23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 70 ամենազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը:
Առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Երկրորդ տեղում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով անցած տարի վարկանշային աղյուսակում չորրորդն էր:
Անցած տարվա առաջատար` Չինաստանի նախագահ Ցզինտաոն այս տարի երրորդն է:
Չորրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով առաջին տասնյակում միակ կինն է: Հնգյակը եզրափակում է Microsoft-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանիցից մեկը` Բիլ Գեյթսը:
Վեցերորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ իբն Աբդել-Ազիզը, նրան հաջորդում է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
Ութերորդ տեղում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, ապա Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, իսկ տասներորդ տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը զվաղեցրել է 59-րդ տեղը:
Թուրքիայի Հաքքարի նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, երկրաշարժը տեղի է Չուքուրջա շրջանում Թուրքիայի ժամանակով 13։43։
Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացրել 10 միլիոն դոլար հատկացնել Թուրքիային երկրաշարժից տուժած բնակչության կարիքները հոգալու համար:
Այս մասին գրում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, այդ միջոցներով ծրագրվում է կառուցել մոտ 1,5 հազար ժամանակավոր բնակելի:
Հիշեցնենք, Վան քաղաքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին զոհ էին գնացել 600-ից ավելի մարդ: Տուժածների ընդհանուր թիվը` 2500-ից անցնում է: Երկրաշարժի հետևանքով մասնակի կամ հիմնովի քանդվել էր 2 262 շինություն:
Կանադայի իշխանությունները, ԱՄՆ–ի օրինակով, հայտարարել են, որ դադարեցնում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության) ֆինանսավորումը՝ կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության պատճառով։
Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated press գործակալությունը, Կանադայի իշխանությունները կարծում են, որ կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունը «խանգարելու է» մերձավորարևելյան խաղաղ գործընթացին։
Կազմակերպությանը Կանադայի ֆինանսավորումը տարեկան 10 մլն դոլար է կազմում։
Նշենք, որ Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ–ի լիիրավ անդամ դարձավ հոկտեմբերի 31–ին։ Պաղեստինի Ինքնավարությանը կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին բանաձևին կողմ քվեարկեց 107 երկիր, 14 երկիր՝ դեմ, այդ թվում, Իսրայելը, ԱՄՆ–ն, Կանադան և Գերմանիան, ավելի քան 40 երկիր էլ ձեռնպահ մնացին։
Նույնիսկ քվեարկությունից առաջ ԱՄՆ–ն հայտարարել էր, որ եթե Պաղեստինը ընդգրկվի կազմակերպության կազմում, ապա ինքը կդադարեցնի ֆինանսավորումն այդ կազմակերպությանը։
ՅՈՒՆԵՍԿՕ—ին ԱՄՆ–ի ֆինանսավորումը տարեկան 70 մլն դոլար է կազմում։
1990–ականն թթ. ԱՄՆ–ում մի օրենք ընդունվեց, որի համաձայն, ԱՄՆ–ն դադարեցնում է բոլոր այն կազմակերպությունների ֆինասավորումը, որոնք Պաղեստինն իրենց լիիրավ անդամն են դարձնում։
Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ–ում դիտորդի կարգավիճակ ուներ 1974 թվականից։
Սեպտեմբերի վերջին Պաղեստինը ՄԱԿ–ի անդամակցության հայտ ներկայացրեց, հայտի քննարկումը նախատեսված է նոյեմբերի վերջին։
Անցյալ շաբաթ նախագահ Ալիևը նշում էր Միավորված Ազգերի կազմակերպությունում տարած իր երկրի պատմական հաղթանակը: Ադրբեջանն առաջին անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց հեղինակավոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում երկու տարի ժամկետով:
Այս հոդվածում կարծարվեն հետևյալ երեք հարցերը. 1) ինչպե՞ս Ադրբեջանին հաջողվեց ընտրվել նման էլիտար մարմնի կազմում. 2) ինչի՞ կհասնի Ադրբեջանն իր ձեռք բերած նոր անդամակցությամբ. 3) ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին հայերը Ադրբեջանի թեկնածությունը կանխելու ուղղությամբ:
Ադրբեջանը, Հունգարիան և Սլովենիան մրցակցում էին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի համար նախատեսված Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամի աթոռի համար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նման հեղինակավոր մարմնի կազմում ընտրվելու հնարավորություն չպետք է ունենար, քանի որ այդ երեք երկրներից ամենաքիչ հավակնող պետությունն էր ՄԱԿ-ի Կանոնադրության պահանջները բավարարելու առումով` միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը չնպաստելու և ՄԱԿ-ի մարմինների աշխատանքներին չմասնակցելու պատճառով:
Արժանահավատ աղբյուրների համաձայն Ադրբեջանը հաղթահարել է իր թերությունները` առաջարկելով ճանապարհորդական փաթեթներ և դրամական պարգևներ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև տնտեսական օժանդակություն ֆինանսական թույլ երկրներին նրանց ձայների դիմաց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, որն ընտրում է Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներին: Օգտագործելով իր բոլոր լծակները` Ադրբեջանը ձեռք բերեց իսլամական երկրների, Արաբական լիգայի, «Չեզոք պետությունների շարժման» և ԱՊՀ (նախկին Խորհրդային Միության) երկրների, այդ թվում` Ռուսաստանի աջակցությունը: Այնուամենայնիվ, հակառակ այս արտասովոր լոբբինգի մարտավարությանը` Ադրբեջանը մեծ դժվարությամբ կարողացավ երկու օր տևողությամբ 17 քվեարկություններից հետո հավաքել անհրաժեշտ ձայները և միայն երբ նրա հիմնական մրցակից Սլովենիան, ի նշան բողոքի, հրաժարվեց մասնակցել: Սլովենիայի Արտաքին գործերի նախարար Սամուել Զբոգարը հնչեցրեց իր բողոքն առ այն, որ «իր երկիրը հավանություն չի տալիս նման ընտրարշավի ձևին»: Թեև նա չմանրամասնեց, այնուամենայնիվ, նա ի նկատի ուներ Ադրբեջանի շռայլ նվերներ բաշխելու գործելակերպը:
Բնականաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալով` Ադրբեջանը բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, ինչպես նաև ձեռք բերեց նոր մի միջավայր իր անհատնում հայատյաց քարոզարշավներն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ադրբեջանի պաշտոնատարները կկարողանան իրագործել իրենց կողմից հայտարարված նպատակը. այն է` ընդգրկել Արցախի հիմնախնդիրը Խորհրդի օրակարգում: Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն`Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող մշտական հինգ անդամներից երեքը, բավականին հստակ նշել են, որ այդ խնդրով կզբաղվի միայն Մինսկի խումբը ՄԱԿ-ի շրջանակներից դուրս: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարները հավանաբար պետք է հուսախաբ անեն իրենց ժողովրդին՝ նրանց վստահեցնելով, որ Անվտանգության խորհուրդը կքննարկի Ղարաբաղի հիմնախնդիրը: Ադրբեջանը կարող է նաև մխրճվել խիստ կնճռոտ իրավիճակներում՝ ստիպված լինելով դիրք բռնել այնպիսի վիճահարույց խնդիրների շուրջ քվեարկելիս, որտեղ ընդգրկված կլինեն Իրանը, Իսրայելը և Սիրիան և այլոք:
Մինչ Ալիևի ռեժիմը տակնուվրա էր անում աշխարհը, որպեսզի հավաքի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար պահանջվող ձայների քանակը, ի՞նչ էին անում հայերը Ադրբեջանի ջանքերին հակազդելու համար:
Երկրի ներսում ընդդիմադիրները քննադատում էին Հայաստանի կառավարությանը Անվտանգության խորհրդի անդամի համար Հայաստանի թեկնածությունը չառաջադրելու համար՝ պնդելով, որ դա կնվազեցներ Ադրբեջանի ձայների քանակը: Նման ռազմավարությունը, սակայն, չէր կարող բխել Երևանի շահերից, քանի որ Հայաստանը չի կարող մրցել Բաքվի մեծաքանակ ընտրակաշառքի բաշխման հետ և, ընդհակառակը, կխլեր Սլովենիայի ձայների մի մասը` ակամա նպաստելով Ադրբեջանի հաղթանակին:
Իմ նախկին հոդվածներից մեկում ես առաջարկել էի, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունները և ազդեցիկ անձնավորությունները, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցությամբ, նախաձեռնեին միջազգային մի քարոզարշավ Ադրբեջանի թեկնածությանը հակազդելու համար: Ես կոչ էի անում աշխարհի բոլոր հայերին, որպեսզի դիմեն իրենց բնակության երկրների կառավարություններին` խնդրելով, որ չաջակցեն Անվտանգության խորհրդում Ադրբեջանի թեկնածությանը:
Ցավոք, ոչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ոչ էլ սփյուռքահայ ղեկավարները նման համակարգված ջանքեր չնախաձեռնեցին: Երկու ամիս առաջ, երբ 50 երկրներից պատվիրակներ հավաքվել էին Երևանում անցկացվող համահայկական համաժողովին, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնատարները պետք է օգտվեին այդ առիթից և կազմակերպությունների ղեկավարների և անհատ ակտիվիստների հետ միասին մշակեին Ադրբեջանի թեկնածությանը հակազդելուն ուղղված ռազմավարություն: Հետաքրքրականորեն համաժողովի օրակարգի թեմաներից մեկը «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի մասին» էր: Նման քննարկումներն օգտակար են, եթե միայն դրանց հաջորդում են կոնկրետ գործողություններ:
Բարեբախտաբար, հայերի համընդհանուր համակարգման մեխանիզմի հիմքերը վերջերս դրվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքներում: Այս նպատակով, Երևանում մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ նախնական նիստ: Թուրքիան արդեն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար, հենց այն ժամանակ, երբ հայերը նշելիս կլինեն Ցեղասպանության հարյուրամյակը: Հարց է առաջանում. «Արդյո՞ք հայերը չորս տարի հետո ավելի լավ պատրաստված կլինեն հակազդելու Թուրքիայի թեկնածությանը, քան արեցին այս տարի Արդբեջանի թեկնածությանը հակազդելու հարցում»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այսօր սկսվել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլ Էրղինի պաշտոնական այցը Ադրբեջան:
Գործակալությունը հայտնում է, որ Ս. Էրղինն այսօր կհանդիպի Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիկրեթ Մամեդովի, ինչպես նաև Սահմանդրական դատարանի ղեկավար Ֆարհադ Աբդուլլաևի հետ:
Թուրքիայի արդարադատության նախարարի այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մինչև 2012թ. Ռուսաստանի տարածքը չի լքի։
«Ամենայն հավանականությամբ վարչապետը մինչև 2012թ. մարտ արտասահմանյան գործողումներ չի ունենա»,– հաղորդում է ռուսական Rbc Daily պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի Սպիտակ տան իր աղբյուրը։
«Կառավարության ղեկավարը մտադիր է ամբողջությամբ ներքին գործերի վրա կենտրոնանալ»,– ասել է վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դրա փոխարեն Պուտինը բազմաթիվ այցեր կիրականացնի Ռուսաստանի Դաշնության տարածքում։
«Պուտինը հեղինակության հետ կապված խնդիր չունի, առավել ևս «խնդիր չունի» մրցակիցների հետ. նրանք կանխատեսելի են և ոչ վտանագավոր,–նշում է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մարկինը և հավելում,– PR–քարոզարշավը Պուտինին պետք է, որպեսզի նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքի, քան «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ խորհրդարանական ընտրություններում։ «Առաջադրանքը որոշ առումներով պարադոքսալ է, քանի որ Պուտինը նախ պետք է ամեն բան անի «Եդիանայա Ռոսիայի» «արժանի արդյունքների», ապա նաև ավելի շատ բան անի սեփական արդյունքների համար»,–կարծում է վերլուծաբանը։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են որոնողա–փրկարարական աշխատանքները աղետի գոտում ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաժարժի զոհերի թիվը հասել է 601-ի, իսկ վիրավորներինը՝ 4152-ի։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ։
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանությանազգային ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Հոկտեմբերի 30-ի ժամը 08.15-իդրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 870 հետցնցում:
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիայի հիմնադրման կապակցությամբ ուղարկված շնորհավորանքը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Քլինթոնը շնորհավորանքի մեջ խառնել է ամսաթիվը եւ հոկտեմբերի 29-ի փոխարեն գրել հոկտեմբերի 28։
Նշենք, որ Քլինթոնը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Թուրքիային՝ Թուրքիայի հանրապետության ստեղծման 88-ամյակի առթիվ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.