29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ այսօր ինքնասպան է եղել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի օգնականը: 64-ամյա Ալեքսանդր Նովիկովը Beretta որսորդական հրացանով կրակել է սեփական կրծքին:
Որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ` դեպքի վայրում հայտնաբերվել է Նովիկովի ձեռքով գրված մի գրություն, ինչպես նաև` զենքի թույլտվությունը: Հիշեցնենք, որ հանգուցյալ Նովիկովին աշխատանքից հեռացրել էին Լուժկովի հրաժարականից հետո:
Այսօր ՆԱՏՕ-ն նշում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու 100 օրը: Այս իրադարձությանը նվիրված կլինի ռազմական ինքնաթիռների կատարած 5000-րդ թռիչքը:
Ռազմական փորձագետները նշում են նաև, որ այս 100 օրվա ընթացքում չեն կարողացել լուրջ հաջողությունների հասնել: Օդային ռմբակոծությունների առաջին օրերին Քադաֆիին հավատարիմ ուժերը հետ էին մղվում ապստամբների կողմից, սակայն հետագա ամիսներին իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել: Մարտերը կրկին ընթանում են Միսրատա և Աջդաբիա քաղաքների մատույցներում:
Սակայն The Washigton Post թերթին տված հարցազրույցում Լիբիայում ՆԱՏՕ-ի հրամանատար, գեներալ Շարլ Բուշարը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի վիճակն օրեցօր վատանում է: Ըստ Բուշարի, 41 տարի իշխանության ղեկը ձեռքին պահող Քադաֆիին դժվար է միանգամից «գցել»: Նաև հավելել է, որ իրենք չեն էլ արագացնում գործընթացը, քանի որ ձգտում են խուսափել զոհերից:
Հունաստանի խորհրադարանում այսօր սկսվում են պետական ծախսերի նվազեցման նոր ծրագրի քննարկումները, հաղորդում է svobodanews.ru-ն: Եվրամիության առաջնորդները վերջերս հայտնել են Հունաստանին 12 մլրդ եվրո վարկ տրամադրելու մասին` պայմանով, որ այդ այն վարի կոշտ տնտեսական քաղքականություն: Այս միջոցների չտրամադրման դեպքում Հունաստանը կհայտարարվի սնանկ:
Հունաստանի խորհրադարանում չորեքշաբթի օրը նշանակված է քվերակություն: Պատգամավորական տեղերի մեծ մասը պատկանում է վարչապետ Ջորջ Պապանդրեուի կուսակցությանը, սակայն նա համոզված չէ« որ նրանք բոլորը կպաշտպանեն կառավարությանը:
BBC հեռուստաալիքը տեղեկացնում է, որ այսօր Աֆղանստանի Լոգար նահանգում պայթուցիկով բեռնված մեքենան մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ և պայթել, որի հետևանքով մահացել առնվազն 40 հոգի կան նաև տասնյակ վիրավորներ : Տեղի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ հիվանդանոցում այդ պաին մեծամասամբ կանայք և երեխաներ են եղել:
BBC հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ երեկ Կահիրեում կրկին բախումներ են արձանագրվել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև,որի հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Եգիպտական լրատվմիջոցները տեղեկացնում են, որ ուրբաթ օրը մի խումբ ակտիվիստներ երթ են կազմակերպել ի պաշտպանություն Մուբարաքի, սակայն նրանց ճանապարհը փակել են նախկին նախագահի հակառակորդները: Եգիպտացիները մեկը մյուսի վրա քարեր են նետել, վնասվել են մի քանի մեքենաներ:
Լիբիայի արտաքին գործերի նախարար, ՄԱԿ-ում Տրիպոլիի նախկին մշտական ներկայացուցիչ Աբդուրահման Մոհամեդ Շալգամը, որը միացել է ընդդիմությանը, հայտարարել է, որ Մուամար Քադաֆին կլքի Լիբիան առավելագույնը երկու-երեք շաբաթվա ընթացքում:
Շալգամի խոսքով, Լիբիայի առաջնորդը բանակցություններ է վարում բարեկամական երկրների հետ, որպեսզի լքի երկիրը, պահի իր կուտակած գումարը ու խուսափի Հաագայի միջազգային դատարանի հեռանկարից:
Նա նաև չի բացառել Քադաֆիի բանակցությունների հավանականությունը Բելառուսի հետ: Շալգամի կարծիքով, ցանկացած պահի կարող է անկանխատեսելի ինչ-որ բան կատարվել: «Քադաֆին վտանգավոր մարդ է, չգիտեմ`ինչ կանի Տրիպոլին լքելուց առաջ: Իմ հույսը Տրիպոլիի բնակիչներն են, որոնք ազատություն են ցանկանում և, վստահ եմ, կփրկեն իրենց քաղաքն ավերածություններից»,- ասել է նա:
ԱՄՆ-ը նախապատվությունը տալիս է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը՝ կարևորելով այդ երկրի հետ կապերի հետագա զարգացումը. ճիշտ է` ընդամենը փոխքարտուղարի օգնականի փոխանցմամբ, սակայն հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի օգնական Սելեստա Վոլանդերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին այդ թվում նաև ղարաբաղյան հակամարատությանը առնչվող խնդիրներ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան և Ադրբեջանում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Դանիել Գրիլոն:
ԱՄՆ երկրաբանական ծառայության փոխանցմամբ, Ճապոնիայի հյուսիս-արևելքում այսօր տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ` 6.8 և 6.7 մագնիտուդ հզորությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է այն նույն շրջանում, որտեղ այս տարվա մարտի 11-ին տեղի ունեցան ավերիչ երկրաշարժը և կործանիչ ցունամին:
Ճապոնիայի իշխանությունները սկզբում հայտարարել են ցունամիի վտանգի մասին, սակայն հետագայում հերքել են այդ հայտարարությունը: Այդուհանդերձ, ափերին 50 սմ բարձրությամբ ալիքներ են հասել: Ավերածությունների և զորհերի մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին կոչ է արել ՆԱՏՕ‑ին` դադարեցնել Լիբիայում ռազմական գործողությունները, որպեսզի երկիրը կարողանա հումանիտար օգնություն ստանալ: Ֆրատինին նաև հայտարարել է, որ դաշինքը պարտավոր է հրապարակել օդային հարվածների մանրամասն տվյալները: Որոշ ժամանակ առաջ Իտալիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության մակարդակն աստիճանաբար նվազում է, քանի որ կոալիցիոն ուժերը մի քանի անգամ սխալմամբ հարվածներ են հասցրել խաղաղ բնակիչներին:
Արաբական երկու երկրում` Թունիսում և Եգիպտոսում, հեղափոխությունները հանգեցրեցին նախագահների պաշտոնանկությանը, Լիբիայում քաղաքացիական պատերազմ է, նման հեռանկարը խիստ որոշակի է Սիրիայի համար: Եմենի նախագահը պաշտոնապես հրաժարական չի տվել, բայց ապաստանել է Սաուդյան Արաբիայում` իր թունիսցի գործընկերոջ օրինակով:
Արդյո՞ք արաբական ժողովուրդները այդքան զզված են իրենց երկարամյա ղեկավարներից: Թերևս` այո, որովհետև հուզումների ժամանակ մարդկանց այլևս չեն հետաքրքրում «վերևների» նույնիսկ բարեփոխական նախաձեռնությունները: Օրինակ, Սիրիայի նախագահ Ասադը վերացրեց արտակարգ դրության ռեժիմը, երկու անգամ համաներում հայտարարեց, բայց հուզումները միայն ուժգնանում են: Մարդիկ չեն հավատում, որ տասնամյակներ շարունակ իրենց կեղեքած, նվաստացրած, կոռուպցիայի մեջ թաթախված բռնապետները մի օրում կարող են հրեշտակներ դառնալ:
Բայց արդյո՞ք արաբական այդ երկրները ժողովրդավարական դարձան հեղափոխություններից հետո: Հազիվ թե: Համակարգը չի փոխվել, դրա դերակատարներն են փոխվել. Մուբարաքի փոխարեն երկիրը ղեկավարում են մի քանի մուբարաքներ: Ու չկա ոչ մի երաշխիք, որ Եգիպտոսում կամ Թունիսում հնարավոր են արդար ընտրություններ, նոր որակի իշխանությունների ձևավորում:
Բնավ էլ հոռետես չեմ, ուղղակի նման եզրահանգման եկել եմ` հեռվից զարգացումներին հետևելով:
Թունիսից ճողոպրած նախկին նախագահ Զինու էլ-Աբիդինոմ Բեն Ալին, անշուշտ, հանցագործ է` աշխարհի մյուս բռնակալների նման: Նրան կարելի է մեղադրել թե՛ տարիներ շարունակ իր հակառակորդներին վերացնելու, թե՛ կոռուպցիայի և թե վերջին իրադարձությունների ժամանակ խաղաղ մարդկանց վրա կրակելու հրաման տալու համար: Այս բոլորը ճիշտ է, բայց մի քիչ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է մեկ օրում դատ անել և նրան ու իր կնոջը հեռակա կարգով 35 տարվա պատիժ նշանակել:
Նույնիսկ հանցագործը պաշտպանվելու իրավունք ունի, նույնիսկ հանցագործին պետք է պատժել օրինական հիմքերով, լեգիտիմ եղանակով:
Եթե Թունիսի նոր իշխանությունը կրկնում է նախորդի վարքագիծը, ուրեմն` այդ երկրում որակական փոփոխություն տեղի չի ունեցել, և ժողովուրդը շատ շուտով հիասթափվելու է իր արած հեղափոխությունից:
Հեղափոխությունն առաջին հերթին մտածողության փոփոխություն է, նոր գաղափարների հաստատում, դրանց ինստիտուցիոնալիզացիա: Եթե դա տեղի չի ունենում, մի դիկտատորին կգա փոխարինելու մյուսը, իսկ մարդկանց հուզող պրոբլեմները կմնան անլուծելի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.