29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԱՄՆ իշխանությունները խստորեն քննադատել են Սիրիայի կառավարությանը՝ հակակառավարական ցույցերի մասնակիցների հանդեպ ճնշումներ գործադրելու համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայից արդեն ավելի քան 10.000 մարդ է փախել Թուրքիա և Լիբանան:
Նախօրեին սիրիական կառավարական զորքերը օդային ուժերի և տանկերի միջոցով «հանել են» ապստամբներին Ջիսր էշ Շուհուր քաղաքից: Այս գործողությունների ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Ի դեպ, Սիրիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ վերոնշյալ քաղաքում սպանվել են ավելի քան 120 ոստիկան և զինվոր: Իրավապահ մարմինների տվյալներով` զոհվել են և՛ ցուցարարներ, և՛ զինվորներ:
Ճապոնիայի կառավարությունն այսօր հաստատել է ՙՖուկուսիմա՚-ի վթարի հետեւանքով տուժածներին հատուցում հատկացնելում վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում Forbes-ը:
Ըստ նախագծի կստեղծվի հատուկ կազմակերպություն, որը կհավաքի միջոցներ ինչպես պետությունից եւ ներդրողներից, այնպես էլ երկրի այլ էներգետիկ կառույցներից: TEPCO ընկերությունը կհատուցի այդ կազմակերպության ծախսերը իր եկամուտներից: Ըստ ամենայնի, օրենքի նախագիծը կքննարկվի պառլամենտի առաջիկա նիստում:
Հիշեցնենք, որ ապրիլին TEPCO-ն հայտարարել էր կորուստների ռեկորդային թվի մասին` 1,247 տրլն յեն (15,28 մլրդ դոլար):
ԱՄՀ ղեկավարի պաշտոնի համար թեկնածություն ներկայացրած Իսրայելի Կենտրոնական բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերին հանել են հնարավոր թեկնաշուների ցանկից տարիքի պատճառով, հաղորդում է BBC-ն: Ըստ ԱՄՀ կանոնների այդ պաշտոնում կարող է լինել մինչև 65 տարեկան անձ, իսկ Ֆիշերը 67 տարեկան է:
Ինչպես հայտնի է, ԱՄՀ տնօրենների խորհուրդը կրճատել է թեկնածուների թիվը մինչև երկուսը: Ընտրական պայքարը կշարունակեն Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը և Մեքսիկայի Կենտրոնական Բանկի ղեկավար Աուգուստին Կարստենսը:
BBC-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ կառավարությունը որոշել է ամբողջությամբ գաղտնազերծել Վիետնամի պատերազմի մասին, այսպես կոչված, «Պենտագոնի դոսյեն», որը բաղկացած է 7000 էջից։
1971 թ. հունիսի 13-ին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Դանիել Էլսբերգն ամերիկյան The New York Times թերթին փոխանցեց Վիետնամի պատերազմի մասին պատմող գաղտնի փաստաթղթեր։ Վերոնշյալ նյութերի հրապարակումը թուլացրեց ամերիկյան հասարակության և միջազգային հանրության վստահությունն ԱՄՆ իշխանությունների հանդեպ։
Փաստաթղթերում մասնավորապես նշված էր, որ ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը կանխամտածված ռազմական գործողությունների աստիճանական ծավալման քաղաքականություն է իրականացրել, իսկ իշխանությունները շարունակ հայտարարում էին, թե չեն ձգտում ընդլայնել ռազմական գործողություններրը։
Էլսբերգին լրտեսության մեղադրանք ներկայացվեց: Նրան 115-ամյա ազատազրկում էր սպառնում, սակայն 1973-ի մայիսի 11-ին գործը կարճվեց, քանի որ պարզվեց՝ ԱՄՆ կառավարությունը Էլսբերգի դեմ կոմպրոմատներ հավաքելու նպատակով մի շարք անօրինական մեթոդների էր դիմել։
Լիբիայի պետական «Ալ Ջամահիրիա» հեռուստատեսությունը երեկ ցուցադրել Է մի տեսագրություն, որտեղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատ է խաղում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ։
Շախմատ խաղալու ընթացքում երկրի առաջնորդը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան և վար դնել իր լիազորությունները: Ըստ Իլյումժինովի՝ Քադաֆին ասել է, որ ինքը ո՛չ վարչապետ է, ո՛չ նախագահ և ո՛չ էլ թագավոր: «Ես Լիբիայում ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնում, այդ իսկ պատճառով ես ոչ մի պաշտոնից չեմ կարող հրաժարվել»,- ասել է Լիբիայի առաջնորդը: ՖԻԴԵ-ի նախագահը նախօրեին պաշտոնական այցով ժամանել էր Լիբիա՝ քննարկելու երկրում շախմատի զարգացման հեռանկարները։ Իլյումժինովը շախմատ է խաղացել Լիբիայի առաջնորդի և նրա որդու հետ, որը ղեկավարում է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն։
RBC գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշա Քադդաֆին հայց է ներկայացրել Փարիզի դատարան` ընդդեմ ՆԱՏՕ-ի կողմից կատարված ռազմական հանցագործությունների և իր հարազատների սպանության համար:
Քադդաֆիի դստեր բողոքն այս անգամ ուղղված է ոչ միայն Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի, այլև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և այդ երկրի բանակի դեմ:
Աիշան պահանջել է պատասխանատվության ենթարկել Մուամար Քադաֆիի կրտսեր որդու` Սեյֆ ալ-Արաբի և Լիբիայի առաջնորդի 3 թոռների սպանության մեղավորներին: Թոռներից մեկը Աիշայի որդին է եղել:
Նշենք, որ դա Աիշա Քադաֆիի արդեն երկրորդ հայցն է` կապված Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հետ:
ԱՄՆ կոնգրեսը նամակ է ստացել Մուամմար Քադդաֆիի անունից: Վերջինս պատրաստակամություն է հայտնում ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցել ապսամբների հետ: Այս հատվածը Լիբիայի առաջնորդի նամակից մեջբերում է The Washington Post թերթը:
Հավանաբար այս նամակը ՄԱԿ-ի բանաձևի նոր մեկնաբանության արձգանքն էր: Հիշեցնենք, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը չի բացառում Քադդաֆիի ֆիզիկական ոչնչացումը:
Նամակի ամբողջական տեքստը թերթը ցավոք չի հրապարակել, սակայն մեջբերել է ևս մի հատված, որում նշվում է, որ Քադդաֆին կոչ է անում ԱՄՆ-ին ևՆԱՏՕ-ին բանակցել, սակայն, միևնուն ժամանակ, չի խուսափում սպառնալուց:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:
Բանն այն է, որ Ֆինանսների նախարարին կասկածում են պաշտոնեական լիազորությունների չարաշահումների մեջ, որը տեղի է ունեցել Բեռնար Տապիին 1993թ. Adidas ընկերության վաճառքի ժամանակ:
Լագարդը համարվում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի հիմնական թեկնածուն: Տնօրենի ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին:
Կարծիք կա, որ ֆրանսիական դատարանը կամ դադարեցնելու է հետապնդումը, կամ քրգործ է հարուցելու, կամ էլ լրացուցիչ տեղեկություններ է պահանջելու:
Առաջին անգամ ՆԱՏՕ-ն հայտարարել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին սպանելու իր իրավունքի մասին։ Ընդ որում՝ դաշինքի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ Ջամահիրիայի առաջնորդի սպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևում ներառված խնդիրներին, քանի որ լիբիացի գնդապետը երկրի «ռազմական ենթակառուցվածքի մաս է» կազմում, գրում է Взгляд-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքը, փաստորեն, Քադաֆիի սպանության հավանականությունն օրինականացրել է։ Մինչ այժմ, սակայն, ՆԱՏՕ-ն հերքում էր, որ Քադաֆին դաշինքի թիրախն է։
Եվրամիության 27 պետությունների արտգործնախարարները անժամկետ հետաձգել են Ռումինիայի և Բուլղարիայի` Շենգեն տարածք մուտք գործելու գործընթացը:
Հետաքրքիր է, որ հունիսի 8-ին Եվրախորհրդարանը քվեարկել էր Բուլղարիայի ու Ռումինիայի՝ Շենգեն տարածք մուտք գործելու օգտին: Որոշմանը կողմ էին քվեարկել 487, դեմ՝ 77, ձեռնպահ՝ 29 պատգամավոր:
Եվրախորհրդարանի որոշման հիմքում եղել է Եվրահանձնաժողովի զեկույցը, ըստ որի, Բուխարեստն ու Սոֆիան կատարել են Շենգեն տարածք մուտք գործելու համար բոլոր անհրաժեշտ պարտավորությունները:
Սակայն մեկ օր անց Բրյուսելում որոշ պետությունների պատվիրակությունների անդամներ, մասնավորապես Նիդերլանդներինը, վաղ են համարել որոշում ընդունելն ու գտել որ անհրաժեշտ է ժամանակ:
Նիդերլանդների միգրացիոն հարցերով նախարար Գերտ Լեեռսը նշել է, որ հարցի հետագա քննարկման համար պարտադիր պայման պետք է լինի Բուլղարիայի և Ռումինիայի իշխանությունների կողմից իրավական լայնածավալ բարեփոխումների իրականացումը:
Նրա տեսակետը կիսում են նաև Ֆրանսիան և Գերմանիան: Ավելի վաղ այս երկրների պատվիրակությունների անդամները ևս կարծիք էին հայտնել, որ թեկնածու երկրներում դեռևս մեծ են կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության ծավալները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.