23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չինաստանում ստեղծել են ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա` այս կերպ տոնելով «բոլոր մեկերի օրը»` 11.11.11 ամսաթիվը:
1111 քմ տարածքով 3D հսկայական նկարը գտնվում է Շանհայում: Այս մասին հայտնում է China Daily-ն:
Նկարում պատկերված է ծաղրածուի կերպարանքով հսկայական մի ռոբոտ: 50 մետրը 22.22 մետրի վրա նկարն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամեծ 3D նկար:
Արտասովոր նկարը գովազդում է Շանհայի առևտրի կենտրոններից մեկը, որը կբացվի նոյեմբերի 11-ին:
Հավատալով կանխատեսումներին`որոշ մարդիկ որոշել են գնալ կազինո և ժամը 11:11:11-ին խաղադրույք կատարել:
ԱՄՆ-ում հյուրանոցային ցանցերը առաջարկում են զեղչեր նրանց համար, ովքեր կցանականան այնտեղ անցկացնել մոգական օրը:
Օրինակ, Red Roof Inns հյուրանոցային ցանցը առաջարկում է 11 տոկոս զեղչ, իսկ Reefs Southampton-ը հնարավորություն է տվել հյուրանոցում համար պատվիրել 11 դոլար և 11 ցենտով. այդ համարների գինը սովորաբար 410 դոլար է:
Նյու Յորքի «Թայմզ Սքուերում» 11 զույգ հանրության առջև դուրս կգա առավոտյան ժամը 11-ին, ընդ որում, 11 զույգերից 3-ը կլինի միասեռական:
Թուրքիայում շարունակում է աճել երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը։
Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ նախօրեին Վանի Էդրեմիթ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 28 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին
Աղետի գոտում շարունակվում են որոնողա–փրկարարական աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ինկոու քաղաքում։ Իրավապահները փորձել են ձերբակալել օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած չորս զինվորներին, որոնց մոտ եղել են ինքնաձիգեր և 795 փամփուշտ։
Սակայն զինվորները հրաժարվել են հանձնվել։ Իրականացված գործողության ժամանակ զինվորներից 3-ը սպանվել են, իսկ 1-ը՝ ձերբակալվել։
Այսօր գիշեր Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, փլուզվել է 27 շինություն, զոհվել է 7 մարդ։ Նշվում է, որ կան մեծ թվով վիրավորներ, սակայն կոնկրետ թվեր չեն նշվում։
Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 29 հետցնցում։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած 23 մարդկանց։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, աղետի գոտում շարունակվում են որոնողա–փրկարարական աշխատանքները։ Նշվում է, որ պլատակների տակ մնացել է ավելի քան 100 մարդ։
Փլուզված շինություններից 2-ը հյուրանոցներ են, որոնցում համարներ են ամրագրել նաև օտարերկրյա լրագրողներ։
«Անցած շաբաթ իշխանություններն ասացին, որ մենք կարող ենք վերադառնալ մեր տները։ Սակայն տեսեք՝ ինչ է կատարվում հիմա այստեղ։ Ոչ ոքի պետք չէ հավատալ»,– ասել է երկրաշարժից տուժած քաղաքացին։
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 604, վիրավորվել՝ ավելի քան 4 հազար մարդ։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ։ Փլուզվել է ավելի քան 2 հազար շինություն։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդլոլիզա Ռայսը վերջերս հրապարակած «Վաշինգտոնում անցկացրած իմ տարիների հուշագիրը. չկա ավելի մեծ պատիվ» խորագրով իր 750 էջանոց գրքում հպարտությամբ պատմում է Հայոց ցեղասպանության բանաձևերի տապալման ուղղությամբ իր մղած պայքարի մասին երկու տարբեր առիթներով։ Նա մեծ հաճույքով գլուխ է գովում, որ իրեն հաջողվել է խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1991 և 2007 թվականներին Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Այս հուշերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է նրա տհաս դատողությունը և էթիկայի նորմերի բացակայությունը։ Նա պատմում է, որ «այս խնդրի» հետ իր առաջին փորձը 1991 թվականին էր, երբ աշխատում էր Սպիտակ Տանը որպես Նախագահ Ջորջ Հ.Վ. Բուշի հատուկ օգնական։ Նրա հանձարարությունն էր «ջանք չխնայել Ներկայացուցիչների պալատում այս բանաձևը տապալելու համար»։ Պարծենալով իր իրագործումով` նա ինքն իրեն նկարագրում է որպես մի անձ, ով պայքարել է «հզոր ամերիկահայ լոբբի» դեմ, որը «տարիներ շարունակ ճնշում է գործադրել Կոնգրեսի վրա բանաձևն ընդունելու հարցում, որակելու համար 1915 թվականից ի վեր Օսմանյան Կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն»։ Իրականում, նա կարիք չուներ հակառակվել մի բանի, որ արդեն իսկ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին, ինչպես նաև նախագահ Ռոնալդ Ռեգանի կողմից՝ 1981 թվականին։
Ռայսը շարունակում է՝ ասելով, որ «գոյություն ունեն կատարվածի բազմաթիվ պատմական մեկնաբանություններ», ինչը բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի պատմական վեճ չկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը համընդհանուր ընդունված իրողություն է։ Ավելին, պրոֆեսոր Ռայսը կարծես թե չի հասկանում, որ նկարագրելով հայերի «սպանությունները» որպես «միանգամայն դաժան, էթնիկական շարժառիթներով ջարդեր»` նա իրականում որակում է դրանք որպես ցեղասպանություն, ինչպես սահմանված է ՄԱԿ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածում:
Իր հուշերում, Ռայսը փորձում է արդարացնել իր խափանարար խուսանավումները` բացատրելով, որ թուրքերը «կատաղած էին, որ պիտակվում են մի դեպքի համար, որը տեղի է ունեցել գրեթե մեկ դար առաջ` Օսմանյան ժամանակներում»: Բանանային հանրապետության անողնաշար պաշտոնյա հանդես գալու փոխարեն, Ռայսը պետք է խստորեն հորդորեր թուրքերին, որ Միացյալ Նահանջները չի խեղաթյուրի պատմական փաստերը պարզապես բռնապետական մի պետության խելացնոր ղեկավարներին գոհացնելու համար:
Գլուխ գովալով, թե ինչքան լավ է նրան «հաջողվել» «իրականացնել իր հանձարարությունը»` Ռայսը քարասրտորեն նկարագրում է «Հայոց ցեղասպանության քստմնելի բանաձևի դեմ պայքարելուն» ուղղված իր սոսկալի ջանքերը: Նա կիսատ-պռատ փորձ է անում նվազեցնելու համար իր մեղքի բաժինը` նշելով, որ ոչ ոք չի ժխտում «այդ ահավոր իրադարձությունները կամ ողբերգական մահը հարյուր հազարավոր անմեղ հայերի», մի բան, որ նույնիսկ թուրք պաշտոնատարներն են ընդունում: Եթե Ռայսը տեղյակ էր, որ ոչ ոք չի ժխտում հայերի զանգվածային սպանությունը, ինչու՞ է ինքն այդպես բուռն պայքարում բանաձևը տապալելու համար: Ապա նա թութակի պես կրկնում է թուրքական անիմաստ քարոզչությունը, թե այս հարցը պետք է թողնել «պատմաբաններին, և ոչ թե քաղաքական գործիչներին, հենց վերջիններս էլ պետք է որակումներ տան»: Ռայսը պետք է իմանար, որ աշխարհի հեղինակավոր պատմաբաններն արդեն իսկ հայտարարել էին, որ հայկական ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն:
2007 թվականին, որպես պետքարտուղար, Ռայսը ևս մեկ անգամ պայքարեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Նա հայտնում է, որ ինքը «աղաչել էր» Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նանսի Փելոսիին, որպեսզի այդ բանաձևը քվեարկության չդնի, սակայն խոսնակը մերժել է նրա խնդրանքը։ Դրանից հետո Ռայսը և պաշտպանության քարտուղար Բոբ Գեյթսը Սպիտակ Տան առջև հանդես են գալիս բանաձևին հակառակ մամլո հայտարարությամբ։ Ռայսը նաև կազմում է բանաձևի դեմ ուղղված համատեղ մի նամակ` ստորագրված նախկին ութ պետքարտուղարների կողմից:
Ռայսը հպարտությամբ նշում է իր հուշերում, որ իրեն հաջողվել է արգելափակել բանաձևի քվեարկումը, ինչպես որ նա խոստացել էր թուրքերին: Այսպիսով, ևս մեկ անգամ, Ամերիկայի հիմնական բարձր արժեքներն ու վեհ սկզբունքները պաշտպանելու փոխարեն, աշխարհի ամենահզոր ազգի պետքարտուղարը ենթարկվում է երրորդ աշխարհի մի լկտի երկրի պարտադրանքին:
Ավարտելով այս պատմությունը` Ռայսը կեղծ մեղադրանք է հնչեցնում Հայաստանի ղեկավարների դեմ` հայտարարելով, որ «ժողովրդավարական սկզբունքներով ընտրված Հայաստանի կառավարությունը շատ քիչ հետաքրքրություն ունի բանաձևի հարցում։ Իրականում, նա փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ և նրան դա անհրաժեշտ չէ»։ Ռայսը հակասում է ԱՄՆ կառավարության կողմից արված հրապարակային հայտարարությանը, որ 2003 թվականի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ավելին, այն ժամանակվա նախագահ Քոչարյանը չէր ընդդիմանում ցեղասպանության բանաձևի ընդունմանը և չէր փորձում բարելավել հարաբերությունները Թուրքիայ հետ։ Իրականում, պետական դեպարտամենտի մի պաշտոնատար հայտարարել է, որ Երևանում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահը «վատ տրամադրությունում» էր, քանի որ Սպիտակ Տունը արգելափակել է ցեղասպանության բանաձևը։
Ռայսը այժմ դասավանդում է Ստանֆորդ համալսարանում։ Զարմանալիորեն, ցեղասպանությունը ժխտող մեկ այլ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը նույնպես Ստանֆորդում է։ Դասախոսները, ուսանողները, շրջանավարտները և դոնորները պետք է հորդորեն Ստանֆորդի համալսարանի ղեկավարներին, որ ցեղասպանությունը ժխտողները գործ չունեն Ամերիկայի լավագույն բարձրագույն կրթության հաստատություններից մեկում։
Ընթերցողներին կոչ է արվում իրենց դժգոհությունը հայտնել պրոֆեսոր Ռայսին` 1-650-721-3390 ֆաքսով` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման դեմ ուղղված իր քստմնելի գործունեության համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն տասը մարդ:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ռումբը գործարկվել է Բաղդիշ նահանգում, ոստիկանության մեքենաներից մեկի ճանապարհով անցնելու ժամանակ: Պայթյունի զոհ է գնացել ոստիկանության երկու ծառայող, ինչպես նաև քաղաքացիական ութ անձ, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:
Ներքին գործերի խոսնակը, «հակամահմեդական» անվանելով մահմեդական ամենակարևոր տոներից մեկի՝ «Էյդ ել-Ադհա»-ի ժամանակ իրականացված այս հարձակումը, որի զոհ ե գնացել կանայք և երեխաներ, այն իրականացնելու համար պատասխանատվությունը դրել է թալիբների վրա: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ահաբեկչական այս հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ Աֆղանստանում գործող թալիբների առաջնորդը հորդորել է թալիբների մարտիկներին զերծ մնալ քաղաքացիական անձանց սպանություններից:
Թալիբների կողմից օգտագործվող կայքում ուրբաթ օրը հրապարակվել էր ենթադրաբար թալիբների առաջնորդ մոլլա Օմարի մի ուղերձ, որտեղ զինյալներին կոչ է արվել «դիմել անհրաժեշտ բոլոր գործողությունների՝ քաղաքացիական անձանց կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»: Ուղերձում նշվել է, որ քաղաքացիական անձանց մահվան համար պատասխանատու ճանաչված զինյալները կենթարկվեն մահմեդական օրենքով սահմանված պատժի:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոն Ալենը դատապարտել է երկրում տեղի ունեցած հարձակումը՝ «ստոր» անվանելով մահմեդական տոնի ընթացքում զինյալների կողմից հարձակում իրականացնելու փաստը:
Ալենի համաձայն, հարձակումն իրականացրած զինյալները «տեղյակ չէին կամ պարզապես անտեսել են» մոլլա Օմարի ուղերձը:
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին 28 միլիոն դոլար է կտակել ահաբեկիչներին, որոնք պետք է վրեժխնդիր լինեն իր իշխանությունը տապալողներից:
Ապստամբների վրեժխնդրության ծրագիրը ենթադրում է ահաբեկչությունների իրականացում Լիբիայում, արաբական և եվրոպական այն երկրներում, որոնք աջակցել են հեղափոխականներին:
Հոլանդացիների մեծամասնությունը հանդես է գալիս եվրոգոտուց դուրս գալու և իրենց ազգային արժույթին`գուլդենամին վերադառնալու նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարում է Reuters-ը`հղում կատարելով Maurice de Hond-ի հարցման արդյունքներին:
Հոլանդացի հարկատուները վրդովվում են այն բանի համար, որ ստիպված են վճարել եվրոգոտու ավելի շատ ծախսող անդամներին օգնելու համար:
Եթե մայիսին հոլանդացիների միայն 51 տոկոսն էր ցանկանում վերադառնալ իրենց ազգային արժույթին, ապա վերջին հարցման արդյունքում` այդ ցուցանիշը հասել է 58 տոկոսի:
Նիդեռլանդները եվրոգոտի է մտել մոտ 10 տարի առաջ`2002թ.:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Քվարելի շրջանի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանում Facebook սոցիալական ցանցն առաջ է անցել Odnoklassniki –ից, քանի որ Վրաստանն այլևս հետխորհրդային երկիր չէ։
«Одноклассники–ն ստեղծվել էր, որպեսզի իմանային և պարզեին, թե ինչ կարծրատիպեր են իշխում հետխորհրդային տարածքում, թե ինչը կարող է ազդել հետխորհրդային մարդու վրա, որպեսզի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանային այն մասին, թե ինչ է տեղի ունենում բոլոր հանրապետություններում։ Ի դեպ, դա (Одноклассники–ն) շատ մոդայիկ էր Վրաստանում, սակայն այժմ հաղթել է Facebook–ը, քանի որ մենք մեր մտածելակերպով այլևս հետխորհրդային երկիր չենք համարվում»,– ասել է Սաակաշվիլին։
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է 100 մլրդ եվրո «խնայել»՝ մինչև 2016թ. բյուջետային հավասարակշռության հասնելու և սնանկության սպառնալիքները վերացնելու համար։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը, 500 մլն եվրոն «տնտեսվելու է» արդեն հաջորդ տարի։
Գործակալությունը ընդգծում է, որ Ֆրանսիան, որպես տնտեսման միջոց, մտադիր է բարձրացնել հարկերը և արագացնել թոշակային բարեփոխումները։ Մասնավորապես, մի շարք ապրանքների և ծառայությունների դիմաց ԱԱՀ–ն մինչև 7 տոկոսով բարձրացվելու է, իսկ շահութահարկը՝ 5 տոկոսով։
Բացի այդ, թոշակային տարիքը 60–ից 62–ի է բարձրացվելու ոչ թե 2018թ., ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2017թ։
Ֆիոնը ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է ապահովի ֆինանսական, տնտեսական և սոցիալական սուվերենությունը՝ որոշակի զոհաբերությունների դիմաց։
Ֆրանսիան այժմ վճարունակ պարտապան է համարվում, նրա պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ չի գերազանցում 85 տոկոսը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.