23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պակիստան կատարած անակնկալ այցի ընթացքում հայտարարել է, որ Պակիստանի իշխանությունները տեղյակ չեն եղել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Հիշեցնենք, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը, թաքնվում էր Իսլամաբադի մերձակայքում:
Քլինթոնի խոսքերով Իսլամաբադը խոստացել է գտնել նրանց, ովքեր օգնել և աջակցել են «Ալ-Քաիդայի» ղեկավարին:
Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մայք Մալլենը հանդիպել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի, ինչպես նաև զինված ուժերի հրամանատար, գեներալ Աշֆակ Փարվիզ Քայանիի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակը Իսլամաբադի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կարգավորումն է, որոնք լարվել են Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո:
Լիբիայի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու են նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ուղղաթիռները: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել գեներալ Շառլ Բուշարը:
Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ անհանգիստ է ՆԱՏՕ-ի `լրացուցիչ ուղղաթիռներօգտագործելու մտադրությամբ:
Նահմ եմենական ցեղի ապստամբները գրավել են հանրապետական գվարդիայի դաշտային ճամբարներից մեկը, որը ծառայում է երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին:
Ճամբարի համար պայքարի ժամանակ զոհվել է առնվազն 6 հոգի:
Ապստամբների ղեկավարը հայտարարել է, որ կառավարական զորքերը ռմբակոծել են ճամբարը այն գրավելուց անմիջապես հետո:
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Լիբիայի իրավիճակը հարթելու համար:
Վերջինիս խոսքերով ՌԴ կարող է «որոշակի ազդանշաններ հասցնել» կողմերին, իսկ պաշտոնական Մոսկվան համոզված է, որ Քադդաֆին կորցրել է իր լեգիտիմությունը:
Աֆրիկյան երկրների հետ համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխաիլ Մարգելովը հայտարարել է, որ Ռուսաստանը ակտիվացնելու է շփումները և Բենգազիի և Տրիպոլիի հետ: Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ անձամբ Քադդաֆիի հետ բանակցելն իմաստ չունի: Մարգելովի խոսքերով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները բարձր են գնահատել Ռուսաստանի ակտիվությունն այդ հարցում:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անակնկալ այցով ժամանել է Պակիստան։ Այցի հիմնական պատճառը Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև լարվածությունն է, որն առաջացել է «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո։
Մայիսի 26-ին ներման հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նախագահին կից «ներման հանձնաժողովը», ավարտել է նիստը և նախագահին է ներկայացրել ներվելու ենթակա անձանց ցանկը:
Վաղն առավոտյան ներված քաղաքացիները պատժի հետագա կրումից ազատ կարձակվեն:Առայժմ նրանց թվի մասին տեղեկություն չի հաղորդվում:
ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար պարգև են խոստացել նրան, ով տեղեկություններ կհաղորդի չեչեն ահաբեկիչ Դոքու Ումարովի մասին: «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ նման հայտարարություն արվել է Մեդվեդևի և Օբամայի հանդիպումից հետո, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային ահաբեկության դեմ պայքարի հիմնական հարցերը:
Նախագահների հանդիպումը կայացել է «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին բռնաբարության մեղադրանք ներկայացրած հյուրանոցի սպասուհին վարձել է երկու փաստաբանի: Երեկ տուժածի հետ հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ գլխավոր դատախազի նախկին օգնական Քենեթ Թոմփսոնը և Քաղաքացիական ազատության պաշտպանության Նյու Յորքի միության ղեկավարը: Այս տեղեկությունները հրապարակել է փաստաբան Ջեֆրի Շապիրոն:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ գործընթացին նման մարդկանց ներգրավումը վկայում է, որ Ստրոս Կանին ծանր ժամանակներ են սպասվում, և լուրջ դժվարություններ են ծագելու իր անմեղությունը ապացուցելու հարցում, եթե, իհարկե, իրոք անմեղ է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին՝ նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:
Եգիպտոսի իշխանությունները որոշել են հանել 2007 թվականից գործող Գազայի շրջափակումը:
Այսուհետ սահմանը բաց կլինի ամեն օր, բացի ուրբաթ և տոնական օրերից: Եգիպտական « Ալ-Մասրի Ալ-Իոում» թերթը տեղեկացնում է, որ սահմանը բաց կմնա առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 5-ը:
Եգիպտոս մեկնելու համար պաղեստինցիները, բացի 18-40 տարեկան տղամարդկանցից, այլևս մուտքի վիզա ստանալու կարիք չեն ունենա: Թերթը նաև գրում է, որ վիզաները կտրվեն Ռամալլայում:
Լիբիայի կառավարության ղեկավարը պաշտոնական նամակ է հղել մի շարք պետությունների ղեկավարների՝ առաջարկելով անհապաղ զինադադար հայտարարել, բանակցել ընդդիմադիրների հետ և երկրի նոր սահմանադրություն ստեղծել: Բրիտանական The Independent թերթը հրապարակել է նամակի բովանդակությունը, ըստ որի՝ Լիբիայի վարչապետ Բահդադի Ալի ալ Մահմուդին գրում է պատերազմի դադարեցման և նոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ալ Մահմուդին ընդգծել է, որ բոլոր կարիքավոր լիբիացիները հումանիտար օգնություն կստանան: Ի դեպ, նամակում անդրադարձ չկա Մուամար Քադաֆիի հետագա գործունեության մասին, չնայած Լիբիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Քադաֆին շարունակելու է պայքարել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.