29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը այսօր խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Քարզայը սպառնացել է «զավթիչ» հայտարարել ՆԱՏՕ-ին:
Այս հայտարարությունն արվել է մայիսի 28-ին Հելմենդ նահանգում, ՆԱՏՕ-ի օդային ուժերի ռմբակոծության հետևանքով, 2 բնակելի շենքերի խաղաղ բնակիչների զոհվելուց հետո:
Նախօրեին ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ներողություն էր խնդրել քաղաքացիական անձանց մահվան համար:
Դալայ Լաման այսօր պաշտոնապես հրաժարվեց Տիբեթի քաղաքական առաջնորդի պաշտոնից, հաղորդում է Տիբեթի կառավարության պաշտոնական կայքը:
Իշխանության պաշտոնական փոխանցման համար Դալայ Լաման ստիպված է եղել փոխել երկրի սահմանադրությունը: Փոփոխված տարբերակում նշվում է Տիբեթյան կենտրոնական վարչակազմի լեգիտիմության մասին, որը Տիբեթի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն է դառնում: Նախկինում այդ պարտականությունները կատարում էին և՛ Դալայ Լաման, և՛ Կենտրոնական վարչակազմը:
Նոր սահմանադրության համաձայն՝ Դալայ Լաման Տիբեթի խորհրդանիշն ու պաշտպանն է:
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով առնվազն 15 իտալացի զինվոր է զոհվել, տեղեկացնում է ANSA գործակալությունը: Իսկ Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ Գերաթ քաղաքում՝ իտալական ռազմաբազայի մերձակայքում, երկու ահաբեկիչ մահապարտներ միաժամանակ պայթեցրել են իրենք իրենց: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դեռևս տեղեկություններ չեն հրապարակել:
Միջադեպերի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
Գերմանիայի իշխանությունների կարծիքով՝ իրենց երկիրը կարող է ապրել առանց ատոմային էներգիայի: Նախատեսվում է, որ 2022 թվականին Գերմանիայում բոլոր ԱԷԿ-ներին կփոխարինեն էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրները:
Առաջինը կանջատվեն 70-ականններին կառուցված հին ատոմակայանները:
Գերմանիայի իշխանություններին նման առաջարկ է արել էներգետիկ քաղաքականության հանձնաժողովը՝ այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որի հետևանքով շարքից դուրս եկավ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը:
ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ներողություն է խնդրել քաղաքացիական անձանց մահվան համար, որոնք զոհվել են Աֆղանստանի հարավում գտնվող Հելմենդ մարզի ռմբակոծությունների հետևանքով:
Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներից մեկը հայտնվել էր թալիբների ծուղակի մեջ: Նրանք օգնություն են խնդրել օդային ուժերից, որոնք էլ գրեթե հիմնովին ոչնչացրել են մարզի գյուղերից մեկը: Զոհվել է 16 խաղաղ բնակիչ՝ 12 երեխա և 4 կին:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետք է դատապարտվի մարդկության դեմ գործած հանցանքի համար, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտարարել են ֆրանսիացի հայտնի փաստաբաններ Ժակ Վերժեն և Ռոլան Դյուման (նախկին արտգործնախարար): Նրանք պատրաստվում են դատի տալ Սարկոզիին:
Ըստ Լիբիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Բուխազիի՝ Դյուման և Վերժեն որոշել են աջակցել «ՆԱՏՕ-ի ռմբակոծություններին զոհ դարձածների հայցին՝ ընդդեմ Սարկոզիի»:
«Փաստաբանները կպաշտպանեն Լիբիայում տուժած, Սարկոզիի դեմ հայց ներկայացրած երեսուն ընտանիքների շահերը ֆրանսիական դատարաններում»,- ասել է Բուխազին:
Ի դեպ, Ռոլան Դյուման չի թաքցրել, որ իրեն ցնցել են այն հետևանքները, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից հետո, իսկ Ժակ Վերժեն ՆԱՏՕ-ի երկրներին անվանել է «մարդասպաններ»՝ պնդելով, որ իրենք «ջարդելու են լռության պատը»:
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը չի հաջողվի կայունացնել մինչև տարեվերջ, քանի որ երեք տուժած ռեակտորների վնասվածքներն իրականում ավելի լուրջ են, քան ենթադրվում էր: Մայիսի 17-ին ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ երեք ամսում ամբողջությամբ կկարողանան կասեցնել կայանից ռադիոակտիվ արտանետումը, իսկ 6-9 ամսվա ընթացքում վթարված երեք ռեակտորները հասցնել, այսպես կոչված, սառը դադարի վիճակի:
Սակայն մայիսի կեսերին ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը պարզել է, որ բոլոր ռեակտորներում միջուկային վառելիքը հալված է, և անհրաժեշտ է անհապաղ ստեղծել հովացման նոր համակարգ, որի ապահովման համար ավելի երկար ժամանակ կպահանջվի:
Ռուսաստանը չի երկարաձգի հացահատիկի արտահանման արգելքը՝ սկսած այս տարվա հուլիսի 1-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը:
«Պետք է ելնենք այն բանից, որ արտահանման արգելքի վերացումը ևս գյուղմթերք արտադրողներին աջակցելու միջոցներից է, որոնք այսօր արտահանման մեծ ներուժ ունեն»,– ասել է ՌԴ վարչապետը:
Վարչապետ Պուտինը Զուբկովին հանձնարարել է շարունակել աշխատանքները գյուղատնտեսության նախարարության և այլ գերատեսչությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ գյուղմթերք արտադրողներին դժվար ժամանակաշրջանում աջակցելու նպատակով:
Ռուսաստանը հացահատիկի արտահանման էմբարգոն սահմանել էր 2010թ. օգոստոսի 15-ին, այն նախատեսված էր մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն հետագայում երկարաձգվեց մինչև 2011թ. հուլիսի 1-ը:
Նշենք որ արգելքը զգալի էր նաև Հայաստանի համար.մինչև Ռուսաստանում հացահատիկի արտահանման արգելքի սահմանումը Հայաստան ներկրվող ցորենի շուրջ 70%-ը ռուսական ծագում ուներ։ Անցած տարի Հայաստան ներկրված ընդհանուր առմամբ 345 հազ. տոննա ցորենի 90%-ը ներկրվել է մինչև էմբարգոն, և այդ ծավալի զգալի մասը ռուսական ցորենն է։ Էմբարգոյից հետո Հայաստան ցորեն ներկրվել է հիմնականում Ուկրաինայից և Ղազախստանից:
Interfax գործակալությունը տեղեկացնոմ է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է զրկվել Ռուսաստանի կողմից Բելառուսին տրվող 3-3.5 մլրդ դոլար վարկից, եթե ռուսաստանյան լրագրողները դուրս հրավիրվեն այդ երկրից: Բացի դրանից Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ այդ որոշումը չէր կարող ազդեցություն չունենալ Ռուսաստանի դիրքորոշման վրա:
Հիշեցնենք, որ երեկ Լուկաշենկոն մեղադրել է ռուսաստանցի լրագրողներին իրավիճակը Բելառուսում դիտավորյալ սրելու և արտարժութային շուկայում տեղի ունեցող զարգացումները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար:
Բելգրադի գերագույն դատարանը որոշում է կայացրել գեներալ Ռադկո Մլադիչին Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու մասին: Վերջինս բոսնիական պատերազմի ժամանակ եղել է բոսնիացի սերբերի ղեկավարը: Նա մեղադրվում է ցեղասպանություն կազմակերպելու և զանգվածային սպանությունների մեջ:
«Ռադկո Մլադիչի ձերբակալությունն իրականացվել է օրենքին համապատասխան, և նա ի վիճակի է պատասխան տալ ռազմական հանցագործությունների Միջազգային տրիբունալի առաջ», որոշում է կայացրել դատարանը:
Երեք օրվա ընթացքում Մլադիչը կարող է բողոքարկել այս որոշումը: Վերջնական որոշումը կայացնելու է Սերբիայի արդարադատության նախարարությունը, որը կարող է կատարվել մեկ շաբաթվա ընթացքում:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.