29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

BBC-ն տեղեկացնում է, որ Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշը հրաժարական է տվել խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության պարտությունից հետո:
Խորհրդարանական ընտրություններում սոցիալիստները պարտվել են սոցիալ-դեմոկրատներին, որոնք հավաքել են ընտրողների ձայների 38%-ը։ Սոցիալ-դեմոկրատները հանդես են գալիս արագ սեփականաշնորհման և Պորտուգալիայի բյուջետային համակարգի կայունացման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու օգտին:
Եմենի նախագահ Աբդուլլահ Սալեհն այժմ Սաուդյան Արաբիայում է: Ընդդիմադիրները հայտարարել են, որ ռմբակոծության ժամանակ վիրավորված Սալեհին թույլ չեն տալու վերադառնալ տուն:
Ի դեպ, նրա վերադարձը հղի է մեծ վտանգով հենց իր՝ Եմենի նախագահի համար, որովհետև ընդդիմությունը մտադիր չէ նահանջել և պնդում է, որ Սալեհը Եմենում այլևս տեղ չունի:
Հիշեցնենք, որ 33 տարի նախագահող Սալեհին վիրավորել են ուրբաթ օրը, նախագահի նստավայրի ռմբակոծման ժամանակ:
Սաուդյան Արաբիա տեղափոխված վիրավոր նախագահին արդեն վիրահատել են 2 անգամ: Լիովին վերականգնվելու համար Սալեհին առնվազն 2 շաբաթ է անհրաժեշտ, որից հետո նա դեռևս հույս է փայփայում, որ հայրենիք կվերադառնա:
Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը, ով վիրավորվել էր նախագահական պալատի ռմբակոծման ընթացքում, ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և հայտարարել, որ հարձակումն իրականացրել է ընդդիմադիր ցեղախմբերից մեկը:
Սալեհի խոսքերով հարձակման հետևում կանգնած է շեյխ Սադեկ ալ Ահմարի գլխավորած Հաշիդ ցեղը: Նախագահը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով զոհվել են իրավապահ մարմինների 7 աշխատակից:
Իր հերթին շեյխ Սադեկը հայտարարել է, որ իր ցեղի ներկայացուցիչները կատարվածի հետ որևէ կապ չունեն:Վերջինիս խոսքերով մեղավոր է միայն նախագահ Սալեհը:
Եմենի նախագահի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստաընկերությամբ՝ առանց տեսանյութի:Սալեհը չի ցանկացել ցույց տալ իր դեմքը` բազմաթիվ վերքերի պատճառով:
Քաթարում Չինաստանի դեսպան Չժան Չժիլյանը բանակցել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՉԺՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
Հաղորդագրության մեջ չի նշվում բանակցությունների ոչ տևողության, ոչ քննարկված թեմաների, ոչ էլ՝ հանդիպման արդյունքների մասին: Ասված է միայն, որ կողմերը «փոխադարձաբար տեսակետներ հայտնեցին Լիբիայում ստեղծված իրավիճակի մասին»:
Չինաստանի ԱԳՆ-ն նաև տեղեկացրել է, որ հյուսիսաֆրիկյան այս պետության նկատմամբ Պեկինի դիրքորոշումը անփոփոխ է: «Մենք հուսով ենք, որ լիբիական ճգնաժամը կհաղթահարվի քաղաքական լուծմամբ, և կարծում ենք, որ այդ երկրի ապագան պետք է որոշվի ժողովրդի կամքով»:
Մինչ այս հանդիպումը՝ ՉԺՀ-ն աբստամբների ներկայացուցիչների հետ չի շփվել և աջակցել է Մուհամար Քադաֆիի ռեժիմի լեգիտիմացմանը: Չին դիվանագետներն ու ղեկավարները բազմիցս երկխոսության կոչ են արել հակամարտող կողմերին և պահանջել են դադարեցնել ՆԱՏՕ-ի գործողությունները:
Դիտորդների կարծիքով՝ նման կեցվածքի պատճառն այն էր, որ Քադաֆիի օրոք Չինաստանը մեծ ներդրումներ է արել լիբիական տնտեսությունում և նրան անհանգստացնում էր, ապստամբների հաղթանակի դեպքում, հնարավոր տնտեսական կորուստների հեռանկարը:
Այնուհանդերձ, ՉԺՀ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի օգտվել վետոյի իրավունքից:
Ռուսաստանը, որը նույնպես երկար ժամանակ որդեգրել էր նույն դիրքորոշումը՝ ինչ որ Չինաստանը, մայիսի վերջին կայացած բանակցությունների ժամանակ ընդունեց լիբիական ընդդիմության ղեկավարությանը՝ որպես լեգիտիմ գործընկեր և Քադաֆիին խորհուրդ տվեց հրաժարական տալ:
Ուդմուրտիայի զինապահեստներում հնչած պայթյունի հետևանքով ծագած հրդեհից տուժածների թիվը աճել է՝ հասնելով 52-ի, ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտարարված էր 45 տուժածների և 18 հիվանդանոց տեղափոխվածների մասին:
«Այս պահի դրությամբ 52 մարդ դիմել է բժշկական օգնության, 25-ը ստանում են բուժօգնություն, 2-ն արդեն դուրս են գրվել», — հայտնել են գործակալությունից:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ հրետանային ռազմամթերքի պայթյունները շարունակվում են 2-3 րոպե հաճախականությամբ:
Պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը պատմել է «Ինտերֆաքս»-ին, որ պահեստներում առկա են հրթիռային զինամթերքի ոչ մեծ պաշարներ, որոնք բետոնե ծածկույթի տակ են և պայթյունավտանգ չեն:
Պուգաչով գյուղի մոտակայքում տեղակայված Կենտրոնական ռազմական շրջանի 102-րդ զինանոցում պայթյունի հետևանքով հրդեհն սկսվել է հունիսի 2-ի երեկոյան: Վտանգավոր տարածքից էվակուացվել է 28 հազար մարդ:
CNN հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 46-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում` հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության բախումների հետևանքով: Տեղական առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բոլոր զոհվածները քաղաքացիական անձինք էին:
Վերջին օրերին Սոմալիի մայրաքաղաքում բախումները նոր թափ են հավաքել: Կառավարական զինուժը, Աֆրիկյան միության զորքերի օգնությամբ, շրջապատել է իսլամիստական բազաներից մեկը, որը Բակարա շուկայի մոտ է գտնվում: Անընդհատ ընթացող բախումների հետևանքով շուկան այլև չի գործում, առանց դրա էլ աղքատ բնակչությունը մնացել է առանց անհրաժեշտ սննդամթերքի:
Սոմալիի պաշտպանության նախարար Աբդուլհաքիմ Մուհամադը հայտարարել է, որ շուկայի գրավումը զորքերի գլխավոր նպատակն է, քանի որ հենց այնտեղից են իսլամիստները հարվածներ հասցնում քաղաքին:
Associated Presse գործակալությունը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ- ի ուժերն առնվազն տասը օդային հարված են հասցրել Մուամար Քադաֆիի ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում:
Լիբիայի կառավարության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան: Զոհվածների և վիրավորվածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ այսօրվա օդային հարվածները շատ հզոր են եղել:
Երբևէ պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանում հարցում անցկացվի, ու դրա արդյունքներով Արդրբեջանն ընդգրկվի բարեկամ երկրների հնգյակում: Մոտ ապագայում նման բան հնարավոր չէ: Հնարավոր չէ նաև, որ տեսանելի ապագայում Հայաստանի նկատմամբ բարեկամական տրամադրություններ լինեն Ադրբեջանում:
Թեմայի շուրջ սկսեցի մտածել, երբ երեկ ծանոթացա ռուսաստանցիների շրջանում «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումներին: Ռուսաստանցիները Գերմանիան նշել են իրենց երկրի հինգ բարեկամների շարքում:
Եվ սա այն դեպքում, որ անցյալ հարյուրամյակում Ռուսաստանն ու Գերմանիան ունեցել են, մեղմ ասած, ոչ բնականոն հարաբերություններ, իսկ ավելի ստույգ` երկու աշխարհամարտերում ոխերիմ թշնամիներ էին:
Հարցման արդյունքներն ինձ ուրախացնում են, որովհետև, տվյալ պարագայում, ռուսները չեն դարձել պատմության գերին և հարցին պատասխանել են` ապագային նայելով:
Ինչևէ, սոցհարցման տվյալները չեն հուշում այն մասին, թե ռուսները մոռացել են իրենց պատմությունը: Բնավ` ոչ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, դրանում հաղթանակը համարյա ֆետիշացվում են նրանց կողմից:
Աշխարհն է փոխվել, այդ թվում` Գերմանիան և Ռուսաստանը: Գերմանիան դարձել է ֆաշիզմն ու բռնությունը դատապարտող համաշխարհային դերակատարներից մեկը, և այսօրվա ռուսաստանցին պատճառ չունի այդ երկիրը Հիտլերի հետ նույնացնելու: Ռուսաստանն էլ է փոխվել: Չնայած այս երկրի ավտորիտար բնույթին` այլևս չկա այն «երկաթյա վարագույրը», որը սովետական մարդուն, ռուսաստանցուն անջատում էր քաղաքակիրթ աշխարհից:
Մի օր Հայաստանում և Ադրբեջանում նույնպես կփոխվեն հասարակական տրամադրությունները, մեկս մյուսի մեջ թշնամիներ չենք փնտրի: Գուցե մեր սերունդը չտեսնի, բայց այդ օրը գալու է: Այդ օրը գալու է, երբ տեղի ունենա մտածողության փոփոխություն, և հայն ու ադրբեջանցին գիտակցեն, որ իրենք մի մասնիկն են միասնական աշխարհի, որտեղ սահմանները խիստ հարաբերական նշանակություն ունեն:
Reuters գործակալությանը տեղեկացնում է, որ Սիրիայի Ռաստան քաղաքում, հակակառավարական ցույցերի մասնակիցների և կառավարական զորքերի բախումների հետևանքով, զոհվել է առնվազն 41 մարդ։ Ըստ սիրիացի իրավապաշտպանների՝ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են: Երկրի իշխանություններն էլ հայտնել են, որ Ռաստանում «ահաբեկիչների հետ բախումներում» զոհվել է 3 զինծառայող։
Հիշեցնենք, որ այդ քաղաքում արդեն մեկ ամիս է անջատված են էլեկտրականությունը, ջրամատակարարումը, ինտերնետը և հեռախոսակապը։
Agence France Press գործակալությունը հաղորդում է, որ Ճապոնիայի խորհրդարանի Ստորին պալատը չի ընդունել կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը, որը ներկայացրել էին ընդդիմության ներկայացուցիչները։ Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի կառավարությանը անվստահություն հայտնելու նախագծին կողմ են քվեարկել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի 152 անդամներ, դեմ՝ 293–ը։
Մի քանի ժամ առաջ Նաոտո Կանը ելույթ էր ունեցել և հայտարարել, թե պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ երկիրը կհաղթահարի մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.