23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ`այցի շրջանակում Ալիևը մասնակցելու է Իզմիրում կայանալիք Թուրք–ադրբեջանական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստին և Ադրբեջանական պետական նավթային ընկերության նոր նավթաքիմիական գործարանի հիմնարկեքի արարողությանը։
Բացի այդ, Ալիևը, որին այցի ընթացքում ուղեկցում է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ղեկավարության հետ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է նշանակալիորեն բարելավեն բանակցությունների մթնոլորտը, մեծաց նեն վստահությունը, ուժեղացնեն հրադադարի ռեժիմի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց ապահովել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: Հոկտեմբերի 21-24-ը կատարած տարածաշրջանային այցի ավարտին տարածած հայտարարությամբ նման կոչով են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան): Նրանց ուղեկցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Միջնորդները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ»,– ասվում է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
«Համանախագահները մի քանի առաջարկ են արել այն քայլերի վերաբերյալ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում ամրապնդել վստահությունը։ Կողմերը սկզբունքային համաձայնության են եկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագծի շուրջ, որը համանախագահները ներկայացրել էին ապրիլին, և որին նախագահներ Սարգսյանը, Ալիևն ու Մեդվեդևը պայմանավորվել էին հետամուտ լինել Սոչիում ընդունված մարտյան հայտարարությամբ:
Համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների խորհրդի նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` քննարկելու ժողովուրդներին արդար, երկարատև ու խաղաղ լուծման նախապատրաստելու անհրաժեշտությունը։
Հոկտեմբերի 22-ին համանախագահները ոտքով հատել են շփման գիծն արդեն չորրորդ անգամ վերջին 14 ամսում: Այդ քայլը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շփման գիծը մշտական արգելք չէ հարևան ժողովուրդների միջև, և ցույց է տալիս, որ ռազմական կոորդինացիա հնարավոր է, եթե կողմերը կամք են ցուցաբերում:
Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին` շարունակելու կողմերի հետ աշխատանքը` վերը նշված միջոցառումները մշակելու և հաջորդ քայլերը հստակեցնելու համար, որոնք ճանապարհ կհարթեն կողմերի հետագա հանդիպումների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում կայացած զորահանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ՝ ֆորպոստ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում ANS Press–ը, կառավարության նիստին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Զուգահեռներ անցկացնելով ադրբեջանական և հայկական բանակների միջև՝ Ալիևն ասել է, որ այդտեղ համեմատելու որևէ բան չկա. «Ադրբեջանը հզորանում է, Հայաստանը՝ թուլանում, Ադրբեջանի բնակչության թիվն աճում է, իսկ Հայաստանինը՝ նվազում»։
Ընդգծելով, որ Երևանում զորահանդեսի անցկացումը «մեծ սխալ էր», Ադրբեջանի նախագահն ասել է. «Եթե մինչև հիմա նրանք փորձում էին ինչ–որ մեկին միֆերի և ֆանտազիաների հաշվին համոզել, թե հայկական բանակն ամենահզորն է, ապա նրանց կողմից անցկացված, այսպես կոչված, զորահանդեսից հետո բոլորը հասկացան՝ ինչ տխուր վիճակում է հայկական բանակը։
Ես, հավանաբար և դուք, և ողջ հանրությունն առաջին անգամ տեսանք, որ ռազմական տեխնիկան ընդունակ չէ տեղաշարժվել ինքնուրույն. այն տեղաշարժում էին բեռնատարների և քարշակների միջոցով։ Կամ այդ տեխնիկան սարքին չէ, կամ այնտեղ վառելիք չկա, կամ էլ երկուսը միասին։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ ֆորպոստ»։
Ալիևը զարմանք է հայտնել նաև զորահանդեսին հայ հոգևորականների մասնակցության կապակցությամբ։
«Զորահանդեսին հոգևորականների մասնակցությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Քահանաները քայլում են որպես զինվորներ։ Դժվար է այդ ամենը բառերով նկարագրել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը նվաճողական քաղաքականության պատճառով բախվել է ժողովրդագրական լուրջ խնդիրների։ Սակայն մենք պատկերացում անգամ չունեինք, որ այնտեղ զինվորական ծառայության են սկսել կանչել նաև հոգևորականներին։ Դա, սակայն, ծիծաղելի է և ողբերգական։ Կարծում եմ` նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կծառայի իրենց շահերին»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Հրապարակվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վերջին պատգամը: Այդ պատգամը Քադաֆին կյանքի վերջին օրերին իր երեք մերձավոր զինակիցներին է թողել: Որոնցից մեկին է միայն հաջողվել փոխանցել պատգամը: Մյուս երկուսից մեկը զոհվել է, երկրորդին գերի են վերցրել: Այս մասին հաղորդում է «Seven days news»:
Ըստ տեղեկության,Քադաֆին մահվանից առաջ պատգամել է, որ իր ընտանիքի անդամների, մասնավորապես, կանանց և երեխաների հետ հարգալից վարվեն: Նա ցանկացել է թաղվել իր հայրենի Սիրթ քաղաքի գերեզմանոցում՝ իր ժողովրդի և ընտանիքի կողքին: Իսկ թաղել իրեն, պատգամել է, իսլամական օրենքի համաձայն և այն նույն հագուստով, որով կլինի մահանալիս:
«Լիբիայի ժողովուրդը պետք է պահպանի իր ինքնությունը, իր արժանիքները, իր պատմությունը և իր նախնիների և հերոսների կերպարները: Պետք է շարունակել պայքարել օտարերկրյա ցանկացած ագրեսիայի դեմ»,-իր զինակիցներին պատգամ է հղել Քադաֆին:
Նախկին առաջնորդը հրաժեշտի խոսքեր է փոխանցել նաև իր ընտանիքի բոլոր անդամներին, բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են Լիբիային և աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք աջակցում են իրենց, թեկուզ սրտով:
Ի զարմանս շատերի`Անկարան իրեն առաջարկված մի շարք երկրների օգնությունից ընդունել է միայն Ադրբեջանի և Պակիստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը:
«Իսրայելը, ԱՄՆ–ը, Գերմանիան, Հունաստանը և Լեհաստանն առաջինը ցանկություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել Թուրքիային։ Անգամ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլահ Գյուլին և առաջարկեց Հայաստանի օգնությունը,– գրում է «Հյուրրիյեթ»-ը,- Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր առաջարկությունների համար և միևնույն ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ներկա պահին օգնության կարիք չունի»:
Ըստ պարբերականի` Թուրքիան ընդունել է Ադրբեջանի և Պակիստանի օգնությունը, քանի որ, ըստ արտգործնախարարության տրամադրած տեղեկության, Ադրբեջանն ու Պակիստանը օգնություն են ուղարկել առանց հարցնելու։ Այնպես որ, իրենք չէին կարող չընդունել արդեն իսկ ուղարկված օգնությունը:
The Wall Street Journal-ը գրում է, որ Google-ը բանակցում է երկու ներդրումային ընկերությունների հետ` Yahoo!-օ գնման համար գումար ստանալու նպատակով: 2008-ին Yahoo!-ն քննարկել էր Google-ին միանալու նախագիծը, սակայն հահամենաշնորհային մարմիններն արգելեցին գործարքը:
Yahoo!-ն գնելու մտադրություն ունի նաեւ Microsoft-ը:
Վերջին տարիներին Yahoo!-ն սոցիալական ցանցերի, առնցանց գովազդի եւ որոնողական ծառայության ոլորտում զգալիորեն հետ է մնացել Google-ից եւ Facebook-ից:
Google-ն այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ի որոնողական շուկայի 65 %-ը, իսկ Yahoo!-ն` 15,5 %-ը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` երկրաշարժից հետո Թուրքիային առաջարկված օգնության համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության, Էրդողանն ասել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Թուրքիային:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որտեղ Հայաստանի օգնությունն է առաջարկում:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արել Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին վայր դնել լիազորությունները: «Lenta.ru»-ի համաձայն, բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, հայտարարել է, թե այն իրենից ներկայացնում է հավասարակշռված մոտեցում խնդրին և ուղղված է Եմենի հուզումներում ներգրավված բոլոր կողմերին:
«Բանաձևի իմաստն է բոլոր կողմերին հնարավորինս շուտ համաձայնության բերել Պարսից ծոցի արաբական պետությունների Համագործակցության խորհրդի նախաձեռնության հիման վրա և վերջ դնել բռնություններին», – ասել է Չուրկինը:
Համագործակցության խորհրդի առաջարկած ծրագրով, գործող նախագահ Սալեհը պետք է փոխանցի իշխանությունը փոխնախագահին մինչ ընտրությունների անցկացումը: Սալեհին հրաժարականից հետո երաշխավորվում է վերջինիս անվտանգությունն ու հետագա դատական հետապնդումներից ազատումը:
Աբդուլլահ Սալեհը մի քանի անգամ համաձայնություն էր հայտնել ստորագրելու իշխանությունը հանձնելու մասին համաձայնագիրը, սակայն վերջին պահին մտափոխվել էր :
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին երկրից դուրս էր հանել ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times ամսագիրը:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Լիբիայի նոր իշխանությունների անցկացրած հետաքննության տվյալներով` ջամահիրիայի նախկին առաջնորդը բանկային հաշիվներ է ունեցել աշխարհի բոլոր խոշոր պետություններում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրներում: Բացի այդ, նա ներդրումներ է արել անշարժ գույքի և արտասահմանյան որոշ ծրագրերի մեջ:
Հաշիվների մեծ մասը բացել են պետական հաստատությունները` Լիբիայի կենտրոնական բանկը, Լիբիայի նավթային կորպորացիան և «Լիբիայի ներդրումների վարչությունը»: Սակայն ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, Քադաֆին և նրա ընտանիքի անդամները հնարավորություն ունեին այդ հաշիվներից հանել ցանկացած չափի գումար, իսկ մեծ չափով բաժնետոմսերից ստացված եկամուտները մտել են ոչ թե պետբյուջե, այլ անձամբ հասել են Քադաֆիին և նրա շրջապատին: Հետաքննության արդյունքները առայժմ պաշտոնապես չեն հաստատվել:
Նշենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից ԱՄՆ-ը սառեցրել էր իր բանկերում պահվող Քադաֆիի 37 մլրդ դոլար կազմող հաշիվները: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի կառավարությունները իրենց հերթին սառեցրել էին 30 մլրդ դոլար: Այնուհետև ԱՄՆ-ը և ԵՄ երկրները խոստացան, որ Քադաֆիի միջոցները կհանձնեն Լիբիայի նոր կառավարությանը:
ԱՄՆ-ում մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սուլթան բին Աբդուլ Ազիզիը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ ՊԵտդեպարտամենտի ներկայացուցչին: Վերջին ամիսներին թագաժառանգը ԱՄՆ-ում էր գտնվում բուժման նպատկով: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ թագավորական ընտանիքի ներկայացուցիչը:
Լրատվամիջոցները տարբեր թվեր են ներկայացնում նրա տարիքի մասին: CNN-ը նշում է 81, իսկ Ռոյթերսը՝ 86 տարեկան: 2004 թ Սուլթանի մոտ հաստ աղիքի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Արքայազն Սուլթանը զբաղեցնում էր ավիացիայի ու պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա պետք է իր եղբոր՝ ներկայիս թագավոր Աբդուլա բին Աբդել Ազիզի մահից հետո դառնար թագավոր:
Սուլթանի մահից հետո հաջորդը հերթականության մեջ ներկայիս ներքին գործերի նախարար արքայազն Նաիֆն է, Աբդուլա թագավորի մյուս եղբայրը, ով 70 տարեկան է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.