29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին, փոխանցում է ermenihaber-ը։
Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արցախյան պատերազմից հետո փորձում է ստուգել Հայաստանից եկող ազդակները:
Բրիտանական հեղինակավոր թերթը նշում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին հայտարարել է, որ կարող է աշխատել Հայաստանի հետ «հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պատրաստակամ է։
Ըստ հրապարակման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանց նախապայմանների» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։
Չնայած դրական ազդակներին՝ հիշեցվել է Հայոց ցեղասպանության խնդրի մասին այն շեշտադրմամբ, որ «թեև առևտրի և դիվանագիտության առումով սառույցը կհալվի, բայց լիարժեք հաշտեցման հավանականությունը շատ քիչ է»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատարկ սպառնալիքներ է հնչեցրել. նա պարծենալով հայտարարել է, որ արտաքսելու է արևմտյան տասը երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, դեսպաններին՝ թուրք իրավապաշտպանին ազատ արձակելու պահանջով հայտարարություն հրապարակելու համար։ Նա 2017 թվականից ի վեր անօրինական կերպով բանտարկված է առանց որևէ դատավճռի։
Ահա Էրդողանի զայրալից խոսքերի դարձվածքները։ Նա հոկտեմբերի 20-ին կոշտ քննադատության ենթարկեց և սպառնաց արտաքսել տասը օտարերկրյա դեսպանների, որոնք հոկտեմբերի 18-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը անհապաղ բանտից ազատել բարերար Օսման Կավալային։
Տասը երկրներն են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան և Շվեդիան։ Կավալայի բանտարկության չորրորդ տարելիցին դեսպանները քաջալերեցին Թուրքիային՝ գտնել «արդար և արագ լուծում նրա գործի համար»: Նրանք զգուշացրեցին, որ Կավալայի շարունակվող կալանքը «ստվեր է գցում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թուրքական դատական համակարգում թափանցիկության նկատմամբ հարգանքի վրա»:
2017 թվականին սկզբնական ձերբակալությունից հետո Կավալան 2020 թ․ արդարացվեց իր դեմ առաջադրված մեղադրանքներից, սակայն նորից կալանավորվեց նոր անհիմն մեղադրանքներով։ Թուրքիան անտեսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թ․ որոշումը, որով կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել Կավալային: Եվրոպական խորհուրդը նախազգուշացրել է Թուրքիային, որ եթե նա չկատարի Եվրոպական դատարանի որոշումը մինչև 2021 թ․ նոյեմբերի 30-ը, այն կարող է դադարեցնել նրա ձայնի իրավունքը կամ նույնիսկ անդամակցությունը Խորհրդին։
Էրդողանը հակադարձեց այս դեսպաններին՝ ասելով. «Մի՞թե ձեր իրավասության շրջանակում է նման դաս տալը Թուրքիային։ Ովքե՞ր եք դուք։ Ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ չենք կարող իրենց հյուրընկալելու շքեղություն ունենալ մեր երկրում»։ Էրդողանը հավելեց․ «Նրանք քնում զարթնում են՝ Կավալա, Կավալա են ասում․․․․ Կավալան [Ջորջ] Սորոսի թուրքական մասնաճյուղն է: Տասը դեսպաններ նրա համար գալիս են արտգործնախարարություն: Ինչպիսի՜ անամոթություն։
Ի՞նչ եք կարծում, դուք որտե՞ղ եք։ Սա Թուրքիան է, Թուրքիա՛ն։ Այստեղ այն չէ, ինչ դուք կարծում եք՝ ցեղախմբային պետություն: Սա փառապանծ Թուրքիան է։ Չի կարելի հենց այնպես վեր կենալ ու գալ արտգործնախարարություն հրահանգներ տալու։ Ես մեր արտգործնախարարին տվել եմ անհրաժեշտ հանձնարարականներ։ Ես նրան ասացի, թե ինչ անել: Ես ասացի. «Դուք անմիջապես լուծեք հարցերը այս տասը դեսպանների հետ՝ նրանց հայտարարելով պերսոնա նոն գրատա [անցանկալի անձ] որքան հնարավոր է շուտ»։ Նրանք պետք է ճանաչեն Թուրքիան։ Այն օրը, երբ չեն ճանաչի կամ չեն հասկանա Թուրքիային, նրանք կլքեն երկիրը»։
Նրանց հայտարարությունից հետո տասը դեսպաններին կանչեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այնուհետև նախարարությունից ասացին, որ «դեսպանները զգուշացվել են»։
Գլխավոր հարցն այն է, թե Էրդողանը իրեն ո՞վ է կարծում, որ պետք է զգուշացնի այս երկրների դեսպաններին: Նման սպառնալիքով Էրդողանը պարզապես ևս մեկ «կնճիռ» ավելացրեց նախագահ Ջո Բայդենի հետ առկա խնդիրներին՝ Հռոմում G20-ի գագաթնաժողովի նախօրեին, որտեղ նախատեսվում է երկու ղեկավարների հանդիպումը։
Հակառակ նախագահ Դոնալդ Թրամփի, որը մեծ ջանքեր էր գործադրում Էրդողանի ցանկությունները կատարելու համար, Բայդենը Թուրքիայի նկատմամբ շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Զարմանալի չէ, որ «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ «Բայդենի վարչակազմը եղել է նամակի շարժիչ ուժը, որը համահունչ է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պետություններին հրապարակայնորեն քննադատելու նախագահի քաղաքականությանը»:
Նամակը ստորագրած տասը երկրներից յոթը ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ վեցը՝ Եվրամիության։ Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կոշտ հայտարարություն է տարածել. «Տասը դեսպանների վտարումը վկայում է, որ թուրքական կառավարությունը գնում է բռնապետական ուղիով։ Մեզ չեք վախեցնի։ Ազատությո՛ւն Օսման Կավալային»։
Սպառնալով արտաքսել տասը դեսպաններին՝ Էրդողանը դիմում է ամբոխավարության իր սովորական հնարքին, քանի որ նրա քաղաքական վարկանիշը կտրուկ ընկել է՝ վտանգի ենթարկելով իր վերընտրությունը 2023 թվականին: Նա նախընտրում է բարձրացնել իր ժողովրդականությունը՝ վնասելով Թուրքիայի հեղինակությանն ամբողջ աշխարհում:
Նա հաճախ արհեստական արտաքին ճգնաժամեր է ստեղծում՝ հանրության ուշադրությունը ներքին ծանր պայմաններից շեղելու համար: Միևնույն ժամանակ, թուրքական տնտեսությունը հասել է հատակին՝ զանգվածային գործազրկության և աղքատության պատճառով: Թուրքական լիրան 2003 թվականին Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 1 դոլարի դիմաց 1.3 լիրայից իջել է ռեկորդային նվազագույնի` մոտ 10 լիրա մեկ դոլարի դիմաց:
Թեև Էրդողանը հրաժարվում է լսել որևէ մեկի խորհուրդը, սակայն նա վերջապես ուշքի եկավ՝ հասկանալով, որ չի կարող առաջ շարժվել իր արտաքսման սպառնալիքով։ Նա հայտնվել էր երկընտրանքի առջև։ Եթե չեղարկեր իր որոշումը և թույլ տար դեսպաններին մնալ, նա կկորցներ դեմքը թուրք հասարակության առաջ։ Այնուամենայնիվ, եթե շարունակեր իր արտաքսման հրամանը, ապա կարող էր անդառնալի վնաս պատճառել Թուրքիայի տնտեսությանը և Արևմուտքի հետ հարաբերություններին։
Էրդողանը հոկտեմբերի 21-ին ասել է, որ տասը դեսպաններն իրենց երկրներում չէին ազատի «ավազակներին, մարդասպաններին և ահաբեկիչներին»։ Այսպիսով, Էրդողանը կոչ էր անում արևմտյան երկրներին չմիջամտել Թուրքիայի դատական համակարգին։ Մինչ Էրդողանը նման սադրիչ հայտարարություն է անում, նա ինքը բազմիցս ճնշում է գործադրել նախագահ Թրամփի վրա՝ չեղարկել թուրքական Halkbank-ի հետաքննությունը, որը մեղադրվում է փողերի լվացման և դավադրության մեջ՝ օգնելով Իրանին խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից։ Էրդողանը փորձում էր թաքցնել սեփական կապերը Halkbank-ի ծրագրի հետ։
Էրդողանի օգնականները նրան բացատրել են տասը դեսպանների արտաքսման սպառնալիքի աղետալի հետևանքները։ Բնականաբար, այս տասը երկրները վրեժխնդիր կլինեին՝ արտաքսելով Թուրքիայի դեսպաններին։ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հայտնվեցին մի քանի տասնյակ զայրալից հոդվածներ, որտեղ ասվում էր, որ իրենք հոգնել են Թուրքիայի թշնամական պահվածքից և անօրինական գործողություններից։
Նույն պատգամը Թուրքիային ուղարկվել է մասնավոր դիվանագիտական ուղիներով։ Ի վերջո, փոխզիջում է գտնվել ճգնաժամը թուլացնելու համար։ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 25-ին գրել է թվիթերում. «Ի պատասխան հոկտեմբերի 18-ի հայտարարության վերաբերյալ հարցերին, Միացյալ Նահանգները նշում է, որ այն համապատասխանում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»: Այլ դեսպանատներ, այդ թվում՝ Կանադայի, Նոր Զելանդիայի և Նիդեռլանդների դեսպանատները, տեղադրել են նմանատիպ հաղորդագրություններ։ Գերմանիան և Ֆրանսիան կիսել են ԱՄՆ դեսպանատան թվիթը։ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածն արգելում է դեսպաններին միջամտել հյուրընկալող երկրների ներքին գործերին:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը ի պատասխան ուրախությամբ գրել է թվիթերում. «Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զիջել է»՝ հավելելով, որ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի թվիթը։ Հոկտեմբերի 25-ին կառավարության նիստից հետո Էրդողանը հայտարարեց, որ դեսպանները հետ են կանգնել «մեր դատական համակարգի և մեր երկրի իրենց զրպարտությունից»:
ԱՄՆ-ի ցանկացած պաշտոնյա, որը որոշել է երկրորդ թվիթը ուղարկել, որը մեկնաբանվել է որպես Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումները դատապարտելուց «հրաժարում», պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ կառավարությունը մի քանի օր առաջ մի հաղորդագրություն ուղարկել, իսկ հետո մերժել ու հակասել։ Ի՞նչ է պատահել նախագահ Բայդենի քաղաքականությանը՝ հրապարակայնորեն քննադատելու պետություններին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է, որ իր երկրորդ թվիթը նպատակ ուներ ընդգծելու, որ ԱՄՆ դեսպանի գործողությունները համապատասխանում են Վիեննայի կոնվենցիային։
Եթե ԱՄՆ կառավարությունը չկատարի իր խոստումը` պաշտպանելու մարդու իրավունքները ամբողջ աշխարհում, Էրդողանը և ուրիշները կշարունակեն անպատիժ ոտնահարել իրենց ժողովրդի հիմնական իրավունքները: Այս առումով նահանջ և հակասական ուղերձներ չպետք է լինեն։ Այժմ Էրդողանի վրա ճնշում գործադրելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործն է։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա:
«Շրջաններում աշխատատեղերի բացակայությունը, ընկերությունների ու ուսումնական հաստատությունների մեծ մասի՝ Բաքվում գտնվելու փաստը հանգեցնում են նրան, որ մարդիկ լցվում են մայրաքաղաք։ Բացի այդ, երկրի բոլոր տրանսպորտային միջոցների 72%-ը գտնվում է Բաքվում, ինչը հանգեցնում է բազմաթիվ խցանումների։ Այս ամենը կրկին արդիականացնում է մայրաքաղաքի տեղափոխման հարցը»,- ասել է պատգամավորը haqqin.az-ին տված հարցազրույցում։
Նրա համոզմամբ՝ մայրաքաղաքը տեղափոխելը ծախսատար գործընթաց է։
«Ուստի առաջարկում եմ մայրաքաղաքը տեղափոխել Աղդամ (Ակնա)։ Աղդամ քաղաքը վերակառուցվում է: Որպես «կանաչ քաղաք», այն կհամապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին։ Հնարավոր կլինի ստեղծել 150-200 հազար բնակչություն ունեցող քաղաք: Սա ձեռնտու է թե՛ անվտանգության, թե՛ Ղարաբաղի շուտափույթ բնակեցման տեսակետից։ Աղդամն ունի բարենպաստ կլիմա։ Ղազախստանն արդեն կիրառել է նմանատիպ փորձ՝ մայրաքաղաքն Ալմաթիից տեղափոխելով Նուրսուլթան։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հետևել այս օրինակին»,- ասել է նա։
ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումը հայտնում է, որ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի բնիկ hայկական Հանրապետության դեմ Ադրբեջանի հրահրված հարձակումների մեկամյա տարելիցին՝ որպես Հայոց ցեղասպանության ողբերգական հիշեցում.
«Երբ 2019 թվականին այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ես ապշած էի իմ այցելած քաղաքների մարդկանց տոկունությամբ: Բայց ընդամենը մեկ տարի անց մենք տեսանք տեղահանվածներով խցանված ճանապարհների ողբերգական պատկերներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի՝ գրեթե 100 տարի առաջ արված պատկերների ուղղակի համադրում»,-իր ելույթում նշել է Ալեքսանդրը, ով նաև Ավստրալիայի խորհրդարանի ենթակառուցվածքների, տրանսպորտի և քաղաքների մշտական հանձնաժողովի նախագահն է:
Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։
«Այդ ժամանակից ի վեր ես լսել եմ իրենց տներից վռնդված 100 000 հայ խաղաղ բնակիչների, հարյուրավոր հայերի գերեվարված լինելու մասին հաղորդումներ: Բռնությունները պետք է դադարեցվեն, հրադադարը պետք է պահպանվի»,- ասել է Ալեքսանդրը: «Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տուժում են տեղում գտնվող մարդիկ՝ Արցախի ժողովուրդը»,- ավելացրել է նա։
ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։
«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց և զինադադարից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Կայսերյանը։
«Հատկապես սա է պատճառը, որ մեր համայնքը շնորհակալություն է հայտնում և գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի կողմից իրազեկումը Ավստրալիայի խորհրդարանում», — ավելացրել է նա:
Նշվում է, որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ադրբեջանցի գործընկերոջը՝ ավելի դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարերի անցումը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Այս մասին հայտնում է «Իռնա» գործակալությունը:
Հեռախոզազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը վճռական է Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում: Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և դա որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։
Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Ընդհգծելով երկու պետությունների կողմից դրական և հեռանկարային մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը՝ նա նշել է երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։
Բայրամովը, իր հերթին, ողջունել է երկու պետությունների կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ թյուրիմացությունները լուծելու համար, երկու իրանցի վարորդների ազատ արձակումը, ինչպես նաև սահմանային տարանցման վերաբերյալ իրանական համապատասխան հաստատությունների կողմից տրված վերջին հրահանգը՝ որպես ազդանշան երկու կողմերից ՝ լուծելու համար թյուրիմացությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է, գրում է aa.com.tr-ն:
Նա նաև ասել է, որ առաջիկայում (հոկտեմբերի 26-ին) Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում չի ծրագրում այցելել Բաքու: Փոխարենը նա կմասնակցի Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը:
«Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ։ Ծրագրի շրջանակում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև նոր նախագծեր կսկսենք գյուղատնտեսության ոլորտում։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ», — ասել է Էրդողանը:
Թուրքայի առաջնորդը նաև ասել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականների մաքրման հարցում:
Անդրադառնալով Իրանի ևԱդրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը՝ Էրդողանը նշել է, որ չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է վերածվել թեժ փուլի:
«Անձամբ ես նման սպասում չունեմ: Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է: Այս գործոնը, անշուշտ, կստիպի մտածել: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի գործել նույն սխալը»,- ասել է Էրդողանը։
Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը հայտարարել է, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում Իրանի արտահանումը Ռուսաստան և նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանումը. հաղորդում է Imna-ն:
Նրա խոսքով, դեպի Ռուսաստան Իրանի արտահանման 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղղակիորեն հայտարարել, որ փակել է այս ճանապարհը, քանի որ Ռուսաստանը նույնպես ներգրավված է այս հարցում: Ամեն օր ինչ-որ պատճառ են ներկայացնում, մեկ հոսանք չկա, մեկ ռենտգեն ապարատը չի աշխատում, երբեմն էլ ասում են, որ թմրանյութեր փնտրող շներ չկան, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է համագործակցությունից: Այդ պատճառով Աստարայում բեռնատարների մեծ հերթեր են առաջանում՝ հասնելով 10 կմ-ի:
«Մենք պետք է դիվանագիտության մոդել ունենանք յուրաքանչյուր երկրի, հատկապես հարևան երկրների հետ: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանից տարանցիկ ուղուն կփոխարինի Հայաստանը: Նման պայմաններում լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն այդ որոշումները: Ադրբեջանցիները թշնամանում են հայերի հետ և այս լուրերի տարածմամբ սաբոտաժ է սկսվում: Այժմ այս ճանապարհը բացելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,-հավելել է Ջալիլ Ջալիֆարը:
Ստամբուլում մահացել է Baykar Makina ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Թուրքիայի հարվածային անօդաչու թռչող սարքերի ծրագրի հիմնադիր Օզդեմիր Բայրաքթարը։ Այս մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։
Օզդեմիրը Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրն է։ Վերջինիս մահվանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշողլուն։
«Խորը վշտով տեղեկացանք մեր ավագ եղբոր ՝ տնօրենների խորհրդի նախագահ Օզդեմիր Բայրաքթարի մահվան մասին, ով իր ողջ կյանքի ընթացքում համառորեն պայքարում էր մեր երկիրը տեխնոլոգիաների բարձրագույն լիգա դուրս բերելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Չավուշօղլուն։
Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։
Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր Բայրաքթարը նախկինում աշխատել էր տեխնիկական գծով տնօրեն։
Baykar ընկերության մշակած առաջին անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի ԶՈւ սպառազինման կազմում շահագործվել են 2005-2009 թվականներին երկրի հարավարևելյան շրջանում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:
Վերջին անօդաչուները, որոնց վրա աշխատել է Բայրաքաթարը, եղել են Bayraktar TB2 և AKINCI ԱԹՍ-ները:
Ադրբեջանը անհրաժեշտ է համարում անհապաղ ժամանակավոր միջանկյալ միջոցառումներ կիրառել Հայաստանի դեմ: Այդ մասին երկուշաբթի ՄԱԿ-ի միջազգային դատարանում կայացած լսումներում հայտարարել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 23-ին հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով իբր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Ըստ Ադրբեջանի հայցի՝ Հայաստանը կատարել և շարունակում է իրականացնել մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Դրանից առաջ՝ սեպտեմբերի 16 -ին, հայկական կողմն էր նմանատիպ հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ:
Դատավորների առջև ելույթի սկզբում ադրբեջանցի պատվիրակը իր կեղծ պետության կեղծ պատմությունից բերել է մի շարք օրինակներ, այդ թվում՝ այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը։ Իսկ ներկայումս Հայաստանը, ըստ Ադրբեջանի ներկայացուցչի, իբր շարունակում է էթնիկ զտումների տասնամյա արշավը։
«Այս անմիջական սպառնալիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ են ժամանակավոր միջանկյալ միջոցներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը նաև շարունակում է ատելություն և բռնություն հրահրել ադրբեջանցիների դեմ՝ ապաստան տալով զինված խմբերի և ֆինանսավորելով կամ աջակցելով ապատեղեկատվական գործողություններին․ այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այն ամենում, ինչի մեջ ինքն է բազմիցս մեղադրվել։
Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սիրիայի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ Քուրդիստանի բանվորական կուսակցության «ահաբեկիչների» խարդավանքների նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է:
«Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ահաբեկիչների դեմ», — վստահեցրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս երկրի երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է քրդերի կողմից ահաբեկչական հարձակումների թիվը:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ Քրդական բանվորական կուսակցության զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքը, այդ թվում`ականանետերից:
«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից գնդակոծվում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ «Եփրատի վահան» գործողությունների մեկնարկից հետո, մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից՝ նրանց տանելով 30 կմ դեպի Սիրիայի խորքը: Մոսկվան պարտավորվել է նաև ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մենբիչ շրջանները: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել», — հայտարարել է նա:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նույնպես պատասխանատու են սիրիացի խաղաղ բնակիչների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար: Նրանք չեն կատարել իրենց խոստումները, պարզաբանել է թուրք նախարարը:
Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիայինն մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն:-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.