23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Украинская правда թերթը գրում է, որ Батькивщина կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, դատարանի որոշմամբ, բերման է ենթարկվել։
Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ ՕլեգՊուշկարի՝ նման որոշման պատճառ է հանդիսացել «Տիմոշենկոյի կողմից քննչական գործողությունների տապալումը»։
Պուշկարը նաև տեղեկացրել է, որ այժմ Տիմոշենկոյին հարցաքննում են, որից հետո նա ազատ կարձակվի։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 ավտոմեքենա գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը գերազանցելու համար։
«Ռիա Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անսպասելի ժամանել է Աֆղանստան: Նա հանդիպելու է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նրանց հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի զորքերի կողմից տեղի իշխանություններին իրավապահ և անվտանգության ոլորտի փոխանցմանը:
Ենթադրվում է, որ Ռասմուսենը կքննարկի նաև Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր պայթյունավտանգ իրավիճակը, քանի որ «Թալիբան» իսլամիստական խմբավորումն ամեն օր ահաբեկչական գործողություններ է իրականացնում Աֆղանստանում:
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ընդունեց Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը՝ որպես բանակցությունների լեգիտիմ գործընկեր: Այս հայտարարության հեղինակը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է:
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվայի համար միայն Անցումային ազգային խորհուրդը չի լեգիտիմ, լեգիտիմ է նաև Լիբիայի կառավարությունը:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ շուտով կայանալու է Աֆրիկյան միության նիստը, որտեղ բանակցելու են նաև Տրիպոլիի և Բենղազիի ներկայացուցիչները, և բանակցային գործընթացը նախաձեռնել են ապստամբների ներկայացուցիչները:
Թուրքիոյ բանակին մէջ ծառայող հայազգի զինուորին սպանութիւնը կը շարունակէ խլել թրքական հասարակութեան կարգ մը ոլորտի լուսարձակները։ Համոզիչ չէր թրքական պաշտօնական աղբիւրներու անդադար շեշտելը, թէ Սեաւկ Պալըգիճին դժբախտ պատահարի զոհ էր։ Այժմ կը բազմանան այն լրատուութիւնները, որոնք կը սկսին փարատել թրքական իշխանութիւններուն յառաջացուցած ծխածածկոյթը այս դէպքին վրայէն։ Ի յայտ կու գայ, նոյնինքն թրքական այլ շրջանակներէ, որ Սեւակը սպաննած թուրք «մօտ ընկեր»ը կը պատկանի ազգայնական շարժումին եւ որ չէ պահած նաեւ իր մտածումները համացանցի ընկերային ծառայութիւններու վրայ հրապարակելու։
Թուրք զինուորին հրապարակած մտածումները դէպքէն անմիջապէս ետք հանուած են համացանցի համապատասխան էջերէն։ Հարցին ծալքերուն աւելի յստակ բացայայտումներ կատարուած են, երբ մարդկային իրաւունքներու պաշտպան եւ ժխտողականութեան դէմ պայքարող թուրք գործիչ մը հարկադրուած զգացած է պատասխանելու եւրոպական հարցերու թուրք նախարարի մէկ յայտարարութեան։ Ըստ թուրք նախարարին, «մեր եղբայր Սեւակը կը ներկայացնէր Անատոլուի գոյները»։
Խնդիրը այս պարագային ներթրքական հարթութիւններու վրայ երեւցող հարցի ծածկումին կամ հետապնդման ու բացայայտման միջեւ առկայ հակասութիւններէն աւելին հայկական կողմէն ակնկալուած հակազդեցութեան բացակայութիւնն է։
Եթէ կայ այն յստակ համոզումը, որ «մօտ ընկերոջ» մը հետ կատակի իբրեւ արդիւնք դժբախտ պատահար չէ արձանագրուածը, ապա այդ պարագային լոյսին պէտք է բերուի ամէնէն դատապարտող ձեւով թուրք ազգայնականութեան անհանդուրժողականութիւնը եւ շեշտուի ազգայնականութեան ցոյց տրուող ուղղակի թէ անուղղակի քաջալերանքը թրքական իշխանութիւններուն կողմէ։
Սպանութեան պարունակն ու շրջագիծը չեն տարբերիր Հրանդ Տինքի սպանութեան շարժառիթներէն։ Աւելի՛ն. Տինքը սպանողը իշխանութիւններուն թոյլտուութեամբ կ՛արժանանար հերոսի վերաբերումի, մինչ այս պարագային սպաննող զինուորը կը ներկայացուի իբրեւ «մօտ ընկեր», որուն հրապարակած մտածումներուն հետքերը կը ջնջուին։
Թրքական ազգայնականութիւնը կը շարունակէ անարգել արշաւելով զոհեր խլել փաստօրէն։ Պաշտօնական Անգարայի կիրարկած խաղի կանոնները՝ կոթողներ, վերանորոգելու, հանդուրժողականութիւն ցուցադրելու, երկխօսութեան ռահվիրայի խաբկանք ստեղծելու կը խանգարուին ազգայնական տարրերու կողմէ։ Կառավարական համապատասխան հաստատութիւններու ներկայացուցիչներ կը փութան ծածկելու նման պատահարները։
Ճիշդ հոս է, որ պաշտօնական Անգարայի վարքագիծին սնանկութիւնը փաստելու համար միջազգային ընտանիքին եւ առ հասարակ հանրութեան պէտք է ներկայացուին պատահարներու իրողական պատկերները։ Այս պարագային՝ Սեւակ Պարըգճիի սպանութեան բուն շարժառիթները, ներկայացուած բեմագրութիւններուն թատերական էութիւնը եւ ընդհանրապէս հարցը ծածկելու պաշտօնական քաղաքականութեան մանրամասնութիւնները։
Նման բացայայտումներ տարածելու համար նոյնինքն թրքական աղբիւրներու վրայ յենիլն ու թուրք գործիչներու կատարած յայտարարութիւններուն յղում կատարելը յաւելեալ կ՛օգնեն, որ դէպքին հետեւողը կարենայ զատել «մօտ ընկերը» թշնամիէն՝ գիտակցելու ,որ Թուրքիոյ նման երկրի մը մէջ չի հանդուրժուիր գոյներու տարբերութիւնը։ Սեւի բացարձակ տիրապետումը իրողական պատկերն է այսօր Թուրքիոյ մէջ։ Եւ այդ գոյնի գաղափարախօսութիւնը տակաւին նոր զոհեր խլելու համար նոր ագզայնականներ արտադրելու պարարտ ենթահողը ունի։ Ա՛յս պէտք է ցոյց տալ ամբողջ աշխարհին։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի Աբադան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցի ընթացքում:
Իրանական Fars գործակալության տեղեկություններով՝ պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհից տուժել է առնվազն 6 մարդ: Ահմադինեջադը չի տուժել:
Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Քանդահար մարզի Փանջվայ թաղամասում: Նախնական տվյալներով՝ ինքնաշեն ռումբը պայթել է բանվորներին տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում: Բեռնատարում այդ պահին 40 մարդ է եղել:
Քանդահարը «Թալիբան» շարժման հայրենիքն է, և այստեղ ահաբեկչություններ շատ հաճախ են լինում:
Հիշեցնենք, որ երեկ Աֆղանստանում պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի 5 զինվոր է մահացել:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Ճապոնական «Ֆուկուսիմա 1» վթարված ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերությունը հաստատել է այն լուրը, ըստ որի՝ լիովին կամ մասամբ հալվել են ոչ միայն առաջին ռեակտորի միջուկային կաղապարաձողերը, այլ նաև՝ ԱԷԿ-ի մյուս երկու վնասված ռեակտորներինը։
Ընկերության հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ «Ֆուկուսիմայի» երկրորդ և երրորդ ռեակտորներում վառելիքի հալում էր գրանցվել դեռևս վթարի նախնական փուլում, որը տեղի էր ունեցել մարտի 11–ի ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ է վարել պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչների հետ:
Լավրովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում «շատ էական» համատեղ հայտարարություն է ընդունվել, որը վերաբերում է Պաղեստինի քաղաքական միասնության վերականգնմանը:
«Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն արդեն ծանոթացել է այդ հայտարարությանը և բարձր գնահատական է տվել: Աբասն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին` բանակցությունների նպատակով ժամանակ և տարածք տրամադրելու համար»,- ասել է Լավրովը:
Եվրոպական Միությունն այսօր պատժամիջոցների կիրառման որոշում է կայացրել ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի:
Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները համաձայնել են խստացնել պատժամիջոցները: Մինչ այդ՝ պատժամիջոցները տարածվում էին միայն Սիրիայի որոշ պաշտոնյաների վրա, այժմ կիրառվելու են նաև նախագահի դեմ:
Այսպիսով, Ասադին արգելվում է մուտք գործել Եվրամիության երկրներ, և նրա ակտիվներն այդ երկրներում սառեցվելու են:
Ըստ եվրոպացի դիվանագետների, պատժամիջոցներն ընդունվել են այն բանից հետո, երբ Սիրիայում ռազմական ոստիկանությունը ճնշումներ գործադրեց հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր ցուցարարներ:
Ի դեպ, օրեր առաջ Սիրիայի նախագահի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշում էր ընդունել ԱՄՆ-ն:
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ քիչ առաջ «Թալիբան» իսլամիստական խմբավորումը պաշտոնապես հերքել է իր առաջնորդ Մուհամադ Օմարի սպանության լուրը: Իսլամիստական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Օմարի սպանության մասին տեղեկությունը ճիշտ չէ և ընդամենը քարոզչական նպատակ է հետապնդում:
Նրա պնդմամբ՝ «Թալիբանի» առաջնորդն Աֆղանստանում է և շարունակում է ղեկավարել իսլամիստ գրոհայինների գործողությունները:
Հիշեցնենք, որ այսօր Պակիստանի TOLO հեռուստաալիքը հաղորդել էր, որ սպանվել է Աֆղանստանի «Թալիբան» շարժման ղեկավար Մուլա Օմարը:
Նրա սպանության մասին լուրը հաստատել է նաև Պակիստանի հատուկ ծառայությունների աղբյուրը, ըստ որի՝ Օմարը սպանվել է Պակիստանի Քվեթա քաղաքում՝ Հյուսիսային Վազիրստանի ճանապարհին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.