29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լիբիայի իշխանությունները պաշտոնապես հերքել են այն լուրը, ըստ որի՝ Մուամար Քադաֆիի դուստրն ու կինը փախել են երկրից:
Los Angeles Times թերթը գրում է, թե Լիբիայի արտաքին գործերի փոխնախարար Հալիդ Քաիմը հայտարարել է, որ Սաֆիա և Աիշա Քադաֆիները տվյալ պահին գտնվում են Տրիպոլիում:
Քաիմը հերքել է նաև տեղեկությունն այն մասին, որ երկրի նավթային արդյունաբերության նախարարության ղեկավար Շուքրի Հանեմը անցել է ապստամբների կողմը: Քաիմը հավաստիացրել է, որ Հանեմը կնոջ հետ Վիեննայում է, իսկ նրա երկու դուստրերը մնացել են Տրիպոլիում:
Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ Իրաքի Քիրքուկ քաղաքում այսօր եռակի ահաբեկություն է տեղի ունեցել: Տարբեր լրատվամիջոցներ զոհերի և վիրավորների մասին տարբեր տվյալներ են հրապարակել: Տեղական առողջապահական հանձնաժողովը հաղորդել է 27 զոհերի և 89 վիրավորների մասին, իսկ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է 29 մարդ, վիրավորվել են՝ 80-ը:
Զոհվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են եղել: Պայթյունների հետևանքով վնասվել են նաև մերձակայքում գտնվող բնակելի շենքերը:
Երեք պայթյուններն էլ տեղի են ունեցել գրեթե կես ժամվա ընթացքում: Տեղական ժամանակով ժամը 9.20-ին ոստիկանության շենքի մոտ որոտացել է առաջին պայթյունը: Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները և փրկարարները, որոտացել է երկրորդ պայթյունը: Երրորդ ռումբը պայթել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին: Հիշեցնենք, որ երեկ Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ձերբակալել «Ալ Ղաիդայի» անդամներից մեկին:
Պայթյունները, հավանաբար, այդ տեղեկության արձագանքներն են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոսել է Իսրայելի ղեկավարության հետ իր վերջին հանդիպման մասին:
Հանդիպման ընթացքում Պան Գի Մունը պահանջել է, որպեսզի իսրայելցիները ավելի «ճկուն» լինեն պաղեստինյան ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Պան Գի Մունը հայտարարել է, որ Իսրայելը պետք է Պաղեստինյան Ինքնավարությանը հստակ հիմնավորումներ ներկայացնի, որպեսզի ինքնավարության ղեկավարները վերսկսեն բանակցություններն առանց նախապայմանների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի հաշտեցման գործընթացը ճիշտ քայլ կլինի այն դեպքում, եթե ՀԱՄԱՍ-Ը հրաժարվի ահաբեկչական պայքարից:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր վերանայելու է արաբական երկրների ժողովրդավարացման տնտեսական աջակցության բազմամիլիարդավոր ծրագիրը: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ առաջնահերթ օգնություն կստանան Եգիպտոսն ու Թունիսը, քանի որ այնտեղ իշխանություններն արդեն փոխվել են:
Ծրագիրը նախատեսում է վարկեր հատկացնել այդ երկրների զարգացման և նոր աշխատատեղերի բացման համար, ինչպես նաև՝ ստեղծել ներդրումային հիմնադրամներ:
Ըստ գործակալության տեղեկությունների, ամերիկյան պաշտոնյաները կարծում են, որ նմանօրինակ աջակցությունը կնպաստի ժողովրդավարության հաստատմանը այդ երկրներում:
Ծրագրի մանրամասները ներկայացնելու է Բարաք Օբաման:
Այսօր հրաժարական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը, որը մայիսի 14-ին ձերբակալվել էր Նյու Յորքի օդանավակայանում: Նրան առաջադրվել է սեռական բնույթի ոտնձգություն իրականացնելու մեղադրանք:
The Daily Telegraph թերթը գրում է, որ Ստրոս Կանի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը և Գերմանիայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Աքսել Վեբերը: Թերթի տեղեկություններով, այդ պաշտոնը կցանկանար զբաղեցնել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, սակայն գործող վարչապետ Դեյվիդ Քեմերոնն արդեն հասկացրել է, որ դեմ է նրա թեկնածությանը:
Քրիստին Լագարդի թեկնածությունն արդեն պաշտպանել են մի շարք քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը: Եթե Լագարդի թեկնածությունը հաստատեն, ապա ԱՄՀ-ն առաջին անգամ կին կղեկավարի:
Իսկ Աքսել Վեբերը Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի ամենահավանական թեկնածուն էր, սակայն 2011 թ. սկզբին հրաժարական տվեց Գերմանիայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնից: Սպասվում է, որ Աքսել Վեբերին կաջակցի Անգելա Մերկելը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Ստրոս Կանը հրաժարական է տվել, սակայն պնդում է իր անմեղությունը: «Ես կտրականապես դեմ եմ ներկայացրած բոլոր մեղադրանքների», հայտարարել է նա:
Իր գրությունում Ստրոս Կանն ասել է, որ «ցանկանում է պաշտպանել այն կազմակերպությունը, որտեղ աշխատել է»:
Հիշեցնենք, որ Ստրոս Կանը ձեռբակալվել է շաբաթ օրը Նյու Յորքի Սոֆիտել հյուրանոցի աշխատողի հայտարարության հիման վրա` բռնաբարության մեղադրանքով:
ԱՄՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Ջոն Լիպսկին:
Ռուսական քաղաքական էլիտան սպասման ու անորոշության մեջ էր:
Նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր եռամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ մեծ ասուլիս էր հրավիրել: Ասուլիսին մասնակցում էին ռուսաստանցի և օտարերկրացի 800-ից ավելի լրագրողներ:
Եթե նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի համար նման ասուլիսները պարբերական բնույթ էին կրում, ապա գործող նախագահը ավելի հաճախ գերադասում է մարդկանց հետ շփվել փորձագիտական շրջանակներում, տարբեր էլիտար հարթակներում, սոցցանցերում:
Այս անգամ նա հրապարակային արտահայտման նոր ձևաչափ էր ընտրել, ու շատերը սպասում էին էական հայտարարությունների, որոնք կարող էին որոշակիացնել Ռուսաստանի քաղաքական կյանքը, հարաբերություններն իշխող տանդեմում:
Սակայն Մեդվեդևը չարդարացրեց սպասելիքները, հստակ չպատասխանեց այն հարցին, թե ով է լինելու իշխանության թեկնածուն գալիք տարի նշանակված նախագահական հերթական ընտրություններում: Նրա պատասխանից պարզ դարձավ, որ Մեդվեդև-Պուտին զույգն առայժմ վերջնական որոշում չի կայացրել կամ առնվազն որոշել է առայժմ չբարձրաձայնել կայացված որոշման մասին:
Պուտինի սիրած «կայունությանը» Մեդվեդևը սիրում է հակադրել իր սիրած «մոդեռնիզացիան»: Իր սիրած գաղափարով էլ բլոգեր-նախագահը ներկայացել էր ասուլիսին:
Այնուամենայնիվ, երկար սպասված ասուլիսում մի հետաքրքիր միտք հնչել է: Դմիտրի Անատոլևիչն ասել է, որ ազատազրկված գործարար Միխայիլ Խոդորկովսկուն վտանգավոր չի համարում հասարակության համար: Հիշեցնենք, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը տրամագծորեն հակառակ կարծիքն ունի:
Ինչևէ, անդրադառնանք գործող նախագահի հնչեցրած մտքին: Այս հայտարարությունն անելով` նա, թերևս, հասկացնել տվեց, որ այս հարցում տարաձայնություններ ունի Պուտինի հետ: Այսպես կարելի է, իհարկե, շահել լիբերալ էլեկտորատի համակրանքը:
Սակայն այս հայտարարությունը կարող է նաև բումերանգի նման հարվածել հենց Մեդվեդևին: Եթե նա համարում է, որ Խոդորկովսկին վտանգավոր չէ, ապա ինչո՞ւ է մարդն ազատազրկված: Եվ մի՞թե այս հայտարությունը սեփական անզորության խոստովանություն չէր: Համենայնդեպս, այդպես կընկալվի, եթե հայտարարությանը չհետևեն կոնկրետ գործողություններ:
Մի խոսքով, ասուլիսի շուրջ եղած աղմուկն ավելին էր, քան` բուն ասուլիսը:
Սուրեն Սուրենյանց
The New York Post-ը տեղեկացնում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս Կանին մեղադրանք ներկայացրած կինը բնակարան էր վարձել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակված հիվանդների համար նախատեսված շենքում:
Վերոնշյալ տանը թույլ են տալիս բնակվել միայն ՄԻԱՎ-ով հիվանդներին: Շենքի կառավարիչ Harlem United ընկերության ներկայացուցչի խոսքով, այնտեղ կարող են բնակարան վարձել միայն նրանք, ում ընտանիքում առնվազն մեկը հիվանդ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով, իսկ լիովին առողջ մարդիկ այնտեղ չեն կարող բնակվել:
Հիշեցնենք, որ Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են շաբաթ օրը՝ նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:
Նյու Յորքի Sifitel հյուրանոցի 32-ամյա աշխատակցուհին պնդում է, որ 2011 թվականի մայիսի14-ին Ստրոս Կանը փորձել է բռնաբարել իրեն՝ նրա վարձակալած համարը կարգի բերելու ժամանակ:
Այսօր Լիբիայի և Թունիսի սահմանին բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել են առնվազն 4 զինվոր և մեկ սահմանապահ: Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ մի խումբ ահաբեկիչներ հարձակվել են թունիսցիների վրա, իսկ վերջիիներս պատասխան կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Տեղական իշխանությունները ենթադրում են, որ հարձակվողները «Ալ Ղաիդա»-ի անդամներ են եղել:
Բախումները տեղի են ունեցել երկու երկրների սահմանի հյուսիսային հատվածում, որը դեռևս Լիբիայի իշխանություների վերահսկողության տակ է գտնվում:
Ըստ վերջին տեղեկությունների՝ սպանվածները Թունիսի, Ալժիրի և Լիբիայի քաղաքացիներ են եղել:
Եգիպտոսի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը, ըստ որի՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ներում են շնորհելու, տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը:
Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհրդի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ Մուբարաքը և իր ընտանիքի անդամները ոչ մի դեպքում ներման չեն արժանանալու, և երկրի իշխանությունները դատավարությանը չեն խառնվելու:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Հոսնի Մուբարաքը պատրաստվում է ներողություն խնդրել Եգիպտոսի ժողովրդից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.