մոտ 4 աստիճան ջերմաստիճանի դեպքում և ախտահանման բացակայության դեպքում նրա ակտիվությունը սկսում է ընկնել միայն 14 օր հետո: Միևնույն ժամանակ այս վիրուսը չի դիմանում տաք ջերմաստիճանին և 70 աստիճանի դեպքում ապաակտիվանում է 5 րոպեում:
Մասնագետները պարզել են նաև, թե ինչքան երկար է կորոնավիրուսը մնում տարբեր առարկաների վրա: Այսպիսով, թղթի վրայից այն անհետացել է 3 ժամում, հագուստի և մշակված ծառի վրա այն մնացել է մինչև երկու օր, ապակու վրա` մինչև 4 օր, պլաստիկ իրերի վրա` մինչև 7 օր:
Գիտնականները նշել են, որ վիրուսը բժշկական դիմակների արտաքին մակերեսին կարող է մնալ մինչև 7 օր, և կոչ են արել անընդհատ ախտահանել դիմակները:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ինչպես մեկ տարին, այնպես էլ 500 օրը նշեց՝ թմբկահարելով իր կառավարության գլխավոր ձեռքբերումը՝ «ժողովրդավարությունը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Հայաստանը՝ ժողովրդավարության պոչամբար»:
Նա, մասնավորապես, նշել է. «Յուր թիմակիցներն այս ընթացքում ավելի հեռու գնացին, հայտարարելով, որ Հայատանը այլեւս «ժողովրդավարության բաստիոն» է, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից էլ զիլ:
Իհարկե, Հայաստանում ժողովրդավարության մասին նման անհեթեթ հայտարարությունները լավագույն դեպքում մեծահոգի եւ կարեկցող ժպիտ կարող են առաջացնել ներսում օրեցօր շատացող, իրականության զգացողությունը չկորցրած հարյուր հազարավոր մարդկանց մոտ, իսկ դե արտերկրում արձագանքների մասին ավելի լավ է լռել, վերջիվերջո, երկրիս պատիվն է…
Այսքանը հերիք չէր, հանկարծ Նիկոլը մի օր որոշում է, որ այլեւս պետք է զբաղվի «ժողովրդավարության էքսպորտով», իսկ քանի որ ոչ մի լուրջ տեղում նման խեղկատակ կառավարման համակարգը պիտանի չէ, նա որոշում է, որ իր նիկոլա-գանդիզմի արտահանումը պետք է կազմակերպի Արցախի Հանրապետություն:
Այս ցնդաբանական գաղափարն արտահայտվեց է ոչ միայն իր հարցազրույցներում (Նուվել դ՛Աղմենի), պաշտոնական հայտարարություններում (Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձ), այլեւ իր մերձավոր երկու ՀԿ-ներին պետական բյուջեից Արցախի ՏԻՄ ընտրություններին գործուղելու որոշմամբ:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ մինչ Հայաստանի կառավարության համապատասխան որոշումը, Արցախը ԿԸՀ-ն այդ ՀԿ-ներին հրավերներ չէր ուղարկել:
Ի՞նչն ես ուզում արտահանես Արցախ, Նիկոլ: Գրպանային Ազգային Ժողո՞վը: Կիսագրագետ կառավարությո՞ւնը: Դատարանների վրա ճնշումնե՞րը: Ատելության եւ անհանդուրժողականության քարոզչությո՞ւնը: Քո ձեռքերում խաղալիք դարձած իրավապահ համակա՞րգը: Քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումներն ու կալանավորու՞մը:
Պաշտոնավարման 500 օրվա ընթացքում, ստանալով ժողովրդական աջակցության հսկայական պաշար, դու անխնայաբար, խախտելով քաղաքական համակարգի գործունեության բոլոր կաննոները, շահագործել ես մի մեծագույն հարսոտություն, մի բացառիկ հանք՝ մարդկանց վստահությունը:
Ու, ավաղ, Հայաստանը քո ձեռքերում դարձել է ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության պոչամբար: Սրանից բխող բոլոր տոքսիկ եւ աղետալի հետեւանքներով»:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» – ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփումից, ավելի կոնկրետ նոր խորհրդարանի պատգամավորների թվի հայտնի դառնալու պահից սկսած մտածում եմ հրապարակեմ, թե ոչ այս պատմությունը:
Ինչպես գիտեք նախորդ խմբագրման Սահմանադրությամբ խորհրդարանն ուներ 131 պատգամավոր: Լրագրող աշխատած տարիներիս Սահմանադրության նախագծի մշակմանն անմիջական մասնակցած իրավաբաններից մեկից փորձեցի պարզել, թե ինչու հենց 131: Բացատրությունը, որը տրվեց, ինչ մեղքս թաքցնեմ, այն ժամանակ անլուրջ համարեցի: Բանն այն է, երբ նախագիծը պատրաստ է եղել առաջարկվել է 131-ը, այն մտայնությամբ, որ արդեն սկսվել էր Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոսի՝ Գարեգին Ա-ի գահակալությունը:
Գարեգին Ա-ն 1999-ին մահացավ: Նույն տարվանից սկսեց գահակալել Գարեգին Բ, 132-րդ կաթողիկոսը: Սահմանադրությունը խմբագրվեց և պատգամավորների նվազագույն՝ 101 թիվ սահմանվեց: Օրենսդրությամբ նախատեսվեց պատգամավորների թվի ավելանալու հնարավորություն: Ըստ այդմ, պատգամավորների թիվը կարող է լինել 105-ից սկսած մինչև 200: Բայց արի ու տես, որ եղավ հենց 132:
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (Ճրագալույց Սուրբ Հարության)
Շաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
— Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։
Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց.
— Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն ասաց.
— Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։
Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
— Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
— Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակել է իր հեղինակած երգը, որով մեկնարկ է տվել իր թիմի քաղաքական պայքարին։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2012725395714512/
Ֆիլիպ Կիրկորովի տունը իսկական Դիսնեյլենդ է դարձել։ Երեխաների համար հեքիաթային աշխարհ կառուցելու իր պլանների մասին երգիչը պատմել էր լրագրողներին դեռևս անցյալ տարի։ «Կիրկորովլենդ»՝ այսպես է անվանում իր տունը երգիչը։ «Իդեալական վերանորոգում» ծրագրի թիմը դարձել է զվարճալի տան վկան։ Մինի–դիսնեյլենդի կառուցման վրա Կիրկորովը մոտ 12 միլիոն եվրո է ծախսել։ Սակայն սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ վճարումը «Առաջին ալիքի» գրպանից է կատարվել։ Երգիչն ինքը չի հաստատում տվյալ կարծիքը, քանի որ «Իդեալական վերանորոգում» ծրագրին հրավիրելը իր նախաձեռնությունն է եղել։ «Կիրկորովլենդի» կողքին մարզասարքեր են տեղադրվելու, լողավազաններ և պարի դասարան։
Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ հոգեւոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգեւոր-մշակութային միջոցառումներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը ներկայացրել է այդ միջոցառումների ժամանակացույցը:
Մարտի 31, Ավագ շաբաթ
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի
Ժամը 18.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ժամը 20.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները հոգեւոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձեւ՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը:
Ժամը 20.00-ին Մասիսի Ս. Գեւորգ եկեղեցու երիտասարդները մոմերով եւ հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Ս. Հարության Ավետիսը:
Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն
Երեւանի Ս. Երրորդություն եկեղեցի
Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ եւ ազգային պարերի ուսուցանում:
Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաեւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր եւ ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդաց տան սաները:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաեւ հյուրասիրություն:
Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան եւ Հայորդաց տան սաների մասնակցությամբ:
Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաեւ մատաղի հյուրասիրություն:
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում եւ մատաղի հյուրասիրություն:
Արեւշատի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ եւ հյուրասիրություն:
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ եւ կարմրաներկ հավկիթներ:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը:
Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:
Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (խաչելություն և թաղում)
Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր։ Արձանագրությունը գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։
Հրեաների ավագ քահանաներն ասացին Պիղատոսին.
-Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրի՛ր. «Այս մարդն ասաց՝ ես հրեաների թագավորն եմ»։
Պիղատոսը պատասխանեց.
-Ինչ որ գրեցի՝ գրեցի։
Զինվորները Հիսուսին խաչելուց հետո վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին, յուրաքանչյուրին՝ մեկ մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև միակտոր հյուսված, ուստի ասացին միմյանց.
-Չպատռենք դա, այլ եկե՛ք վիճակ գցենք և տեսնենք, թե ո՞ւմ կընկնի։
Այս բանը պատահեց, որպեսզի իրականանա Սուրբ գրքում գրվածը. «Հագուստներս բաժանեցին իրար միջև և պատմուճանիս վրա վիճակ գցեցին»։
Արդ, զինվորները գրվա՛ծն էր, որ կատարեցին։
Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, մորաքույրը, Կղեոպասի կինը՝ Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ իր մորը և իր սիրած աշակերտին, որ կանգնած էր նրա մոտ, ասաց մորը.
-Մա՛յր, ահա՛ քո որդին։
Հետո ասաց իր աշակերտին.
-Ահա՛ քո մայրը։
Եվ այդ օրվանից աշակերտն իր մոտ առավ նրան։
Դրանից հետո Հիսուսն իմացավ, որ ամեն ինչ վերջացած է, և որպեսզի Սուրբ գրքում գրվածն ամբողջապես կատարված լինի, ասաց.
-Ծարավ եմ։
Այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները, սպունգը լեղախառն քացախի մեջ թաթախելով, անցկացրին զոպայի մի ճյուղի ծայրին և մոտեցրին նրա բերանին։
Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց.
-Ամեն ինչ վերջացած է։
Ապա գլուխը կախեց և հոգին ավանդեց։
Զատկի նախորդ օրն էր։ Հրեա ղեկավարները չուզեցին, որ մարմինները խաչերի վրա մնան շաբաթ օրով, քանի որ այդ շաբաթը տոնական մեծ օր էր։ Ուստի խնդրեցին Պիղատոսին, որ խաչվածների սրունքները կոտրեն և մարմինները վերցնեն։ Զինվորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես և մյուսինը, որ Հիսուսի հետ խաչված էր։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ, տեսան, որ նա արդեն մեռած էր, ուստի չկոտրեցին նրա սրունքները։ Սակայն զինվորներից մեկը նիզակով ծակեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր հոսեց։ Նա, որ տեսավ այս բանը, ի՛նքը վկայեց այս մասին և նրա տված վկայությունը վավերական է։ Նա գիտի, թե իր ասածը ճշմարիտ է, որպեսզի դուք էլ հավատաք։ Այս բանը պատահեց, որպեսզի իրականանա Սուրբ գրքերում ասվածը. «Նրա ոչ մի ոսկոր չպիտի փշրվի», ինչպես նաև մյուս գրվածը, որ ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»։
(Հովհաննեսի ավետարան 19:17-37)
Երբ երեկո եղավ, Հովսեփ անունով հարուստ մի մարդ, որ Արիմաթեայից էր, և որ ինքն էլ աշակերտել էր Հիսուսին, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը տրվի իրեն։ Պիղատոսը հրամայեց, որ տան մարմինը։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր բացված ժայռափոր մի գերեզմանի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց որպես կափարիչ և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, որոնք նստած էին գերեզմանի դիմաց։
(Մատթեոսի ավետարան 27:57-61)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երգչուհի Ջուսը աբսուրդ է համարում Արցախի Հանրապետությունում երիտասարդ աղջկան սանրվածքի համար ոստիկանական բաժին տանելը: 19-ամյա Ասյա Խաչատրյանի հետ նման դեպք պատահել է այս տարվա փետրվարին: Նրան ոստիկանները բաժին են տարել, քաշքշել, ապտակել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, եւ այդ ամենը կապույտ մազեր ունենալու համար: Ջուսը, որն աչքի է ընկնում իր արտասավոր բեմական կերպարներով, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրեց խենթ սանրվածքներով ու հագուստներով իր լուսանկարները եւ իր կարծիքն արտահայտեց տեղի ունեցածի շուրջ:
«Դա ուղղակի աբսուրդ է: Մարդը հո վատ բան չի՞ արել, ոչ մեկին չի վնասել: Ոստիկանությունն ի՞նչ կապ ունի վարսահարդարման հետ: Կարծում եմ՝ ոստիկան եւ վարսահարդար-ոճաբան մասնագիտություններն իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Եթե այդպես լիներ, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածքների համար: Բուրատինոյի մասին հեքիաթ կա, որտեղ Մալվինայի մազերը երկնագույն են, ու ի՞նչ, հիմա ասենք, որ երեխաներն այդ ֆիլմը չնայե՞ն կամ գիրքը չկարդա՞ն: Աբսուրդ է, թող ուրիշին փնովելու փոխարեն առաջինն իրենց նայեն»,- ասաց նա:
Երգչուհին ընդգծում է, որ ոստիկանների նման գործողությունները ոչ թե բխում են հանրության շահերից, ինչպես նրանք ու հասարակության մի որոշ զանգված փորձում է ներկայացնել, այլ հակառակը: Ըստ նրա՝ դա նշանակում է մարդուն թույլ չտալ ապրել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում:
«Դա ի՞նչ դեմոկրատիա է, եթե մարդը չի կարող ունենալ այնպիսի արտաքին, ինչպիսին ինքն է ուզում: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Նա ոչ մերկ էր ման գալիս, ոչ էլ վնասում էր որեւէ մեկին: Կարծում եմ՝ դա ահավոր սխալ է: Այդ նույն մարդիկ, որոնք այդ աղջկան քաշքշել են, թաքուն ինչ ասես՝ չեն անում: Փորձը այդպես է ցույց տալիս. սրբերը իրականում լավ էլ լիրբ են»,- ասում է նա:
Ջուսն անընդունելի է համարում, որ Ասյա Խաչատրյանին քննադատողները նրա բարոյական արժեքների մասին կարծիքներ են արտահայտում՝ ելնելով նրա սանրվածքից: Ըստ նրա՝ այդպես քննադատողները կեղծ բարեպաշտներ են: Բացի այդ՝ երգչուհին շեշտում է, որ ընդհանրապես որեւէ մեկը ուրիշի անձնական կյանքին խառնելու իրավունք չունի:
«Իհարկե ոչ մեկն իրավունք չունի այդ աղջկա բարոյականության հարցը քննարկելու: Բարոյականությունը մազերի գույնի հետ է կապվա՞ծ: Իսկ երկար մազերով, փակ զգեստով, սեւ մազերով «սուրբ» կինը չի՞ կարող անբարո լինել: Հենց այդ տիպի մարդիկ ամեն ինչ անում են թաքուն: Մի ասացվածք կա. «Պոռնիկը ուրիշին է ասում պոռնիկ, որ իրեն պոռնիկ չասեն»: Եթե մարդը բաց հոգի ունի, կընդունի յուրահատուկ մարդուն: Ինչ վերաբերում է նման քննադատություններին, 90%-ով դա նշանակում է կեղծավոր «սուրբ» լինել: Ինչքան տեսել եմ այդպիսի բարդույթներով մարդկանց, բոլորն էլ կեղծ էին»,- ասաց նա:
Ջուսը հիշում է, որ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ Նադեժդա Սարգսյանի հետ՝ «Հայեր» խմբով, երգել է Արցախի զինվորի համար, տանկերի վրա: Կրել է բավական կարճ զգեստ, ունեցել է կոնյակի գույնի վառ մազեր: Տհաճ արձագանքներ չի ստացել: Հիմա էլ պատրաստ է արտասովոր սանրվածքով Արցախ գնալ ու բոլորովին չի վախենում, թե ինչպես կվերաբերվեն ոստիկանները:
«Եթե ինձ բաժին տանեն, դա տարվա մեծ սկանդալը կլինի՝ բոլոր նորություններով ու սփյուռքում, նաեւ շատ զվարճալի պատմություն կլինի»,- ասաց նա:
Երգչուհին նաեւ պատմում է, որ նախկինում իր համար էլ է բավական բարդ եղել անգամ Երեւանում: Այժմ մայրաքաղաքում նրա կերպարներին նորմալ են վերաբերվում: Մարզերում մարդկանց համար անսովոր է, բայց իրեն ընդունում են:
Սանրվածքի պատճառով բաժնում հայտված Ասյա Խաչատրյանը Երեւան վերադառնալուց հետո հանդիպել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, ապա դիմել է ՀՀ դատախազություն: Ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի մեղավորներ պատժվեն:
«Կարեւորը մարդ ինչ անում է, վստահ անի: Շրջապատողները դա զգում են եւ դրան նորմալ են նայում»,- ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.