29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

BBC հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին համատեղ աշխատանք սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված Սիրիայի հարցով բանաձևի շուրջ:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուդանդի խոսքերով Հիլարի Քլինթոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է հենց վերոնշյալ հարցը: Նուդանդն ընդգծել է, որ Քլինթոնը փորձել է աշխատեցնել ՄԱԿ-ին ներկայացված բանաձևը, որը դատապարտում է Սիրիայի իշխանությունների գործողություններն ընդդեմ խաղաղ բնակիչների:
Հիշեցնենք, որ Սիրիայում չեն դադարում բախումները կառավարական զորքերի և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև: Երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ կրկին գրանցվել են զոհեր:
Reuters գործակալության տեղեկությունների համաձայն զոհվել է առնվազն 16 մարդ:
Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է ՆԱՏՕ-ին կից Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Խազար Իբրահիմին։
Ռասմուսենը հանդիպման ընթացքում նշել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի ակտիվ համագործակցութունը՝ մասնավորապես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում Ադրբեջանի ներդրումը։
Ռասմուսենը ցանկություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի գործընկերությունը հետագա զարգացում ունենա։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում մասնակցել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովին, որին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, սակայն Աֆղանստանում ISAF-ի գործողություններում ներդրում ունեցող երկրների պաշտպանության նախարարները։
Reuters գործակալության տեղեկություններով, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ ասուլիսում հայտարարել են, որ Հունաստանը կրկին շտապ ֆինանսական օգնության կարիք ունի, հակառակ դեպքում եվրոպական արտարժույթի անկում կդիտվի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ մամուլի ասուլիսին հաջորդել են երկկողմ բանակցությունները Բեռլինում: Երկու երկրների նախագահները նշել են, որ ԵՄ-ն նաև ակնկալում է մասնավոր ներդրողների օգնությունը Աթենքին տրամադրվող փաթեթի համաձայնեցման ժամանակ:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է տեղափոխությունների և հրաժարականների մասին: Վերոնշյալ քայլերը պայմանավորված են երկրում աճող դժգոհություններով, ինչպես նաև բախումներով, որ պարբերաբար տեղի են ունենում երկրի տարբեր մասերում:
France Presse գործակալությունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղեկացնում են, որ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, ով բուժման նպատակով գտնվում է Էր Ռիյադում, չի պատրաստվում վերադառնալ հայրենիք:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում են փետրվարի սկզբից: Հատկապես այս շաբաթ լուրջ բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և ապստամբների միջև:
Հունիսի 3-ին Սանայում` նախագահական նստավայրի մերձակայքում գտնվող մզկիթի ռմբահարման ժամանակ Սալեհը վիրավորվել էր և տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
РБК-ն տեղեկացնում է, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն Վոլոգդայի շրջանի մեկուսարանից տեղափոխել են Կարելիայի Հանրապետություն։ Այս տեղեկությունը լրատվամիջոցը ստացել է Պատիժների իրականացման դաշնային ծառայության շրջանային վարչության աղբյուրից:
Այս լուրերը պաշտոնապես չեն հաստատվել: Ի դեպ, նման լուրերի տարածումը հնարավոր է միայն դատապարտյալի համաձայնությամբ:
Associated Press-ի հաղորդմամբ, Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո կազմակերպության ղեկավարը դարձել է նրա նախկին տեղակալ, եգիպտացի Այման ալ Զավահիրին:
Ըստ Սաուդյան Արաբիայի «Ալ Վաթան» թերթի, չի բացառվում, որ Այման ալ Զավահիրին աջակցած լինի աշխարհի թիվ մեկ ահաբեկչի վերացման գործին, քանի որ նրանց միջև վերջին շրջանում բազմաթիվ տարաձայնություններ էին ծագել:
Մինչ Ալ Քաիդայի հիմնադրումը՝ ալ Զավահիրին «Իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավարն է եղել: ԿՀՎ-ի տվյալներով, Զավահիրին է կազմակերպել 1998 թ. Տանզանիայում ու Քենիայում ԱՄՆ դեսպանատների պայթեցումը, ինչի հետևանքով առնվազն 200 մարդ զոհվեց:
Այման ալ Զավահիրիի գտնվելու վայրը հայտնելու դիմաց ԱՄՆ-ն 25 մլն դոլար պարգև է խոստացել:
ՌԻԱ Նովոստի գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ նախագահ Մուամար Քադաֆիի նստավայրի մերձակայքում այսօր առավոտյան հզոր պայթյունների շարք է որոտացել:
Նստավայրի վերևում տեսանելի է եղել ծխի բարձրացող սյունը։ Պայթյունների պատճառը դեռևս անհայտ է: Նախնական տվյալներով, Տրիպոլիիի կենտրոնին հարվածել են ՆԱՏՕ-ի ուժերը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի օդային ուժերն առաջին անգամ չէ, որ ավիահարձակումներ են գործում Տրիպոլիի կենտրոնում տեղակայված Քադաֆիի նստավայրի վրա։
Լիբիական հակամարտության կողմերիից ոչ մեկը դեռևս չի մեկնաբանել այս միջադեպը։
Պակիստանի հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել այն անձանց, ովքեր մի քանի ամիս շարունակ տեղեկություններ են տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությանը, ինչի շնորհիվ վնասազերծվեց «Ալ Քաիդայի» ղեկավար Ուսամա Բեն Լադենը, գրել է The New York Times թերթը:
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ ձերբակալվել է 5 մարդ, որոնց մեջ է նաև Պակիստանի բանակի մի սպա, որը ԿՀՎ-ին հայտնում էր այն մեքենաների պետհամարանիշերը, որոնք այցելում էին Աբոթաբադում գտնվող Բեն Լադենի տուն: Մնացած ձերբակալվածների մասին դեռևս տեղեկություն չկա:
Թերթի տեղեկություններով՝ ԿՀՎ-ի հետ համագործակցողների ճակատագիրը դեռևս հայտնի չէ:
Պաշտոնական Վաշինգտոնը Պակիստանի հատուկ ծառայությունների այս քայլը համարում է տարիների ընթացքում «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարի երկարատև համագործակցության վերջնական խզում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Պակիստանից գաղտնի էր պահում մայիսի 2-ին Բեն Լադենի դեմ ծրագրած օպերացիան: Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Իսլամաբադին՝ ահաբեկիչներին թաքցնելու համար, և հենց այդ պատճառով համարում էր, որ պակիստանցիներին տեղեկացնելու դեպքում օպերացիան կտապալվեր:
Աֆղանստանի Վարդակ նահանգի ոստիկանության ուսումնական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Ինչպես հայտնում է տեղի հեռուստաալիքը, այդ պահին շենքում գտնվում էին Աֆղանստանի փոխնախագահ Կարիմ Խալիլին և Ներքին գործերի նախարար Բիսմիլլա Մոհամմադին: Միջադեպից անմիջապես հետո նրանք դուրս են եկել շենքից:
Ենթադրվում է, որ հրթիռն արձակվել է հեռավոր տարածությունից և պայթել շենքի մոտակայքում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել օգոստոսի 19-ին սենատի պատգամավորների ընտությունների վերաբերյալ:
Ըստ երկրի օրենսդրության, պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը կսկսի ընտրությունների հայտարարման հաջորդ օրվանից եւ կավարտվի հուլիսի 19-ին:
Նշենք, որ Ղազախստանի սենատը ներառում է 47 պատգամավոր, որից 32-ը ընտրում է հանրապետության 16 շրջաններից, իսկ 15-ը նշանակում է երկրի ղեկավարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.