29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նրա խոսքով, իրավիճակի կարգավորման գործում ռուսական դիվանագիտության դերը մեծանում է։ «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այդ տարածաշրջանում դեռեւս մինչեւ վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր։ Անկասկած, մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերը կարգավորելու, Անդրկովկասում տնտեսական կապերը վերականգնելու եւ կարեւոր տրանսպորտային միջանցքները ապաշրջափակելու ջանքերի շարունակման գործում։ Փոխվարչապետների մակարդակով համապատասխան հանձնաժողով ունենք։ Այն աշխատում է եւ, իմ կարծիքով, հեռանկարները վատը չեն։ Իրականում տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են այդ խնդիրների երկարաժամկետ կարգավորմամբ»,- ասել է ՌԴ նախագահը։
Թուրքիան ՀՀ Սյունիքի մարզում Հայաստանի գործողությունները համարում է «ահաբեկչական հարձակում» (չակերտները՝ Tert.am) և խոստանում մենակ չթողնել Ադրբեջանին ստեղծված իրավիճակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլու գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար. «Եթե Հայաստանը պատրաստ է, ապա Թուրքիան ևս պատրաստ է։ Երևանի համար սադրանքները ձախողումներ են լինելու»։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և համագործակցության նոր էջի բացման օգտին։
«Երևանը պետք է մեկընդմիշտ ճանաչի, որ դրանք «Ադրբեջանի տարածքներն են, որոնք ապօրինի կերպով օկուպացվել են Հայաստանի կողմից» ,- ասել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։
Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը հաստատել է, որ կցանկանար ունենալ սեփական «Իսկանդեր» համալիրները, սակայն անհրաժեշտության դեպքում ռուսականները կարող են տեղակայվել հանրապետությունում կոնկրետ առաջադրանքների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսկանդերը շատ լավ հրթիռային համակարգ է, այդ աշխատանքն իրականացվել և իրականացվում է ռազմական գերատեսչություններում պետության ղեկավարի անունից։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը գործնականում ավարտել է այս հրթիռային համակարգի վերազինումը, և մենք նույնպես ցանկանում ենք այն ունենալ մեզ մոտ։ Թեև կարելի է ասել, որ արդեն ունենք։ Ես ձեզ մեծ ռազմական գաղտնիք չեմ ասի, մենք ունենք ուժերի տարածաշրջանային խմբավորում, որը ներառում է նաև այս հրթիռային համակարգը, որն անհրաժեշտության դեպքում կժամանի մեր տարածք և մեզ հետ առաջադրանքներ կիրականացնի»,- ասել է նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում:
Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը նաև ասել է, որ երկրում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու անհրաժեշտություն չկա, առկա զորքերի ընդհանուր խմբավորումը բավական է։
«Ինչո՞ւ են դրանք մեզ պետք այստեղ։ Եթե մենք ունենք միութենական պետություն, մենք ունենք զորքերի տարածաշրջանային խմբավորման հայեցակարգ, որը ներառում է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ամբողջ բանակը և Ռուսաստանի Դաշնության ուժերի և ակտիվների մի մասը, որոնք, մեր հաշվարկներով, բավարար են։ Եթե անհրաժեշտություն առաջանա, Ռուսաստանը շատ մոտ է։ Նրանք բոլորը կլինեն մեր տարածքում։ Ինչու տեղակայել լրացուցիչ ավիաբազաներ: Դրանք մեզ պետք չեն»,- ասել է նախարարը։
ՆԱՏՕ-ն «կանգնած է Ուկրաինայի կողքին՝ Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի մեծ եւ անսովոր կուտակման պայմաններում»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։
Ընդգծելով, որ այժմ կարեւոր է կանխել վերահսկողությունից իրավիճակի դուրս գալը, Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել «թափանցիկություն ցուցաբերել ռազմական գործողությունների առնչությամբ, նվազեցնել լարվածությունը եւ կանխել էսկալացիան»։ «Մենք պետք է հստակ լինենք, մենք պետք է իրատես լինենք այն խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Եւ մենք տեսնում ենք ռուսական ռազմական հզորության զգալի կուտակում»,- Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում ասել է Սթոլթենբերգը։
Նա ասել է, որ չէր ցանկանա ենթադրություններ անել Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ։ «Մենք տեսնում ենք զորքերի անսովոր կենտրոնացում, եւ մենք գիտենք, որ Ռուսաստանը նախկինում պատրաստ է եղել օգտագործել այս տեսակի ռազմական հնարավորությունները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար»:
Սթոլթենբերգի խոսքով՝ «սահմանին ռազմական զորախմբի կուտակումը, որը Ուկրաինան անցյալ շաբաթ գնահատել է 100 000 անձ, վտանգավոր է», քանի որ դա կրճատում է նախազգուշացման ժամանակը, եթե Ռուսաստանը որոշի «ագրեսիվ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ»:
«Իրավիճակը կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ»,- Եվրամիությունից իր գործընկերների հետ հանդիպման կուլիսներում լրագրողներին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Նրա խոսքով, Արեւմուտքը չի կարող բացառել «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, քանի դեռ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Բելառուսում միգրացիոն ճգնաժամի կամ այն փաստի վրա, որ Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Բելառուսում»։ «Ես չեմ բացառում այս հնարավորությունը»,- ասել է նա։
Թուրքիայում դրոններ չեզոքացնող համակարգ է փորձարկվել: Կամիկաձե անօդաչու դրոնը, որը կօգտագործվի դրոններից սպառնալիքներին դիմակայելու եւ դրանք չեզոքացնելու համար, հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը եւ պատրաստ կլինի մատակարարման համար 2022 թվականի սկզբին, հայտնում է Sabah-ը։
Համակարգը, որը ստացել է Fedai անվանումը, ստեղծվել է թուրքական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությամբ: Անօդաչու թռչող սարքը ԱԹՍ-ների հայտնաբերման եւ ոչնչացման համակարգերի լայն շրջանակի մաս է կազմում, որոնք մշակվել են Havelsan-ի եւ Transvaro-ի կողմից:
Transvaro-ի գործադիր կոմիտեի անդամ Գուրայ Ալի Քանլին ասել է, որ մեծ պահանջարկ ունի տրանսպորտային միջոցի վրա տեղադրվող տարբերակը: «Մենք համաշխարհային շուկային բեռնատարի տեսքով հայեցակարգ ենք առաջարկում՝ արձակման երեք համակարգով, մեկ հրամանատարական համակարգով, մեկ ռադարով, խցանման համակարգով եւ ջերմացույցային տեսախցիկով հինգ ավտոմեքենայից բաղկացած խմբով»,- պարզաբանել է նա:
Քանլին ասել է, որ, Հարավարեւելյան Ասիայի երկրում պրոդուկտի պահանջարկի համաձայն, իրենք սկսել են աշխատել մոդելի վրա, որը կարող է հասնել մինչեւ 5000 մետր բարձրության: «Մենք այն Fedai 102 ենք անվանել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ փորձարկումները շարունակվում են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»։
«Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային հավակնություններից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,- ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։
Ալիևը հիշեցրել է, որ «20-րդ դարի 20-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և «ադրբեջանական տարածքի» (չակերտները՝ Tert.am) մի մասը փոխանցվել է Հայաստանին»։
«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ նա նշել է, որ «տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը»։
«Սա (Զանգեզուրի միջանցքի գործարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների հետ կապված իրավիճակը «կրակի հետ խաղ» է որակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նա ասել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սև ծովի իրադրությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի չդադարող սադրանքների պատճառով:
«Ի՞նչ գործ ունեն ամերիկյան նավերը Սև ծովում՝ իրենց տեղակայման կետերից հազարավոր մղոններ հեռավորության վրա։ Բացատրությունները, թե այս ամենը հանուն ազատ նավարկության է արվում, չեն գործում։ Այս ամենը կրակի հետ խաղ է, սա մեր դիմացկունության փորձարկում է», — նշել է Ռյաբկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանությունը հուսալի է, Մոսկվան տեսնում է այդ մտահղացումներն ու պատրաստ է հակահարված տալ։Ռյաբկովը նաև ընդգծել է, որ իրենց գործընկերները չեն ուզում գիտակցել ակնհայտը բաները, իսկ իրադարձությունների տրամաբանությունը հանգեցնում է այն բանին, որ աճում են բախման ռիսկերը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդը մտահոգված է Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողություններով: Իրավիճակը գտնվում է Կրեմլի մշտական հսկողության տակ։Հնչած հայտարարությունների ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ռազմական ակտիվության բարձրացման մասին հերթական հաղորդագրությամբ:Նշվում է, որ առաջին հերթին աճել է ռազմածովային ուժերի, օդային և ծովային հետախուզության միջոցների, ինչպես նաև ռազմավարական ավիացիայի գործողությունների ինտենսիվությունը:
Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ՌԴ զենիթահրթիռային զորքերը Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռ են ուղեկցել, U-2S, RC-135 հետախույզների ու P-8A Poseidon երկու բազային պարեկային ինքնաթիռների թռիչքներ են իրականացվել Սև ծովի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածներում:Հաղորդվում էր նաև, որ ժամը 12-15-ը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հետախույզ RC-135 ինքնաթիռը փորձել է մոտենալ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ Ղրիմի թերակղզու հարավարևմտյան կողմից:
Դրա գործողությունները վերահսկելու նպատակով օդ է բարձրացվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30 կործանիչը։ Այն մոտեցել է բրիտանական ինքնաթիռին՝ ՌԴ սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, որից հետո Մեծ Բրիտանիայի հետախույզը փոխել է ուղղությունը Ռուսաստանի սահմանից հակառակ ուղղությամբ», — նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:ՌԴ ՊՆ-ն ավելացրել է, որ ռուս զինվորականները վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի գործողությունները Սև ծովում։ ԱՄՆ-ն արտապլանային գործողությունների է դիմում Ռուսաստանի սահմանների մոտ զինված ուժերի խմբավորում ստեղծելու համար։ Սև ծովում ԱՄՆ-ի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է, ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասի հակամարտությունը ուժով լուծելու դեպքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Թուրքիան կդառնա «աշխարհի առաջատար տերություններից մեկը»։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ, հայտնում է Anadolu-ն։
«Կարեւոր է շարունակել նրա աշխատանքը, հետեւել Հանրապետության հիմնադրի պատվիրաններին»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հետեւում են առաջին նախագահի կտակած քաղաքականությանը՝ ամրապնդելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը»։
«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը գտնվում էր բոլոր ճակատների առաջնագծերում, ներկայացնում էր թուրք ժողովրդի շահերը»,-ասել է նա ՝ նկատի ունենալով Աթաթուրքի՝ հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում գտնվելու ժամանակաշրջանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ներկայումս ներգրավված է Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում ընթացող գործընթացներում։ «Ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է մղում Եվրոպայում եւ աշխարհում։ Մենք «Թուրքական տուն» ենք հիմնել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ այդպիսով լավագույն պատասխանը տալով մեր քննադատներին»,-հավելել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին։ Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը։ Այս մասին Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը. հայտնում է Anadolu-ն։
Ըստ Շենթոփի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։
«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց»,- ասել է Շենթոփը։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին՝ հաշվի առնել նոր իրողությունները «դաշտում» և վերլուծել երկարաժամկետ ջանքերի անարդյունավետության պատճառները։
Գերմանիայում 28-ամյա կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել անցյալ տարի իր տանը վեց երեխաներից հինգին սպանելու համար։
Վուպերտալի շրջանային դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել սպանությունների մեջ։ Դատավոր Յոhեն Քյոթերը Գերմանիան ցնցած այս գործը «ողբերգություն» է անվանել։
Մեկից ութ տարեկան Մելինայի, Լեոնիեի, Սոֆիի, Տիմոյի եւ Լուկայի մարմինները հայտնաբերվել էին անցյալ սեպտեմբերին արեւմտյան Սոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում իրենց մահճակալների վրա: Դատախազությունը հայտնել էր, որ նրանց մայրը՝ Քրիստիան Կ.-ն, նախ հանգստացնող դեղամիջոցներ է տվել երեխաներին, ապա ջրի մեջ խեղդել կամ խեղդամահ արել։
Քննիչները պարզել էին, որ նա զայրացել էր իր նախկին զուգընկերոջից նոր սիրուհու հետ լուսանկար ստանալուց հետո: DPA-ի փոխանցմամբ՝ մայրը նախկին զուգընկերոջն ասել էր, որ նա այլեւս երբեք չի տեսնի իր երեխաներին։
Վեցերորդ երեխան սպանությունից առաջ ուղարկվել էր տատիկի մոտ:
Այնուհետեւ Քրիստիանա Կ.-ն Դյուսելդորֆի երկաթուղային կայարանում փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով գնացքի տակ եւ լուրջ, բայց կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ էր ստացել:
Դատավարության ժամանակ նա պնդում էր, որ անհայտ անձը մտել է իր բնակարան, կապել իրեն եւ սպանել երեխաներին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.