29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դատելով տեղական ԶԼՄ — ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:
Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետքարտուղար Կլեմենտ Բոնը կարծում է, որ ԵՄ երկրները չպետք է թույլ տան մուտք գործել իրենց տարածք այն պատվաստանյութերով պատվաստումների վկայականների հիման վրա, որոնք գրանցված չեն ԵՄ-ում, օրինակ ՝ ռուսական կամ չինական: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պատվաստման վկայագրից բացի, Բոնը հիշեցրել է, որ անվտանգ մուտքը կարող է ապահովվել նաև սահմանային վերահսկողության, ՊՇՌ և էքսպրես թեստերի ստուգման և ժամանողների համար կարանտինի սահմանման միջոցով: France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա քննադատել է Հունաստանին (որի իշխանությունները նախկինում հայտարարել էին ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկներ ընդունելու պատրաստակամության մասին):
«Անհրաժեշտ է, որ այն դեղամիջոցների ցանկը, որոնցով մարդիկ իրավունք կունենան մուտք գործել տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետությանը մենք վստահ ենք: Ներկայումս դրանք միայն 4-ն են, որոնք ճանաչված են Ֆրանսիայում և Եվրոպայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում: Ինչ վերաբերում է մի շարք այլ պատվաստանյութերի, մասնավորապես ռուսական և չինական, Ֆրանսիան իր գործընկերներին ասում է. «Ուշադիր եղեք, ոչ ասեք այս պատվաստանյութերին»,-ասել է Բոնը`պատասխանելով այս ամառ ԵՄ մուտք գործելու ռեժիմի մասին հարցին:
Հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ
պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ, հաստատ ոչ ոք չգիտի, հայ զինծառայողներ մի քանի ամիս է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում: Նրանք տան համար նամակներում գրում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալու, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան՝ իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին վերադարձնել հայրենիք: Բայց իրավիճակը պարզ չէ. Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ, այնտեղ նրանց մեղադրում են զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո իբր կատարված տարբեր հանցագործությունների համար:
«Ողջույն, իմ սիրելի ընտանիք: Նամակները ստացա և շատ ուրախ էի, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Ես լավ եմ, սիրելիներս: Պապ ջան, սիրելիս, մի հուսահատվիր: Ձեր որդին լավ է: Հոգ տարեք ձեր մասին, հետևեք առողջությանը: Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, հոգ տար քեզ, ոչ մի վայրկյան մի հուսահատվիր ու շատ մի անհանգստացիր: Պապ ջան, խնդրում եմ գնա մեր եկեղեցի, մոմ վառիր, սիրելիս»,-A4 թերթի վրա նամակը հայերենով գրված է 2021 թվականի մայիսի 25-ին: Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն է, որը անազատաության մեջ է գտնվում Բաքվում:
26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել:
«Իսկ հետո զանգահարեցին. դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝ Սամվելը:
Վերջին անգամ հայրը և որդին հեռախոսով խոսել են դեկտեմբերի 13-ին, երեկոյան 16-ի սահմաններում: Սեդրակը ասել է, որ իրեն փոխարինում են, և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է: Առավոտյան ընտանիքն իմացել է, որ որդին գերեվարվել է:
«Ադրբեջանցիները շրջապատել են նրանց: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», — պատմել է Սամվել Սողոմոնյանը:
Սեդրակ Սողոմոնյանը և մյուս զինվորները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում: Այնտեղ հեռախոսակապը վատ է, տեղանքը՝ դժվարանցանելի: Պատերազմի վերջին գյուղը փաստացի գտնվել է առաջնագծում: Ըստ պայմանագրի՝ այդ հատվածում նոր գծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն համաձայնագրի կնքման պահին և հետագա մի քանի օրը բավական շատ շփոթություններ են եղել: Ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներում նշել են, որ գյուղն անցել է Ադրբեջանին և տեղակայվել են գյուղից 15 կմ հեռու: Նույնը մտածում էին ադրբեջանցիները: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում:
Չճանաչված ԼՂՀ-ում դեկտեմբերի 12-ի իրադարձությունները նկարագրում են այսպես. հայ զինվորականները կանգնած են եղել Հին Թաղերում, երբ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ուղիղ հարցին, թե ով է փաստացի այդ պահին վերահսկել այդ տարածքը, չի կարողացել պատասխանել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը. «Կարծում եմ՝ այդ տարածքը վերահսկվում էր Հայաստանի կողմից, սակայն ես պետք է նորից ճշտեմ»: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանում է հակաահաբեկչական գործողություն: Ռուս խաղաղապահները տեղի ունեցածից հետո արագ ուղղել են իրենց քարտեզները՝ պատասխանատվության գոտում ներառելով Հին Թաղերը: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»:
BBC-ի այն հարցմանը, թե Հայաստանի քանի քաղաքացի է ձերբակալվել համանման մեղադրանքներով, Բաքուն չի պատասխանել: Հատկանշական է, որ Արման Թաթոյանի անձնական հաշավարկի համաձայն` խոսքն առնվազն 300 գերու մասին է:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ հայ ռազմագերիներին ստորացնելու մասին պնդումներն անհիմն են:
Հիմա հայրենիք վերադարձած հայ զինվորները խոսում են Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Հակոբ Հովհաննիսյանը ՝ լայն ժպիտով նիհարիկ տղան, անմիջապես խնդրում է չնշել իր իսկական անունը և զգուշացնում. «Եթե ինչ-որ բան ասելով կարող եմ վնասել այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեի չխոսել…»:
Հակոբն ու մյուս ծառայողները շրջափակման մեջ են ընկել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին` Մատաղիսում: Շրջափակման մեջ են մնացել 20 օր, հետո գերի վերցվել:
«Մենք համոզված էինք, որ նրանք մեզ կանգնեցնելու են և սպանելու: Այս դեպքի համար մենք նռնակ ունեինք մեզ պայթեցնելու նպատակով, բայց չկարողացանք հերոսի պես մեռնել»,-վերհիշել է Հակոբը, որը սկզբում հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում:
«Խցիկը մեծ էր: Սակայն մեզ պահում էին ձեռնաշղթաներով: Սկզբում խցիկում միայն մեկ ձերբակալված կար, հետո նրան տարան ու մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէինք կարողանում գնալ: Ես չէի ուտում և չէի խմում երեք օր»,-պատմել է նախկին գերին:
Հինգերորդ օրը Հակոբին տեղափոխել են Ադրբեջանաի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, որտեղ ծեծը նորից շարունակվել է:
«Ամեն օր մեզ հարցաքննում էին և կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին մեզ 40 րոպե տեղափոխում էին բանտ և ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում»:
Հարցաքննության ժամանակ քննիչներին հետաքրքրել է տանկերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերի տեղը:
Լսելով Սեդրակ Սողոմոնյանի նամակի մասին, որում զինվորն ասում է, որ իրեն լավ է զգում, Հակոբը գլուխը շարժում է.«Այնտեղից անհնար է որևէ ազդանշան ուղարկել: Մեզ ասացին, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը տեղ չի հասնի: Կարմիր խաչը միանգամից չի վերցնում նամակները, նախ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, մարդիկ, ովքեր լավ խոսում են հայերեն: Հետևաբար, դուք փորձում եք գրել միայն` ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Եվ ես նույն կերպ եմ գրել»:
Մեկ այլ գերի` Կարինա Սարգսյանը, սրբում է արցունքները: Նրա իրական անունը շատերին հայտնի է, բայց նա խնդրում է այն չնշել, քանի որ չի ցանկանում, որ իր պատմությունը կրկին հիշեն հայկական լրատվամիջոցները: Մի քանի ամիս առաջ Կարինան դարձավ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հերոսուհին, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Տեսանյութում վերմակի մեջ փաթաթված կինը կանգնած է տան շեմին, երբ նրան են մոտենում երկու զինվոր. «Մենք ադրբեջանցի զինվորներ ենք, եկել ենք մեր հայրենիք»: «Բարի գալուստ ձեր տուն», — պատասխանում է կինը:
«Երբ ինձ գերի վերցրին, ասացին` պետք է ձերոնց տեղեկացնենք, որ դու մեզ մոտ ես: Բայց պետք է կարդալ այս տեքստը`բարի գալուստ ձեր տուն։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, այնտեղ` ծածկոց, գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա էր, որովհետև հանկարծ ամեն բան ինձ համար մեկ դարձավ։ Պարզապես մեկ»,-նշել է կինը։
«Ես զինվորական մարդ եմ, ինձ համար սա երրորդ պատերազմն է։ Երբ գնացի, այնտեղ (Ջրական, Ջեբրայիլ) շատ վիրավորներ կային, շատ դիակներ։ Եվ պետք էր առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի հետո տղաներին ուղարկեինք հոսպիտալ։ Այստեղ թոքերի բորբոքում ստացա։ Եվ երբ նահանջելու ժամանակն էր, հասկացա, որ ծանր քաշի, այտուցների և հիվանդության պատճառով պարզապես չեմ կարող լեռներ բարձրանալ»,-նշել է Սարգսյանը` հավելելով, որ մնացել է մենակ։
Երեք օր Կարինա Սարգսյանը անցկացրել է շրջափակման մեջ։ Հետո դուրս է եկել քիչ, թե շատ հարթ ճանապարհ և առաջ գնացել։ Ապա ձայներ է լսել։ Ադրբեջանցիներն էին։ Կինը թաքնվել է ձորակում, նրան չեն նկատել։ Նա գիտեր, որ ձորակից երեք կիլոմետր հեռու հայկական հոսպիտալն է։ Ձորակներով անցնելով ու շրջանցելով ադրբեջանցի զինվորներին՝ նա հասել է շենք։ Բայց այնտեղ արդեն մարդ չկար։ Տարածքն անցել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Նախկին հոսպիտալից ոչ հեռու լքված խանութ էր… Կարինան թաքնվել է շինությունում։ Մի քանի անգամ խանութ են մտել զինվորականներ, թեյ, սուրճ, ծխախոտ, թխվածք ու ջուր վերցրել։
«Բայց ինչ-որ պահի ես, հավանաբար, քնել եմ։ Եվ նրանք իմ խռմփոցից հասկացել են, որ շինությունում մեկը կա։ Ինձ սկզբում ծեծեցին փայտով։ Հետո, երբ ասացի, որ հանձնվում եմ, ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել, ձեռք գցել։ Եվ կիսամերկ վիճակում 800 մետր աքացիներով քշեցին ինձ։ Չեք պատկերացնի. երբ դեպի քեզ են ձգվում այդ բոլոր գարշահոտ ձեռքերը, բայց ոչինչ անել չես կարող»,- վերհիշել է կինը։
Հետո եկել է «գլխավորը»՝ Իբրահիմը, որի կոչումն ու ազգանունը Կարինան չի հիշում։ Նա արգել է զինվորականներին ձեռք տալ կնոջը։ Դրանից հետո էլ նկարահանվել է հանրահայտ տեսանյութը, որտեղ Կարինան ողջունում է ադրբեջանցի զինվորականներին «իրենց տանը»։
Հատկանշական է, որ կինը զինվորական հագուստով չի եղել, և Իբրահիմը հավատացել է, որ նա տեղի բնակչուհի է։ Կարինային տարել են Բաքու, հիվանդանոց են պառկեցրել և անգամ արձանագրել ծեծի հետքերը։ Կնոջը մեքենա են նստեցրել, պտտել քաղաքով մեկ, ցույց տվել ծովափը, տեղի սրճարանում կերակրել կուտաբով ու փախլավայով։
«Իսկ հետո նրանք ասացին, որ պետք է հանդես գամ մամուլի ասուլիսով։ Նրանք ինձ տվեցին տեքստը, որը պետք էր կարդալ։ Ադ տեքստում ես մեղադրում էի Հայաստանն ագրեսիայի և հնարավոր բոլոր մեղքերի համար։ Իսկ վերջում պետք է ասեի, որ ոչ մի պատերազմ չենք ուզում, և Փաշինյանն է, որ հրաման է տվել հավաքել տղամարդկանց ու ուղարկել պատերազմ»,- նշել է կինը:
Մամուլի ասուլիսից հետո Կարինային նորից հիվանդանոց են տարել։ Նույն օրվա երեկոյան ադրբեջանցիները պարզել են, որ կինը պարզապես խաղաղ բնակչուհի չէ։ Այդ պահից Կարինային տանում են մեկուսարան։ Սկսվում են հարցաքննությունները։
Դեկտեմբերին Կարինային հանձնել են Հայաստանին։ Հայրենի գյուղում նրան դիմավորել է Պուշոկը՝ միակ կենդանի էակը ընտանեկան տանը։ Հիշելով սիրելի կատվի մասին՝ Կարինան առաջին անգամ ժպտում է։
Վրաստանի Բաթումի քաղաքում Ախալքալաքի հայերի ու Բաքվից ժամանած թուրքերի միջև գրանցված ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել չորս հայ անչափահաս: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 12 ադրբեջանցիների ու 5 հայի միջև, վիրավորվել է նաև մեկ ոստիկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաթումիում ծեծկռտուքի մասնակից Ա. Այվազյանը:
«Գնացել էինք Բաթումի, հինգ ընկերով առանձնացանք ու գնացինք լողափ: Մեզ մոտեցան թուրքեր, ներկայացան որպես Բաքվից ժամանած թուրք, հարցրեցին՝ ի՞նչ ազգից ենք, ասացինք՝ հայեր: Մեզ ասացին՝ լսեք, Ղարաբաղը մերն է, բնականաբար հակադարձեցինք ու ասացինք, որ չկա նման բան, Ղարաբաղը մերն է: Դրան հաջորդեց նրանցից մեկի հարվածը մեր ընկերոջը: Ես զանգեցի մեր խմբի մյուս անդամներին, որ մոտենան միջադեպի վայր, բայց այդ ընթացքում արդեն ինձ հարվածեցին, ականջիցս արյուն եկավ ու գնացին»,- ասաց Ա. Այվազյանը:
Այնուհետև միջադեպի մասնակիցը պատմեց, որ այդ ընթացքում նկատել են, որ իրենց ընկերներից Կարենը չկա: Ըստ նրա՝ ոստիկանության հետ սկսել են որոնել նրան և 15 րոպե անց հայտնաբերել են, ինչից հետո սկսել են որոնել ադրբեջանցիներին:
«Մեկ վրացի ինձ ասաց, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները: Գնացինք, նրանցից մեկին հարվածեցինք, մոտեցան այլ թուրքեր, սկսվեց ծեծկռտուք ու այդ ժամանակ Մարտուն Ուստյանին դանակահարեցին, որը հիմա հիվանդանոցում է, բայց մի քանի օրից կվերադառնա տուն: Չորս հոգի ենք վիրավորվել, որից երեքս՝ Գոման գյուղից: Մեկ ոստիկան ևս դանակահարվել է, դանակն էր բռնել, ձեռքը վնասվեց,- պատմեց Ա․ Այվազյանը:
Նա հայտնեց, որ միջադեպից հետո ոստիկանությունն իրենց ուղեկցել է ավտոմեքենա, որից հետո վերադարձել են: Այուհետև հարցաքննվել են ոստիկանությունում, այժմ սպասում են ընթացքին:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը Washington Times-ի իր հոդվածում ադրբեջանցի պաշտոնյաներին բնորոշ տոնով քողարկված շանտաժ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Մասնավորապես, պաշտոնյան ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», հաղորդում է Trend- ը:
«Միջանցքի բացմամբ Նախիջեւանի մեկուսացումը կդադարի, իսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի տարածքով ցամաքով կկապվի Մոսկվայի եւ այլ մայրաքաղաքների հետ: Ադրբեջանը հույս ունի, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կդառնա ապագայի մի մաս»,- ասել է Հաջիեւը:
Հենց այս աղավաղված տեսքով է ադրբեջանցի պաշտոնյան վերապատմել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացմանը: Թվում է, թե այդպիսի բարձրաստիճան պաշտոնյային պետք չէ բացատրել «հաղորդակցության» ու «միջանցքի» տարբերությունը: Եւ, այնուամենայնիվ, Հաջիեւը փորձում է խորամանկել՝ «Զանգեզուրի միջանցքը» հակադրելով ադրբեջանական հաղորդակցություններին եւ հայտարարությունում ամրագրված պարտավորությունները ներկայացնելով որպես Բաքվի լայն շռայլ ժեստ: Եթե խոսենք Հաջիեւի տերմինաբանությամբ, ապա Ադրբեջանը եւս պետք է Հայաստանին տա, ասենք, «Թովուզի միջանցքը» Ռուսաստանի ուղղությամբ: Անկասկած, նման «միջանցքը» կծառայի տարածաշրջանային կապերի զարգացմանը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել ջանքերն ու աջակցությունը Երեւանին եւ Բաքվին` հարաբերությունների կարգավորման գործնական հարցերը լուծելու համար` շեշտը դնելով վստահության ամրապնդման միջոցառումների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի Աղդամի շրջանում: Մտքեր փոխանակեցինք տեղում ստեղծված կոնկրետ իրավիճակի վերաբերյալ: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցություն խթանելու ջանքերը հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, կծառայեն դրա համապարփակ կայունացմանը»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում եւ օկուպացված հայկական Շուշի քաղաք նախագահ Էրդողանի՝ վերջերս կատարած այցը, Լավրովը նշել է. «Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա այն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների համատեքստում էր… Մենք այսօր պայմանավորվեցինք Չավուշօղլուի հետ, որ յուրաքանչյուրը, օգտագործելով իր հնարավորությունները, կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ կստեղծի հայերի, ադրբեջանցիների եւ այլ ազգությունների մարդկանց համար կողք կողքի՝ որպես լավ հարեւաններ ապրելու համար: Եվ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում` քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել»:
Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխգործակցությունը մարմնավորվում է ոչ միայն կանոնավոր խորհրդակցություններում, քաղաքական դիրքորոշումների համաձայնեցման մեջ, այլ նաեւ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության մեջ, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը: «Այն հաջողությամբ գործում է՝ ամրապնդելով մեր փոխգործակցությունն այս իրավիճակում… Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր համագործակցության լրացուցիչ ոլորտներից է նաեւ տարածաշրջանում առեւտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը: Մեր կողմից աջակցություն է վայելում Էրդողանի եւ Ալիեւի` տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Անդրկովկասի երեք երկրները եւ երեք հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Այսօր նույնպես խոսեցինք այդ մասին եւ ունենք լավ ծրագրեր: Այնպես որ, մեկ անգամ եւս կրկնում եմ՝ մենք բավարարված ենք հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղյան հարցով սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ», — նշել է Լավրովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Ներկայում մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է եւ անհրաժեշտություն չկա բանակցել այդ հարցի շուրջ»,-ուրբաթ Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի եւ Լիտվայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես փորձում են այն ներկայացնել միջազգային քաղաքական գործիչները, միայն հրադադարի մասին չէ:
«Նա, ով կկարդա այդ փաստաթուղթը, կտեսնի, որ այն անդրադառնում է մի շարք այլ հարցերին: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջել ենք այդ էջն ու պատրաստ ենք առաջ գնալ եւ մեր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության գործում»,-հավելել է Ալիեւը:
«Հայաստանի կառավարությունն անտեսում է իրենց հետ խաղաղ համաձայնագրի հարցով բանակցություններ սկսելու մասին մեր ցանկացած հայտարարությունները: Սակայն չի բացառվում, որ նախընտրական իրավիճակն է, որ չի նպաստել այդ հայտարարություններին: Բայց այժմ՝ Հայաստանում ընտրություններից հետո, մենք հույս ունենք, որ դրական պատասխան կստանանք»,-ասել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է հետպատերազմական իրավիճակից Հարավային Կովկասում խաղաղ զարգացմանն անցում կատարելու ցանկության մասին:
«Ցավոք, մենք երբեք չենք լսել այդօրինակ որեւէ արձագանք Հայաստանի կառավարությունից: Եթե մենք չունենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր, նշանակում է չունենք նաեւ խաղաղություն: Չկա խաղաղություն ոչ միայն երկու երկրների միջեւ, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասում: Մեզ խաղաղություն է անհրաժեշտ եւ կայուն զարգացում, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ: Մեզ նախկինում եւս պատերազմ պետք չէր»,-ընդգծել է Ալիեւը:
Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն այդ հարցը Հայաստանի ղեկավարության հետ Երեւան կատարվելիք նրանց հաջորդող այցի ժամանակ:
«Որքանով ես հասկանում եմ, ձեր այցը տարածաշրջան նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետկոնֆլիկտային իրավիճակին: Այլ խոսքով՝ հետպատերազմական իրավիճակը կարեւոր է, քանի որ ես կարծում եմ, որ այս տարի եւ հաջորդ տարի կմշակվեն հիմնարար մոտեցումները հետպատերազմական իրավիճակի շուրջ: Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է ու պարզ»,-ասել է Ալիեւը:
Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն պատասխանել է, որ տարածաշրջանում ԵՄ երեք երկրների արտաքին գործերի նախարարների այցի նպատակն է «վճռորոշ ուղերձ հղել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման հարցում աջակցության մասին, ինչպես նաեւ մտածել, թե ինչպես է հնարավոր աջակցություն ցուցաբերել հետպատերազմական շրջանում ծառացած բոլոր խնդիրների համապարփակ լուծման համար»:
Նա հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված է շատ ավելի սերտ համագործակցություն հաստատել տարածաշրջանի հետ, մասնակցել հակամարտությունների կարգավորման հարցում, իսկ ղարաբաղյան հակամարտության դեպքում ակտիվացնել ջանքերը հետպատերազմական ընթացքում զարգացման գործընթացներում ներգրավվելու համար:
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։
Պատասխանելով «Զանգեզուրի միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․«Իրանում կարող են տարբեր կարծիքներ լինել:
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց պետությունների սահմանների փոփոխման։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի անկայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը:
Իր խոսքում նա հավելել է, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։
«Ուստի Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է ամեն կերպ խթանեն իրար միջև երկաթուղային, ավտոմոբիլային և այլ հաղորդակցությունների բացումը», — ասել է դիվանագետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:
«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են:
Ալիևի խոսքով` ներկայում ականազերծման և վերականգնման աշխատանքներ են ընթանում պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողություն տակ անցած տարածքներում:
Նշենք, որ Ակնայի ականապատմական քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերու է ազատ արձակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայրփ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին: Պատմել է, որ Ֆիզուլիից ավտոճանապարհով է գնացել Շուշի և ճամփին տեսել է պատերազմի թողած հետքերը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին, Արևմուտքին ու բոլորին հրավիրել է՝ տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերը»: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Խոսելով Շուշիի մասին՝ Էրդողանն ասել է, որ «ադրբեջանական մշակութային քաղաք Շուշիից 100-ավոր պատմական հուշարձաններ են վերացվել՝ իբր տարածաշրջանից թուրքական կնիքը ջնջելու նպատակով: Հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։
Ըստ Էրդողանի՝ իրենք Ղարաբաղի վերականգնման հարցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի ոգուն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում:
«Շուշիի հռչակագրով մեր հարաբերություններում նոր շրջան ենք բացել: Այդ հռչակագրի շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնենք մեր եղբայրության իրավական հիմքերը: Կարճ ժամանակում, վճռականորեն և արագ կյանքի կկոչենք մեր օրագարգում եղած բոլոր հարցերը՝ Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչև «Զանգեզուրի միջանցքի» գործարկում։ Նախատեսում ենք այս թեմաների վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել առաջիկա ամիսներին»։
Թուրքիայի նախագահը հերթական անգամ նաև շեշտել է այն միտքը, թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից ամենաշատ օգուտ քաղողներից մեկը կլինի Հայաստանը, եթե կարողանա գնահատել իր առջև հայտնված հնարավորությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.