29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը՝ տելեգրամի իր ալիքում ներկայացրել է բանագնացի ինքնությունը, կիսվել մտավախությամբ ու դիտարկումներով, թե ինչ ակնկալել նրա մասնակցությամբ երկխոսությունից։
Մելքոնյանը տեղեկացրել է, որ Սերդար Քըլըչը՝ լինելով ոչ միայն Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտող, այլև ցեղասպանության ճանաչումն արգելափակելու ակտիվ լոբբիստ, դարձել է հայկական իշխանությունների տեսանկյունից բանակցությունների ընդունելի ֆիգուր։
«Հակառակի մասին պաշտոնական Երևանի կողմից չի հայտարարվել։ Ազգային կողմնորոշված էլիտան այդ քայլը կգնահատեր որպես միտումնավոր վիրավորանք»։
Երկրորդ կետով Մելքոնյանը նշել է, որ նման նշանակմամբ Թուրքիան ցույց է տալիս, որ չի հրաժարվում ցեղասպանության հարցում իր մոտեցումներից։
«Նման քայլից հետո կարգավորման գործընթացը կարելի է կանգնեցնել՝ Անկարայի կողմից բարի կամքի բացակայության պատճառով»,- հայտնել է Մելքոնյանը, հավելելով, որ հայկական կողմից տվյալ անձի ՝ որպես բանակցող փաստացի ընդունումը խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման ոչ միայն երկրորդական է, որը կարելի է դնել փակագծերի մեջ, այլև զիջումների գնալ այդ հարցում։ Թուրքիան պատրաստ չէ հարաբերությունների իրական կարգավորման։
«Թուրքական «հարաբերությունների կարգավորումը» նշանակում է հայկական քաղաքական գործոնի ոչնչացում։ Դա ևս մեկ անգամ հաստատվում է այդ նշանակմամբ։ Նման «բանակցողները» պատմության թշնամիներն են, ովքեր կեղծում են Հայոց ցեղասպանության, պետության մասին փաստերը, ցանկանալով ոչնչացնել ազգին, որովհետև հարվածի տակ կհայտնվեն Արցախն ու Սփյուռքը»,- գրել է Մելքոնյանը։
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը (Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար): Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ նրա նախաձեռնությունն աշխատում է»,- ասել է Ալիևը իսպանական El Pais հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ Հարավային Կովկասում ստեղծել կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։
Եթե բանտարկյալներին վերադարձնենք Հայաստան, նրանք կձերբակալվեն. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը EL PAÍS իսպանական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը, նախքան Հայաստանը, ազատել է բոլոր ռազմագերիներին։ Դա կարող են հաստատել միջազգային դիտորդները։ Ներկա պահին կալանավորված անձինք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ նրանց մեծ մասը նոյեմբերի վերջին, կարելի է ասել, պատերազմի ավարտից 20 օր անց, ուղարկվել են օկուպացիայից ազատագրված տարածքներ՝ ահաբեկչական գործողություններ կատարելու։ Նրանք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունները, որոնց արդյունքում զոհվել են մի քանի զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Ուստի նրանք բերման են ենթարկվել և ենթարկվել պատասխանատվության։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել՝ մարդասիրական նկատառումներով։ Մինչ այժմ մենք ազատել ենք 100-ից ավելի ձերբակալվածների։ Իսկ հանցագործություն կատարողները դատապարտվել են։ Այսպիսով՝ այդ մարդիկ չեն կարող համարվել ռազմագերիներ ոչ մի միջազգային կոնվենցիայով։ Այլ հարց է, որ մեր կողմից վերադարձնելուց հետո բերման ենթարկվածներից մի քանիսը, որոնցից 10-ը վերադարձել ենք 10 օր առաջ, ձերբակալվել են Հայաստանում։ Սա լուրջ ազդակ է մեզ, այս մարդկանց, նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Նրանք կարող են խոշտանգվել: Նրանք բավականին ծանր փորձ ունեն, քանի որ այն, ինչ ասում են մեր գերիները հայկական բանտում անցկացրած հրեշավոր ժամանակների մասին, վկայում է այն մասին, որ այդ մարդիկ սարսափելի խոշտանգումների են ենթարկվելու։ Այսպիսով՝ եթե մենք ավելի շատ մարդկանց հետ տանք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, որը կարելի է հաստատել»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ես բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել Հայաստանի հետ և աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։ Առայժմ Հայաստանի ղեկավարությունից պատասխան չի ստացվել։ Ավելի քան վեց ամիս ես մի քանի անգամ նման հայտարարություններ եմ արել. իսպանական El Pais ամսագրին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սա ցույց է տալիս, որ նրանք խաղաղություն չեն ուզում, քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում դրա հիմնական դրույթներից մեկը լինելու է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, իսկ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը։ Հայաստանը չի ասում՝ ճանաչում է տարածքային ամբողջականությունը, թե` ոչ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ նրանց վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությունը, ըստ էության, խարխլեց բանակցային գործընթացը և այն դառը պարտության մի մասն էր, որը նրանք կրեցին անցյալ տարի: Բայց այսօր Հայաստանը կարծես թե դիրքորոշում չունի այս հարցում։ Մենք շատ բաց ենք խոսում Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մեր ցանկության մասին։ Ինչպես ասացիք, սա ոչ թե զինադադարի, այլ լիարժեք խաղաղության համաձայնագիր է լինելու։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ եվրոպացի գործընկերները, հավանաբար, կկարողանան Հայաստանին համոզել նման դիրքորոշման անիմաստության մեջ։ Կարծում եմ, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, նրանք կարող են նորից տուժել ապագայում», — ասել է Ալիևը:
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։
«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։
«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,-նշել է թուրքական թերթը։
Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրքական Bayraktar գրոհային անօդաչու սարքին։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլեւ տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել Bayraktar-ի հետ։
Նրա խոսքով, այս տեսակի տեխնիկայի հայտ կա։ «Իհարկե, մենք այս շուկայում խաղալու հնարավորություն ունենք։ Ցավոք, մի փոքր ուշ մտանք այնտեղ։ Այն պատմականորեն զբաղեցրել են իսրայելական, ամերիկյան, չինական արտադրողները, ովքեր վերջին հինգ-վեց տարիներին ակտիվ են եղել շուկայում եւ իրենց շատ դինամիկ, նույնիսկ ագրեսիվ են պահում: Բայց Ռուսաստանն այս առումով շանսեր ունի»,- նշել է Բորիսովը:
«Վերջին ցուցահանդեսը Դուբայում, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, կբացի մեկ այլ շուկայական տեղ, եւ Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենք արտահանող երկրների ակումբ»,- ընդգծել է նա։
Ադրբեջանական ընդդիմադիր Azadlıq լրատվամիջոցը լուսանկարներ է հրապարակել տիեզերքից, որում իր դժգոհությունն է հայտնում Արցախում ռուսական խաղաղապահների գործողությամբ:
Այսպես, ըստ հրապարակման, Արցախի Իվանյան քաղաքում (նախկին Խոջալու) ռուս խաղաղապահները կառուցում են 14 բազմաբնակարան շենքեր, ինչը նշանակում է, որ նրանք Արցախում մնալու են ոչ թե 4 տարի, ինչպես նախատեսված է, այլ ավելի շատ:
Ադրբեջանական լրատվականին դուր չի եկել նաև ռուսական ռազմաբազայի տանիքին գրվածը. ըստ տիեզերքից արված լուսանկարների՝ գրված է «Армия России»:
ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերն ուղարկել ոչ թե Ուկրաինա, Այլ ՆԱՏՕ-ի հարեւան երկրներ՝ Ռուսաստանի իբրև թե հնարավոր «ներխուժման» դեպքում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով Ուիլմինգթոնում (Դելավեր նահանգ) լրագրողների հարցերին, որտեղ նա հանգստյան օրեր է անցկացնում։ Ելույթի հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան կայքում։
Պետության ղեկավարին հարցրել են, թե ինչու է նա որոշել հրաժարվել Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայման գաղափարից ՌԴ-ի «ներխուժման» դեպքում։ «Դրանք երբեք չեն դիտարկվել», — պատասխանել է նախագահը: «Եվ պատրաստ եք արդյո՞ք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա՝ կռվելու համար Ռուսաստանի հետ ռազմի դաշտում»- հարցրել է նախագահը։
Նրա խոսքով ՝ առցանց գագաթնաժողովի ժամանակ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ «ներխուժման» դեպքում ամերիկյան զորքերը կուղարկվեն “Բուխարեստի իննյակի» (B9) երկրներ, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա եւ Էստոնիա): «Մենք ստիպված կլինենք ավելի շատ ամերիկյան եւ ՆԱՏՕ — ի զորքեր ուղարկել արեւելյան թեւ, B9 — ը՝ ՆԱՏՕ-ի բոլոր այն երկրներն են, որոնց նկատմամբ Մենք սրբազան պարտավորություն ունենք՝ պաշտպանել նրանց Ռուսաստանի կողմից ցանկացած հարձակումից», — ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Ընդ որում, նա հավելել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի Ուկրաինայի ժողովրդին պաշտպանական հնարավորություններ տրամադրել»՝ չհստակեցնելով դրանց բնույթը:
Լարվածությունից խուսափելու միակ միջոցը դեմարկացիայի գործընթացը սկսելն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հաղորդում է vesti.az-ը:
Նրա խոսքով՝ առ այսօր Հայաստանը դա թույլ չի տվել տարբեր պատճառաբանություններով:
«Չնայած կառուցողական բանակցություններին, որոնք նախաձեռնել է Ադրբեջանը, մենք չենք տեսնում դա հակառակ կողմից»,-հայտարարել է Բայրամովը՝ մեղադրելով Հայաստանին սահմանին սադրանքների մեջ ու նշելով, որ «դա կունենա շատ լուրջ հետեւանքներ»:
Իրանը պատրաստ է միացնել երկրի էլեկտրական ցանցերը Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերին։ Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով IRNA պետական լրատվական գործակալությունը, հաղորդել են, որ այդ մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ EADaily-ի՝ Իրանի էներգետիկայի նախարարության ղեկավարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը շարունակելու և ընդլայնելու՝ Թեհրանի պատրաստակամությունը։
«Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվել։ Իրանը պատրաստ է սկսել իր էլեկտրացանցերի սինքրոնացումն այս երկրների հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեք երկրներում գագաթնակետին հասած սպառման տարբեր ժամանակաշրջանների պատճառով հնարավոր է ամռանը և ձմռանը մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցումը միմյանց կարիքները բավարարելու համար։
«Վերջին տարիներին Ադրբեջանը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի արդյունահանման, ինչը հիացմունքի է արժանի»,- ասել է Մեհրաբիանը։
Որպես Արևմտյան Ասիայի էներգետիկ շուկայի հիմնական խաղացող՝ Իրանն այժմ ձևավորվում է որպես տարածաշրջանում էներգիայի մատակարարման հիմնական հանգույց, քանի որ Իսլամական Հանրապետությունը հետևում է իր էներգահամակարգը հարևան երկրների հետ սինքրոնացնելու համապարփակ ծրագրին: Իրաքն առաջին հարևանն էր, որի ազգային էլեկտրացանցը սինքրոնացվել էր Իրանի էլեկտրացանցերի հետ դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և այժմ Իրանի էներգետիկայի նախարարությունն իրականացնում է Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերը իրանական ցանցին միացնելու ծրագիր: Թեհրանն ավելի վաղ մատնանշել էր Իրանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերի սինքրոնացման երկու հնարավոր ուղիներ, որոնցից մեկն անցնում է Հայաստանով և Վրաստանով, մյուսը՝ Ադրբեջանով։ Ինչպես նշում է ԻՌՆԱ-ն, ներկայումս ավելի հավանական է երկրորդը:
2021 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 1 մլրդ 156 մլն կՎտ/ժ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28,2%-ով)։ Միաժամանակ դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները կազմել են 252,8 մլն կՎտ/ժ, Թուրքիա՝ 318,6 մլն կՎտ/ժ, Ռուսաստան՝ 79,1 մլն կՎտ/ժ, Վրաստան՝ 505,5 մլն կՎտ/ժ։
Նշված ժամանակահատվածում Ադրբեջան էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 130,8 մլն կՎտ/ժ (աճը՝ 13,7%)։ Ներմուծման մեջ Իրանին բաժին է ընկել 27,3 մլն կՎտ/ժամ, Ռուսաստանին՝ 78,9 մլն կՎտժ, Վրաստանին՝ 24,6 մլն կՎտժ։
Միևնույն ժամանակ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020 թվականի վերջին 2019 թվականի համեմատությամբ նվազել է 1,1%-ով՝ հասնելով 25 մլրդ 811,2 մլն կՎտժ-ի։
Ավելի վաղ հայ փորձագետները նշել էին, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման տեմպերը կտրուկ ընկան, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագիծն ամբողջությամբ սառեցվել է. այսպիսով՝ իրականացվում է Բաքվի երկարաժամկետ սցենարը, ըստ որի՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է Ադրբեջանի տարածքով։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ կային, որ Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղի կազմակերպելու շուրջ։ Նման համաձայնագրի գոյության մասին հայտարարել է Իրանի ճանապարհների սպասարկման կազմակերպության միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ Մինչև վերջերս Իրանը հավատարիմ էր այլ առաջնահերթության՝ դեպի Սև ծով իր առևտրի ելքը Հայաստանի տարածքով կառուցելու հարցում:
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, որից հետո իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի անհարմարությունը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարվի Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկելուց:
Մենք հասկանում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն շահարկել Ռուսաստանի դերը, կարծում եմ, ճիշտ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ելույթի ձայնագրությունը հրապարակել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ կանգ ենք առել, եւ Հայաստանում նույնպես անընդհատ, այդ թվում՝ ձեր խորհրդարանի խոսնակը, որը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ղարաբաղին դավաճանելու մեջ…
Մենք հարցում ենք ուղարկել՝ հասկանալու, թե ինչ է նշանակում այս ամենը… Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն կարծում եմ, որ սխալ է շահարկել այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը։ Հետեւաբար, համանախագահները պետք է կենտրոնանան մարդասիրական կազմակերպությունների ժամանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու վրա, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն դրանց վերահսկողության տակ…
Այնպիսի բաներ են պետք, որոնք, թերեւս, ծափահարությունների չեն արժանանում փողոցային հանրահավաքների ժամանակ, որոնք չեն հայտնվում թերթերի առաջին էջերում, սակայն օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում՝ այլ համայնքի ներկայացուցիչների հարեւանությամբ…»,- նշել է Լավրովը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կորված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։
«Հիշատակված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության այն մտքերին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որեւէ մեկը (Հայաստանում) պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, դրա համար կար մի քանի տարբերակ, այդ թվում՝ «Լավրովի պլանը»»։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականության, այլ երեւակայության մեջ։ Նման երեւակայական իրողություններին է պատկանում նաեւ «Լավրովի պլանը»,- նշել են նախարարությունից։
Նրանք նաեւ հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծմանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.