23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրանը զենիթահրթիռային շարժական նոր համակարգ է փորձարկել։ Ինչպես հաղորդում է ռուսական Kp.ru կայքը, փորձարկումը կատարվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունների ժամանակ՝ «Խաթամ ալ անբիա» ռազմաբազայում։ Նոր սպառազինության հիմնական առանձնահատկությունը փոքր չափսերն են։
Փորձարկման ժամանակ զինվորականները հնավորություն են ունեցել համոզվել, որ համակարգը հաջողությամբ կարող է չեզոքացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։
Վերջին շրջանում Իրանն ակտիվորեն զբաղվում է նոր տեսակի սպառազինությունների ստեղծմամբ և Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պաշտպանական համակարգերի հնացած նմուշների արդիականացմամբ։
Սեպտեմբերի վերջին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հակաօդային պաշտպանության ուժերը զինել է սեփական արտադարության «Մերսադ» անունը կրող համակարգերով. միջին հեռավորության հրթիռներով «Մերսադ» համակարգն ի վիճակի է հակառակորդի ինքնաթիռը հետևել և ոչնչացնել 70–150 կմ հեռավորության վրա։
Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) Սիրիայում բնակվող քրդերին կոչ է արել զինվել։
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, PKK–ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը քրդական Roj TV–ի հեռուստաեթերից ուղերձով դիմել է Սիրիայում բնակվող քրդերին։
«1945թ.–ից մինչև 1963թ. Սիրիայում մի քանի ռեժիմ է փոխվել։ Սակայն քրդերն այդ ամենից ոչինչ չեն շահել։ Իսկ հիմա պատմական առիթ է ընձեռվել։ Քրդերը Սիրիայում պետք է կարողանան օգտվել հիմնարար իրավուքններից, պետք է ճանաչվեն որպես ժողովուրդ։ Սակայն այդ ամենի ապահովման համար անհրաժեշտ է քրդերի միասնություն։ Կոչ է անում քրդերին զենք վերցնել և ինքնապաշտպանություն կազմակերպել»,– ասել է Քարայըլանը։
Յուլյա Տիմոշենկոյի դուստր Եվգենիա Կառը հայտարարել է, որ քննչական մեկուսարանում իր մորը զննած բժիշկները չեն կարողանում միասնական եզրակացության գալ և միանշանակ ասել, թե որն է Տիմոշենկոյի խնդիրը` միջողային ճողվա՞ծք, թե՞ նևրալգիա: Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը:
Տիմոշենկոյի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է: Դատապաշտպանի խոսքով` Տիմոշենկոն ողնաշարի շրջանում սուր ցավեր ունի և ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել:
<Առանց կլինիկական մասնագիտացված պայմաններում հատուկ սարքավորումներով ախտորոշում կատարելու անհնար է որոշել` դա միջողային ճողվա՞ծք է, թե՞ նևրալգիա: Բժիշկները, որոնք միայն հիվանդին շոշափելու հնարավորություն ունեն, չեն կարողանում ախտորոշել և միանշանակ ասել, թե ինչ է պատահել>,- հայտարարել է Կառռը:
Տիմոշենկոյի դստեր խոսքով` ինքն արդեն մեկ շաբաթից ավելի է չի կարողանում հանդիպել մոր հետ, քանի որ մայրն ի վիճակի չէ տեղից բարձրանալ ու քայլել:
Բալիում ընթացող Արևելաասիական գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ու Միացյալ Նահանգների պատվիրակությունները նոտաներ են փոխանակել այցագրային ռեժիմի պարզեցման վերաբերյալ:
Դեռ հուլիսին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններից հետո ասել էր, որ երկու երկրների միջև այցագրային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի այս տարի:
Փաստաթղթի համաձայն`երկու երկրների գործարարներն ու զբոսաշրջիկները կստանան այցագրեր, որոնք հնարավոր կլինի օգտագործել երեք տարի ժամկետով, իսկ քաղաքական գործիչները` մեկ տարով:
Ներկայում ՌԴ քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ` Չիլի, Արգենտինա, Բրազիլիա,Վենեսուելա, Պերու, Էկվադոր,Կոլումբիա, դեկտեմբերի վերջից` նաև Ուրուգվայ:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հանձնաժողովը քվեարկել է Ամերիկայի բնիկ ցեղերին պատկանող հողերում Թուրքիայի հետ իրականացվող առևտրի համար արտոնություններ սահմանելու օգտին:
Այս քայլին հանձնաժողովը դիմել է այն բանից հետո, երբ Թուրքիային առևտրային արտոնություններ տրամադրելու կողմնակիցները, դիմելով խորհրդարանական մարտավարության, արգելափակել են օրինագծին մարդու իրավունքներին առնչվող փոփոխությունները, որոնց միջոցով ներդրումներ կատարելու հնարավորություն կտրամադրվեր մարդու իրավունքների պաշտպանության գծով պահանջներին բավարարող ավելի մեծ թվով պետությունների:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրության համաձայն, Մերիլենդ նահանգի ներկայացուցիչ, Հանձնաժողովում Ներկայացուցիչների պալատի թիվ 2362 բանաձևում՝ «Բնիկ հնդիկ ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ կատարվող աշխատանքը գխավորող դեմոկրատ Ջոն Սարբանեսը, ներկայացնելով մտահոգությունները Թուրքիայում բնիկ ժողովուրդների դեմ ուղղված բռնությունների պատմությամբ և այս բանաձևի ընդունման դեպքում ԱՄՆ-ի առևտրային առկա պայմանագրերի հնարավոր խախտմամբ` ներկայացուցիչ Սարբանեսն արտահայտել է իր համոզմունքն այն մասին, որ այս օրենքում պետք է ընդգրկվեն մարդու իրավունքների պաշտպանության դրական փորձ ունեցող բոլոր երկրները:
Հանձնաժողովի նախագահ, Վաշինգտոն նահանգը ներկայացնող հանրապետական Դոք Հաստինգսի կողմից ընդունված որոշման համաձայն Սարբանեսի կողմից ներկայացված փոփոխությունն անընդունելի է համարվել և, չնայած այս խնդրի շուրջ ծավալված բանավեճի, Հանձնաժողովն ընդունել է բանաձևը` ձայների 27` կողմ, 15` դեմ հարաբերակցությամբ:
Թիվ 2362 բանաձևն առաջ է քաշվել թուրքական լոբբիի կողմից՝ բնիկ հնդիկ ցեղերին պատկանող հողերում Թուրքիայի ընկերությունների համար առևտրային հատուկ արտոնություններ տրամադրելու նպատակով:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ նշել է, որ «առևտրային արտոնյալ պայմանների շուրջ ծավալված բանավեճը արտացոլում է Կոնգրեսում աճող անհանգստությունն գնալով ավելի ինքնահավան և ագրեսիվ դարձող Թուրքիայի նկատմամբ, որն օգտագործում է ինչպես թանկարժեք լոբբինգը, այնպես էլ կոշտ սպառնալիքը` պահանջելով իր հանդեպ հատուկ ուշադրություն ցուցաբերել, նույնիսկ եթե նրա առաջնորդները արհամարհում են մեր արժեքները, ոտնահարում են մեր շահերը և սպառնում են մեր դաշնակիցներին»:
«Հանձանխումբը միանում է մեր բոլոր հայ և հույն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան գործընկերներին, որպեսզի երախտագիտություն հայտնի ներկայացուցիչներ Սարբեյնսին, Պալոնեին, Ցոնգասին և Դունկանին` նրանց գործադրած բոլոր ջանքերի համար. անհամբեր սպասում ենք մեր դաշնակիցների հետ համատեղ աշխատանքին` ուղղված այս որոշումը չեղյալ դարձնելուն` ելնելով ԱՄՆ –ի ուժեղ, հավասարակշռված և բարոյական առևտրային քաղաքականության շահերից», — ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սիրիայի իշխանությունները չեն կատարել Արաբական երկրների լիգայի պահանջները` երեքօրյա ժամկետում վերջ տալ զանգվածային ճնշումներին բռնի ուժով:Մոսկվան արդեն համաձայնում է, որ իրավիճակը մերձարեւադարձային երկրում քաղաքացիական պատերազմ է հիշեցնում:Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել Դամոսկոսի վրա: Էշթոնն ասել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը կարող է փոխվել մի քանի օրում:”Արաբական երկրների լիգան ցույց է տվել իր դիրքորոշումը, եւ ես համոզված եմ, որ Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը կհաստատի, որ Ասադի ժամանակն անցել է”,- հայտարարել է Էշթոնը:
Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մակապագալ Արոյոն 2007թ. խորհրդարանական ընտրությունները կեղծելու կասկածանքով ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, այսօր ավելի վաղ Ֆիլիպինների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա նկատմամբ պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել։ Նախկին նախագահը, սակայն, հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։
Մինչ վերջերս Ֆիլիպինների իշխանություններն Արոյոյին արգելել էին լքել երկիրը, սակայն այս շաբաթ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց այդ արգելքը՝ 40 000 դոլար գրավի դիմաց նրան թույլ տալով արտասահման մեկնել։ Սակայն երբ նա փորձել էր լքել երկիրը, նրան արգելել էին։
Արոյան ջղարմատների լուրջ բորբոքում (ռադիկուլիտ) ունի և հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում։ Նախկին նախագահը հայտարարում է, որ ինքն արտասահմանում բուժվելու կարիք ունի, իսկ նրա հակառակորդները պնդում են, որ նա չափազանցնում է հիվանդության լրջությունը։
Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնեցին, որ մինչ օրս արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1580 հետցնցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան 4 հազար մարդ:
Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նոր համանախագահի անունը: Դա Ժակ Ֆորն է, ով այդ պաշտոնում փոխարինելու է Բեռնար Ֆասիեին:
Նշենք, որ այս ամսվա վերջին համանախագահները հերթական այցն են կատարելու տարածաշրջան, որը Բեռնար Ֆասիեի համար կլինի վերջին այցելությունը համանախագահի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժակ Ֆորը զբաղեցրել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Ֆրանսիացի դիվանագետն ավարտում է իր առաքելությունը Կիեւում: Նա տիրապետում է անգլերենին, գերմաներենին եւ ռուսերենին:
Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Միավորված ազգերի կազմակերպությանը բանաձև ընդունել Սիրիայի դեմ` խստորեն դատապարտելով սիրիական վարչակարգի գործողությունները և պահանջելով անմիջապես դադարեցնել բռնությունը:
Ինչպես հաղորդում է Deutche-Welle-ն, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Պետեր Վիթթինգը հայտնել է, որ իրենց առաջարկը լայն աջակցություն է ստացել:
Երեկ արաբական երկրները վերջնագրի կարգով պահանջեցին Սիրիայի իշխանություններից անմիջապես դադարեցնել արյունահեղությունը և երկիր թողել օտարերկրյա դիտորդների: Եթե առաջիկա երեք օրերի ընթացքում դա տեղի չունենա, Արաբական երկրների լիգան պատրաստվում է Սիրիայի դեմ կիրառել տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.