29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Տեղական TOLO հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Պակիստանում սպանվել է Աֆղանստանի «Թալիբան» շարժման ղեկավար Մուլա Օմարը:
Նրա սպանությունը հաստատել է նաև Պակիստանի հատուկ ծառայությունների աղբյուրը, ըստ որի՝ Օմարը սպանվել է Քվեթա քաղաքում՝ Հյուսիսային Վազիրստանի ճանապարհին։
Մուլա Օմարը «Թալիբանի» հոգևոր առաջնորդն ու հիմնադիրն է, 1994-ին 50 ուսանող–թալիբների հետ միասին մասնակցել է քաղաքացիական պատերազմին, որի հետևանքով 1996-ին արմատականները կարողացան Աֆղանստանում իրենց ձեռքը վերցնել իշխանությունը և ստեղծել «իսլամական էմիրություն»։
Հենց Մուլա Օմարն է Աֆղանստան հրավիրել Ուսամա բեն Լադենին և «Ալ Ղաիդան» դարձրել թալիբների գլխավոր դաշնակիցը։
Մայիսի 20-ին Բարաք Օբաման Կոնգրեսին նամակ է հղել` կապված Լիբիայում ռազմական գործողությունների շարունակման հետ: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, նամակում Օբաման նշել է, որ ԱՄՆ մասնակցությունը գործողություններին սկզբունքային կարևորություն ունի:
Օբամայի նամակը կապված է Լիբիայի ռազմական գործողություններին ԱՄՆ-ն պաշտոնապես ներգրավվելու 60 օրվա հետ: Ամերիկյան օրենսդրության համաձայն, 60 օրը առավելագույն ժամկետն է, որի ընթացքում նախագահը կարող է ռազմական գործողություններ կատարել առանց Կոնգրեսի համաձայնության:
Բացի այդ, Օբամայի վարչակազմը Լիբիայի գործողությունները լիարժեք պատերազմ չի համարում, հետևաբար և անհրաժեշտ չէ Կոնգրեսի համաձայնությունը:
ՆԱՏՕ-ի ուժերը դուրս չեն գա Աֆղանստանից 2014թ.-ից հետո, հայտարարել է դաշինքի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Deutsche Welle-ի հետ հարցազրույցում նա մասնավորապես նշել է . «Կոալիցիայի մանակից երկրների շրջանում պատկերացում էր առաջացել, թե 2015թ. հունվարի 1-ին ՆԱՏՕ-ն դուրս կգա Աֆղանստանից։ Բայց դա այդպես չէ։ Մենք չենք հեռանա, մինչև Աֆղանստանը չկարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Մենք միջոցներ կձեռնարկենք նրանց պաշտպանության համար»։
Աֆղանստանի տարածքում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցում է հակաահաբեկչական կոալիցիայի մեծաթիվ կոնտինգենտ, որը ղեկավորում են ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, և ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ գործող ISAF-ի կոնտինգենտը։ Երկու կոնտինգենտների հիմանական խնդիրը «Տալիբան» և «Ալ Կաիդա» շարժումների զինյալների ոչնչացումն է։
Մինչև 2014թ. վերջ ԱՄՆ-ը պետք է Աֆղանստանում անվտանգության վերահսկողությունը փոխանցեր ազգային զինված ուժերին։
Ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը, 2015 թվականից հետո, կարող է լրջորեն վտանգել Ռուսաստանի միջուկային զսպման ուժերը, հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման վարչության պետ Անդրեյ Տրետյակը:
Ըստ Տրետյակի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծումը վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ կարող է ոչնչացնել միջմայրցամաքային, ինչպես նաև սուզանավերի բալիստիկ հրթիռները: Տրետյակն ասել է, որ 2015 թվականից ամերիկացիները հակահրթիռային պաշտպանական համակարգը ենթարկելու են լուրջ փոփոխությունների և տեղակայելու են Լեհաստանում, որը, ի դեպ, Ռուսաստանի հարևանն է:
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հավանական է, որ Պակիստանի ղեկավարությունը տեղյակ է եղել «Ալ Ղաիդա»-ի ղեկավար Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին:
«Մենք ապացույցներ չունենք, որ Պակիստանի իշխանությունները գիտեին, թե որտեղ էր գտնվում բեն Լադենը, սակայն կարելի է ենթադրել, որ Իսլամաբադում ոմանք իմացել են թիվ մեկ ահաբեկչի ապաստարանի մասին»,- ասել է Քլինթոնը:
Ի դեպ, Քլինթոնը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել Պակիստանի հետ, այսինքն՝ պայքարել ահաբեկչության դեմ:
Պաղեստինյան «Ֆաթհ» և «Համաս» շարժումների ներկայացուցիչներն այսօր հանդիպելու են Մոսկվայում` բանակցելու նպատակով, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է պաղեստինյան «Աշ Շաաբ» կուսակցության անդամ Վալիդ ալ Աուադը:
Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանելու նաև Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի, «Աշ Շաաբ»-ի և դեմոկրատական կուսակցության երկայացուցիչները:
«Նրանք գալիս են բանակցություններ վարելու և հաշտեցման գործընթացը շարունակելու նպատակով: Ռուսաստանն այն երկրներից է, որոնք ցանկանում են հաշտեցնել պաղեստինցիներին»,-ասել է ալ Աուադը:
Լիբիայի իշխանությունները անհեթեթություն են որակել Բարաք Օբամայի ելույթը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ Մուամար Քադաֆին պետք է անհապաղ հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից:
«Օբաման հավատում է իր ստերին ու կեղծիքին: Նա խաբում է թե՛ լրատվամիջոցներին, թե՛ իր կառավարությանը: Օբաման չի որոշողը Քադաֆիի հեռանալու հարցը»,- հայտարարել է Լիբիայի իշխանությունների մամլո քարտուղար Իբրահիմ Մուսան:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման հայտարարել է Եգիպտոսին և Թունիսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ի մտադրության մասին՝ ընդգծելով, որ աջակցության ազդակը այդ երկրներում իրականացված իշխանափոխությունն է:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Մերձավոր Արևելքի խնդիրներին, կոչ է արել Իսրայելին՝ վերադառնալ 1967 թվականին հաստատված սահմաններին: Ըստ CNN հեռուստաընկերության՝ Օբաման դարձավ առաջին ԱՄՆ նախագահը, որը հայտարարեց, որ Պաղեստինյան պետությունը պետք է ձևավորվի մինչև 1967 թվականը հաստատված սահմաններում:
«ԱՄՆ-ն վստահ է, որ բանակցությունների արդյունքում պետք է երկու պետություն ձևավորվի: Պետք է հստակեցվեն Պաղեստինի սահմանները Իսրայելի, Եգիպտոսի և Հորդանանի հետ»,-հայտարարել է Օբաման: Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Վաշինգտոնում հնչեցրած առաջարկը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել է, որ Իսրայելի վերադարձը 1967 թ. սահմաններին՝ աղետալի կլինի իր երկրի համար: Նրա կարծիքով՝ այն սահմանները, որոնք գծված են եղել մինչ 1967 թ. վեցօրյա պատերազմը, այս պահին չեն կարող պաշտպանված լինել հարձակումներից, իսկ այդ զիջումը կարող է վտանգ ներկայացնել երկրի անվտանգությանը, և Արևմտյան ափի շինությունների մեծ մասը կմնա Իսրայելի սահմաններից դուրս ։
Մայիսի 19-ին «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ՌԴ հետաքննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին (Ռուսաստանում նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ) ներառել է հետախուզվողների ցուցակում:
Հետաքննության տվյալներով, Եղիազարյանը մի շարք անձանց հետ ավելի քան 1,5 մլրդ ռուբլու խարդախություն է կատարել: Հետաքննությունը սկսվել է, երբ Եղիազարյանի նախկին բիզնես-գործընկերը դիմել է դատախազություն։ Նա պետդումայի պատգամավորին մեղադրում է «Եվրոպարկ» առեւտրային համալիրի շինարարությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը յուրացնելու մեջ:
Եղիազարյանը Լոս Անջելեսում ապրում է 2010 թվականի ամռանից։ Նա ասել է, որ ստիպված է լքել Ռուսաստանը՝ վախենալով կյանքի համար։ Նա հայտարարել է, որ անգամ ԱՄՆ-ում իրեն լիովին անվտանգ չի զգում: Մոսկվայի Բասմանյան դատարանը 2011 թվականի հունվարի 31-ին Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին հեռակա կարգով ձերբակալելու որոշում էր կայացրել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրելու է Իրանի հարցը նորից դարձնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրը:
Վաղը Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը քննարկվելու է տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Չնայած Իսրայելը գիտակցում է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին՝ միջուկային զենք ձեռք բերել, այնուամենայնիվ Երուսաղեմը ցանկանում է, որ Վաշինգտոնը և միջազգային հանրությոնը առավել մեծ ուշադրություն դարձնեն Թեհրանի միջուկային ծրագրին:
Ի դեպ, ԱՄՆ-ն արդեն հասկացրել է, որ քաջատեղյակ է իրանական սպառնալիքին: Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Դոնիլոնը հայտարարել է, որ նախագահ Օբաման վաղուց է գիտակցում, որ Իրանը կարող է մի օր միջուկային երկիր դառնալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.