23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրանում հակաբրիտանական ցույց կազմակերպած ուսանողները ներխուժել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը, ցուցարարներն իջեցրել են Մեծ Բրիտանիայի դրոշը և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։ Բացի այդ, ցուցարարները հանել են դեսպանատան պատից կախված Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի լուսանկարը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի խորհրդարանը կողմ է քվերակել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավարտարմատարի մակարդակի իջեցնելուն: Որոշման համաձայն, որն ավելի ուշ հաստատել էր նաև Սահմանադրական խորհուրդը, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2 շաբաթվա ընթացքում պետք է լքի Իրանի տարածքը:
Իրանի խորհրդարանը նման քայլով պատասխանել է Լոնդոնի` Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին:
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի անձը համառ փորձաքննությունների է ենթարկվում: Եվրոպական մամուլը մեկը մյուսից սենսացիոն բացահայտումներ է կատարում. Այս անգամ վկայակոչելով փորձագիտական եզրակացությունը գրել է, որ Բրեյվիկը 4 տարեկան հասակում սեռական բռնության է ենթարկվել, դեռ այն ժամանակ հոգեբանը խորհուրդ է տվել նրան հանձնել խնամակալ ընտանիքի:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտոյա կղզում Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 77 մարդ:
32-ամյա ահաբեկչի` որը տառապում է հոգեկան խանգարումներով, հոգեվիճակն ուսումնասիրող դատաբժիշկներն այսօր կներկայացնեն փորձաքննության արդյունքները, որով էլ կորոշվի Բրեյվիկը կդատապարտվի ազատազրկման, թե նրան կփակեն հոգեբուժարանում:
Հոգեբույժների եզրակացությունը կազմել է մոտ 230- էջ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, բժիշկները Բրեյվիկի հետ 13 հարցազրույց են ունեցել:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ մեղսունակ ճանաչվելու դեպքում, Նորվեգիայում կիրառվող պատժաչափի վերին սահմանով նրան սպառնում է 21 տարվա ազատազրկում: Իսկ եթե դատարանը ահաբեկչին մեղավոր ճանաչի մարդկության դեմ իրականացրած ոճրի մեջ, ապա պատժաչափը կլինի 30 տարի: Իսկ եթե դատարանը, հաստատի նրա հոգեկան շեղում ունենալու փաստը, ապա Բրեյվիկը կհայտնվի հոգեբուժարանում:
Դատական գործընթացը ամենայն հավանականությամբ կավարտվի 2012թ. ամռանը:
ԱՄՆ-ում նոյեմբերի 22-ին մահացել է բռնապետ Իոսիֆ Ստալինի դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան: Այդ մասին տեղեկությունը հրապարակել է «The New York Times»-ը՝ ընդգծելով, որ լուրը Ալիլուևայի դուստր՝ Օլգայից հաստատել չի հաջողվել: Ըստ հրապարակված տեղեկության, Ալիլուևան մահացել է Ռիչլենդ քաղաքի ծերանոցներից մեկում, իսկ Օլգան ապրում է Փորտլենդում:
Ամերիկյան պարբերականի տվյալներով, Ալիլուևան մահացել է հաստ աղիքի քաղցկեղից: Նա 85 տարեկան էր
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել` երկրի վարչապետ շեյխ Նասեր Ալ-Մուհամեդ Ալ-Սաբահի տապալումը թույլ չտալու համար: Հիշեցնենք որ նրան մեղադրում `ին կոռուպցիայի մեջ:
Վկայակոչելով քաղաքական շրջանակներում ունեցած իր աղբյուրին, դեռ հստակ պարզ չէ, արդյոք էմիրը` շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը, ընդունե՞լ է կառավարության հրաժարականը: Հաստատելու դեպքում նա կարող է ցրել խորհրդարանը և սահմանել ընտրությունների ժամկետը:
Այժմ Քուվեյթում տեղի են ունենում անկարգություններ, ընդդիմադիր ցուցարարները պահանջում են վարչապետ շեյխ Նասեր Ալ-Մուհամեդ Ալ-Սաբահի հրաժարականը:
Իսկ վերջին ցույցը կրել է քաոսային բնույթ, որի արդյունքում ցուցարարներին հաջողվել էր ներխուժել խորհրդարանի շենք:
Այսօր Եվրոպական հանձնաժողովն հաստատել է Հայաստանի ֆինանսական համակարգի կառավարման արդիականացմանն ուղղված ծրագիրը: Հայաստանին կտրամադրվի 24 մլն եվրո, այն կընդգրկի 2011թ. տարեկան գործողությունների ծրագրի երկրորդ փուլը:
Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի և ԵՄ-ի առեւտրային չափորոշիչների համապատասխանեցումը: Բարելավել հանրային հատվածի թափանցիկությունը և այլն:
Համայն վրաց պատրիարք Իլիա Բ-ն Հայաստան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում ասել է Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հավելելով, որ իրականում Իլյա Բ-ն ցանկանում էր մասնակցեր Երեւանում մեկնարկած ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:
Նշենք, որ այդ նիստին մասնակցում են մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Վրացական կողմը հյուր էր, ոչ թե ֆորումի մասնակից, քանի որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ»,-նշել է Նաթան եպիսկոպոս Հթվհաննիսյանն ու հավելել. «Պատրիարք Իլիա Բ-ի մասնակցությունը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին պարտադիր չէր»:
Այսօր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեյանը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ապաստան տրամադրել Մուամար Քադաֆիի կողմնակիցներին:
Գեյանի խոսքով, ապաստանի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր ոք՝ անկախ իր ծագումից: Միակ մտավախությունը կապված է նրանց քրեական կենսագրության հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հիվանդությունը զարգանում է, գրել է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը՝ վկայակոչելով նախագահին բուժող բժիշկների շրջապատի աղբյուրները:Ըստ թերթի՝ արդեն ախտահարված են ոսկրերը, իսկ ուղեղում չարորակ նորագոյացություններ են առաջացել: Սա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ, որ Չավեսը չմասնակցի 2012 թվականի նախագահական ընտրություններին:
Լատինական Ամերիկայի երկրները հազարավոր ուսանողներ աջակցություն են հայտնել Չիլիի ուսանողներին, որոնք ութ ամսից ավելի պայքարում են կառավարության դեմ՝ պահանջելով բարձրագույն կրթության որակի բարելավում ու պետական ֆինանսավորում:Սանտյագոյում ուսանողական արտոնված երթն ավարտվել է բախումներով, ընդ որում, իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ:
ՌԴ Դաշնային խորհուրդը երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակել 2012 թվականի մարտի 4-ը: ИТАР-ТАСС-ի համաձայն` խորհուրդը որոշումն ընդունել է միաձայն:
Այս կիրակի կանցկացվի Единая Россия կուսակցության համագումարի երկրորդ մասը: Հիշեցնենք, որ առաջինն անցկացվել էր սեպտեմբերին: Կուսակցությունը կառաջադրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:
Նախագահական լիազորությունների նոր ժամկետը արդեն 6 տարի է՝ նախկին 4-ի փոխարեն:
Նախագահի պաշտոնին են հավակնում «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը և Ռուսաստանի լիբերալ-դեմոկչատական կուսակցությունից` Վլադիմիր Ժիրինովսկին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.