29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Voanews.com կայքի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականներին 36 ժամ է տվել` պետական պարտքի շեմը բարձրացնելու շուրջ համաձայնության հասնելու համար: Հենց այդ որոշումից է կախված` օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը դեֆոլտ կհայտարարի՞ իր արտաքին պարտավորությունների մասով, թե՞ ոչ:
Moody’s-ի վարկանիշային գործակալության օրինակին հետևել է նաև միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունը` նույնպես հայտարարելով, որ մինչև հուլիսի վերջը կարող է իջեցնել ԱՄՆ-ի վարկային նիշը, եթե մինչև օգոստոսի 2-ը ձեռք չբերվի պետական պարտքի վերին շեմի բարձրացման համաձայնությունը։
Գործակալությունը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարկանիշը կնվազեցվի նաև այն դեպքում, եթե Կոնգրեսը և Սենատը չընդունեն ծախսերի կրճատման ծրագիրը, որը մշակել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը։
Այս ծրագրի ընդունման պարագայում Միացյալ Նահանգների բյուջեի ծախսերը առաջիկա 10 տարում կկրճատվեն 4 տրիլիոն դոլարով:
Այս պահին ԱՄՆ պետպարտքը գերազանցում է 14,29 տրլն-ը, ինչը խիստ բացասաբար է ազդում նախագահ Բարաք Օբամայի վրա: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Բարաք Օբաման «շրխկացրել է դուռը»՝ ընդհատելով դեմակրատների և հանրապետականների բուռն քննարկումը։ Նա հրաժարվել է ընդունել հանրապետականների մեծամասնության ղեկավար Էրիկ Կանտորի առաջարկը՝ վերին շեմի կարճաժամկետ բարձրացում (ընդամենը մի քանի հարյուր միլիարդով)։ Օբաման ցանկանում է Սենատում անցկացնել այնպիսի շեմ, որ մինչև ընտրություններն այլևս չանդրադառնան այդ հարցին։
Հանրապետականներին համոզելու համար որպես հիմնավորում նա ասել է նաև, որ օգոստոսի 3-ին կարող է դադարեցվել հաշմանդամների և պատերազմի մասնակիցների նպաստների վճարումը, քանի որ գանձապետարանում գումար չի լինի։
ԱՄՆ պետքարտուղար Հիրալի Քլինթոնը ժամանել է Թուրքիա։ Վերջինս մասնակցելու է Ստամբուլում կայանալիք Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։
Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Լիբիային և Սիրիային վերաբերող հարցերը։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզու արևելյան ափին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու Սենդայ քաղաքից 77 կմ դեպի հյուսիս-արեւելք, վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից 140 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 73,3 կմ խորության տակ:
Զոհերի, ավերածությունների, ինչպես նաև ցունամիի առաջացման վտանգի մասին տեղեկություններ դեռևս չկան:
«Բի–ԲԻ–Սի»– ն հաղորդում է, որ Լոնդոնի Գերագույն դատարանը հետաձգել է WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային արտահանձնելու գործով դատավճռի հրապարակումը: Հիշեցնենք, որ Ասանժին մեղադրում են մի շարք սեռական բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության մեջ:
Ասանժի փաստաբանները խոստովանել են, որ իրենց պաշտպանյալի վերաբերմունքը երկու շվեդ կանանց նկատմամբ կարելի է «անհարգալից, կոպիտ ու վրդովեցուցիչ» անվանել, բայց ոչ անօրինական։ Բան այն է որ, Ասանժի դատապաշտպաների հավաստմամբ կանայք ըմբոստացել են, երբ Ասանժը հրաժարվել է պահպանակ օգտագործել, իսկ մինչ այդ կանայք դեմ չեն եղել սեքսին:Նիստի ընթացքում Ասանժը որևէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը:
Դատավոր լորդ Թոմասն այդպես էլ որոշում չի կայացրել և կողմերի փաստարկները քննարկելու համար ժամանակ է պահանջել:Նա ինչպես հաղորդում է «Բի–ԲԻ–Սի»– նշոկի մեջ է հայտնվել պաշտպանական կողմի սեքսուալ տեսարանների մանրամասն նկարագրություններից:
Հիշեցնենք, որ Ասանժը ազատ է արձակված 240 հազար ֆունտ ստեռլինգի դիմաց:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Բրազիլիայում տեղի է ունեցել ավիավթար, որի հետևանքով զոհվել է 16 մարդ՝ 14 ուղևոր և անձնակազմի երկու անդամ:
Noar Linhas Aereas ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը կատարում էր Ռեսիֆի-Նատալ ուղղությամբ չվերթը, թռիչքից անմիջապես հետո տեխնիկական խնդիրներ է ունեցել: Թռիչքից 10 րոպե անց օդաչուները փորձել են վայրէջք կատարել լողափերից մեկում, սակայն ինքնաթիռն ընկել է և այրվել:
France Presse գործակալության տվյալներով, օդաչուներին հաջողվել է սխրանք գործել, քանի որ վտանգը մեծ է եղել, որ ինքնաթիռը կընկնի խիտ բնակեցված շրջանի վրա:
Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերին Լիբիայում սննդի և ջրի պակաս կզգացվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ջամահիրիայի գյուղատնտեսության, անասնապահության և ծովային ռեսուրսների նախարար Աբդել ալ Գաուդը: Ըստ նրա, երկրում հավաքվել է միայն բերքի 20 տոկոսը, քանի որ քաղաքացիական պատերազմների մեջ մխրճված Լիբիայում գյուղտեխնիկայի համար վառելիք չի մնացել:
Նախարարը նաև ընդգծել է, որ պարենամթերքի պաշարների անբավարարության վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև միջազգային հանրության պատժամիջոցները:
Իսկ «Associated Press» գործակալության տվյալներով` բնակչության 70%-ին ջրով ապահովող գործարանում վեց տուրբիններից աշխատում է միայն մեկը, քանի որ ոչ ոք չի զբաղվում շարքից դուրս եկած սարքավորումներով:
ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին նախարարը կոչ է արել հանել սահմանափակումը գործարանի սարքավորումների մատակարարման նկատմամբ:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքսուալ սկանդալների գլխավոր «հերոսուհի» Քարիմա ալ Մարուգը, որն առավել հայտնի է Ռուբի մականվամբ, հայտարարել է, որ հղի է։
Ըստ իտալական լրատվամիջոցների` հյուսիսաֆրիկացի պարուհին վստահ է, որ տղա է ունենալու:
Globalist.org.ua կայքի հաղորդմամբ, Ռուբին սկզբում ասել է, թե ապագա երեխայի հայրն իր ներկայիս զուգընկեր Լուկա Ռիցցոն է, սակայն որոշ ժամանակ հետո հավելել է, որ չի կարող հստակ ասել, թե ով է իր ապագա երեխայի հայրը։ Ռուբիի խոսքով՝ հավանական հայրերից մեկը հենց Բեռլուսկոնին է։
Հիշեցնենք, որ Իտալիայի դատախազության տվյալներով՝ Ռուբին մասնակցել է Սիլվիո Բեռլուսկոնիի առանձնատանը տեղի ունեցած սկանդալային սեքս-երեկույթներին: Այդ ժամանակ պարուհին դեռևս անչափահաս էր: Ընդ որում, 74-ամյա Բեռլուսկոնին առնվազն 13 անգամ ինտիմ հարաբերություն է ունեցել Ռուբիի հետ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ճապոնական Ֆուկուսիմա նահանգից ոչ հեռու հուլիսի 13-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը տեղեկացրել է, որ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ափամերձ հատվածում: Նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան, ցունամիի առաջացման վտանգի մասին նախազգուշացում չի արվել:
Վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ երկրաշարժն է Հոնսյու կղզում: Սեյսմոլոգների կանխատեսմամբ` տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը կպահպանվի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, «Թալիբան» շարժումը ստանձնել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր` Ահմադ Վալի Քարզայի սպանության պատասխանատվությունը: Շարժման ներկայացուցիչներից մեկը հայտնել է նաև մարդասպանի անունը, ում հանձնարարված է եղել վերացնել Ահմադ Վալի Քարզային:
Թալիբներն այս սպանությունը վերջին 10 տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկն են անվանել:
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Ահմադ Վալի Քարզային սպանել է սեփական թիկնազորի պետ Մոհամմադ Սարդարը: Նա Քարզայի վրա կրակել է Կալաշնիկովի ավտոմատից: Երկու գնդակ դիպել է նախագահի եղբոր կրծքին և որովայնին, ինչից հետո նա մահացել է: Կրակողին անմիջապես սպանել են մյուս թիկնապահները:
Ըստ France Presse գործակալության տեղեկությունների, Աֆղանստանի Ղանդահար նահանգում սպանել են այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հարազատ եղբորը՝ Ահմեդ Վալի Քարզային:
Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ անհայտ անձը կրակ է բացել ատրճանակից, ինչի հետևանքով Ահմեդ Վալի Քարզան տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը պնդում էր, որ Աֆղանստանի նախագահի կրտսեր եղբայրը նարկոբարոն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.