23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հնարավորինս շուտ «դադարեցնել պատերազմը», եւ Ռուսաստանը հենց դրանով էլ զբաղված է։ Այս մասին երեքշաբթի իրանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «դադարեցնում է պատերազմը, որը Կիեւի ռեժիմը մղել է Դոնբասի բնակչության դեմ առնվազն ութ տարի»:
«Այդ պատերազմը պետք է դադարեցվի,- ասել է նախարարը։- Մենք հերթական անգամ տեսնում ենք Կիեւի արմատականների իրական դեմքի հաստատումը, որոնք երեկ «Տոչկա-Ու» համակարգից կասետային զինամթերքով գրոհեցին Դոնեցկի կենտրոնը՝ սպանելով 20 եւ էլ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ վիրավորելով»:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արեւմուտքը համառորեն թաքցնում է բոլոր փաստերը կիեւյան արմատականների գործողությունների մասին եւ շարունակում է հիստերիա հրահրել՝ բացահայտ կեղծիքներ տարածելով։ Լավրովը նաեւ հայտնել է, որ իր իրանցի գործընկերոջը փոխանցել է նյութերը, որոնք կոնկրետ փաստերի հիման վրա ցույց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի ներկայիս կառավարությունը, ինչ դիրքորոշումներ են հայտնում պաշտոնյաները՝ նախագահից սկսած, ինչպես են վերաբերվում պարտավորություններին, որոնք սահմանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի որոշումները, ինչպես նաեւ՝ «այն նույն Մինսկի համաձայնագրերը, որոնք նրանք ստորագրել եւ քանդել են իրենց արեւմտյան գործընկերների թողտվությամբ եւ նույնիսկ խրախուսմամբ»։
«Այժմ շարունակվում են բանակցություններն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովման ուղղությամբ՝ գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգության երաշխիքների համատեքստում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որպեսզի երբեւէ որեւէ սպառնալիք Ռուսաստանի Դաշնությանը չգա դրա տարածքից, մի շարք օրենսդրական ակտերով ամրագրված նացիստական քաղաքականության դադարեցման եւ բոլոր խտրական սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության համատեքստում, որոնք սահմանվել են ռուսաց լեզվի, կրթության, ռուսական մշակույթի, ռուսական լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Մամուլի ասուլիսին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Կուլեբան խնդրել է փոխանցել Լավրովին, որ Ուկրաինան կողմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված գործընթացին, գրում է Էրմենիհաբերը։
Չելիքը, նշելով, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին մոտիկից հետևում են տարածաշրջանում և Եվրոպայում, նախ անդրադարձել է ցեղասպանության թեմային:
«Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը:
Այնուհետև վերջինս հիշել է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին:
Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»:
«Այսպիսով Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիևի առաջարկած հեռանկարներով ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված, բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել է Չելիքը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառել ուկրաինական խոշոր բնակավայրերը լիովին վերահսկողության տակ վերցնելու հավանականությունը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ այդ տարածքներն արդեն փաստացի շրջափակման մեջ են, բացառությամբ հումանիտար տարհանման համար ստեղծված գոտիների։
«Ռուսական զինված ուժերն աշխատում են ժամանակակից գերճշգրիտ զենքերով՝ խոցելով բացառապես ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը կիրականացվի նախապես հաստատված ժամկետներում։
Նա նշել է, թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց հայտարարություններով Ռուսաստանին դրդում են գրոհել խոշոր քաղաքները, որպեսզի խաղաղ բնակիչների սպանությունների համար մեղադրեն։
Պեսկովը նաև ընդգծել է, որ գործողության մեկնարկին ՌԴ նախագահը ՊՆ-ին հանձնարարել է զերծ մնալ խոշոր քաղաքների՝ այդ թվում Կիևի վրա արագ գրոհ իրականացնելուց, պայմանավորված այն հանգամանքով, որ ազգայնական խմբավորումները զինտեխնիկան ու կրակային կետերը տեղակայում են բնակելի թաղամասերում, և գրոհը կարող է քաղաքացիական անձանց շրջանում մեծ զոհերի հանգեցնի։
Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլից առաջ մասնակիցները հիմնական հարցերի քննարկումից հետո աշխատում են դրանց իրավաբանական ձևակերպման վրա։ Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ըստ նրա` բանակցությունների չորրորդ փուլը կկայանա համատեղ իրավաբանական ձևաչափերի մշակումից անմիջապես հետո։
«Դա կարող է լինել վաղը, վաղը չէ մյուս օրը։ Պարզապես հանդիպելու և զրուցելու կարիք, հավանաբար, արդեն չկա։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այդ հարցերն այժմ փորձում ենք իրավաբանական որոշակի ձևաչափի մեջ տեղավորել», – ասել է Պոդոլյակը։
Ուկրաինական կողմը, օրինակ, պնդում է մեխանիզմների նախնական ամփոփիչ ցանկում ներառել Ուկրաինայի տարածքում ավերածությունների հետ կապված փոխհատուցումը։
«Պետք է փոխհատուցման հստակ մեխանիզմներ նշվեն` ինչի և ում բյուջեի հաշվին այդ ամենը պետք է վերականգնվի», – նշել է նա։
Պոդոլյակը չի բացառել, որ այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ երրորդ երկրների մասնակցության անհրաժեշտություն կլինի, երկրներ, որոնք արդեն իսկ «ուղղակի կամ անուղղակի ձևով» ներգրավված են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։
Վերջնական փաստաթուղթը (հավանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտության համաձայնագիր), Պոդոլյակի կարծիքով, կստորագրեն երկու երկրների նախագահները։
«Ուկրաինայի նախագահը պնդում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմանի բանակցություններ անցկացնել, որոնց ժամանակ նրանք կկարողանան վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ որոշակի փոխզիջումների վերաբերյալ, բայց Ուկրաինայի շահերի տեսանկյունից, քանի որ Ուկրաինան է առավել տուժած երկիրն է։ Ստորագրությունները, ինչպես հասկանում եմ, հենց Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն են դնելու»,- ենթադրել է բանակցողը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ հնարավոր է նաև երրորդ երկրների մասնակցության կարիք լինի։
«Այդ երկրները, որոնք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ գտնելու են հաշտության եզրերը, արդեն իսկ 100%–ով ներգրավված են խնդրին։ Այնտեղ նրանց որևէ կերպ լրացուցիչ ներգրավելու, ինչ-որ բան պատմելու անհրաժեշտություն չի լինի։ Նրանք ցանկացած պահի կարող են նստել բանակցային սեղանի շուրջ և միանգամից միանալ վերջնական աշխատանքին` նախնական ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ընդգծել է Պոդոլյակը։
Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքել են թերթից՝ պարզաբանելով, որ շփոթմունքը տեղի է ունեցել լրագրողի անվանաքարտի պատճառով, որը տրվել էր տարիներ առաջ այլ առաջադրանքի կատարման համար:
«Մենք խորը ցավ ենք ապրում Բրենթ Ռենոյի մահվան կապակցությամբ: Բրենթը տաղանդավոր լուսանկարիչ եւ ռեժիսոր էր, որը երկար տարիների ընթացքում համագործակցել է The New York Times-ի հետ:
Չնայած նախկինում (վերջին անգամ 2015թ.) նա պատրաստում էր նյութեր The Times-ի համար՝ ներկայում նա Ուկրաինայում The Times-ի որեւէ բաժնի առաջադրանքները չէր կատարում:
Նրա՝ Times-ում աշխատելու մասին առաջին հաղորդագրությունները տարածվել էին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր Times լրատվականի անվանաքարտը, որը տրվել էր նրան տարիներ առաջ այլ առաջադրանք կատարելիս»,-ասվում է The New York Times-ի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում են ամերիկյան եւ բրիտանական ԶԼՄ-ները (մասնավորապես՝ The Mirror-ը, Daily Mail-ն ու New York Post-ը)՝ հղում անելով Կիեւի մարզի ոստիկանությանը, 51-ամյա Ռենոն սպանվել է Ուկրաինայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքում: Եւս մեկ լրագրող վիրավորվել է:
Daily Mail-ը հրապարակել է Ռենոյի անվանաքարտի լուսանկարը, որի պատճառով տարածվել էր հակասական տեղեկատվությունը:
Լրագրողներից մեկը Internazionale իտալական թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ռենոն ստացել է վիրավորում պարանոցի շրջանում, եւ նրան «ստիպված էին թողնել»:
Տեղի ունեցածի կապակցությամբ CBS News հեռուստաալիքին իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Եթե իրականում ամերիկացի լրագրող է սպանվել, ապա դա ցնցող եւ սարսափելի իրադարձություն է»,-ասել է նա:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպատասխանի «համապատասխան հետեւանքներով», երբ Բայդենի վարչակազմը մահվան մասին ավելի շատ տեղեկատվություն ստանա:
«Ակնհայտ է, որ դա ցնցում է եւ սարսափեցնում, եւ ես կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ, մենք կխորհրդակցենք ուկրաինացիների հետ պարզելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել, այնուհետեւ կսահմանենք եւ կյանքի կկոչենք համապատասխան հետեւանքները»,-ասել է Սալիվանը «Face the Nation»-ին տված հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել են լրագրողի սպանության հետեւանքների մասին:
«Դա ռուսների կողմից լկտի ագրեսիայի անբաժանելի մասն է, երբ նրանք հարձակվում էին քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, սրբատեղիների եւ լրագրողների վրա»,-հավելել է նա:
Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում, ըստ որոշ աղբյուրների, հավանականություն կա, որ կհանդիպեն ՀՀ արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնարար Ջեյխուն Բայրամովը, իսկ քննարկման թեման, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կնքումը պետք է լինի։ Այդ թեմային անդրադարձել է միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Փորձագետը նշում է, որ երկկողմ հանդիպման նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, որը արդեն իսկ երեկ հայկական կողմին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» կնքան հինգ կետանոց նախապայման։ Դրանք են՝
● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում
● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզմի մեկ և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է
●Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա
● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Երեկ գիշերը ադրբեջանական լրատվամիջոցներում ևս հայտնվեց Ադրբեջանի հինգ կետանոց նախապայմանի մասին հրապարակում։ Այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը նշել էր, որ, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին ներկայացվել է հինգ կետանոց նոր առաջարկ և սպասում են պատասխանի։ Բայրամովը, մասնավորապես ասել է․
«Ադրբեջանը վերջերս Հայաստանին ներկայացրել է նոր առաջարկ, որպեսզի ցույց տա իր բարի կամքը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ներառվում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները մի շարք սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի այդ հարցրերը և պատասխանի մեզ»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանում։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Ըստ առկա տեղեկատվության՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում։ Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։
«Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»,- ասվում է զեկույցում։
Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ «հակառակորդը հրաժարվում է ուկրաինացիներին մուտք գործել կայան»։
«Այնտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցումով ներս մտան նաև «բելառուս մասնագետները»։ Նրանց մեջ միջուկային գիտնականների անվան տակ մտնում են ռուս դիվերսանտներ՝ ահաբեկչություն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմա և՛ Ուկրաինան, և՛ աշխարհը, և՛ Ռուսաստանը հասկանում են, որ միջուկային սպառնալիքին Ուկրաինայի մասնակցության մասին հայտարարությունները պարզապես բեմադրված են։
«Պուտինի նման գործողությունները աղետալի հետեւանքներ կունենան ողջ աշխարհի համար։ Կարծես թե դա հենց այն է, ինչի վրա է հույսը դնում ռուս բռնապետը՝ պահանջելով անընդունելի զիջումներ», — ասվում է ՊՆ գլխավոր հետախուզության վարչությունում։
Պենտագոնի կողմից Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող կենսաբանական լաբորատորիաներում չղջիկների ուսումնասիրություններն իրականացվել են ոչ միայն Ուկրաինայում, այլև 2017 թվականից սկսած՝ Թբիլիսիի ամերիկյան Լուգարի կենտրոնի գաղտնի լաբորատորիայում, պարզել են ՌԻԱ «Նովոստի»-ի լրագրողները՝ ուսումնասիրելով ամերիկյան գերատեսչությունների փաստաթղթերը։
Միևնույն ժամանակ, այս ծրագրի շրջանակում ԱՄՆ պաշտպանության նախարարության կապալառուն ուսումնասիրել է կորոնավիրուսները չղջիկների մոտ նաև Չինաստանում՝ համավարակի սկսվելուց անմիջապես առաջ՝ 2019 թվականը ներառյալ:
Ֆինանսավորման ընդհանուր ծավալը, ըստ այս փաստաթղթերի, կազմում է մոտ 10,2 մլն դոլար, որից 6,5 մլն դոլարը տրամադրվել է Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Հորդանանին, իսկ 3,7 մլն դոլարը՝ Չինաստանին, գրում է գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված և ֆինանսավորվող կենսալաբորատորիաներում նմանատիպ փորձարկումների մասին։
Բացի այդ, ըստ նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի, Միացյալ Նահանգները նախագիծ էր իրականացնում՝ ուսումնասիրելու Ուկրաինայի և Ռուսաստանի և հարևան այլ երկրների միջև գաղթող վայրի թռչունների կողմից ախտածինների փոխանցումը:
Արեւմուտքի արձագանքն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ցույց է տալիս, որ պայքար է ընթանում աշխարհի քաղաքական քարտեզում գտնվելու Ռուսաստանի իրավունքի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Անթալիայում Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
«Մենք հասկացանք, որ խոսքն ամենեւին Ուկրաինայի մասին չէ, խոսքը ռուսական ամեն ինչի դեմ ագրեսիայի մասին է՝ շահերի, կրոնի, մշակույթի, անվտանգության եւ այլն։ Եվ հիմա մեր գործողություններին Արեւմուտքի արձագանքն այնքան է մոլեգնել, որ դա ցույց է տալիս, որ իսկապես կենաց-մահու պայքար է մղվում աշխարհի քաղաքական քարտեզի վրա՝ իր օրինական շահերի լիարժեք հարգմամբ, Ռուսաստանի իրավունքի համար»,- ասել է Լավրովը։
Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա եւ չի ծրագրում հարձակվել այլ երկրների վրա։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Արեւմուտքն «ըստ Ֆրեյդի» անընդհատ խոսում է միջուկային պատերազմի մասին, եւ դա մտահոգում է Ռուսաստանին։
Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության աղբյուրը:
Աղբյուրը հիշեցրել է, որ Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Արցախի դեմ ռազմական գործողությունների մասնակցելու համար, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
«Թուրքիան գրոհայինների մի մասին Սիրիայից և այլ երկրներից Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա` ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար», — ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` Ուկրաինա ժամանած գրոհայինները մտել են Ուկրաինայի իշխանությունների կողմից ստեղծված օտարերկրյա լեգիոնի մեջ` ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.