23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պակիստանում առաջին անգամ երկրի արտաքին գործերի նախարար է նաշանակվել կին: 34-ամյա Հինա Ռաբանի Հառը Պակիստանի պատմության մեջ նաեւ առաջին նման երիտասարդ արտգործնախարարն է:
Հառը նախկինում Պակիստանի արտգործնախարարի տեղակալն էր:
Պակիստանի նախկին արտգործնախարարը պաշտոնաթող է եղել այս տարվա փետրվարին կառավարության նոր կազմի ձեւովորման ժամանակ:
Չնայած որոշ սպաներ հայտարարել են բանակը լքելու և ապստամբներին միանալու մասին, սակայն սիրիական բանակը շարունակում է հավատարմորեն ծառայել երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին: Ըստ MIGNews.com կայքի տեղեկությունների, նրանք երեկ գրոհել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի վրա, զոհվել է 10 մարդ:
Իրավապաշտպան Ռամի Աբդ Ալ-Ռահմանի հաղորդմամբ` մարտերն ավելի կատաղի են եղել դրանից մեկ օր առաջ. իրար են բախվել Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներն ու հակառակորդները, որի հետևանքով Հոմս քաղաքում զոհվել է 30 մարդ:
Հզոր «Մաոն» թայֆունը մոտենում է Ճապոնիային: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում վայրկյանում հասնում է 40 մետրի:
Հարավային նահանգներից սկսվել է բնակչության տարհանման գործընթացը: Տեղի իշխանություններն ափամերձ հատվածների և ջրամբարների մոտակայքում բնակչությանը տեղեկացրել է բարձր ալիքների, հեղեղումների և փլուզումների վտանգի մասին: Հարավային նահանգներում արդեն չեղյալ են համարվել ավիաթռիչքները, դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը, մի շարք շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէնեգիայի մատակարարումը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, օդերևութաբանների կանխատեսմամբ` Ճապոնիայի մի շարք շրջաններում ուժեղ քամին կմոլեգնի մինչև ուրբաթ:
Չինաստանում խոշոր չափերով կաշառակիրության մեղադրանքով ազատազրկած չինական քաղաքների նախկին քաղաքապետեր Սյույ Մայունուի եւ Ցի Ժենցզեի նկատմամբ այսօր առավոտյան ի կատար է ածվել մահապատիժը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հուլիսի 7–8–ը Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկները:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի իր գործըկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կպատասխանի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկներին:
Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, հաղորդում է, որ արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրադրության տարբեր ասպեկտները:
Ռուսաստանը, ինչպես երևում է վճռական է տրամադրված. «Ընդգծվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման անհրաժեշտության, փոխադարձ հիմքի վրա անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման և վստահության ամրապնդման, միջադեպերը հետաքննելու հարցում համագործակցության շուրջ Աստրախանում ( 2010թ. հոկտեմբերի 27–ին) և Սոչիում (2011թ. մարտի 5–ին) ՌԴ նախագահ Դ.Ա. Մեդվեդևի՝ Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ի.Հ. Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնականում իրականացման ակտուալությունը»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Yediot Ahronot իսրայելական օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը այն կարծիքին է, որ Իսրայելը շուտով հարվածելու է Իրանի ատոմակայաններին,որին պաշտոնական մասնակից է դառնալու ԱՄՆ-ն:
Ռոբերտ Բաովերը հայտարարել է, որ Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա: Ըստ նրա՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Իրանին հարվածելու նախագիծ է մշակել,որը իրագործելու է նախքան Պաղեստին անկախության հանրաքվեն:
Yediot Ahronoti մատուցմամբ, Բաովերը նշել է. «Իսրայելը հարվածելու է Իրանի ատոմակայաններին։ Իրանն էլ փոխադարձ քայլով հարվածելու է տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելյան կենտրոններին, որի արդյունքում ԱՄՆ-ը պարտավորված մասնակցելու է Իսրայելի նախագծած գործողություններին: Բայց սա կարող է աղետալի լինել Իսրայելի համար, որովհետև այդ եպկիրը բավարար զինուժ չունի նման պատերազմին համար»։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է Ստամբուլում կայացած Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին: Վերջինս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Թուրքիա-Իսրայել բարեկամանական հարաբերությունների վերականգնման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԱՄՆ պետքարտուղարը հատկապես կարևորել է նախորդ տարի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո լարված թուրք-իսրայելական հարաբերությունները։ «ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիա-Իսրայել գաղտնի բանակցություններին և պատրաստ է ամեն ինչ անել դրանց հաջող ավարտի համար»,‑ընդգծել է Քլինթոնը։
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, թե համաձայն է, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի: Գյուլը նաև հավելել է, որ Թուրքիան չի անտեսի Իսրայելի կողմից բարի կամքով պարզած ձեռքը:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ԱՄՆ պետքարտուղարն անհրաժեշտ է համարել, որ այն կրկին աշխուժանա և շարունակվի։
Հիշեցնենք, որ Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրը բարձրացրել է նաև թուրքական գլխավոր ընդդիմության ղեկավարների հետ հանդիպմանը:
Կանանց մի խումբ, իրեն անվանելով «Պուտինի բանակ», երիտասարդ աղջիկներին կոչ է անում աջակցել վարչապետի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններին, հայտնում է BBC-ն:
Աղջիկներին առաջարկվում է մասնակցել ֆիլմի նկարահանմանը, որտեղ նրանք պետք է պատռեն իրենց զգեստները հանուն Պուտինի:
Ինչպես հաղորդվում է, այս շաբաթ Մոսկվայի կենտրոնում կանցկացվի նման ակցիա: Պուտինի աջակցության պատվին լավագույն ստրիպտիզ պարողին կազմակերպիչները խոստացել են արժեքավոր մրցանակ` iPad2 համակարգիչ:
Եկեղեցին, ինչպես նաեւ այլ կազմակերպությունները, որոնք նման վարքագիծը համարում են անբարոյական, դեռեւս չեն արձագանքել այս երեւույթին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ակնկալվում է,որ երկկողմ հանդիպմանը հիմնականում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Մոսկվայի առաջարկությունները, որոնք ադրբեջանական ղեկվարությանը փոխանցվել էին հուլիսի 8 -ին` Լավրովի Բաքու կատարած այցի ժամանակ:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն ԺյուպենՍտամբուլում երեկ կայացած Լիբիայի հարցով համակարգող խմբի հերթական համաժողովին հայտարարել է, որ խմբի անդամ մոտ 40 երկրներ ճանաչել են Բենղազի քաղաքում ապստամբների կողմից հիմնված Ազգային անցումային խորհուրդը որպես «Լիբիայի միակ լեգիտիմ իշխանություն»:
«Քանի դեռ գոյություն ունի ժամանակավոր իշխանությունը, Միացյալ Նահանգները ճանաչելու է Ազգային խորհուրդը որպես Լիբիայի օրինական կառավարություն, և մենք կհամագործակցենք նրանց հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ընդդիմադիրների պաշտոնական ճանաչումը կօգնի Միացյալ Նահանգներին իրականացնել ընդդիմության ֆինանսավորումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.