23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության իշխանությունները սկսել են խաղաղ բնակչության զանգվածային տարհանումն ու Ռուսաստանի տարածք տեղափոխումը։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
Նրա խոսքով՝ փետրվարի 18-ից «կազմակերպվել է բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն»։ «Առաջին հերթին, տարհանվում են կանայք, երեխաները եւ տարեցները»,- հավելել է Պուշիլինը։ Պատճառը նա նշել է Ուկրաինայի տարածքից գնդակոծումը։
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Դա նշել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը երեկ նախագահ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազանգի ժամանակ ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ պատասխանելով Turan-ի հարցին այդ նախագծի ընդլայնման հնարավորության մասին։
«Ադրբեջանի դերը մեծ է, քանի որ Ռուսաստանն ապակայունացնում Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրճատելով Եվրոպա գազի մատակարարումը։ Ուստի շատ կարեւոր են գազի մատակարարման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը։ Հարավային գազային միջանցքը հնարավորություն ունի երկու անգամ բարձրացնել գազի մատակարարումը, թեեւ դա պահանջում է որոշակի ներդրումներ եւ ժամանակ։ Ինչ վերաբերում է Տրանսկասպյան գազատարին, ապա դա թուրքմենական գազի հսկայական պաշարները «ապաշրջափակելու» եւ դրանք Եվրոպա բերելու եւս մեկ հնարավորություն է։ Դրա համար պետք է ինքնիշխան երկրների որոշումը եւ մասնավոր ընկերությունների ներդրումները», — ասել է դեսպանը։
Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են գազի որոշակի ծավալներով փոխանակել Հարավային գազային միջանցքի շրջանակներում։
«Մենք բաց ենք Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ցանկացած տարբերակի համար, քանի որ դրանք բոլորը անցնում են Ադրբեջանի տարածքով։ Դա լավ է Ադրբեջանի համար եւ լավ է ԱՄՆ-ի համար», — ընդգծել է դեսպանը։
Պատասխանելով ճշտող հարցին, թե չեն հակասում արդյոք Հարավային գազային միջանցքով իրանական գազի մատակարարումները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, դեսպանը հասկացնել է տվել, որ տվյալ դեպքի նկատմամբ պատժամիջոցները կիրառելի չեն։
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային, գրում է ermenihaber-ը։
Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ ոլորտներում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը
Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են ԵՄ անդամ պետությունների դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։
ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս զեկույցում, որը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը, շեշտվել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության լիցքաթափում են տեսնում։ Նշել է, սակայն, որ Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։
Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն փետրվարի 17-ին։
New York Times (NYT) թերթը հոդված է հրապարակել Ֆրանսիայում մուսուլմանների վիճակի մասին, որոնք նախընտրում են լքել երկիրը, քանի որ իրենց ապահով չեն զգում։
NYT-ի «Մուսուլմանները լուռ լքում են Ֆրանսիան» հոդվածում ասվում է, որ թեև միգրացիան մնում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը, իսլամաֆոբիայի դրդապատճառներով հանցագործություններն աճում են։
Հրատարակության մեջ ասվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի երեք հիմնական մրցակիցներն իրենց նախընտրական խոստումներում ընդգծել են «միգրացիայի հոսքը նվազեցնելու» իրենց մտադրությունը, թեև Ֆրանսիան վերջին տարիներին ավելի քիչ միգրանտ է ընդունել, քան եվրոպական ցանկացած այլ երկիր։
Հոդվածի համաձայն՝ վերջին տարիներին Ֆրանսիան լքել են մեծ թվով բարձրակարգ մասնագետներ, այդ թվում՝ բազմաթիվ մուսուլմաններ, որոնք դժգոհ են խտրականությունից։ «Այս մարդիկ իրենց ապահով չեն զգում, չեն զգում, որ պատկանում են ֆրանսիական հասարակությանը: Նրանք տեսնում են նախապաշարմունքների արգելքներ և ստիպված հեռանում են երկրից»,- ասվում է հոդվածում։
Հոդվածում ասվում է, որ մուսուլմանները կազմում են Ֆրանսիայի բնակչության մոտ 10 տոկոսը, սակայն աջ կենտրոնամետ նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ոչ ֆրանսիական շրջաններ»՝ դրանով իսկ կապելով մուսուլմանական թաղամասերը հանցագործության և սոցիալական խնդիրների հետ:
Օրակարգում է գտնվում Զանգեզուրի միջանցքով դեպի Նախիջևան 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գծի շինարարությունը։ Այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել է «Ազերէներջի» ընկերության մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլլաևը՝ հավելելով, որ այն կառուցվելու է Ջրականի շրջանում։
«Նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել դեպի Եվրոպա՝ Զանգեզուրի միջանցքով։ Նախատեսվում է կառուցել 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գիծ, որը ձգվելու է Աջաբեդիից դեպի Նախիջևան և անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Նրանով էլեկտարէներգիան արտահանվելու է Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական շուկա»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Աբդուլլաևը։
Նշվում է նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի լրագրողների այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա, որտեղ կծանոթանան փետրվարի 13-ին բացված «Ակնա-1» և «Ակնա-2» ենթակայաներին, «Ղարաբաղ» թվային կառավարման կենտրոնին և Տերտերի շրջանում գտնվող «Սուգովուշան» ենթակայանին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջիկայում կկալանավորվի և կկանգնի դատարանի առաջ. ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Նա նշել է, որ Հարությունյանն իբր «մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին Գյանջայում խաղաղ բնակչության դեմ չորս ահաբեկչությունների մեջ»։
«Հայաստանի տարածքից ահաբեկչություն է իրականացվել. արդյունքում՝ զոհվել է 26 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 175-ը։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցցանցերի իր էջում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, իսկ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այն, որ Արայիկ Հարությունյանը դեռևս չի բերվել դատարան, ժամանակավոր է. կարծում եմ, որ, համաձայն միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կարճ ժամանակում կկալանավորվի քննչական խմբի կողմից և կհանձնվի հետաքննությանը»,- բարբաջել է ադրբեջանցի պաշտոնյան:
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին Վաշինգտոնի պատասխանը չի կարող բավարարել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասն արձագանքում է մեր երեք առանցքային խնդիրներին՝ ՆԱՏՕ-ի չընդլայնում, հարվածային սպառազինության չտեղակայում եւ Եվրոպայում ռազմական եւ ռազմատեխնիկական կոնֆիգուրացիայի վերադարձը 1997 թվականի դիրքորոշմանը, երբ ստորագրվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, որում առաջին անգամ այս ձեւաչափով խնդիր էր դրված ապահովել անվտանգության անբաժանելիությունը։ Այս հարցերի պատասխանը բացասական է, ինչը, իհարկե, մեզ չի կարող բավարարել»,- ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր վերլուծել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։
«Հունվարի 25-ին մենք ստացանք պատասխան ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից։ Մենք մեր գործընկերների հետ միջգերատեսչական ձեւաչափով մանրակրկիտ ուսումնասիրել ենք դրանք։ Մեզ առաջին հերթին հետաքրքրում է ԱՄՆ-ի պատասխանը, քանի որ բոլորն էլ հասկանում են, թե ով է արեւմտյան ճամբարում այդ հարցերի գլխավոր դերակատարը»,- ասել է նա։
«Նախագիծը ձեւակերպված է 10 էջով»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանի պատասխանի նախագիծը Վաշինգտոնի եւ Բրյուսելի առաջարկներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է «շատ, շատ վտանգավոր եւ բարդ իրադրության» մասին, քանի որ «Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքը աշխարհը դնում է անդունդի եզրին»:
Երեքշաբթի վարչապետը կանցկացնի արտակարգ իրավիճակների COBRA կառավարական կոմիտեի ամբողջական նիստը, որպեսզի քննարկի Մեծ Բրիտանիայի արձագանքը Ուկրաինայում ներկայիս իրավիճակին։
Ջոնսոնն ասել է, որ «բավականին հստակ» ապացույցներ կան, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել Ուկրաինա, իսկ որոշ հաղորդագրություններում ասվում է, որ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել արդեն այս չորեքշաբթի, հաղորդում Է Sky News-ը։
«Ես կարծում եմ, որ ապացույցները բավականին հստակ են։ Ուկրաինայի հետ սահմանին մոտ 130 000 զինծառայող է կենտրոնացած։ Կան բազմաթիվ այլ նշաններ, որոնք մատնանշում են ներխուժման լուրջ նախապատրաստություն: Մենք պետք է հասկանանք, որ դա շատ, շատ վտանգավոր եւ բարդ իրավիճակ է», — ասել է նա։
Սակայն Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դեռ ժամանակ ունի» «նահանջելու համար»։ «Մենք բոլորին երկխոսության կոչ ենք անում, որպեսզի խոսակցությունը կայանա, իսկ ռուսները խուսափեն նրանից, որ, կարծում եմ, ինչպես բոլորը, եւ հաստատ բոլորը Մեծ Բրիտանիայում տեսնում են, աղետալի սխալ կլիներ Ռուսաստանի համար», — ասել է նա։
Ջոնսոնն ասել է, որ իրեն «խիստ անհանգստացնում են» այն նշանները, որ Ռուսաստանը «պլանավորում է ինչ-որ բան, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա 48 ժամվա ընթացքում»: «Այն, ինչ պետք է անենք, դա համոզվելն է, որ նախագահ Պուտինը հասկանում է տնտեսական հետևանքները, դրա քաղաքական հետևանքները», — հավելել Է Ջոնսոնը։
«Եթե հիշում եք, Ռուսաստանը վերցրեց Արեւելյան Ուկրաինան, նրանք վերցրին Ղրիմը։ Բայց մենք, իրոք, բավական չենք արել ռուսական ածխաջրածիններից կախվածությունից ազատվելու համար»։ Ջոնսոնը կոչ է արել «բոլոր եվրոպական երկրներին» նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական նավթից եւ գազից։
Խոսելով Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ խողովակաշարերի մասին՝ Ջոնսոնը նշել է, որ եվրոպական մայրաքաղաքներին անհրաժեշտ է «հեռացնել «Հյուսիսային հոսքը» արյան հոսքից, պոկել ռուսական ածխաջրածինների այդ ենթամաշկային կաթիլայինը, որն աջակցում է եվրոպական շատ տնտեսությունների աշխատանքին»:
«Մենք պետք է գտնենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, եւ մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի վրա դնել շատ եւ շատ լուրջ տնտեսական հետեւանքներ», — հավելել Է նա։
Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հանգստյան օրերին հայտարարել է, որ օդում «Մյունխենի հոտ է գալիս»՝ Ռուսաստանի հետ փոխգործակցության ներկայիս փորձերը համեմատելով 1930-ականներին նացիստական Գերմանիայի խաղաղեցման հետ։
Մոսկվան մտահոգված է Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին տեղափոխելու մասին որոշ երկրների որոշմամբ. առաքելությանը նպատակաուղղված կերպով ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող ռազմական փսիխոզի մեջ եւ օգտագործում են՝ որպես գործիք հնարավոր սադրանքի համար: Այդ մասին ասվում է կիրակի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵԱՀԿ գործող նախագահությունն եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը տեղեկացրել են անդամ պետություններին Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության իրենց քաղաքացի աշխատակիցներին տեղափոխելու մի շարք երկրների որոշման մասին անվտանգության պայմանների վատթարացման կապակցությամբ: Առաքելությանը նպատակաուղղված կերպով ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող ռազմական փսիխոզի մեջ եւ օգտագործում՝ որպես գործիք հնարավոր սադրանքի համար»,-նշել է դիվանագետը:
Զախարովան նաեւ հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում ԵԱՀԿ ղեկավարությանը թույլ չտալ կազմակերպության ներքաշումը Ուկրաինայի շուրջ անմաքուր քաղաքական խաղերի մեջ:
«Կոչ ենք անում ԵԱՀԿ ղեկավարությանը վճռական կերպով կանխել առաքելությունը մանիպուլացնելու փորձերն ու թույլ չտալ ներքաշել կազմակերպությանը դրա շուրջ շահարկվող անմաքուր քաղաքական խաղերի մեջ: Ելնում ենք հանգամանքից, որ արհեստականորեն հրահրվող լարվածության պայմաններում առաքելության մոնիթորինգային գործունեությունը պահանջված է, ինչպես երբեք»,-նշել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային գործունեությունը պահանջված է, ինչպես երբեք, արհեստականորեն հրահրվող լարվածության ֆոնին:
SkyUp ավիաընկերությունը Մոլդովայում Ուկրաինայի դեսպանության հետ համատեղ կապահովի, որ ուկրաինացիների վերադառնան տուն։ Ֆունշալ-Կիև չվերթն իրականանցող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում։ Ինչպես գրում է ուկրաինական լրատվամիջոցը, այս մասին հայտնել են SkyUp ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Ինքնաթիռի սեփականատերն ավիաընկերությանն արգելել է մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք՝ այն պահին, երբ ինքնաթիռն արդեն օդում էր։ Ուկարինական լրատվամիջոցների փոխանմամբ՝ Իռլանդիայի ռեզիդենտ հանդիսացող լիզինգատուն ավիաընկերությանը հայտնել է, որ UR-SQO ինքնաթիռի մուտքն Ուկրաինայի օդային տարածք արգելվում է։
Չնայած ավիաընկերության ջանքերին և Ուկրաինայի պետական կառույցների պատրաստակամությանը՝ դիմելու լիզինգատուին, ինքնաթիռի սեփականատերը կտրականապես հրաժարվել է՝ այն ժամանակ, երբ օդանավն արդեն ուղևորվել էր դեպի Կիև։
SkyUp ավիաընկերությանը հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել, որ օդանավը վայրէջք կատարի Ուկրաինային հնարավորինս մոտ օդանավակայանում՝ Քիշնևում, և կազմակերպել 175 ուղևորների տեղափոխումը Կիև։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.