29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

France Presse գործակալությունը տեղեկացնում է, որ ֆրանսիական France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը՝ Աիշան, հայտարարել է, որ պաշտոնական Տրիպոլիի և անցումային ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչների միջև ընթանում են ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված բանակցություններ:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը , որպեսզի այլևս չթափվի լիբիացիների արյունը: Դրա համար մենք պատրաստ ենք համաձայնության գալ նույնիսկ սատանայի, այսինքն՝ զինված ապստամբների հետ»,- ասել է Աիշան:
Ի դեպ, նա ընդգծել է, որ Մուամար Քադաֆին լիբիացի ժողովրդի խորհրդանիշն ու առաջնորդն է և այդ իսկ պատճառով չի կարող և չպետք է հեռանա, նաև մեղադրել է Նիկոլա Սարկոզիին` Լիբիայի ժողովրդին սպանելու համար:
Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում խոստովանել է, որ ինքը քաղցկեղ է ունեցել: Նա ասել է, որ կոնքի հատվածում թարախակույտի հեռացման վիրահատությունից բացի, ևս մեկ վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ հեռացվել է չարորակ ուռուցքը։
Վերոնշյալ վիրահատությունից հետո արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Չավեսի վիճակը կրիտիկական է։
Սակայն հեռուստաուղերձում Վենեսուելայի նախագահը բավականին լավ տեսք է ունեցել:
Հունիսի 30-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հայտնել է, որ նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: Նոր քարտուղարը Կոսովոյում ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Լամբերտո Զանյերն է:
Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին հաղորդվում էր, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը Թուրքիայի ներկայացուցիչն է: Թուրքիան այդ պաշտոնի համար առաջարկել էր դիվանագետ Էրսին Էրչինին, սակայն, նրան, ըստ ամենայնի, Եվրոպայում չեն աջակցել:
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն իր պարտականությունները կատարել է 2 տարի անընդմեջ:
Մեծ Բրիտանիայում այսօր պետական կառույցների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Աշխատակիցները հանդես են գալիս կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեմ, որը կառվարությունը ընդունել է որպես կոշտ տնտեսման միջոց:
Բարեփոխումները ենթադրում են թոշակի անցնելու տարիքի բարձրացում, ինչպես նաև կենսաթոշակային հիմնադրամներին թոշակի գումարի մուծման ավելացում: Իշխանությունները պնդում են , որ նման քայլը թույլ կտա պայքարել բյուջեի դեֆիցիտի դեմ:
Որպես բողոքի ակցիա ողջ երկրով մեկ այսօր փակ են դպրոցների մեծ մասը, չեղյալ են հայտարարվել ավիաչվերթների զգալի մասը:
Reuters գործակալությունը և Եգիպտոսի առողջապահության նախարարությունը տեղեկացրել են, որ Կահիրեի Թահրիր հրապարակում նախօրեին տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, վիրավորների թիվը հասնում է 1036-ի, որոնցից 40-ը ոստիկաններ են: Երեկվանից Թահրիրն ամբողջությամբ փակված էր, քանի որ ցուցարարները ցանկանում էին հենց այնտեղ հավաքվել: Ցույցի մասնակիցների մեծամասնությունը երկրում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ զոհված մարդկանց հարազատներն են, որոնք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Al-Jazeera հեռուստաընկերության հաղորդմամբ, ոստիկանությունը բավական կոշտ է գործել, իսկ ցուցարարները կոտրել են հարակից շենքերի ապակիները, ջարդել մեքենաներ: Հիշեցնենք, որ Մուբարաքի նկատմամբ սպանությունների գործով դատավարությունը սկսվելու է օգոստոսի 3-ին:
Հակառակ ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների` Ռուսաստանն այդպես էլ չսկսեց Բելառուսի էլեկտրաէներգիայի մատակարարումը, որը դադարեցրել էր մեկ օր առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բելէներգոն» չորեքշաբթի երեկոյան մարել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի էլեկտրաէներգիայի ներմուծման դիմաց առաջացած պարտքի երկրոդ տրանշը:
Բելառուսի գազի մատակարումը պետք վերսկսվեր հինգշաբթի կեսգիշերից: Ընկերության ղեկավարությունից հայտնել են, որ պատճառները, որոնց հիման վրա մատակարարումը չի վերսկսվել, ժշգրտվում են: Ընկերությունը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:
The Jerusalem Post-ի հաղորդմամբ, Թել Ավիվը հայտարարել է, որ պատրաստ է ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, եթե վերջինս փորձի պատերազմ սկսել Իսրայելի դեմ ` Սիրիայում տեղի ունեցող ներքին զարգացումներից ուշադրությունը շեղելու համար:
Նման հայտարարությամբ պաշտոնական Թել Ավիվը հանդես է եկել այն բանից հետո, երբ թուրքական դիվանագիտությունը հայտնել է Իսրայելին, որ Սիրիան զորքեր է կուտակում Իսրայելի սահմանի մոտ:
Լիբանանյան մամուլը մոտ երկու շաբաթ առաջ հաղորդել էր, որ սիրիացի զինվորականները ներքաղաքական զարգացումները մեղմելու համար խորհուրդ են տվել Բաշար Ալ-Ասադին` պատերազմ սկսել:
Այսօր կրկին մամուլում հայտնվել են WikiLeaks-ի հրապարակած ամերիկյան դիվանագիտության նոր փաստաթղթերը: Ռուսական Новая газета-ում տպված նյութը վերաբերում է Մեդվեդևի նախագահ դառնալու հավանականությանը կամ… անհավանականությանը:
Ըստ ամերիկյան դիվանագիտական փաստաթղթի` 2010 թ.-ի փետրվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսը հանդիպել է մի շարք ազդեցիկ քաղաքագետների հետ, որոնք գնահատել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ 2012 թ. վերընտրվելու հավանականությունը: Նրանք նշել են, որ Մեդվեդևը պատրաստ չէ պայքարի իշխանության համար, քանի որ իր իշխանության օրոք չի կարողացել ստեղծել իրեն աջակցող ինստիտուտներ, չկան նաև անհրաժեշտ կադրեր:
Նշվել է, որ նախագահության առաջին տարվա ընթացքում Մեդվեդևը Կրեմլ է բերել հազար մարդ, իսկ ահա Պուտինի ժամանակաշրջանից այնտեղ մնացել է 7 հազար չինովնիկ: Խոսվել է Արևմուտքի հետ հարաբերությունների, Պետդումայում Մեդվեդևի ունեցած նվազ աջակցության մասին:
Սակայն նկատենք, որ 2010-2011 թթ. Մեդվեդևը զգալի փոփոխություններ է իրականացրել մի շարք ոլորտներում, այդ թվում`ուժայիններում: Վերջին ժամանակների հրապարակումները վկայում են նաև Կրեմլում նրա դիրքերի զգալի ամրապնդման և Կրեմլի՝ ներքաղաքական զարգացումների վրա ազդելու մասին:
Լիբիացի ապստամբներին հաջողվել է գրավել զենքերով լի ստորգետնյա բունկերների համալիր, որը գտնվում է Զինտան քաղաքի մերձակայքում: Ըստ ապստամբների, ՆԱՏՕ‑ի վերջին օդային հարվածներից հետո համալիրից փախել են Քադաֆիի զորքի բոլոր զինվորները:
BBC հեռուստաընկերության փոխանցմամբ, ապստամբները համալիրում հրթիռներ, ատրճանակներ և այլ զինամթերք են հայտնաբերել: Բունկերի մոտ հավաքվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ` իրենց համար զենք ընտրելու մտադրությամբ:
Բունկերը գրավելու գործում ապստամբներին մեծ օգնություն են ցուցաբերել ՆԱՏՕ‑ի օդային ուժերը. նրանց հաջողվել է երեք տանկ ոչնչացնել:
Reuters գործակալության հաղորդմամբ` երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ է ընտրվել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը: Նա փոխարինելու է Դոմինիկ Ստրոս Կանին, որը հրաժարական տվեց սեքս-սկանդալի պատճառով:
Հիմնադրամի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընտրել է Քրիստին Լագարդին գործադիր տնօրեն և գործադիր խորհրդի նախագահ` 5 տարի ժամկետով:
Լագարդի թեկնածությունը պաշտպանել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ խոշոր պետություններ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.