23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանն այս շաբաթ պայմանագիր կկնքեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերաբերյալ.Համաձայնագիրը կնքվելու է մինչև նոյեմբերի 10-ը։
«ԱՀԿ-ի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել, որպեսզի Ռուսաստանը վերջիվերջո անդամակցի ԱՀԿ-ին՝ ընդունելով վրացական կողմի պայմանները։
Կարևորն այն է, որ այդ համաձայնագիրը կայացել է, և որ այսուհետ մենք վերահսկելու ենք Ռուսաստանի հետ սահմանին բեռների տեղաշարժը», ասել է Կալանդաձեն:
Այս տեղեկությունը հաղորդում է News Georgia-ն:
«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է` Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն համաձայնվել է լքել զբաղեցրած պաշտոնը:
Տեղեկատվության համաձայն, նման որոշում է կայացել նախօրեին կառավարության ղեկավարի, երկրի նախագահ Կարլոս Պապուլյասի և ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասի հանդիպման արդյունքում, որը տևել է մոտ երկու ժամ:
Նախատեսվում է, որ այսօր մեկնարկելու են նոր կառավարություն ձևավորելու բանակցությունները: Ինչպես նշվում է երկրի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում, բանակցությունները վարելու է անձամբ նախագահը: Միաժամանակ հայտնի է դարձել, որ կոմունիստներն հայտարարել են, թե բոյկոտելու են նոր կառավարության ձևավորման բանակցությունները:
Հիշեցնենք, նախրոդ շաբաթ Եվրոպական երկրները համաձայնության էին եկել վարկավորել Աթենքին, ինչպես նաև դուրս գրել Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը` միայն Հունաստանի իշխանությունների կողմից պետական ծախսերի խիստ կրճատման և սեփականաշնորհման ծրագրերի իրականացման դիմաց: Այնուհետև Հունաստանի վարչապետն անակնկալ նախաձեռնությամբ էր հանդես եկել, հայտարարելով, թե կրճատումների ծրագիրը կիրականացվի միայն այն դեպքում, եթե այն հավանության արժանանա ազգաբնակչության կողմից:
Պապանդրեուի որոշումը կառավարության ճգնաժամի էր հանգեցրել: Մի շարք նախարարներ, ինչպես նաև ընդդիմությունը հանդես էին եկել վարչապետի հրաժարականի նախաձեռնությամբ: Մյուս կողմից եվրոպական երկրները հայտարարել էին, թե հավանական հանրաքվեն կարող է ծանր հետևանքներ ունենալ, քանի որ դրանով կարող է որոշվել Հունաստանի` Եվրագոտում հետագա մնալու հարցը:
Երկարատև ներկուլիսային բանակցություներից հետո Պապանդրեուն այնուհանդերձ հայտարարել է, թե համաձայն է կոալիցիոն կառավարության ստեղծմանը:
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին հաջողվել է իր կաբինետի համար ստանալ խորհրդարանի վստահությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունն ու հավելում, որ խորհրդարանում քվերակությունը վերջացել է ուշ գիշերին:
Կառավարությանը վստահություն հայտնելու հարցին կողմ է քվեարկել 153 պատգամավոր, նրանցից 152 աջակողմյան կուսակցության անդամներ են, դեմ քվեարկել է 145 խորհրդարանական:
Պապանդրեուն ելույթ ունենալով խորհրդարանի առաջ, խոստացել է ստեղծել կոալիցիոն կառավարություն, սակայն նշել է, որ արտահերթ ընտրությունները առկա տնտեսական իրավիճակում անթույլատրելի են և երկիրը կկանգնեցնեն աղետի առաջ: Վարչապետը նաև հայտարարել է, որ չի կառչում իր աթոռից:
Նա հայտնել է, որ այսօր հանդիպելու է Հունաստանի նախագահին, քննարկելու է կոալիցիոն կառավարության ստեղծման ժամկետները, դրա կազմը, հնարավոր է նաև նոր վարչապետի թեկնածությունը:
Մեծ Բրիտանիայի արևմուտքում երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. իրար է բախվել 27 մեքենա: Ավտովթարի հետևանքով մի քանի մարդ է մահացել, ևս 35-ը`ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասն հայտնում է BBC-ն:
Փրկարարների և հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքով` Սոմերսեթ դքսությունում 20 մեքենա և 7 բեռնատար իրար են բախվել, ինչից հետո մի քանի պայթյուն է լսվել և հրդեհ է բռնկվել: Քաղաքի իշխանությունների տվյալով` նման մասշտաբի ավտովթար վաղուց տեղի չէր ունեցել:
ԱՄՆ կոնգրեսի մի խումբ անդամներ համատեղ նախագիծ են ներկայացրել Կոնգրես, որով արգելվում է Թուրքիային զենք վաճառել:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Կոնգրեսի անդամներ Շելլի Բերքլիի, Էլիոթ Էնջլի եւ այլոց կողմից Կոնգրեսին ներկայացված նախագծում նշվում է, որ իրենք անհանգստություն են հայտնում, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելին, Հայաստանի եւ Կիպրոսի նկատմամբ սպառնալից վերաբերմունք է դրսեւորում:
«Թուրքիայի` Իսրայելի նկատմամբ ավելացող սպառնալիքները, ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշումը, Կիպրոսի բռնազավթումը եւ Հայստանի դեմ ուղղված շրջափակումը մեզ խորին կերպով մտահոգում է: ԱՄՆ-ը Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է անման լուրջ անհանգստությունների շուրջ մտածի»,-նշվում է նախագծում:
Թուրքական պարբերականը պնդում է, թե նախագիծը Կոնգրեսում պետք է անցակցնել 8 օրվա ընթացքում, սակայն հաջորդ շաբաթ Կոնգրեսը արձակուրդում է:
Ադրբեջանում Նախիջեւանյան կլանը սկսել է շանտաժի ենթարկել Իլհամ Ալիեւին: Տեղի մամուլը, որի արձագանքները նկատվում են նաև ռուսական լրատվամիջոցներում, վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները, կլանի առաջին դեմքերին մեղադրում են Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին քաղաքական ասպարեզ մտցնելու փորձի համար:
Ոչ վաղ անցյալում Նախիջեւանյան կլանն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացրել Իլհամ Ալիեւին` պահանջելով, որ նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Սակայն, երբ Իլհամ Ալիեւից համապատասխան արձագանք չստացվեց, մինչ այժմ նրա դիրքորոշումը չի հստակեցվել:
Սակայն լրատվամիջոցի աղբյուրը գտնում է, որ. «Դրա նպատակը բնավ էլ Իլհամ Ալիեւին այլըտրանք ստեղծելը չէ: Իրականում Նախիջեւանյան կլանը Իլհամ Ալիեւին փոխարինելու դեպքում առաջնությունը կտա կամ Մեհթիեւին կամ Հեյդարովին: Սակայն եթե նրանց անունները սկսեն շահարկվել նախագահի հավանական թեկնածուների ցուցակում, ապա վերջիններս լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Ըստ էության, հենց այդ պատճառով էլ նրանք սկսել են Ռասուլ Գուլիեւի միջոցով շանտաժի ենթարկել Իլհամ Ալիեւին»:
Նախիջեւանյան կլանը շարունակում է լրջորեն մտահոգվել եւ փորձում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել` դրդելով Իլհամ Ալիեւին վերջնական որոշում կայացնել` նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար: Սակայն «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, թե հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել:
Սա նշանակում է, որ Ալիևը իրոք որոշման խնդիր ունի, քանի որ արևմուտքին հաճո է առաջի դեմքի մակարդակով Ադրբեջանում իշխանության ղեկին տեսնել Մեհրիբան Ալիեւային, իսկ իրեն վերապահված է նրան աջակցողի դերը:
Բանկոկի քաղաքապետ Ջեիթ Սոպիտպոնգսթորնը պաշտոնապես հայտարարել է, որ քաղաքի մեկ հինգերորդ մասը հեղեղված է ջրով:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Բանկոկի նահանգապետ Սուկհումբհանդ Փարիբաթը նոյեմբերի 3-ին հրամայել է Բանկ Կայե շրջանի բնակիչներին տարհանել առավել անվտանգ վայրեր:
Քաղաքապետի տվյալներով, մայրաքաղաքի տարհանման կենտրոններում ներկայումս գտնվում է 11 հազար մարդ: Իսկ նահանգապետի խոսքերով, մարդկանց կոնկրետ թիվը հնարավոր չէ պարզել: Նա նաև նշել է, որ ջրհեղեղից տուժած բնակավայրերի բնակիչները գերադասում են մնալ իրենց տներում:
Հիշեցնենք, որ ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, զոհվել է 437 մարդ, հյուսիսային և կենտրոնական նահանգներում տուժածների թիվը հասնում է 2,5 միլիոն մարդու:
Կարմիր ծովում` հորդանանյան Աքաբա և եգիպտական Նուվեյբա նավահանգիստների միջև, ուղևորատար լաստանավի մեքենաների խցիկում տեղի է ունեցել հրդեհ:
Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնում է «Al-Ahram» համացանցային լրատվական կայքը, լաստանավում գտնվում էր ավելի քան 1200 մարդ, հիմնականում Եգիպտոսի քաղաքացիներ: Երկուսի ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է այն պահին, երբ լաստանավը դուրս էր եկել Աքաբայից և ուևորվել դեպի Նուվեյբա: Անձնակազմը աղետի ահազանգ է տվել և հայտնել, որ մեքենաների խցիկը այրվել է ամբողջությամբ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Եգիպտոսի տրանսպորտի նախարար Ալի Զեյն ալ-Աբիդինը եգիպտական Оn-TV հեռուստաընկերությանը հայտնել է, որ հրդեհը մարել է 75 տոկոսով, ողևորների մեջ տուժածներ չկան, շարունակվում են տարհանման աշխատանքները, և հույս է հայտնել, որ հրդեհը ամբողջությամբ կմարի մեկ ժամվա ընթացքում:
Թուրքիայի Կայսերի քաղաքի 3-րդ ռազմաօդային բազայից օդ բարձրացած օդանավը Քարաքայա գյուղի մոտակայքում վայր է ընկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` դռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառով է օդանավը վայր ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարները:
Asbarez.com կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը «Հաարեց» պարբերականին ասել է, որ պատրաստվում է խորհրդարանի լիագումար նիստ գումարել, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը։
Ռիվլինը նշել է. «Այլ ժողովուրդների աղետների ճանաչումն իմ պարտականությունն է՝ որպես հրեայի և իսրայելցու։ Որքան էլ որ կարևոր լինեն դիվանագիտական նկատառումները, դրանք չպետք է խանգարեն այլ ժողովուրդների վերապրած աղետների ճանաչմանը»։
Կայքը նշում է, որ 2007 թվականից Իսրայելի Քնեսեթում ժամանակ առ ժամանակ բարձրացվում է այդ հարցը, սակայն երկրի գործադիր իշխանությունը կասեցնում է քննարկումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.