29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի նոր առաջնորդ Այման Ալ Զավահիրին հանդես է եկել հեռուստաուղերձով, որտեղ մասնավորապես հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի խաղաղ ցուցարարներին և կոչ է արել սիրիացի ժողովրդին` «պայքարել հանուն ազատության»: Ուղերձը տեղադրված է «Ալ Քաիդա»‑ի կայքերից մեկում:
«Ցույց տվեք Ամերիկային, Օբամային, որ դուք պայքարում ենք հանուն ազատության: Պետք չէ նրանց վստահել»,- հայտարարել է Զավահիրին և հավելել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանդայի պարագլուխ է և դավաճան:
Ավելի վաղ Զավահիրին խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ի գործողությունները և սպառնացել` վրեժ լուծել «Ալ Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենի մահվան համար: Նա խոստացել էր, որ «Ալ Քաիդան» շարունակելու է պայքարն ընդդեմ ԱՄՆ իշխանությունների և կոչ էր արել աշխարհի բոլոր մահմեդականներին` ելնել սրբազան պատերազմի:
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մարիո Բորգեզիոն հավանում է աջ ծայրահեղական հայացքներ ունեցող ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գաղափարները: Բորգեզիոն հայտարարել է, թե համամիտ է ահաբեկչի հակաիսլամական դիրքորոշմանը և ընդամենը դատապարտում է նրա պայքարի մեթոդները:
Պատգամավորի այս հայտարարությունն իր հայրենիքում տարակուսանք է առաջացրել: BBC-ն հաղորդել է, որ ընդդիմությունը պահանջում է Բորգեզիոյի հրաժարականը: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 76 մարդ:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ շուտով ճաղատանալու է: Նա քննադատել է ընդդիմությանը, որը նախօրեին հայտարարել էր, թե Չավեսի հիվանդությունը վերջինիս նախընտրական արշավի մասն է:
«Հնարավոր է` արդեն մի քանի օրից ինձ ճաղատ տեսնեք»,- ասել է Չավեսը` հավելելով, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, հակահեղափոխականներ, աջակողմյաններ, կապիտալիստներ և իմպերիալիստներ տոնել են իր մահը, իսկ հիմա էլ պնդում են, որ ինքը պարզապես շոու է սարքել:
Ի դեպ, ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ քիմիաթերապիայից մարդկանց մոտ մազաթափություն է լինում, սակայն Չավեսի դեպքում նման բան չնկատվեց:
Թուրքիայի Կոնյա նահանգում տեղական ժամանակով ժամը 12.58-ին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է TRT-Russian լրատվականը: Էպիկենտրոնը գտնվում էր 5 կմ խորությամբ, սակայն զգացվում էր նաեւ կողքի մի քանի նահանգներում:
Ըստ հաղորդագրության մի քանի շենքի պատեր են ճաքել: Նախնական տվյալներով, զոհեր չկան:
Եգիպտական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով հաջորդ շաբաթ պետք է կանգներ դատարանի առաջ, տեղափոխվել է հիվանդանոց:
Վերջին տվյալների համաձայն Մուբարաքը իրեն թույլ է զգում եւ հրաժարվում է սննդից:
Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Մուբարաքը մահացել է:
Այս տարվա փետրվարին Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մուբարաքը պարբերաբար առողջական խնդիրներ է ունենում: Շատ եգիպտացիների համոզմամբ` երկրի նախկին առաջնորդը ցանկանում է այդ ձեւով խուսափել պատասխանատվությունից:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին լինել հնարավորինս զգույշ, քանի որ «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո այդ խմբավորումը մտադիր է ահաբեկչական ակտեր իրականացնել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ամերիկայում:
Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ հարձակումներ են սպասվում այն քաղաքներում, որտեղ առավել շատ զբոսաշրջիկներ կան՝ Լոնդոն, Մադրիդ, Գլազգո և Նյու Յորք:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, տեղաշարժվել առավելապես ոտքով, քանի որ գրոհայինները պատրաստվում են հարձակվել նաև քաղաքային տրանսպորտի վրա:
Ըստ Gazeta.ru կայքի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյները հրատապ հեռուստաուղերձներով դիմել են ժողովրդին՝ երկրին սպառնացող դեֆոլտի կապակցությամբ. եթե պետպարտքի շեմը չբարձրացվի, ամերիկյան կառավարությունը դեֆոլտ կհայտարարի։
Ելույթները հեռարձակվել են ԱՄՆ-ի բոլոր հիմնական հեռուստաալիքների երեկոյան եթերում՝ խախտելով հեռուստածրագրերի ավանդական հերթականությունը։
Օբամայի պնդմամբ` դեֆոլտ հայտարարելու պարագայում պետությունը բավականաչափ գումար չի ունենա վճարումներ կատարելու համար: «Մենք չենք կարողանա կենսաթոշակն ու հաշմանդամության թոշակները վճարել, ինչպես նաև ի վիճակի չենք լինի հազարավոր ընկերությունների հետ կնքած կառավարական պայմանագրերով ամրագրված վճարումներն իրականացնել: Մենք խորը տնտեսական ճգնաժամ հրահրելու վտանգի առջև ենք կանգնած. Կոնգրեսը մեկ շաբաթ ունի անհրաժեշտ որոշում ընդունելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Օբամայի ելույթից 5 րոպե անց ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվել է նաև խոսնակ Ջոն Բեյների ելույթը, ըստ որի` ԱՄՆ տնտեսության ներկա իրավիճակի պատասխանատուն Օբաման է։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմ Հայթներն ասել էր, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ը դեֆոլտ կհայտարարի այն պատճառով, որ հանրապետականները չեն ցանկանում բարձրացնել պետպարտքի շեմը, և այդ դեպքում տնտեսական ոլորտում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել 1930-ականների ընկճախտի կրկնության, ինչպես նաև համաշխարհային խոշոր ճգնաժամի։
Associated Press գործակալությունը տեղեկացրել է, որ Արևելյան Աֆրիկայի երաշտի հետևանքով հումանիտար օգնության կենտրոնները լի են սովահար մարդկանցով: Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ բազմաթիվ կանայք ստիպված են լինում սովից մեռնող իրենց երեխաներին թողնել ճանապարհներին, քանի որ չեն կարողանում հասնել օգնության կենտրոններ:
Հռոմում կայացած արտակարգ համաժողովում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ղեկավար Ժոզեթ Շիրանը հայտարարել է, որ երաշտի ու տարածաշրջանային հակամարտությունների հետևանքով 12 միլիոն մարդ սովի է մատնված:
Այս կազմակերպության ներկայացուցիչները նաև ասել են, որ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար իրենց անհրաժեշտ է լրացուցիչ 360 միլիոն դոլար: Համաշխարհային բանկը խոստացել է տրամադրել մոտ 500 միլիոն դոլար:
Ըստ BBC-ի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է պայքարել միջազգային հանցավոր խմբավորումների դեմ: Տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր ազգային ռազմավարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 25-ին, նա արդեն հայտարարել է որ պատժամիջոցներ են նախատեսվում 4 քրեական կազմակերպությունների` իտալական Կամորրայի, ճապոնական Յակուձայի, մեքսիկական նարկոկարտել Լոս Սետասի և նախկին ԽՍՀՄ երկրների «Բրատվա» կոչվող հանցավոր միության դեմ:
«Վզգլյադ»-ի տեղեկացմամբ, Օբաման հայտարարել է. «Թեև այդ ռազմավարությունը նախատեսված է ԱՄՆ կառավարությանն օգնելու համար, սակայն նաև այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հրավեր է»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը չի կասկածում, որ նախագահ Բարաք Օբաման եւ կոնգրեսականները փոխզիջման կգան երկրի պետպարտքի սահմանաչափի բարձրացման հարցում, գրում է vesti.ru-ն:
«Համոզված եմ, որ Կոնգրեսը ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Քլինտոնը Հոնկոնգում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.