29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է ՆԱՏՕ-ի ցանկացած որոշման, որը կխախտի Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։
«Խաղաղության չի կարելի հասնել միակողմանի տեսանկյունից»,- «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական գործադիր խորհրդի նիստում ասել է Էրդողանը, հաղորդում է BBC Türkçe-ը՝ վկայակոչելով կուսակցության անանուն պաշտոնյաներին։
Նրա խոսքով՝ իր սահմանների անվտանգության հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները նույնպես պետք է հաշվի առնել։
Էրդողանն ասել է, որ կրկնել է Թուրքիա այցելելու Պուտինի հրավերը, նշում է BBC Türkçe-ը՝ վկայակոչելով նշված պաշտոնյաներին։
Նրա խոսքով, Թուրքիան վերջին պահին կարգավորել է խնդիրը՝ կապված հինգշաբթի Անթալիայում (Թուրքիա) Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման հետ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ էր հրաժարվել, սակայն Թուրքիան միջամտել է եւ համոզել մասնակցել հանդիպմանը։
«Շերիֆ» հոլդինգը 1000 ԱՄՆ դոլար է խոստացել յուրաքանչուրին, ով Կիևում կամ Կիևի մոտակայքում կխփի, կվնասի, կամ կվառի ռուսական տանկ։ Այս մասին գրում է «Pravda»-ն՝ հավելելով, որ այլ տեխնիկայի դեպքում «Շերիֆ»-ը 500 ԱՄՆ դոլար պարգևավճար է խոստացել։
Ընկերությունում հստակեցրել են, պարգևավճար ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում լուսանկարի կամ այրվող տանկի տեսանյութի տեսքով փաստական ապացույցը, որում պետք է երևա նաև դեպքի վայրն ու ժամանակը։
Հարցին՝ կարո՞ղ են հետո թշնամական տանկը որպես ջարդոն հանձնել, ընկերությունում պատասխանել են․ «Վնասազերծելով թշնամուն՝ տանկը հանձնեք որպես ջարդոն, եթե ցանկանում ենք հավելյալ 1000 դոլար ստանալ Շերիֆից»։
Ազգությամբ Ուկրաինացի, խորհրդային միության հետախուզության աշխատակից Յուրի Շվեցը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ մի քանի երկրներ, ներառյալ հետխորհրդային երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
««Մի շարք երկրներ, ներառյալ, այսպես ասած, նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող նորանկախ պետությունները, գաղտնի բանակցել են Մոսկվայի հետ և պայմանավորվել օգնել նրան շրջանցել անցյալ շաբաթ սահմանված պատժամիջոցները: Այդ երկրներն են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, նաև Թուրքիան և Իրանը»,- ասել է նա։
Շվեցը նշել է, որ հնարավոր է Թբիլիսին դառնա Ռուսաստանի օդային ճանապարհները կապող հանգույց, այսինքն զինամթերքը գնա Թբիլիսի, կնքվի որպես վրացական ապրանք։
«Այս գործն արդեն ընթացքի մեջ է, վերջին երկու օրերի տվյալներով, Վրաստանում գրանցված է մոտ 200 ռուսական ընկերություն, որոնք նախատեսում են մասնակցել այս գործողությանը»,- ասել է Շվեցը։
Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) նախկին մայորը կոչ է անում նշված երկրների կառավարություններին զգույշ լինել. ըստ նրա՝ Կրեմլը պատրաստ է խոշոր գումարներ վճարել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին` նմանատիպ նախագծեր իրականցնելու դիմաց»։
Ուկրաինան Վրաստանին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների ակտիվացումից, որը փող ձեռք կբերի պատերազմը շարունակելու համար։ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի հայտարարության մեջ։
«Մենք կտրականապես անընդունելի ենք համարում առևտրային հարաբերությունների ակտիվացումը Ռուսաստանի հետ, որի զինված ուժերը հրթիռառմբային հարվածներ են հասցնում խաղաղ ուկրաինական քաղաքներին՝ սպանելով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների։ Կոչ ենք անում պաշտոնական Թբիլիսիին՝ հրապարակային հետ կանչել ՌԴ-ի հետ որոշումը, որի ղեկավարությունը խախտում է միջազգային իրավունքը և ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական ընկերությունների հետ բիզնեսը լրացուցիչ ռեսուրսներ է տալիս Ռուսաստանին՝ շարունակելու արյունալի պատերազմն Ուկրաինայի դեմ, իսկ ստացված եկամուտը թաթախված է Ուկրաինայի սպանված քաղաքացիների արյունով։
«2008 թվականին Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի պատճառով վրաց ժողովուրդը, ցավոք, քաջ գիտակցում է պատերազմի սարսափները, որոնց միջով այժմ պետք է անցնեն ուկրաինացիները: Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները մոռացել են դրա մասին և այժմ փորձում են պահն օգտագործել իրենց շահերի համար»,- ասել է Նիկոլենկոն։
Կիրակի Վրաստանի կառավարությունը ստել էր ուկրաինական դեսպանատանը, թե Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել ուկրաինական պատերազմի ժամանակ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը, որը հանդես է գալիս որպես պատժիչ մարմին, առևտրային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական պետությունների նկատմամբ, հայտարարել է Վրաստանի վրա ճնշումը թուլացնելու մտադրության մասին։
Ռուսական ագրեսիայի սկսվելուց հետո Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են վրացական կողմի գործողությունների պատճառով, որը հրաժարվեց միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին` սեփական տնտեսությանը վնաս չպատճառելու համար:
Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել երկինքը ռուսական հրթիռների և մարտական ինքնաթիռների համար։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինացիների սպանությանն աջակցելու մեջ։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու տեսաուղերձին։
«Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ռազմական ավիացիայի համար, ստեղծեք մարդասիրական օդային գոտի՝ առանց հրթիռների, առանց ավիառումբերի: Մենք մարդիկ ենք, ձերն է։ մարդասիրական պարտքը՝ պաշտպանել մարդկանց, դուք կարող եք դա անել»,- ասել է Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիների և ընդհանրապես ժողովրդի անվտանգությունը քաղաքական գործիչների և արևմտյան գործընկերների պարտականությունն է։
«Եթե դուք դա չանեք, եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որ մենք պաշտպանվենք, ապա կարելի է եզրակացնել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ շատ դանդաղ սպանեն: Սա նաեւ համաշխարհային քաղաքական գործիչների, արեւմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այսօրվանից և ընդմիշտ»,- ասել է Զելենսկին:
Կիրակի տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ներկայացրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականն այդ համատեքստում, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է՝ ըստ պլանի եւ ժամանակացույցի:
Ընդ որում՝ ռուսական Զինված ուժերն անում են հնարավորինս ամեն ինչ խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ: Այդ ֆոնին հատուկ դաժանությամբ ու ցինիզմով են տարբերվում ազգայնականների, նեոնացիստական խմբավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ուղղությամբ գնդակոծությունն ու ուկրաինական քաղաքներում եւ բնակավայրերում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիներին օգտագործում՝ որպես «կենդանի վահան»:
Հաստատվել է ռուսական կողմի՝ Ուկրաինայի իշխանությունների եւ օտարերկրյա գործընկերների հետ երկխոսելու պատրաստակամությունը հակամարտությունը կարգավորելու նպատակով: Միեւնույն ժամանակ, նշվել է բանակցային գործընթացը հետաձգելու ցանկացած փորձերի անհեռանկարայնությունը, ինչն օգտագործվում է ուկրաինական ուժայինների կողմից իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողության դադարեցումը հնարավոր է միայն Կիեւի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Ռուսաստանի ներկայացրած հայտնի պահանջները կատարելու դեպքում:
Կողմերը հույս են հայտնել որ պլանավորվող բանակցությունների հերթական փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչներն ավելի կառուցողական մոտեցում կդրսեւորեն՝ լիարժեք հաշվի առնելով ստեղծվող իրողությունները:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները փաստել են երկու երկրների դիվանագիտական ու ռազմական գերատեսչությունների գծով շփումները պահպանելու կարեւորությունը: Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը ռազմական գործողությունների շրջաններից թուրք քաղաքացիներին անվտանգ տարհանման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մասին:
Կողմերն ընդգծել են փոխշահավետ ռուս-թուրքական առեւտրատնտեսական համագործակցությունը շարունակելու հարցում երկկողմանի դիրքորոշումը:
Հատկանշական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական գնահատական է տվել մի շարք արեւմտյան երկրներում ռուսական մշակույթի եւ գործիչների նկատմամբ խտրական արշավներին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել սերտ շփումներ ապահովել տարբեր մակարդակներում»,-նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Daily Sabbath թուրքական պարբերականը, Էրդողանն ասել է Ռուսաստանի առաջնորդին, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ իր ներդրումն ունենալ Ուկրաինայի խնդիրների լուծման գործում խաղաղ միջոցներով:
«Ընդգծելով, որ անհապաղ հրադադարը ոչ միայն կթեթեւացնի տարածաշրջանում հումանիտար խնդիրները, այլ նաեւ հնարավորություն կընձեռի քաղաքական լուծումներ փնտրելու համար՝ Էրդողանը կրկնել է իր՝ «խաղաղության ուղին միասին հարթելու» վերաբերյալ կոչը:
Նախագահ Էրդողանն ընդգծել է հրադադարն ապահովելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու, հումանիտար միջանցքներ բացելու եւ խաղաղության մասին համաձայնագիր կնքելու կարեւորությունը:
Նշելով, որ գտնվում է ուկրաինական կողմի եւ այլ երկրների հետ մշտական շփման մեջ՝ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել բազմակողմանի բանակցություններ անցկացնելու եւ արդյունքներ գրանցելու ուղղությամբ»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մամուլի ասուլիսով էր հանդես եկել, որի ընթացքում մեկնաբանել էր Ուկրաինայի երկինքը չփակելու ՆԱՏՕ-ի որոշումը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «թույլ» եւ «շփոթված» է անվանել:
«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են մի նարատիվ ստեղծել, որ իբր Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանի ուղիղ ագրեսիան ՆԱՏՕ-ի դեմ։ Դա այն մարդկանց ինքնահիպնոզն է, ովքեր թույլ են, ներքուստ անվստահ, թեեւ կարող են մի քանի անգամ ավելի հզոր զենք ունենալ, քան ունենք մենք: Դուք պետք է մտածեիք մարդկանց, մարդկության մասին։ Ինչի՞ մասին էիք մտածում այդ նիստին։ Բոլոր նրանք, ովքեր կզոհվեն այս օրվանից, կզոհվեն նաեւ ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով, ձեր միասնական չլինելու պատճառով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «այն ամենը, ինչ Դաշինքը կարողացել է անել այս պահի դրությամբ, Ուկրաինայի համար 50 տոննա դիզվառելիքի անցկացումն է գնումների իրենց համակարգով»։
«Հավանաբար՝ որպեսզի կարողանանք այրել Բուդապեշտի հուշագիրը, որ ավելի լավ վառվի: Բայց մեզ համար այն արդեն այրվել է ռուսական զորքերի կրակի մեջ։ Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների եւ գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք փակել երկինքը: Բայց… ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել եւ կարո՞ղ եք արդյոք պաշտպանել ձեր երկրները՝ Դաշինքի երկրները։ Մեզնից չեք պրծնի լիտրերով վառելիքով մեր մեկ լիտր արյան դիմաց, որը թափվեց մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար»,- ասել է Զելենսկին։
Ռուսական էլիտաների ունեցվածքը կարող է բռնագրավվել և հանձնվել ուկրաինացի փախստականներին, ասել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը։ Դոմինիկ Ռաաբը նման հայտարարություն է արել՝ պաշտպանելով Մեծ Բրիտանիայի կողմից կոշտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ ՌԴ-ի հետ կապված օլիգարխների, ինչը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունների իրականացմամբ:
Ինչպես գրում է The Guardian-ը, LBC ռադիոյի եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրիտանիան կարող է բռնագրավել ռուսաստանցի օլիգարխներին պատկանող գույքը՝ ի պատիժ Մոսկվայի ներխուժմանն Ուկրաինա, Ռաաբը պատասխանել է.«Եթե մենք ունենանք ապացույցներ և իրավական հիմքեր, ապա մենք դա կանենք»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կաջակցի նրան, որ այդ գույքն օգտագործվի ուկրաինացի փախստականների բնակեցման համար, փոխվարչապետն ասել է. «Այո, միանշանակ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
ՆԱՏՕ-ում կարծում են, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի՝ ավելի շատ զոհեր, ավելի շատ վիրավորներ, ավելի շատ ավերածություններ կլինեն»,- ասել է նա։
Դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Ուկրաինան ականատես է լինում «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիայի»։
Ստոլտենբերգը հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել բանակցությունները։ «Մենք նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս պատերազմը, առանց պայմանների դուրս բերել զորքերը Ուկրաինայից և անցնել իրական դիվանագիտությանը»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Կառույցը Ռուսաստանի հետ հակամարտության չի ձգտում, և պատասխանատու է, որպեսզի կոնֆլիկտը դուրս չգա Ուկրաինայի սահմաններին:
«Մենք պատասխանատու ենք, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը չտարածվի իր սահմաններից այն կողմ, դա կլինի ավելի կործանարար և վտանգավոր: ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ Դաշինքը միջադեպերից խուսափելու համար կպահպանի ռազմական կապի բաց ուղիները Ռուսաստանի հետ:
Պետական դեպարտամենտը հետ է կանչել ամերիկացի դիվանագետներին ուղարկված հեռագիրը, որում նրանց հանձնարարվում էր տեղեկացնել Հնդկաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերներին այն մասին, որ Ուկրաինայի հանդեպ չեզոք դիրքորոշումը նրանց մտցնում է «Ռուսաստանի ճամբար»,- գրում է Axios-ը։
Խիստ տոնով ձեւակերպված հեռագրի հետկանչը մատնանշում է կամ տեխնոլոգիական սխալի, կամ ԱՄՆ կառավարության ներսում երկու կարեւոր դաշնակիցների մասնակցությամբ քաղաքական վեճի մասին։
Դիվանագիտական հեռագրերը, որպես կանոն, տարածվում են Պետդեպարտամենտի համապատասխան կողմերի միջոցով եւ ստուգվում են բազմաթիվ պաշտոնյաների կողմից՝ դեսպանություն հանձնելու թույլտվություն ստանալուց առաջ։ Սա է արտասահմանում գտնվող դիվանագետներին պետությունների ներքին քաղաքականության վերաբերյալ որոշումները եւ հրահանգները հասցնելու հիմնական միջոցը։
Երկուշաբթի այս հեռագիրը ուղարկվել էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ներկայացված մոտ 50 երկրների ԱՄՆ դեսպանություններին, բայց հետ է կանչվել երեքշբաթի, օրվա երկրորդ կեսին։
Axios-ը, որը տեսել էր հեռագրի որոշ հատվածներ, առավոտյան դիմել էր Պետդեպարտամենտ՝ մեկնաբանությունների համար։ «Նշված ձեւակերպումը երբեք ստուգման համար նախատեսված չի եղել, եւ հեռագիրը ուղարկվել է սխալմամբ, ուստի այն հետ է կանչվել»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հեռագրում, որը գաղտնի է համարվում, բայց ոչ գաղտնիացված, ամերիկացի դիվանագետներին առաջարկվում էր օգտագործել բացահայտ ձեւակերպումներ՝ փորձելու համար համոզել Հնդկաստանին եւ ԱՄԷ-ին՝ փոխել իրենց դիրքորոշումը։ «Երկխոսության կոչերի շարունակումը, ինչպես դուք դա արեցիք Անվտանգության խորհրդում, չեզոքության դիրքորոշում չէ. դա ձեզ դնում է Ռուսաստանի՝ այս հակամարտությունում ագրեսորի ճամբարում»,- ասվում է հեռագրի թեզիսների սեւագրությունում, հնդիկ եւ արաբ դիվանագետների հետ խոսակցությունների շաբլոնում։
Երկու երկրները ԱՄՆ խոշոր գործընկերներն են։
Հնդկաստանը ԱՄՆ կարեւոր դաշնակիցն է Չինաստանին դիմակայելու հարցում։ ԱՄԷ-ն ակտիվ խաղացող է Պարսից ծոցում, որը նավթ է մատակարարում եւ ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների օգնություն ստանում պաշտպանության եւ ռազմական ոլորտում։
Չորեքշաբթի ՄԱԿ Գերագույն վեհաժողովը 141 երկրի աջակցությամբ բանաձեւ է ընդունել, որը «դատապարտում» է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Հնդկաստանը ձեռնպահ է մնացել, ԱՄԷ-ն «կողմ» է քվեարկել։
Անցած շաբաթ Հնդկաստանը, ԱՄԷ-ն եւ Չինաստանը ձեռնպահ էին մնացել Անվտանգության խորհրդի՝ ԱՄՆ նախաձեռնած այն բանաձեւի քվեարկության ժամանակ, որը դատապարտում էր Մոսկվայի «ագրեսիան»։ Արդյունքում՝ Ռուսաստանը դրա վրա վետո է դրել։ ԱՄԷ ձեռնպահ մնալու որոշումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ երկիրը հիասթափված է Աբու Դաբիի վրա վեց շաբաթ առաջ հարձակմանը ԱՄՆ արձագանքի առիթով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.