23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է արել, ըստ որի Եվրամիության երկրների ղեկավարները դրել են Եվրոպայում պարտքային ճգնաժամի հաղթահարման հիմքերը` առանցքային որոշումներ ընդունելով Բրյուսելում։
նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ երկրների գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել ներել Հունաստանի պարտքի 50%-ը: Բացի այդ, ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ընդլայնել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը մինչև 1 տրլն եվրո:
Reuters գործակալության փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է.
«Ամերիկյան կողմը սպասում է հաստատված ծրագրերի արագ իրագործմանը և հետագա զարգացմանը: Մենք կշարունակենք աջակցել մեր եվրոպացի գործընկերներին ճգնաժամի դեմ պայքարում, քանի որ մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ` աջակցել համաշխարհային տնտեսության վերականգնմանը և հաղթահարել գործազրկությունը»:
Հազարավոր մարդիկ հեռանում են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից: Բնակիչները վախենում են նոր ջրհեղեղից եւ մակընթացությունից, հաղորդում է Reuters-ը:
Բանգկոկի գլխավոր գետը` Չաո Պրայան անցած հանգստյան օրերին ուժեղ մակընթացության ժամանակ դուրս է եկել ափերից:
Երկրի վարչապետ Յինգլակ Չինավատն առաջարկել է ջրանցք փորել քաղաքացի արեւելյան հատվածում` ջրերը Թաիլանդի ծոց թափելու համար: Այդ գաղափարը պաշտպանել է Toyota Motor Corp-ի ղեկավարը: Ավտոարտադրողի գործարանները անցել են ջրի տակ:
Քաղաքի հեղեղված փողոցներում նկատվում են օձեր: Բնակիչները զգուշանում են նաեւ կոկորդիլոսներից, որոնք ազատության մեջ են հայտնվել ֆերմայի հեղեղվելու հետեւանքով:
Աղետների կենտրոնի ղեկավար Սերի Սուրապադիտը հայտնել է, որ հնարավոր սցենարներից մեկով Բանգկոկն ամբողջությամբ կհեղեղվի:
Թայլանդի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 377-ի: Դեռեւս անցած շաբաթ Բանգկոկի իշխանությունները տարհանման կոչ են արել, հաղորդում է Gazeta.ru-ն:
http://www.youtube.com/watch?v=-r4Eun5BS1w&feature=player_detailpage
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։
Այսօր երեկոյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։
Թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 27-ին, տեղի ժամանակով 11։04-ին, 18,3 կմ խորության վրա։ Տեղի իշխանությունները զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չունեն։
Նշենք, որ Հաքքարի նահանգը գտնվում է Վան նահանգի հարեւանությամբ։
Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։
Շրջվել է Մեքքա մեկնող ադրբեջանցի ուխտավորների ավտոբուսը։ Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ավտոբուսը շրջվել է Հորդանանի տարածքում։
Վթարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժաղովի ժամանակ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները Հունաստանի պարտքի 50 տոկոսի չեղյալ հայտարարման վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Agence France-Presse գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է տալու չեղյալ հայտարարել մասնավոր բանկերի հանդեպ Հունաստանի կառավարության ունեցած 210 մլրդ պարտքից ավելի քան 100 միլիարդը։ Հունաստանի պետպարտքի ընդհանուր չափը 350 մլրդ եվրո է կազմում։
Դրանից բացի,Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Հունաստանին նաև լրացուցիչ՝ 100 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կտրամադրվի՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։
Հունաստանը դեռևս 2010թ. հսկայական պետպարտքի պատճառով դեֆոլթի եզրին էր հայտնվել։ Դրանից հետո ԱՄՀ–ն, Եվրամիության իշխանությունների հետ մեկտեղ 110 մլրդ եվրո հակաճգնաժամային վարկ հատկացրեց Հունաստանին։ 2011թ., սակայն, պարզ դարձավ, որ այդ միջոցները բավարար չեն ծանր տնտեսական իրադրությունը հաղթահարելու համար։
Ռուսական Rbc.ru կայքը, վկայակոչելով իտալական La Repubblica և La Stampa պարբերականները , գրում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գաղտնի համաձայնագիր է կնքել իշխող կոալիցիայի մաս կազմող «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդի հետ և խոստացել 2011թ. դեկտեմբերին կամ 2012թ. հունվարին հրաժարական տալ, իսկ արդեն մարտին երկրում ընտրություններ տեղի կունենան։
Ըստ պարբերականների `համապատասխան պայմանավորվածությունը Բեռլուսկոնիի և «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսսիի միջև ձեռք է բերվել երեկ։ Բեռլուսկոնին համաձայնել է հրաժարական տալ այն պայմանով, որ «Հյուսիսի Լիգան» հավանություն տա թոշակային բարեփոխմանը. (թոշակային տարիքը 65–ից 67–ի հասցնել)։
Իտալիան Եվրամիության անդամ–երկրների կողմից վերջերս ճնշումների է ենթարկվում. մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիային պարտավորեցրել են տնտեսական բարեփոխումներ իրականացնել։
Կայքի հաղորդմամբ` Իտալիայում տիրող իրադրությունը հատկապես ներդրողներին է անհանգստացնում. 1,9 տրիլիոն եվրո պետպարտքը և լճացած տնտեսությունը նրանց ստիպում են կասկածել, որ Իտալիային կհաջողվի խուսափել Հունաստանի ճակատագրից։
Անցյալ շաբաթ մերկացնող մի փաստաթուղթ ստացա Բենջամին Յաֆեթից, ով 1976 թվականին Թուրքիայից Միացյալ Նահանգներ ներգաղթած հրեա է: Յաֆեթը թոշակառու պրոֆեսոր է և Արիզոնայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործարար:
Պրոֆեսոր Յաֆեթը խոստովանեց, որ վերջին տարիներին ինքը Թուրքիայի մոլի ջատագովից վերածվել է հակաթուրքական խաչակրի: Նա բացատրեց, որ ինքը սկսեց զզվել Թուրքիայից այն ժամանակ, երբ Հիտլերի «Mein Kampf»-ը դարձավ այդ երկրում բեսթսելեր: Այդ ժամանակվանից ի վեր նա «1000 ու մի պատճառ» է ունեցել Թուրքիայի երկերես քաղաքականությունից գարշելու համար: Իրականում, նա այնքան զզված էր, որ տեղեկացրեց Անկարային, որ ինքը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից:
Յաֆեթը իր էլեկտրոնային փոստին կցել էր 1998 թվականի Նյու Յորք Թայմս թերթում տպագրված խմբագրականը՝ «Թուրքիայի կործանարար գեներալները» խորագրով: Խմբագրականը խստորեն քննադատում էր գեներալներին այդ ժամանակ Ստամբուլի քաղաքապետ, իսկ ներկայումս Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին բանտարկելու համար: Քաղաքապետ Էրդողանը պաշտոնանկ էր արվել իսլամական մի պոեմ արտասանելուհամար: Թայմս թերթի խմբագիրներն իրենց դժգոհությունն էին հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականությանը միջամտող» բռնակալ գեներալները խոչընդոտում են ազատ խոսքը, փակում են իսլամական դպրոցները և ձերբակալում այն գործարարներին, ովքեր ֆինանսավորում են իսլամական քաղաքական գործիչներին:
Որպես Թուրքիայի հավատարիմ ջատագով՝ պրոֆեսոր Յաֆեթը մի ջախջախիչ նամակ հղեց Թայմս թերթին՝ պաշտպանելով ռազմական դիկտատուրայի կողմից ձեռնարկված անողոք քայլերը «Բարօրություն» (Ռեֆահ) իսլամական կուսակցության դեմ, որը Էրդողանի«Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության իրավանախորդն էր:
Այնուհետև Յաֆեթն այդ նամակի պատճենն ուղարկեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ հպարտությամբ տեղեկացնելով նրանց իր ծննդավայրին ի նպաստ գործած «սխրագործության մասին»: Մի քանի օրվա ընթացքում, նա շնորհակալական նամակ ստացավ Նամիկ Թանից, ով այն ժամանակ «խորհրդատու և դեսպանատան խոսնակն» էր, իսկ այժմ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը: Թանը գովաբանեց պրոֆեսոր Յաֆեթին՝ նշելով, որ նրա «հակահարվածը սրամիտ, լուսամիտ և տրամաբանական փաստարկ է, որը անդրադառնում է հարցերին խորը ըմբռնումով և ընկալմամբ, ինչն ընդհանուր առմամբ միանգամայն համապատասխանում է նաև մեր մոտեցմանը»:
Թայմսին ուղղված պրոֆեսոր Յաֆեթի նամակի ուշադիր ընթերցումը բացահայտում է, թե ինչու Նամիկ Թանը նրան արժանացրել է նման շռայլ գովեստի: Համեմատելով Էրդողանի գաղափարախոսությունը Նացիզմի հետ` Յաֆեթը մեղադրեց նրա կուսակցությանը «ժողովրդավարությանը վերջ դնելու քարոզելու» համար՝ նպատակ ունենալով «փոխարինել այն իսլամական կրոնապետությամբ»: Նա շարունակեց բացատրել, որ «կուսակցության ծրագրի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա օրակարգը Իրանի Այաթոլլահի գաղափարախոսության ճիշտ պատճենն է: Կուսակցության տեսության ուղղակի կիրառումը կզրկեր թուրք կանանց իրենց այդքան դժվարին ձեռքբերված քաղաքացիական իրավունքներից, և նրանք առաջին հերթին կկորցնեին չադրա (լաչակ) ՉԿՐԵԼՈՒ իրենց իրավունքը: «Բարօրություն» կուսակցությունը, ըստ էության, տոտալիտար, ռասսայական և հակասեմական փիլիսոփայություն է և հակաժողովրդական: Այս ցանկը նույնիսկ չի ներառում միջազգային հետևանքները այն արտաքին քաղաքականության, որը նրանք ուզում էին կիրառել Թուրքիայի նկատմամբ»:
Ավարտելով իր նամակը՝ պրոֆեսոր Յաֆեթը զգուշացրեց, որ իսլամական կուսակցությունը Թուրքիային կհանի ՆԱՏՈ-ի կազմից, կփակի ԱՄՆ բազաները, կսպառնա Իսրայելին, կմիանա Լիբիային, Իրանին և Սուդանին և կսատարի Համասին և Հիզբալլահին: Յաֆեթը նույնիսկ պահանջեց, որ Թայմսի խմբագիրները ներողություն խնդրեն թուրք գեներալներից:
Վերջին շաբաթվա իր էլեկտրոնային փոստում պրոֆեսոր Յաֆեթը ծաղրանքով նշեց այն հակասությունը, որ նույն Նամիկ Թանը, ով շնորհակալություն էր հայտնել իրեն իր հակաէրդողանական նամակի համար 1998 թվականին, այժմ ներկայացնում է մի իսլամական կառավարություն, որը նա տարիներ առաջ այդքան արհամարհում էր:
Իսկապես ապշեցուցիչ է, որ 2010 թվականին Թուրքիայի կառավարությունը կարող էր Վաշինգտոն գործուղել մի դեսպանի, ով դեմ էր Էրդողանի իսլամիստական կուսակցությանը և սատարում էր նրան ձերբակալած գեներալներին: Թեպետ հասկանալի է, որ Էրդողանն ինքն անտեղյակ էր Թանի 1998 թվականի նամակի մասին, սակայն անհավանական է, որ Արտաքին գործերի նախարարությունում իր վերադասները տեղյակ չլինեին նրա ռազմամետ և հակաժողովրդավարական դիրքորոշումներին: Ի վերջո, 1982 թվականից Թանը եղել է պրոֆեսիոնալ դիվանագետ և մինչև Վաշինգտոնում դեսպան նշանակվելը աշխատել է Անկարայում Արտաքին գործերի նախարարությունում ենթաքարտուղարի տեղակալի պաշտոնում:
Մնում է տեսնել, թե ինչպես է վարչապետը արձագանքելու դեսպան Թանի դիմակազերծմանը: Էրդողանը կարող է հանդիմանել Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով AKP-ի կառավարությունը Միացյալ Նահանգներում ներկայացնելու համար դեսպան է նշանակել մի մարդու, ով ունի նման հակաիսլամիստական համոզմունքներ:
Իսկապես, դեսպան Թանը կարող է վաղաժամկետ հեռացվել Վաշինգտոնից, ինչը պատահեց նախորդ դեսպան Նաբի Սենսոյին, Դավութօղլուի հետ վիճելուց հետո:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես դիմել են միջազգային հանրությանը և օգնություն խնդրել օրեր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է ավելի քան 30 երկրի, որոնց թվում են Իսրայելը, ԱՄՆ–ը, Ռուսաստանը։
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Երևանն առայժմ չի ստացել պաշտոնական Անկարայի օգնության խնդրանքը։
Հիշեցնենք, որ Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Աբդուլլահ Գյուլին և առաջարկել Հայաստանի օգնությունը։
Սակայն Անկարան, բացառությամբ Իրանի, Ադրբեջանի և Պակիստանի, մերժել էր ընդունել բոլոր երկրների, այդ թվում` Հայաստան օգնությունը։
Անկարայի՝ միջազգային օգնությունը չընդունելու մասին որոշմանն անդրադարձել էր բրիտանական The Times հեղինակավոր պարբերականը՝ ընդգծելով, որ դա «անմիտ և անարդարացի որոշում էր»։
Թուրքիայի Իզմիր քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիի մասնակցությամբ տեղի է ունեցել նավթավերամշակման ձեռնարկության հիմարկեք, որի ընթացքում Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Ղարաբաղի խնդրին։
Ըստ թուրքական Beyazgazete-ի` Էրդողանը պնդել է, թե իրենք Ադրբեջանի հետ ուս-ուսի տված կպայքարեն մինչեւ Ղարաբաղն «ազատագրեն» հայերից. «Ղարաբաղի «բռնազավթումը» ինչքան որ ադրբեջանցիների սիրտն է ցավեցնում, այքնան էլ Թուրքիայի քաղաքացիների սիրտն է ցավեցնում։ Ադրբեջանում և Թուրքիայում միայն խաղաղություն են ուզում»,-նշել է Էրդողանը՝ շնորհավորելով Ալիևին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.