29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հերքում է շրջանառվող այն տեղեկությունը, որ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»,-հայտնում են դեսպանությունից։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հնարավոր է, և դա իրական կդարձնի Վրաստանի հետ երկու երկրների ազատ առևտուրը, բայց դրա համար Երևանի քաղաքական կամքն է պետք։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում, որը հեռարձակվել է Ադրբեջանի նախագահի YouTube-ի ալիքում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է։ Ասեմ ավելին՝ այդ համաձայնագրի կնքումը հնարավոր է հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում։ Հիմա պակասում է հայկական կողմի քաղաքական կամքը»,-հայտարարեց Ալիևը։
Նա կարծում է, որ խաղաղ լուծման հասնելու դեպքում հաջորդ քայլը կարող է լինել ազատ առևտուրը հարավկովկասյան երեք երկրների միջև։
Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը կարող է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստանին՝ հիշեցնելով, որ այդպես եղել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Քննարկումները տևեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։
Այս բանաձևը տևական ու լուրջ աշխատանքի արդյունք էր եւ այս բանաձեւը ստանալու համար իրապես լուրջ ջանքեր ենք գործադրել։
Հրաշալի աշխատեցին Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, Լեւոն Զուրաբյանը, Բրյուսելում Հայ դատի գրասենյակն ու Սիրանույշ Սահակյանի թիմը»,- հայտնել է պատգամավորը և հրապարակել բանաձևն ամբողջությամբ․
«ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Օրակարգում հարց ներառելու վերաբերյալ` քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի իշխանության խախտման հարցեր
Համաձայն Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքի
Որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո Ռազմագերիներին:
Մայքլ Գահլեր, Անդրեյ Կովաչով, Իզաբել Վիսելեր-Լիմա, Սանդրա Կալնիետե, Թոմ Վանդենկենդելաերե, Անդրիուս Կուբիլիուս, Փիթր վան Դալեն, Միրիամ Լեքսմանն, Լորանտ Վինցզե, Կըրզիստշոֆ Հեթման, Վլադիմիր Բիլչիկ, Ռոզա Թուն անդ Հոհենշտեյն, Էլզբիետա Լուկաչիյեվսկա, Դավիդ Լեգա, Շոն Քելլի, Ռոմանա Թոմս, Թոմաս Ժդեչովսկի, Փիթր Փոլլակ, Քրիստիան Սագարց, Ադամ Ջարուբաս, Ջանինա Օչոյսկա, Խոսե Մանուել Ֆերնանդես, Պաուլո Ռանգել, Ստանիսլավ Փոլչակ, Լուկաս Ֆուրլաս, Էվա Մայդել, Միքելա Սոյդրովա, Ստելիոս Կիմպուրուպուլոս, Լուդեք Նյեդերմայեր, Ժիրի Պոսպիսիլ
ԵԺԿ Խմբի անունից:
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո Ռազմագերիների հարցով Եվրոպական Խորհրդարանի բանաձև:
Եվրոպական Խորհրդարանը,
— հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,
— հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան Բարեկամական Խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան Բարեկամական Խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները,
— հաշվի առնելով ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` Խոշտանգումների Դեմ Կոնվենցիան, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ Կոնվենցիան (III),
— հաշվի առնելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված Եռակողմ Հրադադարի Հայտարարությունը, որն ուժի մեջ է մտել 2020թ. նոյեմբերի 10-ին,
— հաշվի առնելով «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության` 2021թ. մարտի 19-ի` «Ադրբեջան. Հայ Ռազմագերիները Խոշտանգվում են Գերության Մեջ» զեկույցը,
— հաշվի առնելով 2021թ. ապրիլի 28-ի ԵՄ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում գերիների վերաբերյալ,
— հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների` 2020թ. հոկտեմբերի 25-ի, 2020թ. հոկտեմբերի 30-ի, 2020թ. դեկտեմբերի 14-ի, 2021թ. ապրիլի 13-ի և 2021թ. մայիսի 5-ի
Հայտարարությունները,
— հաշվի առնելով Եվրոպական Մարդու Իրավունքների Դատարանի` Եվրոպայի Մինիստրների Կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը, Դատարանի Օրենքների 39-րդ Օրենքի համաձայն, որը վերաբերում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելուն,
— հաշվի առնելով իր Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը,
Ա. քանի որ 1988թ. մինչ 1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների միջոցով,
Բ. քանի որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական հակամարտությունն ավելի քան 5.000 զինվորների կյանք է խլել, որի արդյունում վիրավորվել և սպանվել են ու տեղահանվել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, և մինչ այժմ դրա արդյունքում բնակչությունը տառապում է այն պատճառով, որ չգիտեն իրենց կորած հարազատների գտնվելու վայրը, ռազմագերիների և պատերազմի արդյունքում գերեվարված այլ անձանց թերի վերադարձ է տեղի ունեցել, մարդկանց մնացորդների թերի վերադարձ է տեղի ունեցել, և լիարժեք հնարավորություն չի տրվել հումանիտար օգնության, քանի որ ոչնչացվել են տարրական ենթակառուցվածքներ:
Գ. քանի որ այս երկարաժամկետ համամարտության ընթացքում տուժած մարդիկ արդեն իսկ ենթարկվել են չափից շատ տառապանքի, և, ընդհանուր առմամբ, հակամարտությունը հանգեցրել է չափազանց շատ և անընդունելի քաղաքացիական կորուստների,
Դ. քանի որ թշնամական տրամադրվածություններն ավարտվել են 44 օր անց ձեռք բերված համաձայնության արդյունքում, որը ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Սդրբեջանի և Ռուսաստանի միջև, և որը ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ էր մտել 2020թ. նոյեմբերի 10-ին,
Ե. քանի որ Եռակողմ Հրադադարի Հայտարարության 8-րդ կետը նշում է, որ պետք է ռազմագերիների, գերիների և գերեվարության մեջ գտնվող այլ անձանց ու զոհվածների աճյունների փոխանակություն տեղի ունենա, ինչի պարագայում այդ փոխանակությունը պետք է տեղի ունենա «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով,
Զ. քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ժնևյան Կոնվենցիայի (III) անդամ պետություններ են, որը վերաբերում է Ռազմագերիների հետ վարվելու վերաբերմունքին, և որի 118-րդ հոդվածով ասվում է, որ ակտիվ թշնամական գործողությունների ավարտից անմիջապես հետո առանց ուշացնելու ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և տուն վերադարձվեն. Քանի որ 18-րդ հոդվածը պահանջում է, որ ռազմագերիների հանդեպ բոլոր ժամանակներում պետք է մարդկային վերաբերմունք ցուցաբերվի, և, որ Գերեվարող ՈՒժի կողմից անօրեն գործողությունների կամ բացթողումների իրականացումը, որի արդյունքում մահ է պատճառվում կամ գերության մեջ գտնվող անձի առողջությունը վտանգի տակ է դրվում, պետք է արգելվի, և պետք է դիտվի՝ որպես նշված կոնվենցիայի լուրջ խախտում. Քանի որ կոնվենցիան Ռազմագերիներին պաշտպանում է դաժան վերաբերմունքից կամ խոշտանգումներից, ինչպես նաև վիրավորանքից կամ հասարակական նվաստացումից,
Է. քանի որ հրադադարից առաջ կամ հետո գերեվարված ռազմական կամ քաղաքացիական անձինք միջազգային օրենքներով տարբեր կարգավիճակներ պետք է ունենան. քանի որ, մի կողմից, ռազմական անձինք, ովքեր գերեվարվել են նախքան հրադադարը կամ դրանից հետո, պետք է դիտարկվեն՝ որպես ռազմագերիներ, և պետք է լինեն Ժնևյան Կոնվենցիայի պաշտպանության ներքո. Քանի որ, մյուս կողմից, հակամարտության ընթացքում գերեվարված քաղաքացիական անձինք պետք է դիտարկվեն՝ որպես պաշտպանության ներքո գտնվող անձինք և նաև պաշտպանված են Ժնևյան Կոնվենցիաներով. Քանի որ հրադադարից հետո գերեվարված քաղաքացիական անձինք դրա փոխարեն պաշտպանված են Միջազգային Մարդու Իրավունքների Օրենքով,
Ը. քանի որ պատերազմական գործողությունների դադարից հետո մի քանի անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել, և՛ ռազմական, և՛ քաղաքացիական անձանց, որոնցից վերջինը մայիսի 5-ին է տեղի ունեցել,
Թ. քանի որ, ըստ մտահոգիչ զեկույցների՝ Ադրբեջանի կողմից գերեվարության մեջ պահվող դեռևս մոտ 200 հայ գերիներ կան. Քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) նշել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված 249 հայերի վերաբերյալ բողոքներ է ստացել. Քանի որ ՄԻԵԴ-ը 229 հայերի վերաբերյալ միջանկյալ միջոցներ է կիրառել, որոնցից 183-ը դեռևս ուժի մեջ են մնում. Քանի որ ՄԻԵԴ-ը 2021թ. մարտի 9-ին եզրակացրել է, որ Ադրբեջանը ձախողել է դրանք իրականացնելու հարցում` նշելով, որ տրամադրված տեղեկատվությունը շատ ընդհանուր է և սահմանափակ. Քանի որ Ադրբեջանի իշխանություններն ընդունել են, որ իրենց կողմից գերեվարված են 72 հայեր. Քանի որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ին 112 անձանց վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել, Քանի որ մյուսների բախտը դեռ հայտնի չէ. Քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո 73 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք են վերադարձվել Հայաստան.
Ժ. քանի որ ՄԻԵԴ-ը նաև բողոքներ է ստացել, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի կողմից գերեվարված 16 ադրբեջանցիների վերաբերյալ, որոնցից 12-ը վերադարձվել են 2020թ. դեկտեմբերին. Քանի որ ՄԻԵԴ-ը 39-րդ Օրենքի ներքո դադարեցրել է ուսումնասիրությունները մնացած չորս անձանց վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության բնույթը,
Ի. քանի որ հաստատված տեղեկություններ կան առ այն, որ 2020թ. նոյեմբերի 10-ի ռազմական գործողությունների ավարտից հետո հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են նաև գերեվարվել. Քանի որ այս գերիների և բանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ նրանք ահաբեկիչներ են և Ժնևյան Կոնվենցիայով չեն համապատասխանում Ռազմագերի լինելու կարգավիճակին.
Լ. քանի որ «Human Rights Watch» կազմակերպությունը մարտի 19-ին զեկուցել է, որ Ադրբեջանի անվտանգության և ռազմական ուժերը խոշտանգել են հայ ռազմագերիներին` նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգման՝ կամ այն ժամանակ, երբ նրանք գերեվարվել են, կամ նրանց տեղափոխման ժամանակ, կամ տարբեր բանտերում նրանց պահպանության ընթացքում.
Քանի որ Ադրբեջանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիներին գերեվարելու ժամանակ և նրանց խոշտանգումների և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկել գերեվարման պայմաններում` արդյունքում գերեվարության ընթացքում առնվազն երկուսին հասցնելով մահվան. Քանի որ Ադրբեջանական ուժերն այդ քաղաքացիական անձանց գերեվարել են՝ անկախ այն բանից, որ չկար ոչ մի հիմնավոր պատճառ նրանց կողմից անվտանգության վտանգ ներկայացնելու վերաբերյալ, որով որ միջազգային իրավունքներով կարդարացվեր նրանց գերեվարումը. Քանի որ Ադրբեջանը ժխտում է իր կողմից Ռազմագերիների նկատմամբ Ժնևյան Կոնվենցիայի խախտումներով վերաբերմունքի մեղադրանքները,
Խ. քանի որ, ըստ զեկույցների՝ ինտերնետով և սոցիալական ցանցերով տարածվել են տեսաձայնագրություններ, ըստ որոնց՝ եղել են երկու կողմերից էլ ռազմական ուժերի գերեվարված ներկայացուցիչների հանդեպ խոշտանգումներ, և արգելված վերաբերմունք է ցուցաբերվել. Քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որ Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանություններն իրականացրել են որևէ անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություն այդ դեպքերի վերաբերյալ, և, որ այդ հետաքննությունները, եթե եղել են այդպիսիք, հանգեցրել են քրեական հետապնդության. (Թարմացված I). Քանի որ կան պնդումներ, որ ռազմագերիները և պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք ենթարկվել են արտադատական սպանության, ստիպողական անհետացման, կամ մահացածների մարմինները պղծվել են.
Ծ. քանի որ մայիսի 17-ին Եվրոպական Հանձնաժողովը հայտարարել է 10 միլիոն Եվրո մարդասիրական օգնության հատկացման վերաբերյալ, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս հակամարտության ընթացքում տուժած քաղաքացիական անձանց օգնելու համար, որի արդյունքում այդ օգնությունը պետք է տրամադրվի դրա կարիքն ունեցող անձանց, ինչի արդյունքում սեպտեմբերին սկսված ռազմական բախումների սկզբից ի վեր այդ աջակցության չափն անցնում է 17 միլիոն Եվրոն,
Կ. քանի որ բոլոր կողմերը պետք է տրամադրեն վերջին թարմացումներով առկա քարտեզներն ականների գտնվելու վերաբերյալ, որպեսզի թույլ տան քաղաքացիական անձանց վերադառնալ նախկին հակամարտության վայրերը.
Հ. քանի որ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված «ռազմական ավարների պուրակը», ըստ զեկույցների, ցուցադրում է հայկական ռազմական սարքավորումներ, հայ մահացած կամ մեռնող զինվորների մեմո արձաններ, շղթայված հայ ռազմագերիների խցերում պահվող մոմե արձանների մոդելներ, այն կարելի է ընդունել՝ որպես դաժանությունների խրախուսում և հետագա դաժանությունների խրախուսման ռիսկեր, ատելության խոսքի և նույնիսկ մնացած ռազմագերիների և գերեվարված այլ հայ անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի խրախուսում, ինչով նպաստում են ատելության մթնոլորտի տարածմանը և հակասում են հաշտեցման ցանկացած պետական հայտարարություններին:
Ձ. քանի որ մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը ժամանակավորապես մուտք են գործել Հայաստանի տարածք, որը միջազգային օրենքով համարժեք է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի խախտմանը. Քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքների այս խախտումները հետևել են Ադրբեջանի ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի, մտահոգիչ հայտարարություններին, որով փաստացի տարածքային պահանջներ են ներկայացվել և սպառնացել են ուժ կիրառել՝ այսպիսով սպառնալով խարխլել տարածաշրջանում անվտանգության և կայունության ջանքերը,
Ղ. քանի որ անցած ամիսների ընթացքում զոհվածների մարմինների և հակամարտության արդյունքում խիստ տուժված ազգաբնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման գործողություններ են իրականացվել,
Ճ. քանի որ թարմացված ջանքերի կարիք կա երկու երկրների միջև վստահության կառուցման և երկարատև խաղաղության հասնելու համար,
1. Պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը, ռազմական և քաղաքացիական, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ դրանից հետո, և զերծ մնալ ապագայում կամայական գերեվարումներից. կոչ է անում ամբողջովին իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ Զինադադարի Հայտարարությունը, որով նախատեսվում է ռազմագերիների, գերիների և այլ գերեվարված անձանց, ինչպես նաև աճյունների փոխանակում:
2. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները. Կարեկցում է զոհերին և նրանց ընտանիքներին. դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկանց է՛լ ավելի տառապանքին, կյանքերի կորստին և ավերումներին. Դատապարտում է քաղաքացիներին թիրախավորող բոլոր հարձակումները, և հիշեցնում է քաղաքացիական անձանց կյանքերի պահպանման՝ միջազգային մարդասիրական օրենքներով պետությունների պարտավորության մասին:
3. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել, որպեսզի տեղեկատություն տրամադրի նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ` ներառյալ գերեվարության ընթացքում մահացած անձանց վերաբերյալ:
4. Հիշեցնում է անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ձախողման վերաբերյալ, որը հավասարազոր է նրանց ստիպողական անհետացմանը, ինչը Հայաստանը և Ադրբեջանը հանձն էին առել կանխել. կոչ է անում կողմերին պարզաբանել անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագրերը, և մահացածների մարմիններին վերաբերվել արժանապատվությամբ:
5. Պահանջում է Ադրբեջանի կառավարությունից հարգել օրենքի պահանջները, թույլ տալ իրավաբանների, բժիշկների, մարդու իրավունքների պաշտպանների մուտքը հայ ռազմագերիների մոտ և կազմակերպել, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ:
6. Իր խորը մտահոգությունն է հայտնում հաստատված զեկույցների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և գերեվարված այլ անձինք մինչ այժմ և ներկայումս պահվում են ստորացուցիչ պայմաններում և ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` և՛ իրենց գերեվարման ընթացքում, և՛ գերեվարության մեջ գտնվելու ժամանակ. դատապարտում է խոշտանգումների և ստիպողական անհետացման բոլոր դեպքերը, ներառյալ՝ դեպքերը, որոնք ռազմական հակամարտության ընթացքում են իրականացվել, ինչպես նաև ռազմագերիների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը և աճյունների պղծումը:
7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք այնպես անեն, որ դեռևս գերեվարության մեջ գտնվող անձինք լինեն այնպիսի պաշտպանության ներքո, ինչպես որ պահանջվում է միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական օրենքներով, ներառյալ՝ խոշտանգումներից զերծ լինելը և անմարդկային վերաբերմունքը. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին իրականացնել անկախ, անհապաղ, հասարակության համար բաց և արդյունավետ հետաքննություններ և հետապնդում իրականացնել Ժնևյան Կոնվենցիայի բոլոր խախտումների, ինչպես նաև միջազգային օրենքների և պատերազմի հանցագործությունների դեպքերով, որպեսզի նրանք հաշվետու լինեն, և զոհերի հիշատակը հարգվի, միգուցե դրա համար ստեղծվելիք մի միջազգային հանձնաժողովի օգնությամբ. կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ՝ հետաքննելու հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցների հավաստիությունը, և դրանց համար մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
8. Հիշեցնում է, որ ներկայումս չկա հասարակության համար հասանելի հաստատված տեղեկատվություն Հայաստանի կողմից գերեվարված ադրբեջանցի ռազմագերիների կամ գերեվարված անձանց վերաբերյալ:
9. Հիշեցնում է հակամարտության բոլոր կողմերին միջազգային մարդասիրական օրենքների վերաբերյալ նրանց միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում են խոշտանգումները և այլ անմարդկային վերաբերմունքները, և վերահաստատում է, որ գերիների խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմի հանցագործություն է համարվում:
10. Խիստ քննադատում է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանություններն ուղարկեցին դատարկ ինքնաթիռ, որով պետք է հայ գերիները վերադառնային. սա համարում է շատ անմարդկային և, ավելին, Ադրբեջանի ընդհանուր անմարդկային վերաբերմունքի ցուցադրական դրսևորում գերիների և նրանց ընտանիքների վերաբերյալ:
11. Պնդում է առ այն, որ անապաղ կարիք կա զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են դիտվել՝ որպես ատելություն սերմանող կամ բռնություն խրախուսող կամ անպատժելիությունը խրախուսող կամ որևէ այլ գործողություն, որով կարող է վտանգվել կառուցողական վստահության և հաշտեցման, համագործակցության և կայուն խաղաղության մթնոլորտը:
12. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ամբողջությամբ համագործակցել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հետ հայ ռազմագերիների հարցով, և համապատասխանել Դատարանի միջանկյալ միջոցների իրականացման հետ, որն Ադրբեջանին կարգադրել էր տրամադրել մանրամասն տեղեկատվություն գերեվարված անձանց իրավիճակի, նրանց առողջական վիճակի և ետ վերադարձնելու համար ձեռք բերվող միջոցառումների վերաբերյալ:
13. Իր համոզմունքն է հայտնում, որ գերիների ամբողջական վերադարձն ու զոհվածների մարմինների վերադարձը և մարդասիրական օրհասական հարցերի վերջնական լուծումը` հատկապես նրանց ընտանիքների համար, կլինեն առաջին քայլը վստահության կառուցման համար, որոնց անհրաժեշտությունը շատ կա այս իրավիճակում տարածաշրջանում հիմնարար կայունություն ապահովելու համար:
14. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությունը երաշխավորել համապատասխան միջզգային կառույցներին մուտք ունենալ ռազմագերիների մոտ. Այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ/ ICRC) և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT):
15. Ընդգծում է մարդասիրական օգնությունն անհապաղ դրա կարիքը ունեցողներին հասցնելու հրատապ անհրաժեշտությունը, և այն կարևորությունը, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգությունն ապահով լինեն, և, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը:
16. Խիստ պահանջում է երկու կողմերից էլ, որպեսզի զերծ մնան Ադրբեջանում հայկական մշակության ժառանգության ավերումից, իսկ Հայաստանում` ադրբեջանական մշակութային ժառանգության ավերումից. Կոչ է անում ամբողջովին վերականգնել ավերված վայրերը, և, որ միջազգային համայնքն այդ գործում ավելի շատ ներգրավվածություն ունենա, որպեսզի պաշտպանեն տարածաշրջանում համաշխարհային ժառանգությունը:
17. Հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գլխավորությամբ միջազգային հանրության` խաղաղ, բազմակողմանի և կայուն լուծում գտնելու ջանքերը, որոնք հիմնված են ԵԱՀԿ 2009թ. Հիմնարար Սկզբունքների վրա (ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, և ազգերի ազգային ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքները)` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի օբյեկտիվ սահմանմամբ. հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն քաղաքական բանակցությունների արդյունքում` բոլոր կողմերի իրական նվիրվածությամբ. կոչ է անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում հանձն առնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունները Մինսկի Խմբի Համանախագահության ներքո. կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև միջազգային միջնորդներին, համակարգված կերպով ներգրավվել կանանց խաղաղության գործընթացում և խորհրդակցել մարդու իրավունքների կին պաշտպանների հետ:
18. Ցավում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբում մասնակցող ԵՄ Անդամ պետությունները ներկա չեն գտնվել, երբ միջնորդությամբ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, և, որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել իր` երկու կարևոր Արևելյան Գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում:
19. Դատապարտում է Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարների պուրակը», որը հասարակության համար բացվել է ապրիլին 14-ին, քանի որ դա ավելի է նպաստում երկարատև թշնամական տրամադրություններին և խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի վստահությունը, ուստի հորդորում է այն անհապաղ փակել:
20. Կոչ է անում Փոխնախագահին/Բարձր Ներկայացուցչին և Եվրոպական Միությանը առաջարկել ամեն հնարավորին աջակցություն` հրադադարի ռեժիմի պահպանման համար, աջակցել կայունությանը նպաստող ցանկացած գործողությունների, վստահության ամրապնդմանը, փոխադարձ վստահության կառուցմանը, և պատերազմից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև ուշադիր հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը` հատկապես մոնիտորինգի մեխանիզմներին. կոչ է անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը (EEAS), Հանձնաժողովին և անդամ պետություններին մեծացնել իրենց աջակցությունը քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ իրենց համագործակցությունը` մասնավորապես նրանց աշխատանքի սահմանափակումների հարցում. համարում է, որ Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ Ներկայացուցիչն այս հարցում կարևոր դեր ունի կատարելու:
21. Կոչ է անում հանձնաժողովին և ԵՄ Անդամ պետություններին շարունակել տրամադրել շտապ մարդասիրական օգնություն, շարունակել այս տարածքում միջազգային կազմակերպությունների աշխատանքը և պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը:
22. Կոչ է անում Արտաքին գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովում բարձրացնել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերը:
23. Հանձնարարում է Նախագահին ուղարկել այս հռչակագիրը Արտաքին Գործերի և Անվտանգության Քաղաքականության Միության Հանձնաժողովի/Բարձր Ներկայացուցչի Փոխնախագահին, Խորհրդին, Հանձնաժողովին, Անդամ Պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին, ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղարին, Մինսկի Խմբի Համանախագահներին, Նախագահին, Հայաստանի կառավարությանը, Խորհրդարանին և նախագահին, Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունները մեկնարկել են. դրանք կշարունակվեն մինչև մայիսի 20–ը։
«Զորավարժություններին ներգրաված են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք` մայիսի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնելու։
Իսկ մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։
Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան` միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։
Կոնգրեսականը նշում է, որ ԱՄՆ-ը պետք է դատապարտի այս հարձակումը։
«ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,-գրել է կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է առել Հայաստանի ու Ադրբեջանի` միմյանց ուղղված բողոքները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԻԵԴ-ին։
Ըստ հաղորդագրության` ՄԻԵԴ-ի պալատը, որին փոխանցվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական բողոքները, գործը պատվիրակել է դատարանի Մեծ պալատին։
Հայաստանը բողոք է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի վերջին, իսկ Ադրբեջանը՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին։
«Հայտարարություններն առավելապես վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնության վերջին դրսևորումներին և մեղադրանքներ են պարունակում այդ դեպքերի ընթացքում պատասխանող երկրների կողմից Կոնվենցիայի լայնածավալ խախտումների վերաբերյալ` ներառյալ քաղաքացիական անձանց վրա անկանոն հարձակումները, ինչպես նաև մասնավոր և հասարակական սեփականության և ենթակառուցվածքների վրա հարձակումները, մահապատիժները, զինծառայողների և խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն ու նրանց խեղումները, գերեվարումը և մարդկանց տևական ժամանակ պահելն ու մարտական գործողություններով տուժած շրջաններում քաղաքացիական բնակչության բռնի տեղաշարժը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բողոքները Մեծ պալատի քննարկմանը հանձնելու որոշումն ընդունվել է մայիսի 11-ին, կողմերն այդ մասին տեղեկացված են եղել եւ առարկություններ չեն հայտնել: Մեծ պալատը կազմված է դատարանի նախագահից, փոխնախագահներից, սեկցիաների նախագահներից, ինչպես նաեւ ազգային դատավորից եւ դատավորներից, որոնք ընտրվել են ըստ վիճակահանության:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային հորդորում է չխառնվել Բաքվի գործերին
«Երբեմն աշխարհի մյուս կողմի երկրները հայտարարություններ են անում մեր հակամարտության կամ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների մասին: Սա անընդունելի է: Օրինակ, ես կարող եմ օրինակ բերել Կանադայի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Ես նաև մերժում եմ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը: Դա անընդունելի է», — ասել է Ալիևը AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է interfax-ը։
Ալիևի խոսքով՝ ոչ Ֆրանսիան, ոչ էլ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին:
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Իրեն ո՞ւմ տեղն է դրել Կանադան։ Կարող է՞ գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Թող զբաղվեն իրենց գործով», — ասել է Ալիեւը:
Ալիևը խոսել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահի Երևան այցի ու Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին, ասելով, «գնացեք ձեր գործերով զբաղվեք»։
Ալիևը նաև կոչ է արել «դադարեցնել Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավը՝ կապված ռազմավարի այգու հետ»։
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն ակտուալ չէ
«Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող իրենք իրենց երկրում լավ տեղ տան նրանց։ Այդ տեղերը վաղուց գրավվել են հայկական սփյուռքի կողմից, ուզում ե՞ն, թող նրանց այնտեղ ինքնավարություն կամ անկախություն տան», — ասել է Ալիևը, հավելելով, թե դա «Ադրբեջանում տեղի չի ունենա» ու խորհուրդ տվել «մի՛ նյարդայնացրեք մեզ և մի խոսեք որևէ կարգավիճակի կամ հակամարտության մասին, որպեսզի լարվածություն չառաջացնեք մեր հարաբերություններում»:
Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի մասին», ասել, թե այն գործարկվելու է
«Մեզ Նախիջևանից բաժանող 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Վստահորեն կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի: Ադրբեջանը կկատարի իր բոլոր պարտավորությունները», — ասել է Ալիևը։
Ալիևը շեշտեց, որ ռուսական երկաթուղիները Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, «ուստի մենք այս հարցը ավելի շատ քննարկում ենք ռուսական կողմի հետ»։
Ալիևի խոսքերով, «Արևելյան Զանգեզուրի կապը Ադրբեջանի պատմական տարածքը հանդիսացող Արևմտյան Զանգեզուրի հետ, հետագայում Նախիջևանը Օրդուբադի միջոցով Թուրքիայի հետ կապելը, կլինի «մեր պատմական ևս մեկ հաջողություն»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներում չկա նրանց համար, ովքեր մոռանալով Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, կրկին ագրեսիվ ծրագրեր են պատրաստում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պատերազմն այնքան անտանելի փորձություններ, վիշտ ու արցունքներ է բերել, որ անհնար է մոռանալ այն: Եվ ներում և արդարացում չկա նրանց համար, ովքեր կրկին մտածում են ագրեսիվ ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ նախագահը ՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակի ամբիոնից Հաղթանակի 76-ամյակի առթիվ:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այն ժամանակվանից, երբ ցեղային և ազգային գերազանցության, հակասեմականության և ռուսաֆոբիայի կարգախոսներն ավելի ու ավելի ցինիկ էին հնչում, երբ «Եվրոպայի կենտրոնում հրեշավոր նացիստական գազանը ուժ և լկտիություն» էր հավաքում, գրեթե մեկ դար է անցել:
«Պատմությունը պահանջում է եզրակացություններ անել և դասեր քաղել, բայց, ցավոք, նացիստների գաղափարախոսության մեծ մասը, նրանց, ովքեր տարված էին իրենց բացառիկության մոլորության տեսությամբ, կրկին փորձում են գործի դնել»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Նա շեշտել է, որ խոսքը միայն միջազգային ահաբեկիչների, արմատական խմբավորումների մասին չէ: «Այսօր մենք տեսնում ենք չվերացված դահիճների հավաքածու, նրանց հետևորդների, պատմություն վերաշարադրելու փորձեր, դավաճաններին և հանցագործներին արդարացնելու փորձեր, որոնց ձեռքին հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների արյուն է»,-ասել է Պուտինը:
Ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը հոդված է հրապարակվել օրաթերթում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։ Նա , մասնավորապես գրել է․
«Միայն 30 երկրներ են ցեղասպանություն անվանել 1915թ․ սկիզբ առած հայերի սպանությունները, չնայած այն բանին, որ պատմաբանները չեն երկմտում կիրառել այս տերմինը:
Երբ Հայոց ցեղասպանությունն իրագործվեց, ցեղասպանություն տերմինը դեռ ի հայտ էլ չէր եկել։ Բայց մարդկության դեմ հենց այս հանցագործությունն էր, որ 20-րդ դարի սկզբում սկիզբ դրեց զանգվածային ոչնչացումների դարաշրջանին, ինչը ստիպեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինին փնտրել նոր տերմին, որը կբնորոշեր այն վայրագությունը, որը մինչ այդ անուն չուներ՝ էթնիկ կամ կրոնական խմբերի սպանությունը միայն այն բանի համար, որ նրանք գոյություն ունեին։
Սա միակ պարադոքսը չէ, որ առնչվում է 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում մինչև 1․5 միլիոն հայերի նախապես պլանավորած ոչնչացմանն ու արտաքսմանը։ Անկախ պատմաբաններն առավել քան համակարծիք են, որ խոսք է գնում հենց ցեղասպանության մասին, սակայն այն ճանաչել են միայն 30 երկրներ, որոնցից վերջինն ԱՄՆ–էր՝ անցած շաբաթ։ Իսպանիան դա դեռևս չի արել։ Թուրքիան անգամ հանցագործություն է համարում այս տերմինի օգտագործումը քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ընդհանրացնում է այս սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում։
«Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակներում հաստատված փաստ է»,-ԱՄՆ-ից բացատրում է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։ The New York Times-ի կողմից Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմս համարվող Թաներ Աքչամն իր ողջ կարիերան նվիրել է ապացույցներ փնտրելուն և դրանք հրապարակելուն (այն մասին, որ հայերի սպանությունները անկազմակերպ կամ հանկարծակի ջարդեր չեն եղել, այլ երիտթուրքերի կողմից իրականացվող պետական քաղաքականություն, որոնք իշխանության եկան 1908թ․ և մնացին մինչև 1918թ․, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց):
Օսմանյան կայսրության պատմության մեջ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների դեմ բռնությունները (1894-1896թթ․ սպանվել էին 200․000 հայեր) պարբերական բնույթ են կրել, բայց մինչ այդ պահը ոչ ոք որպես նպատակ չէր սահմանել համընդհանուր ոչնչացումը։ «Անգամ ԱՄՆ վարչակազմի, Կոնգրեսի կամ աշխատակազմի մոտ որևէ կասկած չկա, որ հայերի հետ տեղի ունեցածը կարող է որակվել՝ որպես ցեղասպանություն,-ասում է Աքչամը։
Նախագահը բացառապես քաղաքական դրդապատճառներով էր երկմտում օգտագործել այդ տերմինը։ Այն եղել է պլանավորված։ Եվ կարող եմ հեշտությամբ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի։ Ունենք բազմաթիվ վավերացված հեռագրեր, որոնք հստակ ի ցույց են դնում օսմանյան իշխանությունների ցեղասպան մտադրությունը»։
Այնպիսի գրքերում, ինչպիսիք են A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility կամ Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide, Աքչամը բացահայտում է երիտթուրքերի ներքին գործերի նախարար, 1921թ․ հայ զինվորականի կողմից սպանված Թալեաթ Փաշայի կոդավորված հեռագրերը, որոնք կասկածի տեղ չեն թողնում նրա մտադրությունների վերաբերյալ։ Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը վստահեցնում էր, որ դրանք կեղծված էին, բայց իր հետախուզական աշխատանքներից հետո Աքչամն ապացուցեց, որ իրական էին։
Ըստ դրանցից մեկի՝ 1915թ․ սեպտեմբերին՝ ջարդերի սկզբում, Թալեաթ Փաշան հրամայում էր հետևյալը․ «Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ չխնայելով կանանց, երեխաներին կամ հիվանդներին։ Որքան էլ ողբերգական թվան ոչնչացման այս մեթոդները, պետք է վերջ տալ նրանց գոյությանը՝ առանց մեր գիտակցությանը լսելու»։ Չնայած բնօրինակները ոչնչացվել էին, Աքչամն այդ հեռագրերի լուսանկարները գտել է Նյու Յորքում 2015թ․։
Կան ակնհայտ փաստեր, որոնք նշում են, որ նացիստները Հոլոքոստից առաջ, որի ընթացքում սպանվեցին 6 միլիոն մարդիկ, Թուրքիայում տեղի ունեցածն ի գիտություն էին ընդունել՝ եվրոպացի հրեաներին ոչնչացնելու իրենց ծրագրի համար։ «1939թ․ օգոստոսի 22-ին Հիտլերը հանդես եկավ Լեհաստանի հետ առաջիկա պատերազմի մասին ելույթով իր գեներալների առջև»,-բացատրում է ամերիկացի պատմաբան, Հիտլերի իշխանության գալու մասին պատմող The death of democracy գրքի հեղինակ Բենջամին Քարտեր Հեթը (Benjamin Carter Hett)։
«Կան նրա խոսքերի 3 վերծանումներ։ Համաձայն դրանցից մեկի՝ Հիտլերն ասել է․«Այդքանից հետո ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»։ Մյուս երկու վերծանումները այս խոսքերը չեն պարունակում»։ Այն փաստը, որ այս վերծանումը շրջանառվել է The New York Times ի կողմից 1945թ․-ին, ցույց է տալիս, որ դեռևս 40-ական թվականներից կապ է սահմանվում հայերի և հրեաների ջարդերի միջև։
«Անկասկած, դա մեծ ազդեցություն է թողել Լեմկինի վրա, և նա այդ մասին պատմում է իր ինքնակենսագրականում»,- բացատրում է Խոսե Ռիկարդո դե Պրադան՝ միջազգային արդարադատության իսպանացի խոշորագույն փորձագետներից մեկը։ Սամանտա Փաուերը, որը եղել է ՄԱԿ-ում դեսպան Բարակ Օբամայի ղեկավարման տարիներին, 2002թ․ արժանացել է Պուլիցերյան մրցանակի «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի համար։
Այնտեղ նա պատմում է, թե ինչպես է Լեմկինը, լինելով ուսանող Լվով քաղաքում, բանավեճ ունենում մի դասախոսի հետ, որն արդարացնում էր հայերի ջարդերը՝ մեկնաբանելով, որ ի վերջո յուրաքանչյուր կառավարություն իրավունք ուներ անել իր քաղաքացիների հետ այն, ինչ կուզեր, ներառյալ՝ սպանել նրանց, ինչպես «մի ֆերմեր, որ կարող է սպանել իր սեփական հավերին»։ Հենց այդ բանավեճի պատճառով վրդովմունքից էլ ի հայտ եկավ այն գաղափարը, որ պետք է գոյություն ունենան օրենքներ պետություններից վեր, որոնք կպատժեն այս հանցագործությունների համար։
«Հայոց ցեղասպանության ընթացքում չկար այնպիսի մի անձնավորություն, ինչպիսին Հիտլերն էր», — իր հերթին նշում է Թաներ Աքչամը՝ մարդկության դեմ այս երկու հանցագործությունները համեմատելու վերաբերյալ հարցին պատասխանելիս։ «Ցեղասպանությունը մի քաղաքական կուսակցության որոշում էր և մի քաղաքական կուսակցության կողմից իրագործված՝ «Միասնության և առաջընթացի կոմիտե»-ի։ Սա Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև հիմնական տարբերություններից մեկն է։
Մյուսն էլ այն է, որ երիտթուրքերը չունեին ռասիստական գաղափարախոսություն, ինչպիսին ունեին նացիստները։ Նրանք, իհարկե, ազգայնականներն էին, բայց ցեղասպանության որոշումը կայացրին, որովհետև կարծում էին, որ հայերի գոյությունը սպառնալիք էր կայսրության համար և մտածեցին, որ հայերին սպանելով կարելի է չեզոքացնել այդ սպառնալիքը»։
Ցեղասպանությունն ուղեկցվում էր դեպի Սիրիայի անապատներ զանգվածային արտաքսումներով և ամենադաժան կերպով իրագործված զանգվածային սպանություններով։ Էթնիկ զտումը համընդհանուր բնույթ էր կրում։
Ո’չ Հոլոքոստը, ո’չ Հայոց ցեղասպանությունն իրենց վերջնական նպատակին չեն հասել, այն է՝ երկրի երեսից ջնջել հրեաներին և հայերին։ Սակայն, այո’, նրանց հաջողվել է ավերել հազարամյա մշակույթները՝ Արևելյան Եվրոպայի հրեաների և Անատոլիայի հայերի։ Ինչպես Աուշվիցը, այնպես էլ Դեր Զորը՝ սիրիական անապատի ճամբարը, որտեղ տասնյակ հազարավոր հայեր սովամահ եղան, լքված եբրայական գերեզմանոցները և Լեհաստանի մոռացված սինագոգները կամ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, որոնց հեղինակը նոր ծնվող Թուրքիայի իշխանություններն էին, հիշեցնում են 20-րդ դարի սարսափը»։
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը:
«Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այնինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին։
Դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ»,- գրել է Մկրտչյանը։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել փոխխոսնակ Դագմարա Բեյտներե Լե Գալլային, «Նոր պահպանողականներ» խորհրդարանական խմբի ղեկավար Յուրիս Յուրաշսին, Սաեյմայի քարտուղար, հայ ժողովրդի հին բարեկամ Անդրեյս Կլեմենտևսին, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, «Զարգացմանը՝ Այո՛» խորհրդարանական խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևային, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկա ղեկավար Ռիհարդ Կոլսին, հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Օյարս Կալնինչին։
«Խոնարհվում եմ Լատվիայի խորհդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին։
Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- եզրափակել է նա:
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև Լատվիայի Սաեյմասի կողմից ընդունված բանաձևի թարգմանությունը.
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից«Լատվիայի Հանրապետության Սաեյման նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.