23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի ղեկավարությունը Մոսկվա ժամանած Քադաֆիի ներկայացուցիչներից պահանջել է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, ինչպես նաև թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Լիբիա: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, որ անհրաժեշտ է որոշել հրադադարի ռեժիմի հայտարարման կոնկրետ ժամկետները:
Պաշտոնական Մոսկվան նաև հայտարարել է, որ առաջիկայում պատրաստ է ընդունել նաև լիբիացի ապստամբների ներկայացուցիչներին:
Le Monde թերթը գրում է, որ նման քայլերով Մոսկվան ակնհայտ ճնշում է գործադրում Մուամար Քադաֆիի ռեժիմի վրա:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Միջազգային դատարանի դատախազը պահանջել է հրաման տալ Մուամար Քադաֆիի, նրա որդի Սաիֆ ալ Իսլամի և Լիբիայի հետախուզության վարչության պետ Աբդուլլահ ալ Սենուսիի ձերբակալման պահանջով:
Միացյալ Նահանգների և ԵՄ արտաքին գործերի նախարարներ Հիլարի Քլինթոնն ու Քեթրին Էշթոնը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել են, որ միջազգային հանրությունը պատրաստվում է Սիրիայի հանդեպ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունել՝ Բաշար Ասադի գործողությունները սանձելու համար: Քլինթոնն ընդգծել է, որ Բաշար Ասադն անձամբ պատասխանատու է իր երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար:
«Ասադը խոսում է բարեփոխումների մասին, սակայն ճնշում է ընդդիմադիրներին, ինչով և ցույց է տալիս իր իրական նպատակները: Սիրիայի իշխանությունները կրկնում են Իրանի իշխանությունների վատագույն քայլերը»,-ասել է Քլինթոնը, Քեթրին Էշթոնն էլ հավելել է, որ Սիրիայի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն իրենց գործողությունները:
Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Այս պահին կազմակերպությունը ղեկավարում է եգիպտացի Սաիֆ ալ Ադելը:
Ըստ CNN հեռուստաընկերության, «Ալ Ղաիդա»-յի լիբիական մասնաճյուղի անդամ Նոմանա Բենոթմանան հայտնել է, որ ալ Ադելի թեկնածությանը դեմ չեն Աֆղանստանի և Պակիստանի սահմանի մոտ գործող ահաբեկիչները:
Քանի դեռ չի կայացել «Ալ Ղաիդա»-յի բոլոր անդամների հավաք-խորհրդակցությունը, ահաբեկիչներին կղեկավարի Սաիֆ ալ Ադելը:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի իրավապաշտպանը կարծում է, որ տուժողը համաձայն է եղել սեռական կապ ունենալ Ստրոսս-Կանի հետ: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին մեղադրում են հյուրանոցի աղախնին բռնաբարելու փորձ կատարելու մեջ:
Իրավապաշտպանի կարծիքով չկա որևէ ապացույց, որ Կանը հարձակվել է այդ կնոջ վրա: Սակայն Նյու Յորքի դատարանը չի համաձայնվել ազատ արձակել Կաննին նույնիսկ մեկ միլիոն դոլար գրավի դիմաց:
Նյու Յորքի Sifitel հյուրանոցի 32 ամյա աղախինը պնդում է, որ 2011թվականի մայիսի14-ին Ստրոսս-Կանը փորձել է բռնաբարել իրեն այն ժամանակ, երբ վերջինս մաքրել է նրա համարը:
Ստրոսս-Կանի համար կարևոր է, որպեսզի իրեն արդարացնեն, քանի որ վերջինս պատրաստվում է մասնակցել 2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը կոչ է արել միջազգային հանրությանը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին աջակցել Պաղեստինին և ընդունել նրա անդամակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը:
Ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ Աբբասը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն որպես միջնորդ բավականին թույլ է և չի կարող բավարար ճնշում գործադրել Իսրայելի վրա: Պաղեստինի ղեկավարի խոսքերով իրենք պատրաստ են հանդես գալ որպես մի երկիր, որի տարածքները օկուպացվել են մեկ այլ պետության կողմից, և ոչ թե որպես պարտված ազգ, որը պատրաստ է համաձայնվել ցանկացած պայմանների հետ:
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենեւին էլ ժողովրդավարական երկիր չէ:
Այստեղ գործում է պետական մարմինների մի բարդ համակարգ, որի իմաստը հոգեւոր էլիտայի իշխանության ապահովումն է:
Իշխանության էլիտայի ներսում կան տարբեր խմբավորումներ` ծայրահեղ պահպանողականներից մինչեւ չափավոր բարեփոխականներ: Նրանց շահերի համադրումն ու հակակշռումն էլ թույլ է տալիս հոգեւոր առաջնորդին` կայուն պահել համակարգը:
Երկրի նախագահը ընտրովի պաշտոնյա է, բայց ամբողջական իշխանությունը պատկանում է հոգեւոր առաջնորդին: Ավելին, իշխանությունն է արտոնում այս կամ այն թեկնածուի մասնակցությունը նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին:
Ինչքան էլ Իրանը դեմոկրատական երկիր չէ`ընտրություններն, իշխանության պատկերացմամբ, պետք է որոշակիորեն արտահայտեն հասարակական տրամադրությունները, համադրեն էլիտայի ներսում առկա խմբավորումների տարբերվող շահերը:
2009-ի նախագահական ընտրությունները ոչ միայն հասարակական հուժկու ընդվզման պատճառ դարձան, այլ նաեւ խմորումներ առաջացրեցին իշխանության ճամբարում, կասկածի տակ դրվեց անգամ հոգեւոր առաջնորդի չվիճարկվող հեղինակությունը: Հասարակությունը պահանջեց նաեւ նրա հրաժարականը` իր կողմից մերժված Մահմուդ Ահմադինեժադին նախագահի պաշտոնում պահելու համար: Էլիտայում սկսեցին խոսել երկրի առաջնորդի ոչ օբյեկտիվ, կողմնակալ պահվածքի մասին:
Ականհայտ էր, որ նախագահական վիճահարույց ընտրությունները հարուցել են լուրջ ճգնաժամ քաղաքական, պետական համակարգում:
Այսօր դա տեսանելի է շատերի համար: Համեյնեի եւ Ահմադինեժադի միջեւ լուրջ հակասություններ կան: Նախագահը փորձում է ազատվել հետախուզության նախարարից, հոգեւոր առաջնորդը դրան ընդդիմանում է: Վերջին շրջանում, տարբեր պատճառաբանություններով, նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ կալանավորվել են:
Այսօր արաբական մամուլում լուրեր են տարածվել, որ մոտ ժամանակներս Մահմուդ Ահմադինեժադը հրաժարական է տալու: Ասում են` այս որոշումն արդեն իսկ համաձայնեցված է հոգեւոր առաջնորդի մակարդակով:
Սակայն անկախ սցենարներից` մի բան ակնհայտ է. ԻԻՀ-ում քաղաքական ճգնաժամը խորանալու է:
Սուրեն Սուրենյանց
ԱՄՆ և Թալիբան շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարել Գերմանիայում: Նրանք քննարկել են Աֆղանստանի իրավիճակի կարգավորման հարցերը:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման բանակցությունների արդյունքները կհրապարակի հուլիսին, երբ կքննարկվի ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու հարցը:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ և Թալիբների ներկայացուցիչները առնվազն երեք անգամ հանդիպել են Գերամանիայում և Քաթարում:
Բանակցությունները կազմակերպել են ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպես նաև արաբական և եվրոպական երկրների կառավարությունները: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մայքլ. Ա Համմերը չի հաստատել բանակցությունների մասին տեղեկությունները, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ մեծ կապեր ունի Աֆղանստանում:
Միևնույն ժամանակ Գերմանիայի իշխանությունները նույնպես չեն մեկնաբանել այդ նորությունները:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լիբիայի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, եթե ՆԱՏՕ-ն դադարեցնի իր ռմբակոծությունները:
«Լիբիայի ներկայացուցիչների պատասխանը բացասական համարել չի կարելի: Նրանք պատրաստ են ընդունել 1973 բանաձևը, սակայն նրանք պետք է վստահ լինեն, որ ՆԱՏՕ-ն կդադարեցի ռմբակոծությունները»,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջնորդ դառնալ Լիբիայի իշխանությունների և ապստամբների միջև:
Քիչ առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին և նրա որդուն` Սայֆ Ալ-Իսլամին ձերբակալելու սանկցիա է տվել, «մարդկության դեմ գործած հանցանքների» մեղադրանքով:
Վաղօրոք էր հայտնի, որ Քադաֆիին ձերբակալելու սանկցիան տրվելու է այսօր` մայիսի 16-ին, երբ տարածվել էր համապատասխան հաղորդագրություն:
Ըստ դատախազության` քննությունը պարզել էր, որ երեք անձինք ամենամեծ պատասխանատվությունն են կրում այս հանցագործությունների համար: Քննությանը հաջողվել էր նաև ձեռք բերել անհերքելի ապացույցներ` ներկայացնելով 11 երկրներից 50 վկաների հարցաքննության տվյալները:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա կինը՝ Սյուզանը, որոշել են հրաժարվել իրենց ունեցվածքից և ողջ հարստությունը նվիրել պետությանը:
EGYnews գործակալության տեղեկացմամբ,Սյուզանըկարգադրել էիր փաստաբանին՝նախապատրաստել Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող իր առանձնատունը և բանկերից մեկում ունեցած 2, 8 մլն դոլարի հաշիվները պետությանը փոխանցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
ԻսկՀոսնի Մուբարաքըմտադիր է 143 մլնդոլարիհաշիվփոխանցել երկրի բյուջե։Ի դեպ, Եգիպտոսի արդարադատության նախարարության Տնտեսական հանցագործությունների հարցերով հանձնաժողովը դեռևս ունեցվածքից հրաժարվելու մասին որևէ փաստաթուղթ Մուբարաքներից չի ստացել։
Նախկին նախագահը և նրա կինը մեղադրվում են կոռուպցիայիհամար և այժմ կալանքի տակ են գտնվում: Որպես խափանման միջոց՝ Մուբարաքի և նրա կնոջ նկատմամբ կալանք է կիրառվել 15-օրյա ժամկետով, սակայնհիմա նրանք հիվանդանոցում են գտնվում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.