29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...WikiLeaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը իրազեկում է Ստամբուլի նահանգապետի ազգային փոքրամասնությունների հարցերով տեղակալ Ֆիքրիթ Քասաբօղլուի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007 թ. մարտի 9-ին տեղի ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում նրանք խոսել են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում քննարկվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին։
Asbarez.com կայքը մեջբերում է Բրայզայի խոսքը, ըստ որի՝ նա ընդգծել է, թե վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Կոնգրեսին համոզի՝ չընդունել Ներկայացուցիչների պալատում և Սենատում քննարկվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, իսկ հայ-թուրքական պատմության մասին պետք է բաց քննարկում տեղի ունենա քաղաքացիական հասարակության շրջանակում:
Քասաբօղլուն իր հերթին նշել է, որ բանաձևի չընդունումը կարելի է հիմնավորել հետևյալ 4 կետերով.
1. Օսմանյան Կայսրության շրջանից ի վեր՝ Ստամբուլի հանդուրժողական քաղաքականության ավանդույթը տարբեր մշակույթների հանդեպ:
2 Ավելի քան 40 000 հայաստանցի նախընտրում է ապօրինի բնակվել Թուրքիայում, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական և ներկայիս քաղաքական լարվածությանը։
3. Հրանտ Դինքի սպանության հանրային քննարկումը ցույց է տալիս, որ հարգանք կա մարդկանց և տարբեր մշակույթների նկատմամբ։
4. Ցեղասպանության քաղաքականացումը միայն ատելություն կսերմանի, քանի որ Թուրքիայի երիտասարդների մեծ մասի համար դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Խոսելով Թուրքիայում բնակվող հայերի մասին՝ թուրք պաշտոնյան ընդգծել է, որ նրանք աստիճանաբար ավելի ու ավելի են ընկալվում որպես Թուրքիայի հասարակության մաս, սակայն որոշ իրադարձություններ բարդացնում են իրավիճակը։
Գերմանիայի օդակայանները վերականգնել են իրենց աշխատանքները, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը։
Մայիսի 25-ի առավոտյան երկրի խոշորագույն օդակայանները փակ էին Իսլանդիայի Գրիմսվոթն հրաբխի արտանետած մոխրի ամպի պատճառով։ Մանավորապես, չէին աշխատում Բրեմենի, Համբուրգի և Բեռլինի օդակայանները։ Առաջին երկու քաղաքներում օդակայանները մի քանի ժամ հետո աշխատանքները վերականգնել են։ Մայրաքաղաքում Տիգել և Շենեֆելդ օդակայանները սկսել են աշխատել մի փոքր ավելի ուշ։
Իսլանդիայում Գրիմսվոթն հրաբուխը սկսել է ժայթքել մայիսի 21-ից։ Հրաբխի արտանետած փոշու և մոխրի ամպի հետևանքով Եվրոպայի տարածքում հետաձգվել էր շուրջ 500 չվերթ, փակվել էին Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի օդանավակայանները։
Այժմ հաղորդվում է, որ հրաբխի ժայթքումը դադարել է։
Թուրքական Milliyet թերթը և Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած DEBKA հետախուզական կայքը տեղեկացնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն աստիճանաբար կորցնում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ու մուսուլմանական աշխարհի աջակցությունը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ Էրդողանը կառավարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպման ժամանակ հրահանգել է խզել Դամասկոսի հետ հարաբերությունները, ինչը հիմնականում պայմանավորված է քրդական գործոնով:
Էրդողանի վճիռն, իհարկե, կազդի թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Էրդողանը սիրիական ընդդիմադիր առաջնորդներին թույլատրել է մայիսի 31-ից հունիսի 2-ը հանդիպումներ ունենալ Թուրքիայում: Օրեր առաջ նրանք արդեն իսկ այցելել են Ստամբուլ:
Հիշեցնենք, որ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բազմիցս կոչ են արել Սիրիայի նախագահին՝ բարեփոխումներ իրականացնել և վերջ դնել ցուցարարների ճնշումներին:
Սակայն, ապրիլի սկզբին Սիրիայի քրդերը սպառնացին ապստամբություն բարձրացնել, և Էրդողանն անմիջապես խորհուրդ տվեց Ասադին՝ ոչ մի գնով հրաժարական չտալ և բարեփոխումներ իրականացնել:
Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են թողնում հարևան Թուրքիայի վրա, և այդ երկրի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է պայքարել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնի համար: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ այդ պաշտոնը կազատվի այն բանից հետո, երբ Դոմինիկ Ստրոս Կանը հրաժարական տա:
Հատկանշական է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ այդ պաշտոնը միշտ եվրոպացի զբաղեցնի, սակայն այս տարի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ փորձեցին այդ «ավանդույթը» խախտել, քանի որ դա հակասում է հիմնադրամի կանոններին և սկզբունքներին:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև տեղի ունեցած հերթական բախման զոհ է դարձել առնվազն 38 մարդ:
Իսկ ահա պաշտոնական տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ընդամենը 14 զինծառայող, իսկ 20-ը՝ անհետ կորել են։
Հիշեցնենք, որ Եմենում նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի դեմ հակակառավարական ցույցերը սկսվել են այս տարվա փետրվարի սկզբին։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է 140 մարդ։
Երկուշաբթի օրը Արաբական Ծոցի երկրների համագործակցության խորհուրդը հայտարարեց, որ հետ է կանչում Եմենում իրադրության խաղաղ կարգավորմանն ուղղված իր նախաձեռնությունը, քանի որ նախագահ Սալեհը հրաժարվում է ստորագրել մեկ ամսվա ընթացքում իշխանությունը խաղաղ փոխանցելու համաձայնագիրը։
Amnesty International-ը զեկույց է հրապարակել, որտեղ նշում է, որ Կոտ Դ’Իվուարում հակամարտության երկու կողմերն էլ մարդկության դեմ հանցագործություններ են կատարել:
Զեկույցում նկարագրվում են անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կատարված սպանությունների եւ բռնությունների դեպքերը:
Կազմակերպությունը նաեւ մեղադրում է ՄԱԿ-ի խաղաղապահներին բնակչությանը չպաշտպանելու հարցում:
Իսլանդական Գրիմսվոտն հրաբուխի առաջացած մոխիրի ամպի պատճառով Գերմանիայի իշխանությունները ստիպված են եղել փակել երկրի մի քանի օդակայաններ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաձգվել են Բրեմենի եւ Համբուրգի չվերթները: Իշխանությունները չեն բացառում չվերթների սահմանափակումներ նաեւ այլ քաղաքներում, ընդ որում մայրաքաղաք Բերլինում:
Նշենք, որ նախօրեին 500 չվերթ է հետաձգվել Մեծ Բրիտանիայի հյուսիսում:
Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր որոշում է կայացրել մեղմել դատապարտված գործարարներ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատավճիռները նրանց դեմ հարուցված երկրորդ քրեական գործով:
Մեղմացումը պատժաչափի կրճատումն է մեկ տարով. Դատավճռի համաձայն գործարարները 2017 թ.-ի փոխարեն բանտից դուրս կգան 2016 թ.-ին:
Հիշեցնենք, որ Խոդորկովսկին և Լեբեդևը երկրորդ գործով մեղադրվում էին մեծ քանակությամբ նավթ թաքցնելու և դրա վաճառքից հարկեր չվճարելու համար:
Սա նշանակում է, որ նրանք բանտերում կանցկացնեն ընդհանուր առմամբ 14 տարի:
Բողոքարկող կողմը միջնորդել էր արդարացնել գործարարներին և չեղյալ համարել նախորդ դատավճիռը:
Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նյու Յորքի ոստիկանությունը հերքել է լրատվամիջոցներում հրապարակված այն լուրը, ըստ որի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի ԴՆԹ-ի նմուշները համընկել են Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու հագուստի վրա հայտնաբերված նմուշներին: Հիշեցնենք, որ սպասուհին մեղադրում է Ստրոս Կանին՝ իրեն բռնաբարելու համար: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ փորձաքննության արդյունքները չէին կարող հրապարակվել, քանի որ դեռ պատրաստ չեն:
Ավելի վաղ քննիչները հայտարարել էին, որ արդյունքները կհրապարակվեն դատավարության ընթացքում: Ստրոս Կանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Նյու Յորքում:
Երեկ Բելառուսի ազգային բանկի հայտարարած ազգային արժույթի դեվալվացիայից և ազգային տարադրամի նոր փոխարժեք սահմանելուց հետո (1 ԱՄՆ դոլարը՝ 4930 բելառուսական ռուբլի (մինչեւ այսօր՝ 1 դոլարը՝ 3155 բելառուսական ռուբլի էր) երկրում խառնաշփոթ իրավիճակ է։ Երկու օրում գրեթե կրկնակի նվազել է Բելառուսի քաղաքացու միջին աշխատավարձը:
Արժութային ճգնաժամը ակտիվացրել է ապօրինի ֆինանսական գործունեությունը, սակայն ԱԱԾ–ն փորձում է կանխել դա. Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են տարադրամի առքուվաճառքով զբաղվող տասնյակ մարդկանց ձերբակալման մասին։ Բանկերին արգելվել է սպառողական վարկեր տրամադրել: Ազգային բանկում հայտնել են, որ առևտրային բանկերը գործառնություններ իրականացնելու համար արտարժույթ չեն ստանա։
Երկրում նկատվում է աժիոտաժային պահանջարկ հատկապես կենցաղային տեխնիկայի նկատմամբ։ Խանութներից սրբել տարել են սառնարանները, լվացքի մեքենաներն ու միկրոալիքային վառարանները։ Մսամթերքի գները վերջին երկու օրերին բարձրացել են մինչեւ 12 տոկոսով։ Կտրուկ թանկացել է սննդամթերքը։ Մարդիկ խուճապի մեջ են։ Գնում են առաջին պատահածը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.