23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ելույթ է ունեցել Անկարայի նախագահական պալատում, որտեղ հայտարարել է, որ «հորիզոնում տեսանելի է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը», հաղորդում է Anadolu-ն:
«Երբ մենք ասում ենք, որ Թուրքիան դարձնելու ենք աշխարհի 10 ամենամեծ տնտեսություններից մեկը, սա ասում ենք ոչ միայն մարդկանց այս կամ այն կատեգորիայի, այլ երկրի բոլոր քաղաքացիների համար: Երբ Թուրքիան զարգանա, ամրապնդվի, հարստանա, մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը նույնպես կաճի: Հորիզոնում տեսանելի է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը: Քանի դեռ մենք, որպես ազգ, ամուր պաշտպանում ենք մեր միասնությունը, հավասարությունն ու եղբայրությունը, ոչ ոք չի կարող մեզ խանգարել այս նպատակին հասնել», — ասել է Թուրքիայի առաջնորդը:
Նա ընդգծել է, որ «Թուրքիան կանգնած է մի ժամանակաշրջանի շեմին, երբ մի կողմից իրենք համալրում ենք իրենց դարավոր կորուստները, իսկ մյուս կողմից կողմից՝ վստահորեն նայում պայծառ ապագային»:
Էրդողանի խոսքով՝ «ոչ ոք չպետք է կասկածներ ունենա, որ իրենք իրենց երեխաներին կթողնեն այն երկիրը, որի մասին երազում են, եթե շարունակեն ներկայիս գործընթացը, որի խորհրդանիշը 2023 թվականի նպատակներն են»:
Չնայած Իրանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մեր փորձերին՝ Ադրբեջանի եւ ադրբեջանցիների (թյուրքերի) հանդեպ Իրանի վարչակազմի վերաբերմունքը, ցավոք, չի փոխվում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադբեջանի Միասնական ժողովրդական ճակատի նախագահ, պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիեւը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Այն պատճառով, որ Հայաստանը չի ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ չի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, այն մեզ համար մնում է թշնամական երկիր։ Ուստի չի կարելի թույլ տալ, որ իրանական ավտոմեքենաները Ղուբաթլուի միջով անցնեն Հայաստան եւ բեռներ տանեն։ Դիվանագիտական ուղիներով Իրանին պետք է հասցնել այն փաստը, որ ուղղակի կամ անուղղակի աջակցությունը էթնիկ անջատողականությանն Ադրբեջանում ոչ մի լավ բան չի խոստանում Իրանում տարածքային ամբողջականության եւ քաղաքական կայունության համար, որտեղ ապրում են ավելի քան 30 մլն ադրբեջանցի թյուրքեր եւ այլ ժողովուրդներ»,- ասել է պատգամավորը՝ ակնարկելով Իրանում իրավիճակի ապակայունացման հնարավորությունը։
Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սահմաններ, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
Կլիմովից հետաքրքրվել են մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Թուրքիայի բավականին ակտիվ դիրքի մասին:
«Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք ՝ ՀԱՊԿ -ում: Մենք կպաշտպանենք Հայաստանի ընդհանուր ճանաչված սահմանները՝ որպես մեր սահմանները: Եվ մեր ռազմական դոկտրինը նախագծված է այնպես, որ պաշտպանելով ինքներս մեզ և մեր դաշնակիցներին ՝ կարողանանք դիմակայել մնացած բոլորին միասին:Եվ այս ամենը, ով որ պետք է, գիտի»,-ասել է նա և ավելացրել․
«Անշուշտ մենք հետաքրքրված ենք նման իրավիճակներով։ Մենք ունենք մասնագետներ, որոնք գործին լավ տիրապետում են։ Բայց իմ ասածը, կարծում եմ, որոշիչ է:Ես ոչ ոքի խորհուրդ չեմ տա ստուգել սա: Եվ ես կարծում եմ, որ դա հասկանում են նաև մեր գործընկերները, Անկարայի մեր գործընկերները»,-հավելել է նա:
Կլիմովի խոսքով՝ այլ հարց է, որ Մոսկվան չէր ցանկանա բազմապատկել արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները։
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:
Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների «անօրինական անցման» (չակերտները՝ Խմբ.) Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:
Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», — ասել է Մուրադովը:
Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», — ասել է նա:
Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իմ ընկերները, որոնք ասում են, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չէր կարող անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ նպաստելու արտաքին քաղաքականությանը: Այնտեղից կգնամ Կիպրոս, Հունաստան և Հայաստան»,-գրել է նա:
Թուրքական հանցավոր աշխարհում Պեկերը համարվում է խոշոր դեմք. 49-ամյա տղամարդը դատապարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար:
Համացանցում նրա ճանաչումը բարձրացել է հատկապես վերջին ամիսներին, երբ տղամարդը YouTube-ում լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական գործիչների հասցեին:
Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում, 100-ամյա դադարից հետո, օգոստոսի 29-ին առաջին պատարագն էր մատուցվել, որին մասնակցել էր նաև Կ․Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Եկեղեցին, սակայն, վերաբացվել է որպես մշակույթի կենտրոն, որտեղ, այնուամենայնիվ, հայկական համայնքը կկարողանա մկրտության, պսակադրության արարողություններ իրականացնել։ Բայց և այնպես թուրքական իշխանությունները եկեղեցու ցուցապաստառի վրա նշել են միայն մշակույթի կենտրոն լինելու հանգամանքը։ Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խնդրի վերաբերյալ հարցում է ներկայացրել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։
Akunq.net-ի փոխանցմամբ՝ Փայլանի հարցման մեջ մասնավորապես նշված է․
«Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերականգնելով՝ այն բացեցիք որպես «մշակույթի կենտրոն»։ Այս պատմական եկեղեցու վրա ցուցապաստառ տեղադրեցիք, որում գրված է․ «Թաշխորանի մշակույթի և արվեստի կենտրոն»։
Այն փաստը, որ սույն եկեղեցին, որտեղ մինչև 1915 թ․ իրենց կրոնական արարողությունները կատարել են նաև իմ ընտանիքի մեծերը, չի բացվել որպես եկեղեցի, անհանգստություն է հարուցել հայկական համայնքում։
Այդ կապակցությամբ, պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցերիս․
1․ Ինչո՞ւ չկարողացաք եկեղեցի կոչել Մալաթիայում իմ եկեղեցին։
2․Ինչո՞ւ եկեղեցու կարգավիճակում չվերականգնեցիք Մալաթիայում իմ եկեղեցին։
3․ Ինչո՞ւ հայկական համայնքին չվերադարձրեցիք եկեղեցու սեփականության վկայականը։
4․ Ի՞նչ տեսակի մշակութային միջոցառումներ եք ծրագրում իմ եկեղեցում։
5․ Առանց խաչի եկեղեցի չի լինում։ Ինչո՞ւ եկեղեցու գմբեթին չտեղադրեցիք խաչը։
6․ Հայ քաղաքացիները սեփական եկեղեցում պատարագ և այլ արարողություններ անելու համար ձեզնի՞ց պետք է թույլտվություն ստանան»։
Հիշեցնենք, որ Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու որոշ հատվածների վերանորոգումը ստանձնել էր Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել էր սրբավայրի խորանները և մկրտարանը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
Ադրբեջանը հերթական անգամ ընդդեմ ռուս խաղաղապահների հայտարարությամբ է հանդես եկել:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում.
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն և ինքնիշխանությունը: Համաձայն նոյեմբերի 10 -ի հայտարարության ՝ խաղաղապահ ուժերը ժամանակավոր տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշ հատվածներում», — ասել է նա:
Հաջիևը նաև հայտարարել է, թե Բաքուն և Մոսկվան շարունակում են քննարկել ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմներ .
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այս առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, իսկ քննարկումներ դեռ շարունակվում են», — ասել է Հաջիևը
Նա ընդգծել է, որ Արցախում ռուս խաղաղապահներն իրենց գործունեությունն իրականացնում են նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
Հաջիևը նշել է, որ եռակողմ հայտարարությունը սահմանում է «քաղաքական և իրավական որոշակի շրջանակ» խաղաղապահ ուժերի համար:
Առաջին փորձնական թռիչքն է տեղի ունեցել Բաքվից Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի)։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տեղեկացնում են, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությանը պատկանող Airbus A340-500 խոշորագույն ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել:
Առաջին թռիչքը ստացել է Ղարաբաղ անվանումը։ Բացի այդ, այսօր Վարանդայի օդանավակայանում վայրէջք է կատարել ամենամեծ բեռնատար ինքնաթիռներից մեկը ՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող Boeing 747-400-ը ։ Բաքու-Վարանդա ուղղությամբ ուղեւորատար ինքնաթիռի թռիչքի ժամանակը կազմում է 35 րոպե։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցին ու հայտարարել, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելով Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում։
«Արարատ Միրզոյանը հաստատել է Երեւանի դիրքորոշումը, որը հակասում է ավանդական միջազգային իրավունքին եւ արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները։ Հրահրելով ագրեսիվ անջատողականություն Ադրբեջանի տարածքներում՝ նրա միջազգային սահմանների տարածքում», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դիմումի հեղինակները նաեւ հայտարարել են, որ Երեւանի հայտարարած «խաղաղության եւ անվտանգության ռազմավարությունը» իբր «խարդախություն» է: Բացի այդ, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունում հայկական կողմին մեղադրել են «ագրեսիայի քաղաքականություն» իրականացնելու մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.