29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն նախօրեին հայտարարություն է տարածել, որում նշվում է դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ, որոնք կասեցվել էին 2020թ. հոկտեմբերին՝ Արցախի դեմ կիրառման հետևանքով։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր կայուն ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները Թուրքիա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքների հետաքննությունը։
Այդ կասեցումները հետևեցին 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը՝ Սիրիայի հյուսիս-արևելք նրա ռազմական ներխուժումից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳ նախարարը նշում է, որ այդ ժամանակից ի վեր մանրազննին ուսումնասիրվել է բոլոր կասեցված և վավեր արտահանման թույլտվությունները՝ բոլոր ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք նախատեսված են եղել Թուրքիայի համար:
«Այս վերանայումից հետո, որը հայտնաբերեց հավաստի ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը։
Այս օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին»,-ասում է Կանադայի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ Գարնոն խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ վերահաստատելով Կանադայի մտահոգությունը։
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին հայտնում է WarGonzo Տելեգրամի-ալիքը՝ հղում անելով արաբալեզու սոցիալական ցանցերին:
Ըստ ալիքի, տեսանյութում վարձկաններից մեկն ասում է, որ հրամանատարները չեն վճարում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների ու զոհվածների ընտանիքներին:
«Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների հանդեպ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին և զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Չպետք է այդպես լինել»,- մեջբերում է WarGonzo-ն:
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ձայնագրության ստույգ ամսաթիվն անհայտ է:
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանան ագրեսիա սկսեց Արցախի դեմ: Դրանք շարունակվեցին մինչ նոյեմբերի 9-ը, երբ Երևանը, Մոսկվան և Բաքուն ընդունեցին հրադադարի մասին համատեղ հայտարարություն:
1991-ին հիմնականում հայերով բնակեցված Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ի մաս կազմող Ադրբեջանից: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: 1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանը, Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը հրադադար կնքեցին, որը պարբերաբար խախտվում էր:
Ադրբեջանի «Մուսավատ» երիտասարդական կազմակերպությունն այսօր Ադրբեջանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է կազմակերպել, հաղորդում է Turan-ը:
Ակցիայի մասնակիցները բողոքում են Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր-Մ» հրթիռների կիրառման դեմ՝ Ռուսաստանից բացատրություն պահանջելով: Նրանք նաեւ ռուս խաղաղապահներից պահանջել են չխոչընդոտել ԼՂ-ում ադրբեջանցիների տեղաշարժին:
Ցուցարարների մոտ եղել են պաստառներ գրությամբ՝ «Ռուսաստան, ձեռքերդ հեռու Ղարաբաղից, «Ղարաբաղն Ադրբեջան է», «Լաչինն Ադրբեջան է», «Իվան, գնա տուն»: Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին:
Ակցիայի մասնակիցները կարդացել են բանաձեւը, որում ասվում է, որ Շուշիի ուղղությամբ հրթիռային հարվածը ոչ միայն Հայաստանին աջակցության դրսեւորում էր, այլ նաեւ ագրեսիա Ադրբեջանի դեմ:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ-ում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի դերին:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի: Մոսկվա էին այցելել հիմնական քաղաքական մրցակիցները, անհաշտ թշնամիները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը: Եվ երկուսն էլ շփվել են Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Կրեմլի համար կարևոր է առաջին հերթին Ղարաբաղի պատճառով. ոչինչ չպետք է խանգարի այն խաղաղությանը, որը Ռուսաստանը հաստատել է այնտեղ, և տարածաշրջանի տնտեսական վերականգնման ծրագրերին:
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ընդունել է ապրիլի 7-ին:
«Իհարկե, մենք խոսելու բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, և, իհարկե, ամենահրատապ և սուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն են», — ասել է ՌԴ նախագահը: Նա պարզաբանել է. «Հետկոնֆլիկտային վերականգնման ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը երկրի զարգացման նոր հնարավորություններ ստանա»:
Նիկոլ Փաշինյանը փորձել է էլ ավելի նշանակալի դարձնել հանդիպումը. «Մենք կունենանք բավականին հարուստ օրակարգ, ներառյալ ռազմավարական խնդիրները: Հուսով եմ`Ձեզ հետ կքննարկեմ Ձեր տեսակետները անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ, և Հայաստանում և, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում»:
Հանդիպման բաց հատվածի ընթացքում Փաշինյանը բարձրացրել է նաև ռազմագերիների հարցը, ինչը չափազանց ցավոտ հարց է Հայաստանի համար:
Ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը բոլոր ադրբեջանցիներին հանձնել է Բաքվին, իսկ Ադրբեջանում, ըստ տարբեր գնահատականների, դեռ 140-ից 200 հայ գերի կա: Պաշտոնապես Բաքուն խոստովանում է, որ ընդամենը 60 հայ զինծառայող կա իր մոտ:
Բայց քանի որ նրանց գերեվարել են Հադրությում` ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում, և այս հարցում որևէ տեղաշարժ չկա:
Անհասկանալի է, թե ինչպես Բաքուն կարող է այդքան համառ դիմակայել, եթե և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը նրա վրա ճնշում են գործադրում գերիների հարցում»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում բողոքել է ՀՀ կառավարության բարձրաստիճան զրուցակիցը:
Խնդիրը, նշել է նա, պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի հետ՝ տարբեր մակարդակներով: Մոսկվայում, ըստ նրա, պատասխանում են, որ այս հարցում դժվարություններ կան: Թե ինչ դժվարություններ են դրանք, զրուցակիցը չի հստակեցրել:
Այդ ընթացքում, որպես մխիթարական մրցանակ, Նիկոլ Փաշինյանը ստացավ Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ լավ լուր տուն կտանի: Սա նշանակալի է, քանի որ նրա այցը Մոսկվա նախընտրական է: Հայաստանում քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր անցած աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանի պարտությունից հետո, վերջերս ավարտվել է նրանով, որ ապրիլի վերջին Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ: Սա պահանջում էր «Հայրենիքը փրկության շարժման» մեջ միավորված հայկական ընդդիմությունը: Պաշտոնանկությունը պայմաններ կստեղծի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների համար: Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հունիսին:
Չնայած ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին նշանակել է որպես Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր, այնուամենայնիվ, ռեյտինգային հարցումներում նա առաջատար է:
Առաջիկա ընտրությունների համատեքստում Փաշինյանի համար կարևոր է լավ հարաբերություններ ցուցադրել Մոսկվայի հետ: Հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Ռուսաստանի հովանավորությունը վայելող քաղաքական գործչի կերպարը և Վլադիմիր Պուտինի վստահությունը վաղուց արմատավորված են նրա հիմնական մրցակցի, իսկ իրականում նրա թշնամու`Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Անցյալ շաբաթ Քոչարյանը նույնպես այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նախկին նախագահն իր տրամադրության տակ ուներ տեղեկատվական կարևոր ռեսուրս՝ Ռուսաստանի Առաջին ալիքը: Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին, մեծ հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին: Բացատրելով իր վերադարձը քաղաքականություն, նա հայտարարել է. «Ես չեմ տեսնում մեկին, ով կարողանա շտկել բարդ իրավիճակը»: Նույն զրույցի ընթացքում նա կարևոր ազդանշան է հղել ինչպես Կրեմլին, այնպես էլ Բաքվին: Պատասխանելով Պոզների այն հարցին, թե արդյոք նա ռևանշի կգնա Ղարաբաղում, եթե իշխանության գա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած խելամիտ մարդ չի մտածի ռևանշի մասին»: «Եթե մենք ուզում ենք վերջ տալ հակամարտությանը, ապա պետք է գտնենք արդար լուծում», — ավելացրել է քաղաքական գործիչը:
Դա միանգամայն կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Քոչարյանի` ընտրություններում հաղթանակի դեպքում կարիք չկա անհանգստանալու Ղարաբաղի վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված եռակողմ հայտարարությունների ճակատագրի առնչությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը հնարավորություն է ունեցել քննարկելու իր երկրում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Խորհրդանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցից անմիջապես առաջ Հայաստանում կարճվեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով քրեական գործը, որով նախկին նախագահը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո:
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Կրեմլը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հասկացնել է տվել, որ չարժե հետապնդել նախկին նախագահին: Բայց մինչ անցյալ շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին:
Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների, և ոչ միայն նրանց հետ, խոսում են Ռուսաստանի ՝ այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ ավելացած ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահներին Ղարաբաղում, այլև սկսել տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է, այդ թվում`Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ խնդրով զբաղվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, բայց գործընթացը արագ չի ընթանում Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունների պատճառով, թե որ ճանապարհները պետք է բացվեն և կառուցվեն: Ռուսական կողմից խնդրով զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը, ինչպես Պուտինը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, պարբերաբար այցելում է Երևան.«Բոլորովին վերջերս դուք ընդունել եք նրան, նա նաև զեկուցել է, թե ինչպես է ուրվագծվում փոխհարաբերությունների հետագիծը ամբողջ տարածաշրջանում` նկատի ունենալով հետպատերազմյան իրավիճակը»: Քանի որ Օվերչուկը ճանապարհորդում է ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան, փաստացիորեն, նա զբաղվում է միջնորդական դիվանագիտությամբ՝ փորձելով մերձեցնել երկու պատերազմած, բայց չհաշտված կողմերի դիրքորոշումները:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի խնդիրն էր ցույց տալ, որ նա փորձում է Ռուսաստանի աջակցությամբ վերադարձնել գերությունից հայ քաղաքացիներին և ապահովել իր երկրի անվտանգությունը, ապա Կրեմլը ունի իր առաջնահերթությունները: «Մոսկվան ցանկանում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել է պատերազմից հետո նրա միջնորդությամբ: Ռուսաստանը այս գործընթացի հովանավորն է և չի կարող թողնել այն հենց այնպես: Մոսկվան կարծում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է մեղմացնել կողմերի միջև եղած հակասությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը», — ասել է «Կոմերսանտ»-ին պարոն Իսկանդարյանը:
Նման իրավիճակում Կրեմլի համար կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում ցանկացածի հաղթանակի դեպքում, և բացարձակ առաջնորդի բացակայության դեպքում կոալիցիոն կառավարությունը չխախտի անցած տարվա վերջին տարածաշրջանում ի հայտ եկած փխրուն անվտանգության ճարտարապետությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության Global Trends 2040 զեկույցում:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հատկապես, եթե Ռուսաստանում ներքին անկայունություն լինի»,-ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կմնա կործանիչ տերություն հաջորդ երկու տասնամյակներում, նույնիսկ եթե նյութական հնարավորությունները նվազեն՝ համեմատած այլ խոշոր խաղացողների հետ:
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի տնտեսական հնարավորություններ փնտրել՝ Արկտիկայում ռազմական գերիշխող դիրք զբաղեցնելու, Արեւմուտքում տարաձայնություններն ուժգնացնելու համար:
Եվրամիության հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը, սակայն այդ համաձայնագրի գործնական իրագործումը տեղի է ունենում միայն ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ կապերով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այն մասին, որ ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ: Մենք երբեք չենք համաձայնել դրան, որ ասոցացման մասին փաստաթուղթ ստորագրենք: Այժմ դա արվում է Արևելյան գործընկերության՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կողմից: Սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններից, որոնք կործանել է Բրյուսելը, մնացել է միայն մի բան՝ առևտրի և ներդրումների պայմանների մասին փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է գտնվում: Մենք համագործակցում ենք առանձին երկրների հետ, բայց ոչ ԵՄ-ի, քանի որ պայմաններն ամրագրվել են, սակայն դրանց գործնական իրականացումը տեղի է ունենում երկկողմ կապերով»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ միակ բանը, որով աչքի է ընկնում ԵՄ-ն այդ ոլորտում, պատժամիջոցների սահմանումն է, արգելքն իր անդամների իրագործել այդ համաձայնագիրը, քանի որ իրենք ցանկանում են «պատժել Ռուսաստանին»:
Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այսպես կոչված՝ «Նավալնու գործի» պատճառով: ԵՄ-ն հավելյալ հակառուսական պատժամիջոցներ է սահմանել:
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ հարաբերություններ Մոկսվայի և ԵՄ-ի միջև՝ որպես կազմակերպության, ոչնչացվել են Բրյուսելի կողմից: Դիվանագետի խոսքով՝ «Եվրոպան այդ հարաբերությունները խզել է՝ պարզապես կործանելով բոլոր մեխանիզմները, որոնք ստեղծվել էին տարիներ շարունակ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին:
Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը Բաքվում ընդունել է Բայրաքթարին և Թուրքիայի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին:
Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում:
Նշվում է, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է արցախյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալ համար:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Աններելի բարոյական թերության պատճառով Իսրայելը եւ շատ այլ երկրներ չեն կարողանում կամ նույնիսկ հրաժարվում են ճանաչել 1915-ին օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը:
«Միայն 2019 թվականին Միացյալ Նահանգներն ընդունեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այնուամենայնիվ, այս պահին ԱՄՆ նախագահը դեռ դա չի արել: Քամին վերջապես փոխո՞ւմ է ուղղությունը:
Շատ պատմաբանների կողմից ցեղասպանությունը դիտվում է որպես Հոլոքոստին նախորդող, եւ դրա չճանաչումը հաճախ նշվում է որպես ապացույց այն բանի, թե ինչու է Հոլոքոստի հիշատակումը կարեւոր նշանակություն ապագա ցեղասպանությունները կանխելու համար: Չնայած համոզիչ ապացույցներին եւ ականատեսների վկայություններին՝ ճանաչման հետ կապված տարաձայնություններ կային ՝ սպանության համար պատասխանատվությունն ընդունելուց Թուրքիայի կտրուկ մերժման պատճառով:
Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը `Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով:
Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել եւ սպառնացել ժողովուրդներին, եթե նրանք նույնիսկ դիտարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:
Սկզբնական շրջանում Իսրայելը դա չէր կարող իրեն թույլ տալ քաղաքական տեսանկյունից: Իսրայելը մեծապես հույսը դնում էր Թուրքիայի վրա ՝ որպես այն սակավաթիվ մահմեդական պետություններից մեկի, որի հետ նա ուներ համագործակցություն եւ դիվանագիտական հարաբերություններ: Սակայն տասնամյակների ընթացքում Թուրքիան իսլամիստ բռնապետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով դարձել է ավելի թշնամական Իսրայելի նկատմամբ: Ավելին, Թուրքիան գնալով աշխարհաքաղաքականորեն միավորվում է Իրանի հետ:
Այսօր Իսրայելը քիչ կախված է Թուրքիայից, քան երբեւէ, հատկապես արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Սակայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ պատմության միանշանակ կողմն անցնելու փոխարեն Իսրայելի կառավարությունը նույնիսկ այսօր դավաճանեց հայ ժողովրդին ՝ զենք վաճառելով Ադրբեջանին:
Միացյալ Նահանգների դեպքում տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչումը բազմիցս եղել է օրակարգում: Քառասուն տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտագործեց «ցեղասպանություն» բառը, բայց Թուրքիայում տեղի ունեցած վրդովմունքից հետո ԱՄՆ Կոնգրեսը մի քանի անգամ հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահերի պատճառով:
2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 401-11 բանաձեւը, որից հետո ԱՄՆ Սենատը ընդունեց նման որոշում: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այժմ նրանցից ոչ մեկը չի կատարել իր խոստումը:
Այս տարվա մարտին Սպիտակ տան աղբյուրները հայտնեցին, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ՝ կատարելով մի քայլ, որը կշտկի պատմական սխալը:
Կարեւոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես սարսափելի իրադարձություն չէր: Դա, թերեւս, աշխարհում երբեւէ տեսած ամենավատ կազմակերպված ցեղասպանությունն էր (այն ժամանակ), եւ ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին:
Օսմանների կողմից քրիստոնյաների հալածանքները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությունից շատ տարիներ առաջ, բայց սրվել են օրենքի ընդունմամբ, համաձայն որի ՝ հայերը զրկվել են իրենց ունեցվածքից, զանգվածաբար տեղահանվել եւ մահվան երթերով ուղարկվել սիրիական անապատ անմարդկային պայմաններում:
Օսմանները սպանում էին հայ գիտնականներին եւ մտավորականներին, նրանց բռնության ենթարկում, ստրկացնում հայ կանանց եւ աղջիկներին, իսկ ողջ մնացածներին ուղարկում համակենտրոնացման ճամբարներ, մահապատժի ենթարկում: 1914-1918 սպանվեց 1-1,5 միլիոն հայ:
Միանգամայն ամոթալի է, որ ազգերի համայնքը շարունակեց թույլ տալ Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը `վախեցնելու համար այլ ժողովուրդներին: Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննության է ենթարկել նրանց, ովքեր Թուրքիայում ճանաչել են Ցեղասպանությունը, եւ նույնիսկ ոչնչացրել ապացույցներ:
Այն դեպքում, երբ Հոլոքոստի ժխտումը անօրինական է, Թուրքիան անօրինական է հայտարարել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, եւ դրան թույլ տալու գործում ներգրավված է ամբողջ աշխարհը:
Նույնիսկ եթե մի քանի համաշխարհային գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, մենք այսօր կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստը:
Ճանաչման ժամանակն է:
Թուրքիայի շքեղ հյուրանոցներից մեկում երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ին ատրճանակից արձակված կրակոցից սպանվել է Նահիդ Ալիեւը. մարդասպանների ինքնությունը ճշտվում է:
Նիհադ Ալիեւը եղել է Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի զարմիկը եւ աշխատել է SOCAR-ում վաճառքի գծով տնօրեն, հաղորդում Է Turkustan.info-ն:
Հաղորդվում է, որ այսօր ցերեկը նա մահացել է հիվանդանոցում։
Հարկ է նշել, որ Նիհադ Ալիեւը Անար Ալիեւի (Ալիզադեի) եղբորորդին է, Ռովնագ Աբդուլլաեւի հորեղբոր, Նուսրատ Ալիեւի որդին է, որը հայտնի է SOCAR-ում իր աշխատանքով: Նուսրատ Ալիևը նաև նավթավերամշակման գործարանի գազային հատվածի ղեկավարն է։
Նա ինքնասպան չի եղել, Ինչպես հայտնում են ալիևյան քարոզչական լրատվամիջոցները, այլ սպանվել է հյուրանոցի մուտքի մոտ։ Ադրբեջանում նաեւ փորձել են թաքցնել սպանվածի՝ SOCAR-ին մասնակցության փաստը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն եւզ արգացում» կուսակցության համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իբր 30 տարվա մեջ հայկական կողմը Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ մշտապես արգելակող կողմ է եղել, իսկ Մինսկի խումբը ավելի է բարդացրել իրավիճակը։
Էրդողանը պնդել է, թե իբր նախորդ տարի Հայաստանի կողմից «սկսած» պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությամբ ու Ադրբեւանի բանակի հերոսությամբ հնաարվոր է եղել վերջ դնել Ղարաբաղում «բռնազավթմանը»։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 9–ի պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.