23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շիայական «Հիզբոլլահ» ծայրահեղական խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ իր զինյալները կարող են պատասխանել Իսրայելի հնարավոր հարձակումներին:
The Jerusalem Post պարբերականի հաղորդմամբ` Նասրալլահը խոստացել է գրոհել անմիջապես Թել Ավիվը, և ոչ թե երկրի հյուսիսի փոքր քաղաքները, ինչպես դա եղավ անցյալ անգամ` 2006 թ.:
Այսպիսի հայտարարություն նա արել է այն բանից հետո, երբ լիբանանյան մամուլը տեղեկություն էր տարածել, թե «Հիզբոլլահի» և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է, քանի որ Երուսաղեմը ցանկանում է օգտվել Սիրիայում անկայունությունից` Լիբանանում շիայական զինյալներին վճռական հարված հասցնելու համար:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 79 մարդ ձերբակալվել է: РИА Новости-ի հաղորդմամբ` տուժածներից 30-ը ոստիկաններ են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցույցերի ժամանակ մահացել է մեկ մարդ: Բժիշկների հավաստմամբ՝ մահը բռնի չի եղել. նա մահացել է սրտի կաթվածից:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի քանի հարյուր անարխիստներ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, որի դիմաց տեղի էր ունենում կոմունիստների բազմահազարանոց ցույցը: Դրան հաջորդել է զանգվածային ծեծկռտուք անարխիստների և կոմունիստների միջև, իսկ ավելի ուշ միջամտել է ոստիկանությունը:
Պարսից ծոցում Իրանի ափերի մոտ խորտակվել է իրանական տրանսպորտային նավ, որը նավթային աշտարակներից ափ էր տանում աշխատակիցներին: Առնվազն 5 մարդ զոհվել է: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ`Նավի վրա եղել է 72 մարդ:
Խորտակված նավը պատկանել է Իրանի պետական Pars Oil and Gas Company ընկերությանը և ուղևորվում էր Բուշեր:
Թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները ։ Թուրքական բանակը Հյուսիսային Իրաք է ներխուժել 5 տարբեր ուղղություններից։ Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman» -ը:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հաղորդման համաձայն, ռազմական գործողությաուններին մասնակցում է 22 գումարտակ, որոնց օժանդակում է թուրքական ավիացիան՝ հարվածներ հասցնելով PKK-ի դիրքերին։
Արդեն տեղեկացրել ենք, որ Չուքուրջայի արյունալի բախումից հետո, որտեղ զոհերի թիվը անցավ 20 ից, օդա-դեսանտային բրիգադներում ընդգրկված մոտ 600 թուրք հատուկջոկատայիններ ուղղաթիռներով դեսանտ էին իջեցվել Իրաքի հյուսիսում։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, թե Սիրթ քաղաքի մոտակայքում գերի են վերցրել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Ըստ «խորհրդի» Քադաֆին վիրավորվել է երկու ոտքից: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են ռազմական գործողությունների վայրից: Այլ մանրամասներ առայժ չեն հաղորդվում:
Լիբիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքը այլևս գրավված է:
Հոկտեմբերի 19-ին Սիրիայում զոհվել է առնվազն 16 մարդ: Այդ թիվը հրապարակել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:
Զոհերը եղել են կենտրոնական Սիրիայի Հոմս քաղաքում և Լիբանանի հետ սահմանամերձ տարածքներում:
Նշվում է, որ տեղի են ունեցել բախումներ բանակային ստորաբաժանումների և ընդդիմության կողմն անցած զինվորականների միջև:
Հակակառավարական ցույցերը Սիրիայում սկսվել էին մարտ ամսին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման նախապատրաստվում են Հելոուինին: Վիրջինիա նահանգի Հեմփթոն քաղաքի ֆերմերներից նրանք գնել են տասը դդում:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գլուխ է գովել, թե ժողովրդավարության և օրենքի ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտության արդյունքներով` Վրաստանը պետական ապարատի աշխատանքի արդյունավետության ու թափանցիկության առումով երկրորդն է աշխարհում` Նոր Զելանդիայից հետո:
Նա այդ ժամանակ հիշել է նաև հայ-վրացական սահմանին տեղի ունեցած սողանքը, որի հետևանքով հինգ մարդ զոհվեց:
Վարորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է, այնտեղ տեսախցիկների առջև ասել է. «Եթե մեր կառավարութունը լիներ, արդյոք 2 ժամում չէր մաքրի տարածքը: Տեսեք` որքան ժամանակ ոչ ոք չէր գալիս ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասեմ, նրանք մեր բարեկամներն են: Բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում լուծել է էլ ավելի բարդ խնդիրներ: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում էֆեկտիվ պետական ապարատ»,- ընդգծել է Սաակաշվիլին:
Հունաստանում արհմիություններն այսօր 48–ժամյա գործադուլ են սկսել։ Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, պետական ծախսերի կրճատման նոր նախագծի դեմ անցկացվող ցույցերին միացել են ոչ միայն պետական ծառայողները, այլև մասնավոր ձեռնարկատերեր, խանութների տերեր։ Իսկ օդակայանների երթակարգավարները 12–ժամյա գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով 150 ներքին և միջազգային չվերթ արդեն չեղյալ է հայտարարվել։ Բացի այդ, շարունակում են գործադուլը նաև աղբ հավաքողները։
Ոստիկաններն արդեն արգելափակել են դեպի երկրի խորհրդարանի շենք տանող ճանապարհը, մետրոյի մոտակա 2 կայարանները փակվել են։ Ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ անհայտ անձինք արդեն հարձակվել են հասարակական կարգը պահպանող ոստիկանների վրա. մեկ ոստիկան վիրավորվել է։
Հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել ինչպես մայրաքաղաք Աթենքում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում։
Պետական ծախսերի կրճատման նոր նախագիծը Հունաստանի խորհրդարանում քվեարկության կդրվի այսօր։
Հունաստանը դեռևս 2010թ. հսկայական պետպարտքի պատճառով դեֆոլթի եզրին էր հայտնվել։ Դրանից հետո ԱՄՀ–ն, Եվրամիության իշխանությունների հետ մեկտեղ 110 մլրդ եվրո հակաճգնաժամային վարկ հատկացրեց Հունաստանին։ 2011թ., սակայն, պարզ դարձավ, որ այդ միջոցները բավարար չեն ծանր տնտեսական իրադրությունը հաղթահարելու համար։
Ըստ թուրքական Anadolu գործակալության` Թուրքիայի վարչապետ Էրդողանն արտակարգ խորհրդաժողով է հրավիրել՝ կապված Չուքուրջայի միջադեպի հետ, որի ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 26 և վիրավորվել 22 զինծառայող։
Խորհրդաժողովին մասնակցել են փոխվարչապետեր Բեշիր Աթալայը և Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Հուլուսի Աքարը։
Ժամեր տևած քննարկումից հետո ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն ու պաշտպանության նախարար Իսմեթ Յլըլմազը մեկնել են տարածաշրջան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.