23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում մասնավորապես նշված է, որ Իսրայելը ձգտում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Բացի դրանից, ընտրվելու կապակցությամբ Իսրայելի վարչապետը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը:
Նեթանյահուն շեշտել է, որ Թուրքիայի և Իսրայելի ջերմ փոխհարաբերությունները վերականգնելու հույս է փայփայում: Իսրայելի վարչապետի գրասենյակը չի հաստատել այս տեղեկությունը:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հայտարարել է ընդհանուր համաներում:
Համաներումը տարածվում է բոլոր հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև 2011 թ. հունիսի 20-ը: Համաներման տակ են հայտնվել նաև այն գործերը, որոնք կատարվել են վերջին շաբաթների բողոքի ակցիաների ժամանակ՝ մայիսի 31-ին հայտարարված մեկ այլ համաներումից հետո:
Նախորդ համաներման համաձայն, երկրում պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, նրանց թվում՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ստամոքսի քաղցկեղ ունի: Ֆարիդ ալ Դիբան ընդգծել է, որ խոսքը մի քանի ուռուցքների մասին է:
Մուբարաքի հիվանդության մասին լուրը տարածվել էր լրատվամիջոցներով` դեռևս անցյալ տարվա ամռանը:
Հիշեցնենք, որ Մուբարաքը ապրիլի 13-ից գտնվում է Շարմ էլ Շեյխի հիվանդանոցներից մեկում: Հունիսի 11‑ին «Ալ‑Ռայ» թերթը գրել է, որ Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ բժիշկների` Եգիպտոսի նախկին նախագահը տառապում է աղիների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ Թունիսի դատարանը երկրի նախկին նախագահ Զին Բեն Ալիին և նրա տիկնոջը` Լեյլա Տրաբելսին դատապարտել է 35 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են պետական ունեցվածքի յուրացման համար:
Դատավճռի համաձայն, ամուսինները պետք է նաև տուգանք վճարեն. Բեն Ալին` 50 մլն դինար (25 մլն եվրո), իսկ Տրաբելսին` 41 մլն դինար:
Բացի դրանից, Բեն Ալիին մեղադրում են նաև թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության կազմակերպման համար, սակայն այդ գործի դատական լսումները հետաձգվել են մինչև հունիսի 30-ը, քանի որ նախկին նախագահի փաստաբանը խնդրել է ավելի շատ ժամանակ` դատաքննությանը պատրաստվելու համար:
Rosbalt գործակալության փոխանցմամբ օրեր առաջ Մոսկվայում սպանվել է «օրենքով գող» Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի թիկնապահների ավագը` «Սմերչ» և «Վիխր» մասնավոր թիկնապահական ընկերության փոխնախագահ Անդրեյ Սելվյանը:
Սելվյանը 1990-ականների սկզբին մասնակցել է «հայկական» և «Բալաշիխայի» խմբավորումների միջև հայտարարաված պատերազմին: Այնուհետև 1997 թ.-ին նրան մեկուսացրեցին դատապարտվելով դրամաշորթության մեղադրանքով: Անդրեյը նաև Հայ օրենքով գողի «աջ ձեռքն էր»: Հակոբը, որին իր անվտանգությունը վստահելէր Անդրեյը, Դեդ Հասանի զինակիցներից էր:
Իրավապահների տվյալներով՝ հենց նա էր 2010 թ. սեպտեմբերի 16-ին ուղեկցում Դեդ Հասանին, երբ վերջինիս վրա հարձակում կատարվեց: Այս սպանությունը ևս կապվում է «գողական» շրջանակներում Յապոնչիկի մահից հետո չդադարող հակամարտությունների արդյունք է:
«Milliyet» թերթի հաղորդմամբ Իսպանիայում ձերբակալել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր գործարար Հուսեին Սալեմին, նրա որդուն՝ Հալիդ Սալեմին, ինչպես նաև ազգությամբ թուրք, Ադրբեջանի խոշոր գործարար Ալի Էվսենին։ Թուրքական թերթի տեղեկությունների համաձայն Իսպանիայի իշխանությունները ձերբակալված գործարարներին մեղադրում են կոռուպցիայի, փողերի լվացման և ապօրինի գործարքներ իրականացնելու մեջ:
Հուսեին Սալեմը, ով East Mediterranean Gas ընկերության սեփականատերերից մեկն է, մասնավորապես մեղադրվում է Իսրայելին` ի վնաս հանրային շահերի ցածր գներով գազ վաճառելու մեջ:
Եգիպտոսի հետախուզության նախկին աշխատակից Հուսեին Սալեմին մեղադրում են Հոսնի Մուբարաքին և նրա ընտանիքին խոշոր չափերի կաշառք տալու և ի վնաս հանրային շահի գործելու մեջ։
Բացի այդ, հույս կա Սալեմի միջոցով գտնել Մուբարաքի ընտանիքի կողմից արտերկրում թաքցվող միլիարդավոր դոլարները:
Իսկ Ադրբեջանի խոշոր գործարար Ալի Էվսենին ձերբակալել են Սալեմի հետ միասին անօրինական գործարքներ իրականացնելու մեղադրանքներից մեկն այն է որ, Էվսենն իր ընկերությունների միջոցով Սալեմի ընտանիքի հաշվեհամարներին է փոխանցել Իսպանիայի իշխանությունների կողմից սառեցված Հուսեին Սալեմին պատկանող 33 միլիոն եվրոն:
Դատարանը Հուսեյն Սալեմի համար պահանջում է 27 միլիոն, նրա որդու համար՝ 6 միլիոն, իսկ թուրք գործարարի համար՝ 18 միլիոն եվրոյի գրավ:
Չեչնիայում նախօրեին երեք պայթյունների հետևանքով զոհվել է մեկ զինվորական և վիրավորվել են հինգը: Առաջին սարքը գործել է զինվորականների հետախուզական աշխատանքների ժամանակ, զոհվել է 19-ամյա շարքային:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել առաջնից քիչ հեռու, վիրավորվել են երկու հոգի:
Մի քանի ժամ անց տեղի ունեցած երրորդ պայթյունի ժամանակ ևս երկու հոգի են վիրավորվել:
Եվրոպական երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են« որ Հունաստանին հնարավոր է տրանշ հատկացվի հուլիսի կեսերին: Ինչպես հաղորդում է BBC-ին« Հունաստանը օգնության դիմաց պարտավոր է կյանքի կոչել կոշտ տնտեսական միջոցներ:
Ավելի վաղ հայտարարվել էր Հունաստանին 110 միլիարդանոց վարկային օգնությամբ 12 միլիարդանոց տրանշ տրամադրելու մասին:
Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստի ժամանակ նախարարները որոշել են Հունաստանին նոր վարկային օգնություն տրամադրելու ծրագիր ընդունել:
5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայի հարավային ափին անցած օրը:
Ռիա Նովոստիի տվյալներով ստորգետնյա տատանումների էպիկենտրոնը գտնվել է Դավիդ քաղաքից դեպի հարավ` 135 կմ հեռավորության վրա: Կենտրենի խորությաունը եղել է 19,7 կմ:
Զոհերի, ավերածությունների և ցունամիի սպառալիքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Հազարավոր մարդիկ Մարոկկոյում մասնակցել հունիսի 19-ի զանգվածային ցույցերին` ըննդիմանալով երկրի թագավոր Մուհամեդ VI-ի առաջարկած բարեփոխումների ծրագրին: Ըստ lenta©ru-ի« ցուցարարների կարծիքով` ժողովրդավարական բարեփոխումները« որոնց մասին թագավորը հայտարարել է հունիսի 17-ին« բավարար չեն բացարձակ միապետությունից խորհրդարանականի անցնելուն և իշխանության բաժանման բավարար սկզբունքներ չեն սահմանում:
Բողոքական ցուցարարներին զուգահեռ մի քանի հարյուր մարդ հանրահավաք են կազմակերպել` պաշտպանելով Մուհամեդ VI-ի առաջարկած բարեփոխումների ծրագիրը:
Նշենք« որ ըստ այդ ծրագրի` երկրի վարչապետին են անցնում թագավորի մի քանի լիազորություններ: Մասնավորապես` նա կարող է արձակել խորհրդարանը« նշանակումներ կատարել պետական հիմնարկություններում և վարչական մարմիններում:
Սպասվում է« որ թագավորի առաջարկած ծրագիրը հանրաքվեի կդրվի« որը պլանավորված է անցկացնել 2011-ի հուլիսի 1-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.