29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իրանը խորհրդակցում է Ադրբեջանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շուրջ համաձայնագիր կնքելու վերաբերյալ. հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
Նա հայտնել է, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև շարունակվում են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Սոֆիայում ապրիլ-մայիսին, երբ համաձայնագրի տեքստը պատրաստ կլինի ստորագրման։
«Թեհրանում և այլ համապատասխան մայրաքաղաքներում համաձայնագրին մասնակից երկրների դեսպանների հետ ոչ պաշտոնական նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ուստի, Աստծո կամոք, մենք շուտով ականատես կլինենք տարբեր երթուղիներով կարևոր տրանսպորտային միջանցքի ստեղծմանը՝ տարածաշրջանի երկրների և արտաքին աշխարհի միջև առևտուրը հեշտացնելու համար»,- նրան մեջբերում է Safari Iran-ը։
Սաֆարին ընդգծել է, որ «վերջերս Ադրբեջանի և Վրաստանի հետ համագործակցությամբ իրականացվել է Իրանից Սև ծով բեռներ տեղափոխելու փորձնական ծրագիր»։
Նոր տրանսպորտային միջանցքը, որը Պարսից ծոցը կմիացնի Սև ծովին՝ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, փորձնական ռեժիմով գործարկվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Իրանը նախկինում այլ առաջնահերթություն էր սահմանել դեպի Սև ծով իր առևտրային ելքը կառուցելիս` Հայաստանի տարածքն օգտագործելը: Թեհրանի այս վերաբերմունքն իր ընդգծված դրսեւորումը գտավ այս տարվա աշնանը, երբ տարածաշրջանում Բաքվի գործողությունների պատճառով Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտություն սկսվեց։
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, որից հետո իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի անհարմարությունը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարվի Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկելուց:
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։Ինչպես գրում է ermenihaber-ը, նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն։
Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, որ Թուրքիան շուրջ 5 միլիարդ դոլարի վնաս է կրել Ադրբեջանի հետ 2001 թվականին մարտի 12-ին կնքած պայմանագրում կատարված փոփոխություններց։ Նշել է, որ կոռուպցիա է առկա Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացում։
Բացի այդ Էրդողդուն պնդում է առաջ քաշել առ այն, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանում Տրանս-անատոլիական գազամուղի ծրագրից (TANAP) և հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է դրանում պետությունն այդչափ ներդրում արել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գազամուղի մրցույթում հաղթած ընկերություններից մեկի՝ «TEKFEN»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է նախկինում նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ աշխատած Մյուբարիզ Մանսիմովին, որի անունը վերջերս հաճախ է շոշափում հետախուզման մեջ գտնվող թուրք հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը։
«Մինչ Էրդողանի և Ալիևի միջև շարունակվում են այս խառը և մութ հարաբերությունները, Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Petkim»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը փոխանցվել է «SOCAR»-ին․․․ և այս փոխանցումից հետո «SOCAR»-ը լուրջ առավելություններ է ստացել»,-նշել է ԺՀԿ-ական գործիչը։
Էրդողդուի նշյալ հայտարարություններին կոշտ է արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն «անհիմն մեղադրանքների» համար ներողություն է ակնկալում ԺՀԿ-ական պատգամավորից։ Նշել է, որ հակառակ դեպքում իրենց իրավունք են վերապահում հարցը բարձրացնել իրավական մակարդակում։
«Առաջին անգամ չէ, երբ ԺՀԿ որևէ ներկայացուցիչ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրում և անհիմն մեղադրանքներով փորձում է խառնել իրադրությունը։ Սակայն, այդ ջանքերը որևէ արդյունք չեն ունենալու, քանի որ հայամետ քաղաքական գործիչների մանիպուլյացիան չի կարող ստվեր նետել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,-հայտարարել է Աբդուլաևան։
Երկու շաբաթ առաջ հայկական կողմը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ նոր առաջարկներով։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հինգշաբթի Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար: Ադրբեջանն ասել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց որևէ պայմանի»,- ասել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ «Հայաստանը, որը 30 տարի «օկուպացրել» է «ադրբեջանական հողերը» (չակերտները՝ Tert.am), չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։
«Սա հետևողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Նա նաև ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է անվտանգության, կայունության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայտարություններին։
«Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- շեշտել է արտգործնախարարը։
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է.
«Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան»։
Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանների մասին ասել է հետևյալը։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի օկուպացրած ողջ տարածքներից դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության անհիմն պնդումներից»։
Ըստ թուրք կուսակցապետի, եթե Հայաստանը ցանականում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է 2 կարևոր քայլ անի.
«Առաջին՝ հրաժարվի Ղարաբաղի բռնազավթած ողջ տարածքներից։ Եվ երկրորդ՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։
Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
Ադրբեջանցի Ռասիմ Ահմադլընը, ում Թուրքիայի Մարմարիս բնակավայրի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը ներկայացրել է որպես «անտառային հրդեհների ժամանակ հերոսություն ցուցաբերած ադրբեջանցի հրամանատար», պարզվել է, որ հասարակ խաբեբա է և հետախուզվում է տարբեր հանցագործություններ կատարելու պատճառով։ Պարզվել է, որ Ահմադլին աշխատում է արագ սննդի կետում։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այն, ինչ կատարվել է Մարմարիսի քաղաքապետարանում, թուրքական մամուլը բնութագրել է որպես իսկական կատակերգական ֆիլմ։ Պարզվել է, որ այն անձը, ում Մարմարիսի քաղաքապետը՝ CHP-ական Մեհմեդ Օքթայը պարգևատրել է որպես «Հրշեջների հերոս ադրբեջանցի հրամանատար», ադրբեջանցի քաբաբագործ է։
Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ կեղծ հրամանատար Ռասիմ Ահմադլին հետախուզման մեջ գտնվող խարդախ է, որը բազմաթիվ քրեական պատմությունների մեջ է ներգրավված։
Սկանդալային այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին։ Ռասիմ Ահմադլին, ով ներկայացել է որպես Մարմարիսում անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած ադրբեջանական թիմի հրամանատար, այցելել է նաև Մարմարիսի քաղաքապետ Մեհմեթ Օքթային։ Գնդապետի կոչումով զինվորական համազգեստով գրասենյակ եկած Ահմադլիի այցելությանը ներկա են եղել նաև մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Փոխադարձ հաճոյախոսություններից հետո տեղի է ունեցել նվերների և հուշատախտակների հանձնման արարողություն։ Այցը նույն օրը լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում։ Սակայն այցից մեկ շաբաթ անց պարզվել է, որ Ադրբեջանում գոյություն չունի այնպիսի համազգեստ, որը հանդիպման ժամանակ կրել է Ահմադլըն։
Ադրբեջանական մամուլը, որը հետևել է միջադեպին, բացահայտել է, որ Ահմադլըն Ադրբեջանից փախուստի է դիմել և Թուրքիայում զբաղվել «քաբաբագործությամբ»։ Սկանդալից հետո Մարմարիսի քաղաքապետարանը սոցցանցերի իր էջերից ջնջել է կեղծ հերոսի մեծարման վերոհիշյալ արարողության մասին գրառումները։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայրենակիցներին առաջարկել է երկրից տարհանման ուղիներ, հայտնում է ԱՄՆ դեսպանատան կայքը։ Հաղորդվում է Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով մեկնելու հնարավորության մասին։
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ կապված ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների ավելացման հետ և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա մտածեն հեռանալու մասին։ Տեսեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել Պետդեպարտամենտը ճգնաժամի ժամանակ»,- նշում են դեսպանատանը։
Դրանում ասվում է նաև, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատանքը։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ ամերիկացիների համար հասանելի են կոմերցիոն թռիչքներ Ուկրաինայի միջազգային օդանավակայաններից։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Ռուսաստանի Ամուրի մարզից Բելառուս էշելոն է ուղևորվել՝ լոգիստիկ ստորաբաժանումների սարքավորումներով։ Բելառուսում համատեղ զորավարժություններ կանցկացվեն՝ Միութենական պետության արձագանքման ուժերը փորձարկելու համար. գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։
«Ընթացիկ գործողությունների շրջանակում Արևելյան ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների սարքավորումներով երկաթուղային հերթական էշելոնը Ամուրի շրջանից մեկնել է Բելառուսի Հանրապետություն»,- նշել են ՌԴ նախարարությունից։
Նախօրեին հաղորդվել էր, որ Բելառուս են ժամանել Ռուսաստանի Դաշնության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով նոր էշելոններ։ Արևելյան ռազմական օկրուգի զորքերը վերաբաշխվել են Բելառուսի տարածքով և պետք է երկու փուլով ստուգում անցնեն։ Հայտնի է դարձել նաեւ, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխում Սու-35 կործանիչներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել «Պանցիր», «Իսկանդեր» և Ս-400 համակարգերի տեղափոխման մասին:
Դոնբասում Ուկրաինայի միացյալ ուժերի օպերացիայի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը հայտարարել է երկիր Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման ամսաթիվը։ Նրա խոսքով՝ «հարձակումը» պետք է տեղի ունենա 2022 թվականի փետրվարի 20-ին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
«Տարբեր սցենարների թվում փետրվարի 20-ը նշվում է որպես ներխուժման պոտենցիալ մեկնարկի ամսաթիվ. դա այն ամսաթիվն է, երբ ավարտվում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը, և 69-ամյա նախագահ Պուտինը, որը ցանկանում է սիրաշահել չինացիներին, կարող է չցանկանալ արատավորել այդ իրադարձությունը (առանց այդ էլ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտվել են արևմտյան մի շարք երկրների կողմից` խմբ.): Դա նաև նշանավորում է Ուկրաինայի հետ սահմանին ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ավարտը»,- ասել է Պավլյուկը The Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսական հարձակումը կսկսվի հարավ-արևելքից։ Այս ընտրությունը պայմանավորված կլինի նրանով, որ այնտեղ է կենտրոնացված երկրի պաշտպանական ձեռնարկությունների զգալի մասը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երեկ ծանոթացել են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցով աշխատանքներին: Նրա խոսքով՝ հաջողությամբ արդեն և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհներ են կառուցվում:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին Ալիևը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և ադրբեջանակա-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասիմի հետ տեսակապով կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք դրական լուրեր ենք ստանում Հայաստանից: Հայաստանն իր կողմից նախատեսում է մեկնարկ տալ այդ աշխատանքներին: Հուսով եմ, որ հետպատերազմական ժամանակահատվածը նոր հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, Իրանի ներդրումն այդ աշխատանքներում շատ նշանակալի է»,- ասել է Ալիևը:
Ուկրաինա ներխուժումը «ցավալի, դաժան ու արյունալի գործի» կհանգեցնի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է The Independent-ը։
Իրավիճակի շուրջ հետախուզական տվյալները «մռայլ են», բայց, ասել է նա, պատերազմն անխուսափելի չէ: Նա Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել «աղետալի քայլից»։
Ջոնսոնն ասել է, որ Ուկրաինան «կպայքարի» «ներխուժման» դեպքում՝ հնարավոր ռազմական գործողությունները համեմատելով չեչեն-ռուսական հակամարտության տարիների հետ: «Շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում մարդիկ հասկանան, որ դա կարող է նոր Չեչնիան» դառնալ: «Մենք պետք է հստակ հասկացնենք Կրեմլին, Ռուսաստանին, որ դա աղետալի քայլ կլինի»։
Կիեւից դուրս են բերվում բրիտանական դեսպանատան որոշ աշխատակիցների: Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այդ քայլն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ԱՄՆ դեսպանատան ամբողջ անձնակազմի ընտանիքներին կարադրեց լքել երկիրը՝ «ներխուժման» վտանգի պատճառով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.