29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ադրբեջանական վերլուծաբանների պնդմամբ, եթե Հայստանում ընդդիմությունը և իշխանությունը ընտրել են ոչ թե բռնությունների, այլ բանակցությունների միջոցով իրենց միջև առաջացած հարցերի լուծման ուղին, ապա Ադրբեջանում սկսվել է բռնությունների և ձերբակալությունների ալիք` ուղղված ընդդիմադիր գործիչների, ցույցերի մասնակիցների, ուսանողության և այլախոհության ցանկացած դրսևորման դեմ:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկված առաջադիմական քայլերի արդյունքում միջազգային հանրության առջև ոչ միայն առավել ցայտուն է ընդգծվում Ադրբեջանի ավտորիտար պետություն լինելու հանգամանքը, այլև ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ է կրում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններու»,- նշում է ադրբեջանական մամուլը: Այսպես, ըստ վերլուծաբանների, հայկական կողմը կարող է մեղադրել ադրբեջանական իշխանություններին հետևյալ հիմնավորմամբգ եթե դուք նման դաժան մեթոդներ եք կիրառում սեփական ժողովրդի հանդեպ, իրականացնում եք բազում անհիմն ձերբակալություններ և նույնիսկ ընդունակ եք բանտ նետել հնգամյա աղջնակի «Ազատություն», ,«Հրաժարական» բառերը արտասանելու համար, ապա ինչպես է հնարավոր, որ դուք կարողանաք ապահովել այլ էթնիկ տարրի` հայերի, անվտանգությունն ու անձեռնամխելիությունը:
Փաստորեն ադրբեջանական իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, խիստ բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա£ Նրանք նշում են, որ «Ադրբեջանի իրավացի պահանջը աստիճանաբար ստանում է ոչ իրավական բնույթ Ադրբեջանում իշխող բռնատիրական վարչակարգի պատճառով, որը կարող է լավագույնս օգտագործվել հայկական իշխանությունների կողմից` բանակցային գործընթացում իրադրությունը հօգուտ իրենց փոխելու համա»: Այսպիսով, ադրբեջանցիների իսկ կարծիքով, ադրբեջանական իշխանությունների կողմից Ղարաբաղյան հարցում մինչ օրս իրագործված քարոզչության արդյունքները կարող են ի չիք դառնալ նրանց բռնի քաղաքականության արդյունքում: «Ուստի քանի դեռ Հայաստանը լուրջ հաջողությունների չի հասել, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել ներքաղաքական խնդիրների լուծման և համակարգված բարեփոխումների անցկացման ուղղությամբ, ինչը կնպաստի նաև բանակցային գործընթացում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման»,- գտնում են ադրբեջանցի վերլուծաբանները:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի քարտուղարը կտրականապես հերքել է Reuters գործակալության տարածած այն լուրը, ըստ որի՝ Հիլարի Քլինթոնը պատրաստվում է հաջորդ տարի լքել իր պաշտոնը և Ռոբերտ Զելիկի հրաժարականից հետո դառնալ Համաշխարհային բանկի ղեկավար։
«Սա 100 տոկոսանոց ապատեղեկատվություն է, Reuters-ը սխալվում է։ Պետքարտուղար Քլինթոնը Համաշխարհային բանկ տեղափոխվելու համար ոչ մի բանակցություն չի վարում ոչ նախագահի, ոչ Սպիտակ տան, ոչ էլ որևէ մեկի հետ։ Նա ասել է, որ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում այդ աշխատանքի նկատմամբ։ Նա չէր համաձայնի այդ պաշտոնին, եթե նույնիսկ առաջարկեին նրան »,- ասված է Washington Post-ին ուղղված Ֆիլիպ Ռայնսի նամակում։
Իտալիայի կառավարությունը պատրաստ է 400 միլիոն եվրո վարկ հատկացնել Լիբիայի Ազգային անցումային խորհրդին, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին:
Ըստ նրա՝ այդ միջոցների մի մասը կտրամադրվի գումարով, իսկ մյուսը կտրամադրվի վառելիքի ձեռքբերմանը:
Ֆրատինին նաև ընդգծել է, որ գումար կտրամադրվի Մուամար Քադաֆիի սառեցված հաշիվներից ևս, որոնք գտնվում են իտալական բանկերում: Պաշտոնական Հռոմի տվյալներով, Իտալիայում լիբիական հաշվներից սառեցված է ավելի քան 8 միլիարդ եվրո գումար:
Այս հայտարարությունն իտալացի նախարարն արել է «Լիբիայի կոնտակտային խմբի» հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Միացյալ Արաբական Էմիրություններում: Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կհանդիպի դաշնակից երկրների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի լիբիական պատերազմի ավարտից հետո հարուցված հիմնահարցերը: Քլինթոնը շատ է կարևորում Քադաֆիից հետո ստեղծվելիք պետական կարգի և ուժերի դասավորության խնդիրները:
Այս նպատակով ԱՄՆ պետքարտուղարը երեկ ժամանել է Աբու Դաբի, որտեղ մասնակցելու է Լիբիայի խնդիրը համակարգող խմբի անդամ երկրների ներկայացուցիչների հետ: Դրանից բացի, քննարկվելու են նաև Եմենում, Սիրիայում և Բահրեյնում ստեղծված իրավիճակները:
Լիբիայի ապստամբների ձևավորած ազգային ազատագրական բանակին հաջողվել է ետ մղել Քադաֆիի զորքին, որը հարձակվել էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող Միսրատա քաղաքի վրա: Անակնկալ հարձակումն սկսել է առնվազն 1000 զինվոր:
Ապստամբներից զոհվել է մոտ 10 մարդ, ավելի քան 30 վիրավոր կա, սակայն հարձակվողների կորուստներն ավելի մեծ են եղել: Մի քանի տասնյակ ռազմական մեքենաներ կամ այրվել են, կամ՝ անցել ապստամբներին:
Քադաֆին վերջին անհույս փորձերն է անում՝ երկրի առանցքային քաղաքներում վերահսկողությունը վերականգնելու նպատակով, սակայն փորձագետների կարծիքով՝ Քադաֆիի ուժերը զգալիորեն նվազել են և չեն կարող լուրջ մարտական առաջադրանք կատարել:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել ժողովրդին` հավաքվել իր բունկերի մոտ, կենդանի պատնեշ ստեղծել և ողջունել մահը: Նման հայտարարությամբ Լիբիայի առաջնորդը հանդես է եկել ՆԱՏՕ-ի օդային ուժերի կողմից Տրիպոլիի աննախադեպ ռմբակոծությունից հետո, որը լրատվամիջոցներն անմիջապես անվանակոչեցին «Շնորհավորանք Քադաֆիին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»:
«Հանձնվելու փոխարեն, միլիոն անգամ ավելի լավ է մեռնել հերոսի մահով»,- ասել է Քադաֆին իր ձայնային ուղերձում, որը հեռարձակել է Լիբիայի պետական հեռուստատեսութունը :
Երեկ գիշեր հեռուստատեսությամբ նաև կադրեր են ցուցադրվել, որտեղ Քադաֆին հանդիպում է երկրի ցեղապետերի հետ՝ Լիբիայի ժողովրդի միասնությունը ցուցադրելու նպատակով: Ի դեպ, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քադաֆիին լքել է աշխատանքի նախարար Ամին Մանֆուրը:
Բաքվում ընթացող «Կասպից ծովի նավթը եւ գազը, նավթամշակումն ու նավթաքիմիան» 18-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովի մասնակիցներին հղված ուղերձում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Հարավային փոխադրամիջանցքի նախագծին միանալու Ադրբեջանի որոշումը կխթանի այդ երկրի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի զարգացումը, այդ թվում` կնպաստի գազի արդյունահանման ոլորտի հետագա կատարելագործմանը:
ԱՄՆ-ի նախագահի ուղերձում, որը հունիսի 7-ին Բաքվում հրապարակել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Եվրասիայի Էներգետիկական հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մոռնինգսթարը, ասված է. «Ադրբեջանի Էներգետիկական հատվածում կատարված ներդրումները կարագացնեն համաշխարհային Էկոնոմիկայում երկրի ինտեգրացման գործընթացը, կբարձրացնեն ադրբեջանական ժողովրդի կենսամակարդակի չափորոշիչները: ԱՄՆ-ը մտադիր Է շարունակել Ադրբեջանի հետ կայուն համագործակցությունը Էներգետիկական անվտանգության բնագավառում կովկասյան տարածաշրջանում կայունության եւ առաջընթացի հասնելու համար»:
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մտադրվել է առաջիկայում հանդիպել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Իր ցանկության մասին Մեդվեդեւը հայտնել է հունիսի 6-ին, Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում՝ գիտակրթական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի հաղորդավար Շաֆի Ֆերզանեի կարծիքով, ռուս-իրանական կապերը նոր զարգացում են պահանջում:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի Ջիսր ալ Շուղուր քաղաքում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է հատուկ ծառայությունների ավելի քան 120 աշխատակից։ Ըստ գործակալության տեղեկությունների, այս արյունոտ հաշվեհարդարը կարելի է շրջադարձային համարել կառավարական ուժերի և ցուցարարների՝ ավելի քան 3 ամիս շարունակվող բախումներում։
Իրավապահ մարմինների աշխատակիցների մեծ մասը զոհվել է քաղաքային անվտանգության ծառայության գրասենյակը գրոհելու ժամանակ։
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ քաղաքում տեղի է ունեցել «իսկական սպանդ»: Որոշ սպանվածների մարմինները անդամահատված են եղել, իսկ մյուսներին գցել են Օրոնտես (Ասի) գետը։ Սիրիայի կառավարությունն արդեն խոստացել է «վճռական» հակահարված տալ մեղավորներին։
Ըստ Agence France-Presse գործակալության՝ այսօր Իրաքում 5 ամերիկացի զինվոր է սպանվել:
Պենտագոնի պաշտոնական հաղորդագրության մեջ զինվորների մահվան հստակ պատճառները չեն նշվում, սակայն որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ ամերիկացիներին ռմբակոծել են Բաղդադի հարևանությամբ գտնվող «Վիկտորիա» ռազմաբազայում:
4 տարվա ընթացքում Իրաքում 4459 ամերիկացի զինվոր է մահացել:
Բարաք Օմաբայի որոշմամբ, Իրաքից ԱՄՆ զորքերը պետք է հեռանան 2011 թվականի վերջին: Այժմ Իրաքում ավելի քան 50.000 զինվոր կա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.