29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանցիները թմրանյութեր նոր չեն սկսել օգտագործել, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում թմրանյութերի չարաշահումը ստացել է համաճարակի բնույթ։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ եթե նախկինում թմրամոլները՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, նախընտրում էին համեմատաբար «անվնաս» մարիխուաննան, ապա այժմ շատերը անցել են ծանր տեսակների ՝ հերոինի եւ ափիոնի կիրառմանը։
Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ երկրում տարածում են ստացել սինթետիկ թմրամիջոցները։
Նման նյութերի օգտագործումը զգալիորեն ավելացել է մաքսանենգ ճանապարհով։ Թմրամիջոցները, ըստ ադրբեջանական լրատվականների, երկիր են հասնում Աֆղանստանից և Պակիստանից։ Մեծ ջանքեր են գործադրվում Նախիջեւանում՝ իրանա-ադրբեջանական սահմանից դեպի Եվրոպա տարանցումը Ադրբեջանի տարածքով։ Միաժամանակ մաքսանենգ թմրանյութերի մեծ մասն իրացվում է Ադրբեջանում։
Միայն հուլիսի առաջին կեսին, Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 187 կգ մարիխուանա, 92 գ բոնսաի, 3,1 գ մետադոն, 58 կգ հերոին, 24 տոննա արտադրական կանեփ, 11 կգ մետամֆետամին, 3 կգ ափիոն, 11 տոննա կանեփ, 427 էքստազի, 15 գրամ կոկային, 59 գրամ հաշիշ, 470 պրեգաբալին:
Սինթետիկ թմրանյութերը լայն տարածում են ստացել Բաքվի տաքսիստների մոտ, որոնք առանց քնելու կարող են օրեր շարունակ ուղևորափոխադրումներ իրականացնել։
Սինթետիկ թմրանյութեր արդեն օգտագործվում են նաև դպրոցականներ, մեծահասակներ։ «Հաճույքից» օգտվում են նաև երիտասարդ աղջիկները, որպեսզի սովի զգացում չունենան և այդ կերպ ավելորդ քաշից խուսափեն։
Haqqin.az-ին Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հաստատել են, որ Ադրբեջանում ավելացել է գրանցված թմրամոլների թիվը։ 2021 թվականի հունվարի դրությամբ նրանց թիվը 33 788 է։ Խոսքը միայն թմրամոլների մասին է, որոնք պաշտոնապես հաշվառված են, իսկ թե որքան թմրամոլ կա երկրում, անհայտ է։
Haqqin.az- թղթակիցները եղել են նաև նարկոլոգիական կենտրոնում։ Եթե նախկինում բուժում էին ստանում 25-35 տարեկան մարդիկ, ապա այժմ ավելացել է նաև դեռահասների թիվը։ Կենտրոնում բուժում է ստանում օրինակ 38- ամյա զինվորական, ում հայրը գիտնական է, մայրը՝ բժշկուհի, կամ 26-ամյա երիտասարդ, ում ծնողները փաստաբաններ են, 30- ամյա կին, ով բազմազավակ ընտանիքից է։
Վերջին վեց ամիսների ընթացքում 4066 քրեական գործ է հարուցվել ՝ կապված թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Թմրամոլների մեծ մասը գործազուրկ է, ապրում է հարազատների հաշվին կամ զբաղվում քրեական գործունեությամբ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ «գերմաներենը հազիվ թե բառ գիտենա՝ երկրի արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղից հետո տեղի ունեցած ավերածությունները նկարագրելու համար»: Նրա խոսքերը՝ վկայակոչելով die Welt հեռուստաալիքը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մերկելը նաեւ տեսարանն սյուրռեալիստական ու սարսափելի է անվանել։ Նա խոստացել է աջակցություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ նշելով, որ դաշնային եւ հողային իշխանությունները միասին կգործեն՝ հետեւանքները վերացնելու համար: «Արդեն չորեքշաբթի օրը մենք՝ կառավարությունը, կընդունենք ծրագիրը, որպեսզի տարածաշրջանի հետ միասին միջոցներ ձեռնարկենք շտապ օգնության, միջնաժամկետ խնդիրների կատարման եւ ենթակառուցվածքի վերականգնման համար», — հավելել է կանցլերը:
Մերկելը նաեւ նշել է, որ ջրհեղեղը ցույց է տվել կլիմայի փոփոխության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ խոստանալով երկարաժամկետ քաղաքականության իրականացում, որը «ավելի մեծ չափով հաշվի կառնի բնությունն ու կլիման, քան դա արվել է վերջին տարիներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի արեւմուտքում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 156-ի։ «Մտավախություններ կան, որ զոհերն ավելի շատ կլինեն», — նշել են ոստիկանությունում՝ հավելելով, որ հայտնի է 670 տուժածների մասին, նրանց թիվը նույնպես կարող է աճել: Ավելի քան հազար անհայտ կորած մարդ դեռ չի գտնվել։
Մենք գտնվում ենք ենթակառուցվածքների կառուցման ակտիվ փուլում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Բերձոր): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»:
Ալիևը հավելել է, որ «հաղորդակցական կապերի բացումը տարածաշրջանում Ադրբեջանին թույլ կտա Հայաստանի տարածքով ապահովել կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»:
«Միևնույն ժամանակ սկսվել է երկաթգծի կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով, սկսվել է մայրուղիների կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Մեր տարածքում մենք պետք է մոտ 100 կմ երկարությամբ մայրուղիներ և երկաթգիծ կառուցենք դեպի Հայաստան, Հայաստանի տարածքում լինելու է մոտ 40 կմ: Հաղորդակցական ուղիների բացումը տարածաշրջանում զուգահեռ պետք է տեղի ունենա»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ դա Հայաստանի համար կապահովի կապը Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի հավելյալ կապ ունենալ Նախիջանի հետ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի 4 երկիր աջակցում են այս մոտեցմանը՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
«Բոլոր հաղորդակցական կապերը պետք է միաժամանակ բացվեն, և որևէ խտրականություն չպետք է դրսևորվի այս առումով»,- հավելել է Ալիևը՝ շեշտելով, որ «սպասում է Հայաստանի դրական արձագանքին, որը չպետք է ընտրովի լինի, ինչից հետո խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում իրականություն կդառնան»:
Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա։
Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերը նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատական Քրիս, Վան Հոլլենը և հանրապետական Մարկո Ռուբիոն նամակ են հղել Բայդենին։
«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:
Սենատորները նշել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում է ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի այս հարցով կոչերը։
Դրա հետ մեկտեղ 11 ամերիկացի սենատորներ հայտարարություն են արել, որտեղ քննադատել են թուրքական կողմի ծրագրերը և կոչ են արել Ջո Բայդենին օգտագործել իր բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և ԱՆկարայի անօրինական ծրագրերը խափանելու համար։
Ընդ որում թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ այս նամակը հղվել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդագրություն էր ուղարկել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում նա հայտնել էր, որ Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը, որը գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում, ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974 թվականին վտարվել էին կիպրացի հույն սեփականատերերը:
Ադրբեջանում իրարանցում է սկսվել վաճառքում հայտնված ուսապարկերի պատճառով. որոշ վախեցած գնորդների թվացել է, թե դրանք հայկական արտադրության են:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախօրեին սոցցանցերում շրջանառվել էին Bravo սուպերմարկետների ցանցում վաճառքի հանված անսովոր ռազմական ուսապարկի լուսանկարները: Մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշել էին, որ ուսապարկը պատրաստված է նույն նյութից, որից կարվում է հայկական բանակի համազգեստը: Բացի այդ, որոշ հատկապես ուշադիր մեկնաբանողներ պայուսակի ասեղնագործ էմբլեմի վրա տեսել էին Արարատ լեռը:
Իրավիճակը պարզելու համար haqqin.az-ի թղթակիցներն օրվա ընթացքում ապարդյուն փորձում էին կապ հաստատել Bravo-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Բացի այդ, լրագրողները նկատել են, որ այդ ուսապարկերն օպերատիվ կերպով հանվել են վաճառքից: Bravo սուպերմարկետների ցանցը հատուկ հայտարարություն է տարածել, որում հաստատում է, որ այդ ուսապարկերը հանվել են վաճառքից: «Մենք կցանկանայինք պարզություն մտցնել Mountain Sport ուսապարկերի հետ կապված իրավիճակում, որոնք վաճառվում էին մեր ցանցում: Այդ ուսապարկերն արտադրվում են Չինաստանում եւ տեղական մատակարարի միջոցով են բերվել մեր շուկաներ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ մենք դրանք հանել ենք վաճառքից եւ վերադարձրել մատակարարին: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ադրբեջանն այսպես է պատրաստվում հաղորդակցությունների բացմանը տարածաշրջանում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից «տարածքային ամբողջականության ճանաչում» է պահանջում՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զոհված զինվորների հարազատների հետ հանդիպմանը Ալիեւը հայտարարել է, որ «Բաքուն ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երեւանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:
«Այսօր ես ուզում եմ եւս մի խնդրի անդրադառնալ: Ես այս մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ: Կարծում եմ, որ պետք է պարզաբան դա ձեր առջեւ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Սակայն Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություն ենք ստացել, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ՝ դա մեծ սխալ կլիներ: Թե՛ պատերազմի նախօրեին, թե՛ պատերազմի ժամանակ հայկական կողմը մեծ սխալներ է թույլ տվել եւ ռազմական հանցագործություններ կատարել: Սա կարող է հաջորդ մեծ սխալը լինել»,- ակնարկել է Ալիեւը:
Ըստ Ալիեւի՝ հակամարտությունը լուծված է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի: «Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում, պետք է սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսվեն: Պետք է ասեմ նաեւ, որ այժմ միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, կարող է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է արդեն ուշ լինել»,- հայտարարել է Ալիեւը:
Թալիբների պնդմամբ՝ պաշտոնական Քաբուլը վերահսկում է միայն վարչական կենտրոնները, իսկ գյուղերում՝ այսպես կոչված էմիրության իշխանությունը: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կառավարությունը մնացել է միայնակ զինված հակառակորդի հետ, ճիշտ այնպես, ինչպես 32 տարի առաջ, երբ Աֆղանստանը լքեց խորհրդային բանակի սահմանափակ կազմը։Կրկնվո՞ւմ է արդյոք պատմությունը, և ինչպիսի՞ վնասվածներ է հասցրել պատերազմը։
Ներկայացնում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալության ռեպորտաժը։
Մանկությունը և պատանեկությունը իննսունականներին
Քաբուլացիները միմյանց նկար են ուղարկում, որում Ջո Բայդենը կրքոտ համբուրվում է թալիբների դաշտային հրամանատար, մուլլա Աբդուլահ Գանի Բարադարի հետ։ Նույնությամբ՝ Լեոնիդ Բրեժնևի համբույրը Էրիկ Հոնիկերի հետ։ Մայրաքաղաքի բնակիչները զվարճալի համարում են այն փաստը, որ ամերիկացի առաջնորդը, կարծես, դիտավորյալ զենք ու սարքավորումներ է թողել մոջահեդներին:
Թալիբների ռազմական հաջողությունները բնակչության շրջանում խառը զգացմունքներ են առաջացնում։ Այն փաստը, որ նրանք հաղթեցին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կրկին դուրս մղեցին օկուպանտներին՝ազգային հպարտության տպավորություն է թողնում, սակայն շատերն են հիշում, թե ինչ կարգուկանոն են հաստատել «աշակերտներ»-ը («Թալիբանը» իրենց էմիրությունում:
«Նրանք հավանաբար ասում են, որ շնորհակալ են Բայդենին զենքի համար», — չարախոսում են քաբուլցիները:
Ամերիկացիները քսան տարի պայքարում էին թալիբների դեմ և իհարկե, չէին էլ պատրաստվում նրանց օգնել: Աֆղանստանի ներկայիս իշխանությունների հետ Վաշինգտոնի կողմնորոշումը չար կատակ է խաղացել՝ որպես իշխանության աղբյուրը նրանք տեսել են Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե սեփական ժողովրդին։ Եվ հիմա, դաշնակիցների հեռանալուց հետո, ռեժիմն օդում կախված է, քանի որ այն քիչ կողմնակիցներ ունի։ Այս մասին են խոսում տեղի քաղաքական գործիչները՝ երբեմն շշուկով, երբեմն բարձրաձայն։
Սամանդարը հեռախոսով ցույց է տալիս համբուրվող քաղաքական գործիչների մեմը, բայց հետո միանգամից լրջանում է: 1996-ին, երբ թալիբները առանց կռվի մտան Քաբուլ, նա նույնիսկ տասը տարեկան չկար: Հիշելով, այսպես կոչված, Աֆղանստանի իսլամական էմիրության մայրաքաղաքում իր մանկությունն ու պատանեկությունը՝ նա փորձում է անաչառ լինել. «Նրանց մոտ կարգուկանոն եղել է՝ առանց գողության: Այդպիսի բանի համար անմիջապես կտրում էին ձեռքերը»։
«Ընդհանրապես, դա սխալ է: Բռնել են մի մարդու, բայց գուցե նա անմեղ է։ Եվ այո, գողության համար անգամ մեղավորի ձեռքերը կտրելը վատ է»,- Սամանդարը կարճ դադար է տալիս, ընտրում է հարմար բառեր: Աֆղանները սովոր են հետևել իրենց լեզվին, քանի որ շուրջբոլորը խոսք տանող-բերող են։
Սակայն զրուցակիցը, կարծես թե, հազիվ է իրեն զսպում. «Նրանք ամեն ինչում միջամտում են։ Նրանք ջինսն արգելում էին կրել, պետք է հագնել ավանդական հագուստ, որն, ընդհանրապես, ոչ թե ավանդական է, այլ Պակիստանից բերված: Իսկ ես ջինսերով դեռահաս եմ եղել, որին մտրակով ծեծեցին»,- նա նորից դադար է տալիս՝ հավանաբար զղջալով ասածի համար և ավելացնում է. «Սա շատ ցավալի է և ամոթ։ Նրանք մարդուն ծեծում են հասարակության աչքի առաջ»:
Խորոված պատրաստող Խալիկը 1996-ին նույնպես փոքրիկ տղա էր: Երն նրա հորը սպանեցին, 7 տարեկան տղան դարձավ ընտանիքի գլուխը:
«Այդ ժամանակից ի վեր ես պատասխանատու եմ բոլորի համար: Հիմա թալիբները կգան, ինչ-որ կերպ պետք է ապրենք», — Խալիկը գուշակություններ չի անում ապագայի մասին, այն միշտ խաբում է, հետո ավելացնում է. «Քսան տարի առաջ հիացած էի ամերիկացիներով, բայց հիմա նրանք այլևս չկան: Ավելի լավ կլիներ չգային»։ Այս խոսքերն ասելուց հետո նա հառաչում է ու ասում, որ ամեն ինչ ինքն իրենով կդասավորվեր: Քաղաքավարությունից ելնելով ՝ նա նշում է նաև սովետական զորքերի մասին։ ԽՍՀՄ-ը շատ բաներ կառուցեց Աֆղանստանում:
Երկար պատերազմի հերոսները
Քաբուլը ցանկապատների քաղաք է, բոլոր պաշտոնական շենքերը շրջապատված են դրանցով: Ամենուր հերոսների դիմանկարներ կան, հաճախ հանդիպողներից է Ահմադ Շահ Մասուդին: Նրա նկարը կհանդիպես նույնիսկ քաղցրավենիքների խանութում մուլտհերոսների տպագրությունների կողքին։ Վաճառողին, երբ կատակելով հարցնում ես, թե ով է ավելի լավր Աֆղանստանի տղաներից` Մասուդը, թե Սփայդերմանը, շատ լուրջ պատասխանում է,- «Նրանք դիտում են մուլտֆիլմեր, բայց, միևնույն է Մասուդը։ Երկրում պատերազմ է, իսկ նա հերոս է»։
Մասուդը «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության հրամանատարն էր, որը հիմնադրել էր մեկ այլ լեգենդար քաղաքական գործիչ՝ Բուրհանուդդին Ռաբբանին: Ռաբբանին Աֆղանստանի նախագահն էր, իսկ ավելի ուշ (1996-ից 2001 թթ-ին) գլխավորեց Հյուսիսային դաշինքը, որը կռվեց թալիբների դեմ: 2011-ին նա սպանվեց մահապարտ ահաբեկչի կողմից: Բուրհանուդինի որդին՝ Սալահուդդին Ռաբանին, ծառայում էր որպես Ներքին գործերի նախարար, իսկ այժմ ղեկավարում է իր հոր ստեղծած՝ «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցությունը:
Սալահուդդին Ռաբանին չի հավատում, որ երկիրը վերադարձել է 1990-ականներ:
«Միջազգային հանրությունը Աֆղանստանի ժողովրդի կողմն է: Ինչ վերաբերում է թալիբներին, նրանք շատ բան են հռչակում, բայց հարցն այն է, որ ժողովուրդը չի ընդունի իր համակարգը, կրոնի այս մեկնաբանությունը: Մյուս կողմից՝ պետք է լինի ներառական կառավարություն՝ տարբեր համայնքների ներկայացուցիչներով: Աֆղանստանը բազմազգ երկիր է, և այդ բազմազանությունը մեր ուժն է», — շեշտում է զրուցակիցը:
Նա նաև նշում է, որ Աֆղանստանի հարցը չունի ռազմական լուծում, միևնույն է, պետք է համաձայնության գալ։ Թալիբները դա շատ լավ դա գիտակցում են։
Արդեն հրաժեշտ տալով՝ Ռաբբանին հարցնում է. «Դուք եղե՞լ եք Բագրամում: Նրանք իսկապե՞ս փախել են»: Պատասխանը լսելուց հետո նա մեկնեց իր ձեռքը. «Միևնույն է, սովետական զորքերը, չնայած նրան, որ պարտվել են այդ պատերազմում, բայց արժանապատիվ են հեռացել»: Կարծես թե, սա այն դեպքը չէ, երբ պատմությունը կրկնվում է:
«Հայաստանի պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Ադրբեջանի տարածք ցանկացած այցելություն մեր երկրի օրենքներից դուրս անընդունելի է, և այդ մասին արդեն բազմիցս խոսվել է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր գործողությունները շարունակելու փորձի տրամաբանական արդյունքը կլինի այն, որ Ադրբեջանը կոնկրետ քայլեր կձեռնարկի Լաչինի միջանցքի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատման ուղղությամբ»։
Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Minval.az-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հայկական կառավարության հաղորդագրությանն այն մասին, որ Հայաստանի վարչապետի օգնականը մտադիր է այցելել Ստեփանակերտ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կոնկրետ միջոցներ կձեռնարկի` Լաչինի միջանցքի նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Զուլֆուգարովը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը չի նախատեսում արտատարածքայնություն, այլ ենթադրում է անվտանգության ռեժիմ մարդկանց համար, որոնք բնակվում են Ադրբեջանի տարածքում: Արտասահմանցիների համար այն փակ է։
Նա նշել է,որ մոնիթորինգային կենտրոնն ընդհանուր հսկողություն է անցկացնում,եւ նույնիսկ եթե չկա մանդատ, որը կհամակարգի նրանց գործունեությունը, նրանց գործառույթները հայտնի են:
«Երբ ասում են, թե խաղաղապահները կգնան, եւ ի՞նչ կլինի փոխարենը։ Մենք չենք կարող պարզապես տանկեր մտցնել եւ սկսել մաքուր էջից։ Չնայած կարող ենք դա անել: Շատ ծուղակներ կլինեն, եւ դրական գործընթացը կարող են օգտագործել մեր դեմ եւ մեզ մեղադրել նոր ցեղասպանության մեջ»,֊հայտարարել է Զուլֆուգարովը։
Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Բաքվում այդ երկրի դեսպան Նիկոս Պիպերիգոսի՝ դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչների հետ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք կատարած այցելությանը:
Լրագրող Փոլ Անտոնոպուլոսը նշում է, որ ադրբեջանական ռեժիմը վերջերս ավելի քան քառասուն դիվանագետի համար քարոզչական շրջագայություն էր կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղի ներկայիս գրավյալ տարածքներ, որոնք թե՛ պատմական, թե՛ ժողովրդագրական առումներով հայկական են:
Լրագրողը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախորդ տարի, երբ Հունաստանի դեսպանն իր հավատարմագրերն էր հանձնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վերջինս ասել էր, որ «Բաքուն ամեն հարցում, այդ թվում նաև Արևելյան Միջերկականում թուրք-հունական տարաձայնություններում, աջակցում է եղբայրական Թուրքիային, և դա գաղտնիք չէ»:
«Եվ չնայած, որ դեսպան Պիպերիգոսին ադրբեջանցի բռնապետը բացահայտորեն ասել է, որ իր երկիրը կուրորեն կաջակցի Թուրքիային՝ Արևելյան Միջերկրականում Հունաստանի ծովային իրավունքները գողանալու հարցում, նա, այնուամենայնիվ, անցած հանգստյան օրերին միացավ քարոզչական շրջագայությանը»,-գրում է լրագրողը:
Նա հիշեցնում է, որ Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրել է սարսափելի ռազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և եկեղեցիների կանխամտածված թիրախավորումը, անգամ լրագրողների դեմ կրկնակի հարվածներ հասցնելը:
Անտոնոպուլոսը վերհիշում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ամենաբարձր մակարդակի օտարերկրյա պաշտոնյան էր, որն այցելել է Հայաստան 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ Հունաստանի հասարակությունը հանդես եկավ պատերազմի մեջ գտնվող երկրին աջակցություն հայտնելու պահանջներով:
«Այնուամենայնիվ, Հունաստանի հասարակությունն այժմ վրդովված է, որ դեսպան Պիպերիգոսը միացել է ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջագայությանը, հատկապես որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են նրանց միանալուց»,- գրում է Անտոնոպուլոսը:
Նա նշում է, որ չնայած Ադրբեջանը չի ճանաչում Թուրքիայի կողմից ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվամբ ապօրինի սուբյեկտը, բայց նրա Նախիջևանի ինքնավար շրջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 բանաձևը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 բանաձևը:
«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որոշումներ կայացնողներն առայժմ պաշտոնապես չեն ճանաչել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ վախենալով, որ Հունաստանը և Կիպրոսը կարող են պատասխան հարվածներ հասցնել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու է դեսպան Պիպերիգոսը միացել քարոզչական շրջագայությանը Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներ, հատկապես, երբ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են դա անել»,- գրում է Անտոնոպուլոսը:
Նշվում է, որ դեսպան Պիպերիգոսը չի պատասխանել այս առնչությամբ սոցցանցերի օգտատերերի կողմից տրված հարցերին: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել հրապարակման պահին պարբերականի ուղարկած հարցերին:
Թուրքիայում մի խումբ անձինք բերման են ենթարկվել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին վրա հարբած պարելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ Ստամբուլի քաղաքապետարանն ու Էրդողանի կուսակցությունը դատապարտել են նրանց գործողությունները:
Նշենք, որ մինչ այդ ermenihaber.am կայքը հայտնել էր, որ 3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա և բարձր երաժշտության տակ պարել խաչի շուրջ:
Կայքը նաև հայտնում է, որ թեև եկեղեցու մոտ այդ պահին ոստիկաններ են եղել, բայց սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել:
Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։
Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով գրառում է արել Twitter-ում` դատապարտելով կատարողներին ու թույլ տվողներին։
Փայլանը պահանջել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.