29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ըստ Reuters գործակալության տեղեկությունների, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սպառել է իր լեգիտիմությունը։
Պետքարտուղարը ընդգծել է, որ Սիրիայի համար Ասադին անփոխարինելի չի համարում, նաև հավելել է, որ նրա հետագա ղեկավարման համար ԱՄՆ-ը շահագրգիռ լինելու որևէ հիմք չի տեսնում։
Հիշեցնենք, որ Դամասկոսի և Վաշինգտոնի հարաբերությունները կրկին լարվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հուլիսի 7-8-ին այցելեց ընդդիմության կողմից վերահսկվող Համա քաղաք։ Ֆորդի այցը նպատակ ուներ աջակցություն ցուցաբերելու սիրիացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքին, իսկ պաշտոնական Դամասկոսը դա որակեց որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
France Presse գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան: Նրա այցելության մասին չէր հաղորդվում նաև այցից ժամեր առաջ:
Սարկոզին հանդիպելու է Աֆղանստանում անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի զինվորականների հետ: Գործակալության տեղեկություններով, Ֆրանսիայի նախագահը մայրաքաղաք Քաբուլից մեկնելու է հյուսիս-արևելքում գտնվող Քափիսա շրջանի ռազմաբազա:
Մարոկկոյում հազարավոր մարդիկ ցույցերի են դուրս եկել քաղաքական բարեփոխումների պահանջով:
Հուլիսի սկզբին կայացած հանրաքվեյի արդյունքում Մարոկկոյի բնակչության մեծամասնությունը թագավորի իրավունքները սահմանափակող սահմանադրական բարեփոխումների կողմ է քվեարկել:
Սակայն ընդդիմադիրները հայտարարել են, որ բարեփոխումները արմատական բնույթ չեն կրում:
«Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը «El Khabar» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հոր վարչակազմը բանակցություններ է վարում Սարկոզիի հետ: «Մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի, ոչ թե ապստամբների հետ»,-նշել է Սաիֆ ալ Իսլամը:
Վերջինս նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չի թաքցնում երկրի իշխանությունների կապերն ապստամբների պաշտոնական մարմնի` Լիբիայի ազգային անցումային խորհրդի հետ:
Սուդանի իշխանություններն այսօր պաշտոնապես ճանաչել են Հարավային Սուդանի Հանրապետությունը, որը վաղն իր անկախությունը կհռչակի Հարավային Սուդանի տարածքում:
Սուդանի պետական հեռուստաալիքի եթերում նախագահի աշխատակազմի հարցերով նախարար Բաքրի Հասան Սալեհը հայտարարել է, որ Սուդանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը որպես անկախ պետություն՝ 1956-ի հունվարի 1-ին որոշված սահմաններում:
Հարավային Սուդանի անկախության պաշտոնական հռչակումը տեղի կունենա վաղը՝ վեցամսյա անցումային շրջանի ավարտին, որը սկիզբ է առել Հարավային Սուդանի՝ հյուսիսայինից անջատվելու վերաբերյալ հանրաքվեով:
Հարկ է նշել, որ Հարավային ու Հյուսիսային Սուդանի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարգավորել նավթարդյունաբերությունից ստացված շահույթի բաշխման, սահմանների վերջնական տեսքի, որոշ վիճելի տարածքների հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ Սուդանի հյուսիսային ու հարավային հատվածները պատերազմում էին մի քանի տասնամյակ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 127 հոի: Reuters գործակալության տեղեկությունների համաձայն Կոնգոյի տրանսպորտի նախարարությանը հայտարարել է, որ հնարավոր է եղել փրկել 51 ուղևորի կյանք:
Նշվում է, որ Կոնգոյի Hewa Bora ավիաընկերության աշխատակիցները սխալվել էին` նախապես ներկայացնելով ուղևորների 110-112 թիվը: Բայց ինքնաթիռը հնարավորություններից շատ ուղևոր է վերցրել, որը ևս կարող է կործանման պատճառ լինել: Որպես կործանման պատճառ են նշվում նաև եղանակային վատ պայմանները:
Արդեն երրորդ օրն է, ինչ Երևանի փողոցներում տեղադրված բանկոմատները վատ են աշխատում և մարդիկ չէին կարողանում գումար հանել իրենց քարտային հաշիվներից: Հունիսի 6‑ին ոչ մի բանկոմատ չէր ընդունում քարտը, իսկ հաջորդ օրը ապարատներն աշխատում էին «հովհարային» գրաֆիկով` շարքից դուրս էին գալիս 30 րոպեն մեկ: Դժգոհ հաճախորդները բացատրություններ ստանալու նպատակով դիմում էին բանկերին: «Ինեկո» բանկի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ պատճառը ոչ թե բանկոմատների «անսարքությունն» է, այլ դրամական փոխանցումները սպասարկող «ԱՌԿԱ» համակարգի խափանումները: Բանկից հայտնեցին նաև, որ համակարգում աշխատանքներ են տարվում թերությունները վերացնելու ուղղությամբ:
Ըստ France Presse գործակալության, Փարիզի դատախազությունը որոշում է կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ նախնական հետաքննություն սկսել ֆրանսիացի լրագրող Տրիստան Բանոնի հայցի հիման վրա, որը Ստրոս-Կանին մեղադրում է բռնաբարության փորձ կատարելու համար:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ հետաքննությունը վարելու է ֆրանսիական քրեական հետախուզության հանցագործության դեմ պայքարի բաժինը:
32-ամյա Բանոնը բողոքն ուղարկել է երեքշաբթի օրը։ Լրագրողը հավաստիացնում է, որ Ստրոս-Կանը փորձել է բռնաբարել իրեն 2003-ին, երբ ինքը գնացել էր նրա հետ հարցազրույց անելու։ Ֆրանսիայի օրենսդրությամբ՝ բռնաբարության փորձը կարող է պատժվել մինչև 15 տարի ազատազրկմամբ:
Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը ծանր վիրավորվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Նախագահը երկխոսության կոչ է արել երկրի քաղաքացիներին:
«Մենք կողմ ենք, որ բոլոր ուժերը մասնակցեն ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին՝ անկախ այն բանից՝ կլինի իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Կարևոր այն է, որ դա լինի միասնական ծրագիր, որը կստանա բոլոր եմենցիների հավանությունն ու աջակցությունը»,– հայտարարել է Սալեհը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ Միչիգան նահանգի Հրանդ Ռեփիդս քաղաքում զինված տղամարդը գնդակահարել է 7 մարդու և պատանդ վերցրել մեկին:
Ոստիկանության տվյալներով, հանցագործը 34-ամյա աֆրոամերիկացի, նախկինում դատապարտված Ռոդրիկ Դանցլերն է, որը նախ մտել է մի տուն, սպանել երկու կանանց, այնուհետև ներխուժել է մերձակայքում գտնվող մեկ այլ ընտանիքի տուն, որտեղ սպանել է 5 կնոջ, 10-ամյա երեխայի և մի տղամարդու։ Դրանից հետո հանցագործը փորձել է փախչել, սակայն իրավապահները հետապնդել են նրան, և Դանցլերը ստիպված է եղել կանգնեցնել մեքենան և մտնել առաջին պատահած տունը։ Այստեղ նա 2 պատանդ է վերցրել, որոնցից մեկին որոշ ժամանակ անց ազատ է արձակել։ Հանցագործը պատանդին ազատել է` նրա միջոցով ոստիկաններից ծխախոտ և մեկ շիշ ջուր ստանալուց հետո։ Սակայն, հետագայում պարզվել է, որ տանը մի կին պատանդ էլ կա: Իրավապահների կարծիքով` Դանցլերը ծանոթ է եղել իր բոլոր զոհերի հետ:
Ըստ վերջին տեղեկությունների` հանցագործը ինքնասպան է եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.