23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Коммерсант թերթը գրում է, որ «Գազպրոմը» կարող է կորցնել ևս մեկ գործընկեր Եվրոպայում: Խոսքը Բուլղարիայի մասին է, որը մտադիր է 4 անգամ կրճատել ռուսական գազի առքը՝ հրաժարվելով «Գազպրոմի» հետ մոտակա երկու-երեք տարիների երկարաժամկետ պայմանագրից: Իսկ ավելի վաղ` ռուսական գազից հրաժարվել է նաև Խորվաթիան:
Դրանից առաջ բուլղարական իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են կրճատել ռուսական գազի ծավալները: Մասնավորապես, խոսքը երկրի հյուսիս-արևելքում գտնվող թերթաքարային հանքերի շահագործման մասին է: Տվյալ նախագծով հետաքրքրվել է ամերիկյան Chevron ընկերությունը, որը խոստացել է տեղանքի զննության և ուսումնասիրության համար ներդնել 30 մլն դոլար:
Բուլղարիան տարեկան օգտագործում է 2.5 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ հիմա մտադիր է ռուսական գազի առքը հասցնել մինչև 500 մլն խորանարդ մետրի: Ներկա պահին այդ պետությունը Ռուսաստանից գնում է 2 մլրդ խորանարդ մետր: Ըստ Բուլղարիայի էկոնոմիկայի, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Տրայչո Տրայկովի` ռուսական գազի գնման չափերի կրճատումը պայմանավորված է Բուլղարիայի կողմից սեփական գազի շահագործմամբ և այլընտրանքային ներմուծումներով:
Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ալեն Ժյուպեն եւ Էլմար Մամեդյարովը Փարիզում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր են քննարկել։
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում նախարարները Կազանում կայացած հանդիպման արդյունքներով քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները ։
«Այս այցը երկկողմ հարաբերություններն ամրացնելու լավ հնարավորություն է»,- ընդգծել է Ժյուպեն։
France Presse գործակալությունը հաղորդում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարի դեմ մեղադրանքներ ներկայացրած դատախազները հրաժարվել են հանել դրանք: Այս որոշումը կայացվել է Ստրոս Կանի փաստաբանների հետ հանդիպումից հետո: Դատախազների ու փաստաբանների հանդիպման մանրամասները դեռևս անհայտ են:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց` մեղադրանքներն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում պետք է հանվեին, քանի որ սպասուհին, ում դեմ իբր իրականացվել էր հանցագործությունը, կեղծ ցուցմունքներ է տվել:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ սպասուհու փաստաբանների` դատախազներին հետ կանչելու և բացարկ հայտարարելու մասին պահանջը մերժվել է:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե շատ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքը կշարունակվի:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 24-ին, Կազանում` Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ:
«Մենք արձանագրեցինք, որ Կազանում նախագահները հայտարարեցին կարեւոր հարցերի համաձայնեցման մասին, որոնք նպաստում են կարգավորման վերջնական պայմանավորվածությունների հանգելու համար»,- ԱԳ նախարարի խոսքը փոխանցում է «Վեստին»:
Associated Press-ը տեղեկացնում է, որ Սուդանից Սաուդյան Արաբիա մեկնող նավի վրա եղած 200 ապօրինի ներգաղթյալներից 197 -ը զոհվել են նավի վրա բռնկված հրհեհի պատճառով:
Հրդեհը բռնկվել է մեկնարկից 4 ժամ հետո, երբ այն դեռ գտնվել է Սուդանի տարածքում:
Այրված նավի սեփականատերերը, որոնք Եմենի բնակիչներ են, ձերբակալվել են:
Վերջին տարիների ընթացքում Սուդանի վարչական տարածքի մասում գտնվող ջրերում կործանվել են մի շարք նավեր, որոնք տեղափոխել են ապօրինի ներգաղթածների` հիմնականում Աֆրիկյան երկրներից:
The New York Post‑ի հաղորդմամբ, Նյու Յորքի դատախազությունը որոշել է արդարացնել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանին։ Հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ դատական նիստի ժամանակ կամ գուցե` ավելի շուտ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դոմինիկ Ստրոս Կանի տնային կալանքն արդեն հանվել է, նրան է վերադարձվել գրավի գումարը, և բոլորը սպասում են, որ շուտով բոլոր մեղադրանքները կհանվեն նրա վրայից:
Թերթը նաև ընդգծել է, որ սպասուհու տված ցուցմունքների հանդեպ վստահությունն այնքան չնչին է, որ դատարանը չի պատրաստվում բավարարել նրա հայցը:
BBC հեռուստաընկերության հաղորդմամբ` երեկ Եգիպտոսում կրկին բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ Կահիրեի դատարանը ազատ է արձակել 7 ոստիկանների, որոնք մեղադրվում են ցուցարարներին սպանելու համար:
Դատարանի մոտ ծայր առած բախումների ժամանակ հարյուրավոր ցուցարարներ փակել են դեպի Սուեզի ջրանցք տանող ճանապարհը: Որոշ տվյալներով՝ ազատ արձակված ոստիկանները այս տարվա հունվարի վերջին 17 մարդ են սպանել Սուեզում հակակառավարական ցույցերի ընթացքում, սակայն դատարանը որոշում է կայացրել նրանց գրավի դիմաց ազատ արձակել, իսկ դատական նիստը հետաձգել մինչև սեպտեմբեր:
Երեկվա բախումներին հիմնականում մասնակցել են ցույցերի ընթացքում զոհվածների հարազատները:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրություններն անցկացնել սեպտեմբերի վերջին, որին կհաջորդեն նախագահական ընտրությունները:
Ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկացմամբ` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտարարել է, թե պատրաստ է թողնել իշխանությունը` անվտանգության երաշխիքների դիմաց, որոնք իրեն խոստանում է Ֆրանսիան:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում պատրաստ են բացել գնդապետի ընտանիքի բանկային հաշիվները, ինչպես նաև փրկել նրան Հաագայի միջազգային տրիբունալից:
Դրանից բացի, Քադաֆիի խաղաղ հեռանալու դեպքում` քննարկվում է նաև նրա երկրում մնալու հնարավորությունը: Սակայն դրան կարող է խոչընդոտել Քադաֆիի ներկայացրած պայմաններից մեկը, որին դժվար թե համաձայնեն Բենղազիում: Բռնակալը պնդում է, որ իր որդուն` Սաիֆ ալ Իսլամին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի:
ITAR-TASS գործակալությունը և lenta.ru կայքը տեղեկացնում են, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին երեկ հայտարարել է, որ պատերազմական գործողությունները կտեղափոխի արևմտյան այն երկրների տարածքներ, որոնք մասնակցում են Լիբիայի տարածքի ռմբակոծությանը:
«Ձեզ մեծ աղետ է սպասվում, եթե անմիջապես չդադարեցնենք ռազմական գործողությունները և հանգիստ չթողնեք Լիբիայի ժողովրդին: Մենք հանգիստ կարող ենք ներխուժել Եվրոպա մեղուների նման և ագրեսորներին պատասխանել իրենց իսկ մեթոդներով»,- նշել է Քադդաֆին իր հեռախոսաուղերձում:
Քադաֆին կոչ է արել միջազգային կոլաիցիայի անդամներին պարզապես ներողություն խնդրել և արագ հեռանալ իր երկրից:
Հիշեցնենք, երեկ Հասարակածային Գվինեայում ավարտվել է Աֆրիկյան Միության գագաթնաժողովը, որտեղ ընդունվել է «ճանապարհային քարտեզ», որը նախատեսում է բանակցությունների սկիզբ` Տրիպոլիի և Բենգազիի ապստամբների միջև:
Իսկ Մուամար Քադաֆին համաձայնել է բանակցություններ վարել ընդդիմության հետ:
Գերմանիան ռոտացիոն սկզբունքով դարձավ ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի նախագահ։
Սահմանված մեկ ամսում ՄԱԿ–ի մշտապես գործող գլխավոր քաղաքական մարմնի նիստերը վարելու է ՄԱԿ–ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Պետեր Վիթինգը:
ՄԱԿ–ի ԱԽ–ում Գերմանիայի գործունեության առանցքային թեման է դառնալու ՄԱԿ–ի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչումը և նոր պետության անդամակցությունը տարբեր միջազգային կազմակերպությունների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.