29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հենց երկիրը հաղթահարի մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները, Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրաժարական կտա: «Ես պատրաստ եմ տեղս զիջել երիտասարդ սերնդին այն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ արել եմ հնարավոր ամեն ինչ` Ճապոնիան վերականգնելու համար»,- հայտարարել է Կանը։
Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացրել խորհրդարան։ Օրվա երկրորդ կեսին նախագիծը կդրվի քվեարկության։
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վթարվեց «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը, որի վերջնական վերականգնման ժամկետները դեռևս անհայտ են:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առևտրի նախարարի պաշտոնի համար առաջադրել է Ջոն Բրայսոնի թեկնածությունը: Այդ առաջարկը պետք է հաստատի նաև Սենատը: Կոնգրեսի վերին պալատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը խոստացել է «արգելափակել» Բրայսոնի թեկնածությունը, եթե Օբաման չբավարարի հանրապետականների պահանջները, որոնք ցանկանում են ազատ առևտրային կապեր հաստատել Հարավային Կորեայի, Պանամայի և Կոլումբիայի հետ:
Բրայսոնը նախկինում եղել է Կալիֆորնիայի էներգետիկ Edison Internatioanl ընկերության ղեկավարը: Ընկերության եկամուտների շրջանառությունը 12 միլիոն դոլար է կազմել: Վերջինս նաև ՄԱԿ-ի էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի անդամ է:
Ըստ ИТАР-ТАСС գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները չեն ցանկանում լսել ժողովրդի պահանջները և մտադիր չեն բարեփոխումներ իրականացնել:
Քլինթոնն անդրադարձել է նաև ապրիլի 29-ի ցույցի ընթացքում ձերբակալված 13-ամյա երեխային, որը դաժան կտտանքների է ենթարկվել և այնուհետև սպանվել Սիրիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցների կողմից:
«Ես կարծում եմ, որ շատ սիրիացիների համար սա լիակատար փլուզման խորհրդանիշ է, ինչը նշանակում է, որ իշխանությունները չեն ցանկանում լսել ժողովրդի պահանջները: Ես միայն կարող եմ հուսալ, որ այս երեխայի մահը իզուր չէր, և Սիրիայի կառավարությունը վերջիվերջո կդադարեցնի բոլոր բռնություններն ու ճնշումները»,- ասել է Քլինթոնը:
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ Բաշար Ասադը ընտրության հնարավորություն ունի:
Ի դեպ, երեկ Ասադը համաներում է հայտարարել, որը տարածվում է նաև երկրի բոլոր քաղաքական շարժումների ներկայացուցիչների վրա:
Այսօր ռազմական հանցանքներում մեղադրվող Մլադիչին Հաագա տեղափոխելու իրավական խոչընդոտները ի չիք եղան, երբ Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչն ստորագրեց Ռատկո Մլադիչին Հաագայի դատարանին հանձնելու մասին որոշումը:
Բելգրադի բանտում գտնվող Մլադիչին ցանկացած պահի կարող են տեղափոխել Նիդերլանդներ, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Սերբիայի արդարադատության նախարարը այդ առիթով մամուլի ասուլիս է հրավիրել, և հայտարարել ,թե «Հանձնման գործընթացը մեկնարկեց.Մլադիչը գտնվում է Հաագա ուղևորվող օդանավում»:
Հիշեցնենք, որ Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը ձերբակալվել էր մայիսի 26-ին Բելգրադից 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում: Սերբական դատարանը նրան Հաագայի դատարանին հանձնելու որոշում էր կայացրել, ինչից հետո գեներալի փաստաբանները բողոքարկել էին վճիռը, սակայն Վերադաս դատարանը մերժել էր բողոքը:
ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր, ազատազրկված գործարար Միխայիլ Խոդորկովսկու հայցի հիման վրա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել:
Վճռի բովանդակությունն ուսումնասիրելով` երկակի զգացում ենք ունենում: Մի կողմից այն կասկածի տակ է դնում ռուսական արդարադատության օրինականությունը, մյուս կողմից` չի ընդունում, որ Խոդորկովսկու առաջին դատավճիռը քաղաքականապես մոտիվացված է:
Խոդորկովսկուն ձերբակալել են օրենքի խախտումներով, դատական առաջին գործընթացի ընթացքում չեն պահպանվել քրեադատավարական նորմերը: Այս ամենը հստակ ամրագրված է Եվրադատարանի վճռի մեջ: Առանց Եվրոպական հեղինակավոր կառույցի այս եզրակացության էլ` դա հայտնի էր բոլորին, հատկապես ռուսաստանյան հասարակության լիբերալ շերտերին, որոնք առավել քան վստահ էին, որ Խոդորկովսկին պատժվում է ոչ թե տնտեսական հանցագործությունների համար, այլ` այն բանի, որ փորձում է իրականացնել քաղաքական նախագծեր, որոնք դուրս են Կրեմլի վերահսկողությունից:
Բայց Եվրոդատարանն այլ կարծիքի է. Ստրասբուրգում կարծում են, որ Խոդորկովսկու գործը քաղաքական շարժառիթներ չունի: Կասկած չկա, որ ռուսական քարոզչամեքենան թմբկահարելու է հենց այս դրվագը: Փույթ չէ, որ քրեադատավարական ինչ-որ նորմեր խախատելու համար Ռուսաստանի բյուջեն տուժելու է 10 հազար եվրո: Կարևորն այն է, որ Ռուսատանի պաշտոնյաները, ի պատասխան միջազգային կազմակերպությունների բուռն քննադատության, լեգալ հիմք ունեցան պնդելու, որ Խոդորկովսկին քաղբանտարկյալ չէ:
Լավ, բա այդ դեպքում ինչո՞ւ էին Խոդորկովսկու գործի նախաքննության և դատավարության ժամանակ այդքան ակնհայտ ոտնահարվում օրենքները:
Տրամաբանությունը հուշում է, որ դա կարող էր երկու պատճառ ունենալ.
- Խոդորկովսկին, քաղաքական առումով, վտանգավոր է, ու այլակարծություն չհանդուրժող պուտինյան ռեժիմը չեզոքացնում է նրան, ինչպես և` ռեժիմի մյուս քաղաքական հակառակորդներին:
- Պուտինի թիմը որոշել էր սեփականության տոտալ վերաբաժանում անել և այդ համատեքտսում` Բերեզովսկին ու Գուսինսկին դարձան վտարանդիներ, իսկ Խոդորկովսկին` կալանավոր: Ի դեպ, այս պատճառը պակաս քաղաքական չէ, որովհետև սեփականության դեմ ոտնձգությունը քաղաքական խնդիր է:
Ըստ այդմ, Եվրոդատարանն արձանագրել է ռուսական արդարադատության թշվառությունը, բայց ձեռնպահ է մնացել կոշտ ձևակերպումներից` երևի Կրեմլին շատ չզայրացնելու համար: Երկակի ստանդարտների կիրառումը սովորական պրակտիկա է դարձել Եվրոպական կառույցների համար:
Լիբիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի և Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյքոբ Զումայի հանդիպումը:
Զուման Տրիպոլի է ժամանել երկուշաբթի և որպես միջնորդ հանդես կգա Քադդաֆիի և ընդդիմադիրների միջև:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Լիբիայի ահաբեկչական ռեժիմը մոտենում է իր տրամաբանական ավարտին:
Զումային օդանավակայանում դիմավորել են Լիբիայի բարձրաստիճան պաշտոնյաները:
Հարավաֆրիկյան հանրապետության նախագահն արդեն երկրորդ անգամ է ժամանում Լիբիա:
Տասնմեկ տարի առաջ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը երկարաձգեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին նպաստները չվճարած ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2010 թվականի վերջը։
Մինչև 2000 թվականը, այդ ժառանգները չէին կարող դատի տալ ապահովագրական ընկերություններին, քանի որ հայց ներկայացնելու վերջնաժամկետը վաղուց անցել էր։ Քալիֆորնիայի օրենսդրության համաձայն նման հայց ներկայացնելու ժամկետը սահմանվում է 4 տարի։
Նախորդ տասնամյակում, երբ հայցային վաղեմության ժամկետը երկարաձգվեց, ամերիկահայերին հաջողվեց ԱՄՆ դաշնային դատարաններում «Նյու Յորք Լայֆ» և ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնել։
Գերմանական ապահովագրական ընկերությունների և բանկերի դեմ սկսված լրացուցիչ դատական գործընթացները դեռևս ընթացքում են։ Վարույթի կողմ չհանդիսացող թուրքական կառավարության աջակցությամբ այդ գերմանական ընկերությունները օրենսդրի որոշումը դատարանում վիճարկելու անհաջող փորձ կատարեցին՝ պնդելով, որ Կալիֆորնիայի օրինագծում Հայոց ցեղասպանության վկայակոչումը ոտնձգություն է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության նկատմամբ։
2010 թվականի դեկտեմբերի 31-ի վերջնաժամկետը լրանալուց հետո, ամերիկահայ համայնքը դիմեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին` հայցային վաղեմության ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու խնդրանքով, քանի որ պարզվել է, որ այլ ապահովագրական ընկերություններ ևս չեն վճարել «Ցեղասպանության ժամանակաշրջանի» հաճախորդներին հասանելիք գումարները։
Թուրքիայի կառավարության և ապահովագրական ընկերությունների կողմից հետագա դատական վիճարկումներից խուսափելու նպատակով, ոմանք պնդեցին, որ միգուցե անհրաժեշտ չլինի Կալիֆորնիայի նոր օրինագծում վկայակոչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ընկերությունները պայմանագրային պարտավորություն ունեն վճարել շահառուներին՝ անկախ մահվան պատճառից։ Այնուամենայնիվ, օրենսդիրը որոշեց տեղի չտալ թուրքական ճնշումներին և պահպանել Հայոց ցեղասպանության վկայակոչումը, հատկապես որ Ցեղասպանության զոհերի կողմից հայց հարուցելու ժամկետի երկարաձգման հիմնավորումն այն էր, որ վերջիններս ժամանակին հայց ներկայացնելու համար բնականաբար չեն ունեցել անհրաժեշտ փաստաթղթերը՝ մահվան վկայականները և ապահովագրերը։
Ուշագրավ է, որ Կալիֆորնիայի նահանգը ապահովագրության մասին օրինագծում Հայոց ցեղասպանությունը սահմանում է հետևյալ կերպ. «Օրենսդիրը ճանաչում է, որ 1915-1923 թվականների ընթացքում հայերի նախնիներից շատերը, ովքեր բնակվում էին այդ ժամանակ Օսմանյան Կայսրությունում գտնվող պատմական Հայաստանի տարածքում, ենթարկվել են ջարդի, խոշտանգումների, սովամահության, մահվան երթերի և աքսորի։ Այս ժամանակաշրջանը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»։
2011 թվականի ապրիլի 14-ին Կալիֆորնիայի նահանգի Օրենսդիր ժողովն ընդունեց նոր օրինագիծ (AB173), որով երկարաձգվում էր Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։ Չնայած ինքնակոչ «Կալիֆորնիայի՝ Խաղաղության և արդարադատության թուրքական հանձնաժողովի» առարկություններին, օրինագիծը հաստատվեց 10-0 ձայներով Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի իրավաբանական կոմիտեի կողմից և 61-0 ձայներով Նահանգի լիակազմ Օրենսդիր ժողովի կողմից։ AB 173-ը, որը պաշտոնապես սատարվում է Կալիֆորնիայի սպառողների փաստաբանների և Նահանգի Ամերիկյան Դաշնության, Շրջանային և քաղաքային աշխատողների կողմից, ներկայացվել էր Օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատտոյի կողմից 2011 թվականի հունվարի 20–ին։ Օրենսդիր մարմնի անդամ Կաչո Աչաջյանը դրա գլխավոր համահեղինակն էր։
Օրենսդիր ժողովի իրավական խորհրդատուն տվեց օրինագծի հետևյալ ամփոփ
նկարագրությունը՝ «Գործող օրենքը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության ցանկացած զոհին, ինչպես սահմանվել է, կամ նրա ժառանգին կամ շահառուին, ով բնակվում է այս նահանգում և ունի պահանջ, որը բխում է 1875-1923 թվականների ընթացքում Եվրոպայում կամ Ասիայում սահմանված ապահովագրողի կողմից ձեռք բերված կամ գործող ապահովագրից կամ ապահովագրերից, դիմել այս նահանգի դատարան` իրենց պահանջը վերականգնելու համար։ Գործող օրենքը նաև նախատեսում է, որ ցանկացած դատական հայց, ներառյալ այն հայցերը, որոնք ներկայացվել են Հայոց ցեղասպանության զոհի կամ նրա ժառանգի կամ շահառուի կողմից և դեռևս քննվում են, անկախ նրանից հանդիսանում է այս նահանգի ռեզիդենտ թե ոչ, ով ցանկանում է ստանալ 1875-1923 թվականների ընթացքում տրված կամ գործող ապահովագրերով նախատեսված նպաստները, չպետք է մնան չվաբարարված հայցային վաղեմության ժամկետը չպահպանելու պատճառով՝ պայմանով, որ հայցը հարուցվել է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։ Օրինագծով հայց հարուցելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս օրինագծով հայտարարվում է, որ այն պետք է անմիջապես ուժի մեջ մտնի որպես հրատապ իրավական ակտ»։
Նահանգի Օրենսդիր ժողովի կողմից ապրիլին հաստատվելուց հետո, օրինագիծը ներկայացվեց Կալիֆորնիայի Սենատի իրավաբանական կոմիտեին 2011 թվական մայիսի 12-ին։ Դրանից հետո, այն կուղարկվի լիակազմ Սենատին և կներկայացվի նահանգապետ Բրաունի ստորագրությանը։ Այս օրինագծով փոփոխություններ կկատարվեն Կալիֆորնիայի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354.4 բաժնում, որը ստորագրվել և ուժի մեջ էր մտել 2000 թվականի սեպտեմբերի 18-ին։ Նոր օրինագծով կերկարաձգվի ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից հայց ներկայացնելու վերջնաժամկետը 2010 թվականից մինչև 2016 թվականի վերջը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց, հնարավորություն տալով ավելի շատ թվով հայցեր ներկայացնել իրավախախտ ապահովագրական ընկերությունների դեմ։
Տրիպոլիի հարյուրավոր բնակիչներ այսօր մասնակցել են հակակառավարական երթի, որն սկսվել է երկու մարդու թաղումից հետո. նրանց սպանել են անվտանգության ուժերը՝ Սուկ ալ Ջումա թաղամասում:
Ցուցարարները շարունակ բղավել են «Մուամարն ազգի թշնամի է»: «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչից հետո բողոքի ցույցն ավարտվել է: Նոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Իտալիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Միլանի քաղաքապետ է դարձել Աբդուլլահ Օջալանի նախկին փաստաբաններից մեկը՝ Ջուլիանա Պիսապիան։
Թուրքական Hurriyet թերթը տեղեկացնում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեռական սկանդալների հետևանքով՝ նրա գլխավորած կուսակցության վարկանիշն այնքան է նվազել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտություն են կրել նույնիսկ այն քաղաքներում, որտեղ ավանդաբար ուժեղ էին համարվում։
Բեռլուսկոնին հատկապես զարմացել է, որ իր կուսակցությունը պարտություն է կրել Իտալիայի՝ մեծությամբ 3-րդ քաղաք Նապոլիում, որտեղ կրկին հաղթել են ձախերը։
Իրանն արգելել է, որ իր օդային տարածքով անցնի Հնդկաստան ուղևորվող Անգելա Մերկելի կառավարական A 340 ինքնաթիռը, տեղեկացնում է Financial Times Deutschland կայքը:
Ինքնաթիռն Իրանի օդային տարածք է մտել Բեռլինի ժամանակով 01.40-ին, սակայն որոշ ժամանակ անց Իրանի օդային երթևեկության կառավարման ծառայությունը կոչ է արել անմիջապես դադարեցնել թռիչքը:
Ինքնաթիռն սկզբում 4 պտույտ է կատարել Իրանի տարածքով՝ սպասելով թույլտվության, և մերժվելուց հետո ստիպված պտույտներ է կատարել Վանա լճի վերևում: Մերկելի հետ միասին Նյու Դելի էին թռչում նաև ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը, պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը, տրանսպորտի նախարար Պետեր Ռամզաուերը և կրթության նախարար Անետտա Շավանը: Բացի պաշտոնյաներից, ինքնաթիռում են եղել նաև մի քանի գործարարներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.