29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երկու օր է մամուլը ողողված է Դոմինիկ Ստրոս Կանի հետ կապված սկանդալային պատմության մանրամասներով: Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում: Նրան մեղադրում են հյուրանոցի սպասուհու դեմ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ:
Հայտնի քաղաքական գործիչ Ժան Մարի Լե Պենի դուստրը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը, որը վերջերս է այս պաշտոնում փոխարինել իր հորը, իրեն ևս համարում է Կանի զոհերից. Նա հայտարարել է, թե ինչ-որ առումով ինքն էլ է Դոմինիկ Ստրոս Կանի զոհը:
«Ես պետք է նշեմ, որ Ֆրանսիայի արդարադատությունը պետք է օրինակ վերցնի ամերիկյանից: Ամերիկյան ոստիկանությունը ստացել է հյուրանոցի սպասուհու բողոքը, և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը ձերբակալվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն»,- ասել է Մարին Լե Պենը:
Նա հավատացրել է, որ Ֆրանսիայում Ստրոս Կանի հետ կապված վաղուց են շրջանառվում ուրիշ կանանց նմանատիպ հայտարարությունների մասին լուրերը: «Ես էլ եմ ինչ-որ առումով ինձ նրա զոհը զգացել, երբ բանավիճում էի նրա հետ: Նրա հայտարարությունները լրիվ անտեղի էին»,- ասել է Լե Պենը:
Այս մասին հաղորդում է Franec Presse գործակալությունը:
Ինքնասպանություն է գործել Պեկինի Օլիմպիադայի 2008 թ չեմպիոն, Քենիացի վազորդ 24 ամյա Սամուել Վանջիրուն: Վանջիրուն ցած է նետվել Քենիայի իր տան պատշգամբից: Տեղի ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի մանրամասները:
Բանն այն է, որ ոստիկանության աշխատակից Ջասպեր Օմբամին հայտարարել է, թե ինքնասպանության դրդապատճառի վերաբերյալ իրենք կասկածներ ունեն, որն ամենայն հավանականությամբ ընտանեկան խնդիրն է եղել. Վանջիրուի կինն ամուսնուն տեսել է ուրիշ կնոջ հետ հարաբերվելիս և դուռը փակել նրանց վրա: Նրա կարծիքով հենց այդ պատճառով էլ մարզիկն իրեն նետել է պատշգամբից:
Սպիտակ տունը և Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներ բանակցություններ են վարել, որոնց արդյունքում ԱՄՆ-ն հրաժարվել է ճանաչել ապստամբների կառավարությունը:
Բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 13-ին Վաշինգտոնում: Ամերիկայն կողմից հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Թոմ Դոնիլոնը, իսկ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը ներկայացրել է Մահմուդ Ջիբրիլը:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնիլոնը Լիբիայի ազգային անվտանգության խորհուրդը ճանաչում է որպես լեգիտիմ և վստահության արժանի գործընկեր:
Ամերիկյան կառավարությունը հայտարարել է, որ կոնգրեսում շուտով կքնարկվի ԱՄՆ-ում Քադաֆիի սառեցված ակտիվներից 30 մլրդ դոլար ապստամբներին տրամադրելու հարցը:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը` Սյուզան Մուբարաքը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` սրտամկանի ինֆարկտի կասկածանքով:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի դատախազությունը հարցաքննել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջը` Սյուզան Մուբարաքին և 15-օրյա կալանքի վճիռ կայացրել՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով: Որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն Սյուզան Մուբարաքին մեղադրում են ապօրինի ճանապարհով ձեռք բերված ոսկու 250 ձուլակտոր և 3 մլրդ դոլար երկրից արտահանելու համար:
Փետրվարի 11-ին նախագահի պաշտոնից զրկված Հոսնի Մուբարաքը և նրա երկու որդիները նույնպես կալանավորված են։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի դատախազությունը հարցաքննել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջը` Սյուզան Մուբարաքին և 15-օրյա կալանքի վճիռ կայացրել՝ տնտեսական հանցագործությունների իրականացման մեղադրանքով: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Սյուզան Մուբարաքին մեղադրում են ապօրինի ճանապարհով ձեռք բերված ոսկու 250 ձուլակտոր և 3 մլրդ դոլար երկրից արտահանելու համար։
Փետրվարի 11-ին նախագահի պաշտոնից զրկված Հոսնի Մուբարաքը և նրա երկու որդիները նույնպես կալանավորված են։ Հոսնի Մուբարաքին մեղադրում են պետական միջոցները յուրացնելու և խաղաղ ցուցարարների սպանությունները կազմակերպելու համար։ Եթե վերջին մեղադրանքն ապացուցվի, չի բացառվում, որ Մուբարաքը մահապատժի ենթարկվի։
ԱՄՆ հետախուզության գործակալները Պակիստանում հարցաքննել են «Ալ Ղաիդա»-ի սպանված ղեկավար Ուսամա բեն Լադենի երեք կանանց: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարցաքննությանը հետևել են Պակիստանի գաղտնի ծառայության գործակալները: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ահաբեկչի այրիներն իրենց բավականին ագրեսիվ են պահել և ընդամենը մի քանի հարցի են պատասխանել: Երեքն էլ ապրում էին բեն Լադենի հետ Աբեթաբադում, որտեղ էլ մայիսի 2-ին սպանվեց «Ալ Ղաիդա»-ի ղեկավարը: Կանանցից մեկը Եմենից է, երկուսը՝ Սաուդյան Արաբիայից են: Ինչպես հայտնի է՝ Ուսամա բեն Լադենը 5 կին ուներ, որոնցից 2-ը բաժանվել էին նրանից:
Պակիստանի իշխանություններին, մեղմ ասած, չի ոգևորել բեն Լադենի կանանց հարցաքննելու ամերիկացիների ցանկությունը: Պակիստանի պաշտոնատար անձանց մեծամասնությունը նաև դժգոհ է, որ բեն Լադենի սպանությունը ամերիկացիներն իրականացրել են առանց պաշտոնական Իսլամաբադին տեղյակ պահելու:
Սակայն, այս նույն Պակիստանի դժգոհ ղեկավարությունը պարտավոր է բացատրություններ տալ նաև, թե ինչու էր աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը հենց իր երկրի տարածքում հանգրվանել:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շաբքադար քաղաքում այսօր երկու ահաբեկություն է իրականացվել:
Երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 100-ը: Զոհվածները հիմնականում ոստիկանության ակադեմիայի ուսանողներ են:
Նախնական տվյալներով, պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Euronews հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչներից մեկը մոտոցիկլետով բախվել է ավտոբուսին և պայթել: Վայրկյաններ անց հնչել է երկրորդ պայթյունի ձայնը:
Ահաբեկությունների պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Շարժման ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը զանգահարել է Agence France Press գործակալության խմբագրություն և ասել, որ դրանք Ուսամա բեն Լադենի մահվան վրեժի առաջին քայլերն են ընդամենը: Էհսանը սպառնացել է, որ ահաբեկությունները շարունակվելու են:
Ըստ Reuters գործակալության տեղեկությունների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արգելել է ռազմական ուժերին՝ կրակել ցուցարարների ուղղությամբ:
Ցուցարարներից մեկն ասել է գործակալությանը, որ այդ որոշման մասին Ասադը խոսել է իր խորհրդականներից մեկի` Բութայնա Շաաբանի հետ:
Այսօր Սիրիայում կրկին լայնածավալ բողոքի ցույցեր են սպասվում:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի ընթացքում Սիրիայում առնվազն 700 ցուցարար է սպանվել, զոհվել են ավելի քան 100 ոստիկան և զինվորական: Ցուցարարների տվյալներով՝ հազարավոր մարդիկ անհետ կորել են:
Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման ղեկավարներից մեկը` Աբդել Մոնեիմ Աբդուլ Ֆոթուհը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, գրում է The Wall Street Journal թերթը:
Ի դեպ, Ֆոթուհի հայտարարությունը հակասում է շարժման քաղաքական սկզբունքներին, քանի որ այս շարժման ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահական ընտրություններին:
«Մուսուլման եղբայրներ»-ի ղեկավարությունը, ըստ որոշ աղբյուրների, մտմտում են իրենց շարքերից Ֆոթուհին հեռացնելու մասին:
Աբուլ Ֆոթուհը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից է 1987 թվականից: 1996-2001 թթ. նա ազատազրկված էր իր սկզբունքների և գաղափարական հավատամքի համար:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքի նախագահության տարիներին շարժման գործունեությունն օրենքով արգելված էր և, ինչպես ցանկացած «արգելված պտուղ», վայելում էր ժողովրդի վստահությունը:
Տիբեթի վտարանդի հոգևոր առաջնորդը` Դալայ Լաման, ասել է, որ Բեն Լադենի սպանությունն իրեն վշտացրել է այնքան, որքան Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին կախաղան հանելը: Առանց որևէ մեկնաբանության՝ նա այդ սպանությունը «սխալ» է համարում:
Ի դեպ, բազմաթիվ լրագրողներ չեն թաքցնում իրենց տարակուսանքը Դալայ Լամայի վերջին հայտարարության նկատմամբ: Պատճառն այն է, որ անցած շաբաթ՝ լոսանջելեսյան իր ելույթում, Դալայ Լաման կարծես իր աջակցությունն էր հայտնել «թիվ մեկ ահաբեկչի» դեմ իրականացված գործողությանը: Նույնիսկ լրատվամիջոցների տպավորությամբ՝ նա արդարացի է համարել Բեն Լադենի մահը: «Ներել՝ չի նշանակում մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել էր նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.