23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին է ներկայացրել արդեն ձևավորված կառավարությունը, ասվում է նախագահական նստավայրի հայտարարության մեջ:
Կիրակի օրը վարչապետ նշանակված Մոնտին մինչ այժմ հանդիպումներ ու խորհրդակցություններ էր անցկացնում կառավարության ձևավորման հարցով: Այժմ նոր կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի երկու պալատների վստահության քվեն:
Թուրքիան մտադիր չէ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցել Իրանի հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը՝ մեկնաբանելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մուհամեդ Ջևադ Լարիջանիի՝ Նյու Յորքում արած հայտարարությունը։
Լարիջանին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել Թուրքիային և նրան օգնել ատոմակայան կառուցելու հարցում։
«Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել հարևաններին։ Թուրքիան տարիներ շարունակ փորձում է ատոմակայան կառուցել, իսկ արևմտյան երկրները չեն ցանկանում նրան օգնել այդ հարցում»,– ասել էր Լարիջանին։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ուլյանովսկ քաղաքում։ Անհայտ անձը հրազենով կրակել է 23-ամյա Յասեֆ Միրբյաֆա Ալիևի վրա։ Վերջինս գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով տեղում մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
Չինաստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր վթարի զոհ է դարձել 19 մարդ, որոնցից 17-ը նախադպրոցական տարիքի երեխաներ են:
«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.40-ին` Հանսու նահանգի Շուլինցզի ավանում:
Առայժմ անհայտ հանգամանքներում տեղի մանկապարտեզի ավտոբուսին ավտոմեքենա է բախվել:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային 111 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն վաճառելու մասին գործարքին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն ամերիկյան կողմը Թուրքիային է վաճառելու նաև մարտական 3 «Սուպեր Կոբրա» ուղղաթիռներ:
Վաշինգտոնը հոկտեմբերի 28-ին պաշտոնապես դիմել էր ԿոնգրեսինԹուրքիային սպառազինություն վաճառելու նպատակով համապատասխան թույլտվություն ստանալու համար:
Ամերիկացի մի խումբ օրենսդիրներ` կոնգրեսականներ Հովարդ Բերմանը, Նիտա Լոուեյի Էլիոթ Էնջելը, Սթիվ Իսրայելը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և Շելլի Բերքլիը ներկայացրել էին թիվ 83 բանաձևը, որով Բարաք Օբամայի վարչակազմին կոչ էր արվում կասեցնել Թուրքիային 111 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինության վաճառքի մասին գործարքը:
Կոնգրեսականները որպես կոչը հիմնավորող փաստարկ էին նշել Միացյալ Նահանգների դաշնակիցներ համարվող Իսրայելի, Կիպրոսի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի բացասական վերաբերմունքի առնչությամբ ունեցած լուրջ մտահոգություններ.«Թուրքիան շարունակում է սպառնալ Իսրայելին, շրջափակման մեջ պահել Հայաստանին, շարունակվում է Կիպրոսի թուրքական օկուպացիան։ Անկարան, ով մեր դաշնակիցն է, միևնույն ժամանակ բացասական դիրքորոշմամբ է հանդես գալիս մեր բարեկամների և դաշնակիցների դեմ։ Միացյալ Նահանգները Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է ուշադրությւոն դարձնի այդ լուրջ մտահոգություններին»,–ասվում է օրնեսդիրների՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված բանաձևում:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետական հանձնաժողովի կազմութենեն եւ հայտարարված առաջադրանքներեն ետք Սփյուռքի տարածքին տակավ ձեւավորման ընթացքի մեջ են տվյալ համայնքներու կազմակերպ կյանքը ներկայացնող բոլոր ուժերու եւ հոսանքներու ներկայացուցիչներու ներգրավվածությամբ կառույցները իրենց ենթաբաժիններով: Գործունեության դաշտի` թե՛ համապետական եւ թե՛ միաժամանակ համագաղութային եւ համասփյուռքյան տարողությունները կնախանշեն, որ գործին կտրվի ռազմավարական նշանակություն: Ու թեեւ ժամկետային իմաստով առաջադրանքներու իրականացումը կերկարի՛ մինչեւ 2015, այսուհանդերձ մինչեւ 100-ամյակ, բրգաձեւ տեսքով, ռազմավարական խորքով համակարգված աշխատելաձեւի պարագային անիկա արդեն կրնա վերածվիլ համայն հայությունը առաջնային խնդիրներու ուղղությամբ համախմբելու եւ նպատակուղղված գործունեություն ծավալելու նորարար մշակույթի, որ կրնա շարունակվիլ 100-ամյակեն անդին:
Պահ մը կեդրոնանանք սակայն, 100-ամյակով ստեղծվող թե՛ ներքին եւ թե՛ արտաքին առաջնահերթություններուն վրա, նախ հաստատելու համար, թեեւ ուշացած, այսուհանդերձ իբրեւ անհետաձգելի անհրաժեշտություն տակավ ձեւավորվող երկարաժամկետ հեռանկարով համախումբ եւ կառուցակարգված աշխատելաոճի որդեգրման կարեւորությունը: Ճիշդ է, որ յուրայատկություններու պահպանումը յուրաքանչյուր հատվածի համար խիստ կենսական է: Հավաքական կյանքին մեջ եւս տարատեսակությունը, այլազանությունը, տարակարծությունները նույնիսկ հարստացնող գործոններ են թե՛ քաղաքական մտածողության կայացման եւ թե՛ ինչու չէ ազգային կյանքի զարգացման նպատակով մրցակցային իրավիճակները վառ պահելու ուղղությամբ: Կան հիմնախնդիրներ սակայն, որոնց հետապնդումն ու իրականացման ուղիներու ճշդումը հավաքական, համակարգյալ գործելու եղանակ կենթադրե՛ն: Այս մեկը, ամեն բանե առաջ ներազգային մակարդակի վրա ռազմավարական խորք ու նշանակություն ունի մանավանդ, երբ կխոսինք հիմնական ա՛յն առաջադրանքներու իրականացման մասին, որոնք ազգի գոյության, շարունակականության, անվտանգության հետ կապված են:
Այս հիմնախնդիրներուն առաջնայինը Հայոց ցեղասպանության թղթածրարն է, որ կվերաբերի որքան ներազգային պատրաստվածության, այնքան արտաքին աշխարհին ներկայանալու քաղաքականության: Ճանաչումի հրամայականին առընթեր, ժխտողականության դեմ գրավոր ու բանավոր պայքարին համար նոր զինամթերք ապահովելը, քաղաքական իրադրություններու ճիշդ գնահատական կատարելն ու հայկական կողմին եւ երրորդ կողմին շահերուն համընկնեցումն ու ժամնակահատվածներու ճշդումը, նոր սերունդին համար մանկավարժական, հոգեբանական , ընկերաբանական մասնագիտություններու համադրումով ցեղասպանության հետ կապված խնդիրները փոխանցելն ու միջազգային ընտանիքին ճշդած օրինաչափություններուն համապատասխան շարժիլը եւ մանավանդ ճանաչումեն անդրանցնումն ու հատուցման նպատակով իրավական թղթածրարի պատրաստությունը խնդիրներ են, որոնք հատվածայնութենե հեռու համահայկական մարդուժի համախմբումին կկարոտին ամենեն ընդգծված կերպով:
Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության նախաձեռնությունները այս ուղղությամբ առաջադրված աշխատելաոճի ձեւավորման նախադրյալները կնախանշեն: Հատկապես մասնագիտական մարդուժի ըստ ոլորտի համախմբումը, համահայկական օրակարգերու ձեւավորումը, տակավ նկատառելիորեն բազմացող սփյուռքյան ընդառաջումները աշխատանքային նորարար մշակույթի մը հաստատման ուղղված են:
Մինչ այդ սակայն, պարզուող հեռանկարին ընդառաջ սփյուռքյան գաղութները նոր կառոցներու եւ աշխատանքի նոր ոճերու հառաջացումով-որդեգրումով կրնան դեպի մեծ առաջադրանքները բացվող ուղիները հարթել: 100-ամյակը հիմնախնդիրներուն առաջինն է, որուն նկատմամբ համապետական եւ համասփյուռքյան կեդրոնացումը կրնա մագնիսացնել ամբողջ հայկական աշխարհը: Այս արդեն հիմնական հարուածը կըլլա՛ հայկական դաշտին մեջ ճեղքեր տեսնել ուզող ժխտող կողմին:
Դեպի 100-ամյակ թիրախավորված աշխատանքներ` նորարար բովանդակությամբ, նորովի պատրաստվածությամբ, նորացված ոճերով ի հարկին նոր կառույցներով:Համապետական եւ համասփյուռքյան տարողություններով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` կեսգիշերին` 00:08-ին էպիկենտրոնը Վանի Մոլլաքասըմ գյուղում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել,այն կրկին խառնաշփոթ է առաջացրել Վանի բնակչության շրջանում:
Նախնական տեղեկություններով` ավերածություններ եւ զոհեր չկան:
Պաշտոնական Դամասկոսը ներողություն է խնդրել Թուրքիայից՝ Սիրիայում թուրքական դիվանագիտական ներակայցուցչությունների վրա իրականացված հարձակումների համար։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Սիրիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Դամասկոսի հասցեին հնչեցրել էր կոշտ քննադատություններ և սպառնացել, որ Անկարան համարժեք պատասխան է տալու Բաշար ալ–Ասադի ռեժիմի գործողություններին։
«Որպես Սիրիայի արտգործնախարար՝ ներողություն եմ խնդրում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումների պատճառով»,– հայտարարել է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վելիդ Մուալիմը։
Հիշեցնենք, որ երեկ Անկարան Սիրիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումների պատճառով բողոքի նոտա էր հղել Դամասկոսին:
Անկարայում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայում Բաշար ալ-Ասադի կողմնակիցները հարձակումներ էին իրականացրել Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան, Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և Լաթաքիայում Թուրքիայի հյուպատոսության վրա:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին սկսել այն բանից հետո, երբ Արաբական պետությունների լիգան դադարեցրել էր Սիրիայի անդամակցությունը կառույցին: Ասադի կողմնակիցները հարձակումներ էին գործել նաև Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի դեսպանատների վրա:
Այդ հարձակումներից հետո Անկարան անվտանգության նկատառումներով որոշում է կայացրել Սիրիայից տարհանել իր դիվանագետների ընտանիքներին: Սակայն թուրք դիվանագետները շարունակելու են մնալ Սիրիայում, իսկ նրանց ընտանիքներին տարհանելու համար Թուրքիայի իշխանություններն ինքնաթիռ են ուղարկելու Սիրիա:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն լոնդոնյան այցի կապակցությամբ, որ տեղի է ունենալու Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հրավերով՝ նոյեմբերի 22-24-ը, հատուկ ֆրակ է պատվիրել Ստամբուլում հայ դերձակի մոտ։
Աբդուլլահ Գյուլին ուղեկցելու է նաև Թուրքիայի առաջին տիկինը՝ Հայրունիսան, ով երբեք չի թաքցրել իր հիացմունքը ստամբուլահայ դերձակների ու ոսկերիչների նկատմամբ: Նա կրում է ճանաչված պոլսահայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի պատրաստած հիասքանչ մատանին, որ նկատել էին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողները, որտեղ ելույթ եր ունեցել տիկին Գյուլը:
«… Աշխարհում չկա մեկը, որ չճանաչի Սևանին: Հատկապես արտասահմանյան ուղևորությունների ժամանակ կրում եմ այս մատանին»,- ասել է Հայրունիսա Գյուլը լրագրողներին:
Եվրահանձնաժողովի նախկին հանձնակատար Մարիո Մոնտին դարձել է Ւտալիայի նոր վարչապետը։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, Իտալիայի նախագահը երեկ երեկոյան Մարիո Մոնտիին հանձնարարել է նոր կաբինետ ձևավորել։ Իսկ այդ ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հրաժարական տվեց երեք անգամ վարչապետ դարձած՝ 1994, 2001 և 2008 թվականներին, Սիլվիո Բեռլուսկոնին։
Մոնտին խոստացել է անմիջապես անցնել կառավարություն ձևավորելու աշխատանքներին։ Լրագրողների առջև ելույթ ունենալով՝ 68–ամյա Մոնտին ասել է, թե համատեղ ջանքերով Իտալիան կկարողանա հաղթահարել ֆինանսական ճգնաժամը։
Եվրամիությունը ողջունել է Ազգային միասնության կառավարություն ձևավորելու Իտալիայի ջանքերը և խոստացել հետևել, թե ինչպես են ընթանում բարեփոխումներն այդ երկրում։
Բեռլուսկոնին որոշեց հրաժարական տալ այն բանից հետո, երբ նոյեմբերի 8–ին Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատում զրկվեց ձայների մեծամասնությունից։ Նրա դեմ հանդես եկան ոչ միայն ընդդիմադիրները, այլև նրա սեփական «Ազատության ժողովուրդ» կուսակցության որոշ ներկայացուցիչները։ Իտալիայի կառավարության ֆինանսական հաշվետվության քվեարկության ժամանակ 630 պատգամավորներից 308–ը կողմ քվեարկեց. այն փաստորեն չստացավ խորհրդարանական բացարձակ մեծամասնության կողմ ձայները (316 պատգամավորի)։ Ըննդիմությունը ողջ կազմով ձեռնպահ էր մնացել քվեարկությունից (321 պատգամավոր), ինչը նշանակում էր, որ Բեռլուսկոնիի կողմնակիցներն այլևս խորհրդարանական մեծամասնություն կազմել չէին կարող։
Բեռլուսկոնիի ընդդիմախոսներից մեկը՝ Պիեր Լուիջի Բերսանին, ասել էր, թե այս քվեարկության արդյունքներն այն մասին են վկայում, որ Բեռլուսկոնին պետք է հրաժարական տա։
Իտալիայում քաղաքական–տնտեսական իրադրությունը բավական լարված է. ստեղծված իրադրությունը հատկապես ներդրողներին է անհանգստացնում. 1,9 տրիլիոն եվրո պետպարտքը և լճացած տնտեսությունը նրանց ստիպում են կասկածել, որ Իտալիային կհաջողվի խուսափել Հունաստանի ճակատագրից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.