23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերբիայի Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Իվիցա Դաչիչը Կոսովոյի իշխանություններին պատերազմով է սպառնացել, եթե սերբ բնակչության դեմ հարձակումները շարունակվեն:
Տեղի B92 հեռուստաընկերության հաղորդմամբ` իր հայտարարությամբ Դաչիչը դիմել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին՝ ասելով. «Բելգրադի համար կարմիր գիծը Տաչիի զինված հարձակումն է կոսովցի սերբերի վրա: Նա պետք է իմանա, որ սերբերի վրա հարձակվելով` հարձակվում է նաև Բելգրադի վրա: Սերբիան չի կարող և չի պատրաստվում հանգիստ նայել այդ ամենին»:
Հիշեցնենք, որ Կոսովոյի հյուսիսում այս գիշեր բախումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի զինծառայողների և սերբերի միջև: Սերբերը փորձել են խանգարել իրենց կանգնեցրած բարիկադների` ՆԱՏՕ-ի զինվորների կողմից ապամոնտաժման աշխատանքներին: Վերջիններս սերբերին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կոսովցի սերբերի մեծ մասը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը հռչակվել է 2008 թվականին:
Վրաստանի լեյբորիստական կուսակցութունը «Վարդերի հեղափոխության» ( հեղափոխության արդյունքում իշխանության եկավ ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) տարեդարձի կապակցությամբ Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել։
Ինչպես հաղորդում է ռուսալեզու Newsgeorgia.ru կայքը, ակցիային մասնակցել են ԱՄՆ–ում բնակվող վրացական սփյուռքի ներկայացուցիչները, կուսակցության ակտիվիստները։
«ԱՄՆ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել քաղաքական աջակցությունը Սաակաշվիլիի վարչակարգին։ Կոչ ենք անում հնարավոր բոլոր քաղաքական և իրավական միջոցառումները ձեռնարկել՝ Սաակաշվիլիի իշխանությունից ժամանակին ազատվելու համար։ Հնարավորություն տվեք, որպեսզի մենք ինքներս ընտրենք մեր իշխանություններին, որոնք կբարեկամանան ձեզ հետ, ինչպես նաև կկարգավորեն հարաբերությունները մյուս երկրների հետ՝ փոխշահավետ հիմքի վրա»,–ակցիայի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլիից «ազատվելը» բխում է ոչ միայն Վրաստանի, այլև ԱՄՆ–ի շահերից։
ԱԻՆ լրատվական ծառայությունից ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների վրա տեղեկացնում են, որ Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում ժ. 05:11-ին 5 կմ խորության վրա տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ է վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը այս տարվա մայիսի 4-ին, 196 դեմ եւ 74 կողմ ձայնով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:
Այժմ հայկական կազմակերպությունները հույս ունեն, որ սոցիալիստները կողմ կքվեարկեն օրինագծին: Նշենք, որ Սենատում սոցիալիստներն այս պահին մեծամասնություն են կազմում:
Մի քանի շաբաթ հետո, երբ թուրքական մեծածախս լոբբիստական ընկերությունները ԱՄՆ Արդարադատության նախարարություն ներկայացնեն իրենց պարտադիր հաշվետվությունները, կարվեն կարևոր բացահայտումներ իրենց ծածուկ գործունեության վերաբերյալ, որով փորձում են Կոնգրեսի միջոցով անցկացնել այնպիսի օրինագիծ, որը թուրքական ընկերություններին կշնորհի Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք։
Այս հաշվետվությունները կբացահայտեն այն անձանց ինքնությունը, ովքեր նպաստել են նոյեմբերի 17–ին Ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից «2011 թվականի Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի հաստատմանը՝ ձայների 27 կողմ և 15 դեմ հարաբերակցությամբ։
Չպետք է զարմանալ՝ իմանալով, որ այս անմեղ թվացող բանաձևը, որի նպատակն է «խթանել հնդկացի ցեղերի տնտեսական զարգացումը և նպաստել թուրքական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելուն» սահուն կերպով անցնում է Կոնգրեսում՝ պալատի որոշ անդամներին ֆինանսական միջոցների հոսքի ապահովման շնորհիվ, որը մոր կաթի նման անհրաժեշտ է քաղաքական մարդկանց:
Անշուշտ, սխալ ոչինչ չկա բնիկ ամերիկացիներին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում օգնելու մեջ, բացի այն, որ Կոնգրեսին խնդրել էին արտոնյալ մոտեցում ցուցաբերել միայն մի երկրի՝ Թուրքիայի նկատմամբ։ Տարօրինակ է, բայց Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ցանկանում էր ընթացք տալ այս արտասովոր և ապօրինի պահանջին՝ արհամարհելով Կոնգրեսի Հետազոտությունների ծառայության խիստ զգուշացումները, որ միայն մեկ երկրին հատուկ արտոնություն շնորհելը խախտում է ԱՄՆ-ի հիմնական առևտրային պայմանագրերի դրույթները. դրանք են՝ Առավել բարենպաստ ազգի ռեժիմը(MFN), Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA) և Համաշխարհային առևտրի կազմակերպության (WTO) համաձայնագիրը։
Ավելին, Կոնգրեսի համար ոչ մի անհրաժեշտություն չկար հաստատելու որևէ երկրի համար փորձնական ծրագիր, երբ միաժամանակ Հանձնաժողովը քննարկում էր առավել համապարփակ մի օրինագիծ՝ Պալատի թիվ 205 բանաձևը, որը բոլոր երկրների համար կապահովեր հավասար հնարավորություն հնդկացի ցեղերի հետ առևտրի և նրանց պատկանող հողերում ներդրումներ կատարելու համար։ Իրականում, Հնդկացի ցեղերի հարցերով բյուրոյի տնօրենը հավաստիացրեց, որ ինքն ունի թիվ 2362 բանաձևի հետ կապված լուրջ վերապահումներ։ Այդ իսկ պատճառով, նա նախընտրում է աջակցել թիվ 205 բանաձևի ընդունմանը, որը «կծառայեր միևնույն նպատակներին … ավելի լայն մասշտաբով»։ Երբ Մարիլենդ նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջոն Սարբեյնզը փորձեց բարեփոխում առաջարկել թիվ 2362 բանաձևում՝ ընդլայնելով պետությունների շրջանակը և ընդգրկելով Թուրքիայից բացի այլ երկրներ, իր առաջարկն անընդունելի ճանաչվեց տեխնիկական պատճառներով։
Քվեարկությունից առաջ մի քանի հայ-ամերիկյան և հունա–ամերիկյան կազմակերպություններ Պալատի Հանձնաժողովին հղեցին թիվ 2362 բանաձևի դեմ իրենց բողոք-նամակները՝ նշելով, որ Թուրքիային հնդկացի ցեղերին պատկանող հողերի նկատմամբ մենաշնորհային դիրք շնորհելն անընդունելի է և անօրինական։ Այս կազմակերպությունները բարձրացրել են հինգ առանցքային առարկություններ Կոնգրեսին Թուրքիային հատուկ արտոնություններ շնորհելու կապակցությամբ, քանի որ այդ երկիրը՝
1) մնում է միլիոնավոր հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն կատարողը, որը չի զղջում իր կատարածի համար,
2) շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, գրավված պահել Կիպրոսը, առճակատվել Իսրայելի հետ և վնաս հասցնել ԱՄՆ տարածաշրջանային շահերին,
3) սպառնում է ԱՄՆ–ի տնտեսական շահերին Միջերկրական ծովի շրջանում,
4) կապ ունի ապօրինի գործարքների մեջ կասկածվող ամերիկա-թուրքական կազմակերպությունների հետ,
5) աջակցում է Իրանին խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։
Թիվ 2362 բանաձևի պաշտպանները ծրագրում են այս օրինագիծն օգտագործել, նախքան ավելի համապարփակ թիվ 205 բանաձևի ընդունումը՝ Թուրքիայի համար առաջնահերթություն ապահովելու համար և նրան անարժան առավելություն շնորհելու այլ ազգերի նկատմամբ։ Թուրքիան կարող է այնուհետև բացառիկ առևտրային գործարքներ կնքել հնդկացի ցեղերի հետ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս երկու լրացուցիչ ժամկետով՝ յուրաքանչյուրը 25 տարի՝ ընդհանուր 75 տարի։ Սա նշանակում է, որ մինչև այլ երկրների ընկերությունները հնարավորություն կունենան ստորագրելու հնդկացի ցեղերի հետ պայմանագրեր, թուրքական ընկերությունները խլած կլինեն առավել շահավետ գործարքները՝ թողնելով մյուսներին ձեռնունայն։
Հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձևի ընդունումից անմիջապես հետո ամերիկա-թուրքերը և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը շտապեցին տոնելու իրենց վաղաժամ հաղթանակը։ Նոյեմբերի 17–ին Ամերիկայում Թուրքիայի կոալիցիան մամլո հաղորդագրություն հրապարակեց՝ հայտնելով իրենց հրճվանքն առ այն, որ հանձնաժողովն ընդունել է բանաձևը և շուտով այն ամբողջությամբ կընդունվի Պալատի կողմից։ Միևնույն գիշերը, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում կազմակերպեց ընդունելություն «նշելու համար ամերիկա-հնդկացիների և Ալյասկայի բնիկների ժառանգության ամիսը և Պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձևի բարեհաջող ընդունումը»։ Թուրքիայի ականավոր դեսպան Նամիկ Թանն անձամբ թվիթեր սոցիալական ցանցում տեղադրել է իրենց ազգային տարազներով ամերիկա-հնդկացիների լուսանկարները, որոնք արվել են Դեսպանատանը տոնախմբությունների ժամանակ:
Դեսպանին պետք է հիշեցնել, որ վաղաժամ է հաղթանակ տոնել, քանի որ ոչ մի երաշխիքներ չկան, որ այս թերի օրինագիծը երբևէ կհասնի Պալատ, էլ չասած՝ Սենատ, քանի որ այն լրջորեն խախտում է մի շարք ամերիկյան առևտրային համաձայնագրեր։ Նույնիսկ եթե օրինագիծը հաստատվի Կոնգրեսի կողմից, ապա Ամերիկայի քաղաքացիական կազմակերպությունները և բազմաթիվ երկրներ դատեր կսկսեն արգելափակելու համար այս խտրական օրենսդրությունը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Զոհվածների թիվը, Թայլանդում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների հետևանքով, հասել է 610-ի, ևս 2 մարդ համարվում է անհետ կորած:
Նշվում է, որ ջրհեղեղները շարունակվում են երկրի 76 շրջաններից 17-ում, այդ թվում մայրաքաղաք Բանգկոկի մի քանի թաղամասերում:
Ջրհեղեղներից այս պահի դրությամբ տուժել է 4,9 միլիոն մարդ, մոտ 1 միլիոն մարդ դիմել է բժշկի օգնության, գրեթե 250.000 մարդ մնացել է անտուն, իսկ վնասի չափը գնահատվում է 10-16 միլիարդ դոլար: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Երկուշաբթի օրը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի կյանքը վտանգի տակ է, քանի որ նրան դիտավորյալ հրաժարվում են պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել:
Այսօր Ուկրայինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ բանտում պահվող նախկին վարչապետին առաջիկայում հնարավորություն կընձեռնվի բժշկական զննման ենթարկել կալանավայրից դուրս:
Ուկրաինական մամուլը հաղորդում է, որ չնայած Ուկրաինայի պետական ուղղիչ ծառայությունից հայտնել են, որ Տիմոշենկոյի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, սակայն նախագահը խոստացել է, որ արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի Տիմոշենկոն կարող է հետազոտվել բանտից դուրս:
Մահացել է Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, Ֆրանսուա Միտերանի այրի Դանիել Միտերանը:
Ինչպես հաղորդում է AFP-ն, նա մահացել է հոսպիտալում` 88 տարեկան հասակում: Ֆրանսիայի նախկին նախագահի կինը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Միտերանը Ֆրանսիայի նախագահ է եղել 1981-1995 թվականներին (երկու ժամկետ` 7-ական տարով): Նա մահացել էր 1996-ի հունվարի 8-ին:
Կահիրեում ցուցարարների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ գրանցված զոհերի թիվը գնալով աճում է և արդեն հասել է 35-ի: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիահերձարանների տվյալները: Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի և շուրջ 2000 վիրավորների մասին:
Այս ամենին զուգահեռ Եգիպտոսի 36 քաղաքական ուժ ու շարժում կոչ են արել բնակչությանը երեքշաբթի դուրս գալ կենտրոնական Թահրիր հրապարակ և բողոքի ցույց կազմակերպել՝ «Փրկենք հայրենիքը» կարգախոսով: Կոչով հանդես են եկել նաև հունվարյան հեղափոխության նախաձեռնողներ երիտասարդական «Ապրիլի 6» և Հեղափոխական երիտասարդների միավորում կազմակերպությունները:
Ամենագլխավոր պահանջներից մեկը ցուցարարների լինելու է Իսամ Շարաֆի ղեկավարած կառավարության հրաժարականն է լինելու, ինչպես նաև նախարների արտակարգ կաբինետի ձևավորումը, որը կարող է կառավարել գործերը մինչև անցումային ժամանակաշրջանի ավարտը:
Նալչիկում այսօր առավոտյան ոչնչացվել է երեք զինյալ, ևս երեքը ձերբակալվել է հատուկ գործողության արդյունքում: Интерфакс-ի փոխանցմամբ`իրականացված գործողությունների ժամանակ վիրավորվել է Նալչիկի խաղաղ մի բնակիչ:
Գործողության արդյունքում գրոհայինները շրջափակման մեջ են հայտնվել Խմելնիցկիյ փողոցի տներից մեկում, և ի պատասխան հանձնվելու պահանջի` կրակ են բացել: Արդյունքում` նրանցից երեքը զոհվել է, երեքը`ձերբակալվել:
Սա մեկ շաբաթ առաջ գրոհայինների կողմից երկու ոստիկանի սպանության պատասխան գործողությունն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին անհայտ անձինք կրակ էին բացել` սպանելով 25 և 34-ամյա ոստիկանների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.