23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նյու Յորքի ոստիկանները խափանել են «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման հերթական նախաձեռնությունը` ձերբակալելով դրա մասնակիցներին:
Ձերբակալված ակտիվիստներից երեքը դեկտեմբերի 3-ին հայտարարել էին հացադուլ սկսելու մասին եւ մտադիր էին այն շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը «ուշադրություն չի դարձրել երկրում կատարվող ապօրինություններին»:
Շարժման պաշտոնական կայքի հայտարարությունում ասվում է, որ սա իշխանությունների կողմից իրականացվող բռնությունների եւ ճնշումների մակարդակի բարձրացման արձագանքն է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Որոշվել է, որ ձերբակալվածները հացադուլը կշարունակեն բանտում:
Ըստ ակտիվիստների` հացադուլը Զուկոտի պուրակից նոյեմբերի կեսերին արտաքսվելուց հետո «գրավման» նոր վայրի որոնումների ջանքերի մի մասն է:
Դուարթե հրապարակը հարմար է, այն դատարկ է արդեն մի քանի ամիս` վերակառուցման աշխատանքների սառեցումից հետո:
Նյու Յորքի ոստիկանւթյունում հաստատել են ձերբակալման փաստը, բայց հրաժարվել են հրապարակել ներկայացված մեղադրանքը: Ըստ շարժման ներկայացուցչի` ակտիվիստները ձերբակալվել են մասնավոր տարածք ապօրինի ներխուժելու համար:
Թուրքիայի Վան քաղաքում 4,9 բալ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, երկրշարժի էպիկենտրոնը գտնվել է Քավուրմա գյուղում։ Նախնական տվյալներով ավերածություններ չկան։
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23–ին 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է 600–ից։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփում գործող Սիրիայի հյուպատոսությունը դադարեցրել է իր աշխատանքը։ Հյուպատոսության մուտքի մոտ թուրքերենով եւ արաբերենով գրված է, թե Սիրիայի արաբական հանրապետության հյուպատոսությունը մինչեւ նոր ծանուցումը փակ է լինելու։
Նշվում է, որ թեմայի հետ կապված որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Հյուպատոսության մոտ դեռեւս գործում է ոստիկանական կետը, իսկ Սիրիայի դրոշը դեռ չի իջեցվել։
Սիրիան Գազիանթեփում իր հյուպատոսությունը բացել էր 2005 թվականին։
Հայաստան- Լիբանան միջպետական հարաբերություններու ուղղությամբ սերտացման նախադրյալներ իրենք զիրենք զգալի կդարձնեն: Լիբանանի խորհրդարանի նախագահին այցելությունը Երեւան, ապա Հայաստանի կրթության եւ գիտության նախարարին գլխավորած պատվիրակության այցելությունը Պեյրութ եւ այս բոլորեն անմիջապես ետք Լիբանանի հանրապետության նախագահին սպասվող ժամանումը Երեւան, դիպաշարին հետեւողին մոտ կհառաջացնեն այն համոզումը, որ երկկողմ հարաբերություններու սերտացման ուղղությամբ նկատառելի քայլեր կառնվի՛ն:
Այս այցելություններուն միջեւ ինկող ժամանակահատվածին Հայաստանի կառավարության կայացուցած որոշումները եւս կարելի է դիտարկել ընդհանուր այս ուղղության հանգրվաններու շարքին:
Այսպես. Հայաստանի կառավարությունը կորոշե՛ր համաձայնություն տալ.-
ա.- Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության կառավարություններուն միջեւ շրջակա միջավայրի բնագավառին մեջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրի ստորագրման առաջարկին:
բ.- Հայաստանի եւ Լիբանանի կառավարություններուն միջեւ չափանիշերու եւ որակի վերահսկման բնագավառներուն մեջ գիտական եւ արհեստագիտական համագործակցության արձանագրության ստորագրման առաջարկին: կնախատեսվի չափանիշերու առումով երկու երկիրներուն գիտական եւ արհեստագիտական փոխշահավետ համագործակցության ծավալումը:
գ.- Հայաստանի եւ Լիբանանի կառավարություններուն միջեւ վկայականներու համապատասխանեցման փոխճանաչման գործնական համաձայնագիրի կնքումին: Փաստաթուղթով կնախատեսվի փոխադարձ մատակարարվող արտադրանքի ազգային չափանիշերու ներդաշնակեցումը` միջազգային չափանիշերուն:
Հայաստանի կառավարության տված այս որոշումները նախապես կնքված համաձայնագիրներու գործնականացման կմիտին, ինչ որ բնականաբար կաշխուժացնե՛ ինչպես միջպետական, այնպես ալ երկու ժողովուրդներուն միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները: Եթե որոշումներուն առաջին կետը կվերաբերի առավելաբար կենսոլորտային խնդիրներուն, ապա հաջորդ երկու կետերը ուղղակի առնչված են գիտության եւ արհեստագիտության ոլորտներուն: Այս ընդհանուր պարունակին մեջ ալ պարագայականության պետք չէ վերագրել Լիբանանի պետական վարժարաններուն տրված շոշափելի օժանդակությունը, Հայաստանի կառավարության կողմե:
Յայտնապես գիտական մարզի ուղղությամբ Երեւանը կաշխուժացնե՛ իր գործունեությունը Լիբանանի մեջ, ինչ որ մտածել կու տա, որ գիտությունը գերակա մարզ է համագործակցության ծավալման ընդհանուր մոտեցումներուն մեջ:
Քաղաքական մեկնաբանությունը այստեղ ավելի համոզիչ կդառնա: Այս սյունակներեն շատ գրված էր, որ շրջանին եւ այս երկրին մեջ թրքական գործոնի գերաշխուժացման դրսեւորումներուն դիմաց, Երեւանի նախաձեռնողականությունը Հայաստան-լիբանան միջպետական հարաբերություններու սերտացման առումով ավելի քան անհետաձգելի է: Փաստորեն, այդ նախադրյալները երկու երկիրներու մայրաքաղաքներու քաղաքական միջավայրերուն մեջ սկսած են տեսանելի դառնալ: Անգարան թափանցումի իր քաղաքականության մեջ կրթությունն ու գիտությունը դարձուցած էր առաջնային թիրախ, հետագային մեծ դռներե մուտք գործելու համար արաբական աշխարհ, ընդ որում` Լիբանան:
Երեւանի նախաձեռնողականության դրսեւորումները հիմնովին ողջունելի են: Գործնականացման շարունակական եւ հետեւողական փաստերը կսպասվին անշուշտ: Իսկ գաղութը այստեղ ձեռնածալ չմնալու եւ կրավորականութենեն դուրս գալու բոլոր պատճառները ունի: Բոլոր պատճառները ունի Երեւան-պեյրութի միջեւ մարդկային կամուրջի վերածվելու, ամենեն կազմակերպված ձեւով:
Երեւան-Պեյրութ հարաբերություններու սերտացումն ու ամրապնդումը միայն չեն խթաներ լիբանանահա համայնքի նոր դերակատարությունը: Անոնք վստահաբար հաշվի կառնվի՛ն շրջանին եւ երկրին մեջ մեծ դռներե անընդմեջ մուտք գործող Անգարայի կողմե: Երեւցող նախադրյալներու արդյունավետ զարգացման պարագային, անոնք կրնան նույնիսկ գեթ որոշ չափով նեղցնել այդ դռներուն մուտքը նոր օսմանցիներուն դիմաց:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Մոլդովայի խորհրդարանն իր այսօրվա նիստում նշանակել է նախագահական ընտրությունների օրը: Դեկտեմբերի 16-ին այս տարի արդեն երկրորդ անգամ խորհրդարանը կփորձի ընտրել նախագահ (Մոլդովայում խորհրդարանն է ընտրում երկրի նախագահին): Ավելի քան 2.5 տարի Մոլդովան գտնվում է քաղաքական փակուղում (չունի նախագահ): Նախագահ ընտրելու նախորդ հնարավորությունը կես տարի առաջ էր, որը սակայն ձախողվեց թեկնածուների բացակայության պատճառով: Դրանից առաջ խորհրդարանը ևս երկու անգամ (2009թ. նոյեմբերի 10–ին և դեկտեմբերի 7–ին) փորձել էր լուծել այս խնդիրը, սակայն անարդյունք։ Այս անգամ նախագահի ընտրությունների վերաբերյալ օրինագծում փոփոխություններ են կատարվել։ Փոփոխությունների համաձայն` քվեարկությանը պետք է մասնակցեն 101 պատգամավորից ամենաքիչը 61-ը:
Թուրքիա այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը առաջին հանդիպումներն անցկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայի է այցելել դեկտեմբերի 1-ի երեկոյան։ Նա դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան արդեն սկսել է իր հանդիպումները՝ առաջինը հանդիպելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:
Այնուհետ Բայդենը անվտանգության խիստ միջոցառումների ներքո այցելել է Աթաթուրքի դամբարան, որից հետո մեկնել է Թուրքիայի նախագահի նստավայր։
Նշվում է, որ Բայդեն-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկվել է PKK-ի դեմ պայքարի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի վերաբերյալ մի շարք կարեւոր հարցեր։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական Zaman-ը գրել էր, թե Բայդենի Թուրքիա այցելության օրակարգում է լինելու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։
Թեհրանում Նորվեգիայի դեսպանությունը 24 ժամյա ընդմիջումից հետո վերսկսել է աշխատանքը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ Նորվեգիայի իշխանությունները, գնահատելով դեսպանության անվտանգության ապահովման ներկա վիճակը, որոշում են կայացրել վերսկսել աշխատանքները, միևնույն ժամանակ, Իրանի իշխանություններից պահանջել են, պատշաճ կերպով ապահովել դիվանագետների անվտանգությունը:
Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության վրա տեղի ունեցած հարձակումից հետո Նորվեգիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներով, փակել էին դեսպանությունը:
Հավելենք, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև կատարվածից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Հոլանդիան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հետ էին կանչել Թեհրանում հավատարմագրված իրենց դեսպաններին:
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այցելելու է Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանում Ադրբեջանի ռազմական կցորդ Մեհման Սուլեյմանովը։
Վերջինիս խոսքերով՝ Սաֆար Աբիևն իր իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ռազմական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության հարցը. «Ադրբեջանի ու Իրանի պաշտպանության նախարարներն ամեն տարի հանդիպում են միմյանց։ Այդ հանդիպումներն ուղղված են երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնմանը, ինչը մասնավորապես վերաբերում է ռազմական ոլորտին։
Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված է բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում Իրանի հետ համագործակցության զարգացմամբ։ Ադրբեջանա-իրանական կապերի զարգացման համար առկա է մեծ պոտենցիալ, և երկու երկրները պետք է օգտվեն այդ հնարավորությունից»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այդ պատժամիջոցները նախատեսում են սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցությունը, արգելք են դնում հանցանք գործած սիրիացի պաշտոնատար անձանց և գործարարների՝ Թուրքիա մուտքի վրա, սառեցնում են հարաբերությունները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սառեցնում են նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի և կառավարության ֆինանսական ակտիվները։
Անցյալ շաբաթ մեծ խառնաշփոթ ստեղծվեց թուրք հասարակության մեջ, երբ վարչապետ Էրդողանն անսպասելիորեն ներողություն խնդրեց 1930-ական թվականներին Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի կոտորածների համար, որի մասին մինչ այժմ արգելված էր խոսել:
Քրդերի կոտորածների և հայերի ցեղասպանության միջև մի քանի բացահայտ նմանություններ կան: Ապստամբությունը ճնշելու քողի ներքո Թուրքիայի կառավարությունը Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ հրամայեց սպանել և տեղահանել այժմ որպես Թունջելի հայտնի Դերսիմից տասնյակ հազարավոր ալևի քրդերի: Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին և թունավոր գազեր բաց թողեցին լեռնային քարանձավներում պատսպարված քրդերի վրա:
Ճակատագրի հեգնանքով, ռմբակոծություններին մասնակցում էր Սաբիհա Գյոքչենը՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն, ով Աթաթուրքի կողմից որդեգրված մի հայ որբուհի էր: Գյոքչենն անգիտակցաբար մասնակից եղավ ոչ միայն քրդերի, այլ նաև 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ եղած և Դերսիմի մեկուսացած շրջանում ապաստանած իր ազգակիցների ոչնչացմանը:
Դերսիմի կոտորածների անակնկալ ճանաչմամբ Էրդողանը ոչ թե անկեղծ ցանկություն ուներ ջրի երես հանել պետության կողմից իրականացված հանցագործությունը, որը թաքցվում էր երկար տարիներ, այլև նպատակ ուներ վարկաբեկել իր հակառակորդ քաղաքական մրցակցին՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, ում գլխավորած Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ԺՀԿ) կանգնած էր իշխանության գլխում քրդերի նկատմամբ իրականացված վայրագությունների ժամանակ:
Էրդողանը խորամանկորեն հաջողեց ձեռք բերել մեծ հասարակական համակրանք, մասնավորապես, երբ Քըլըչդարօղլին, որպես բնիկ Դերսիմցի, կորցրած լինելով իր ընտանիքի շատ անդամների, մերժեց շրջել ԺՀԿ-ի երկարամյա մոտեցումը և բացահայտել թաքցված կոտորածները:
Տեսնելով իր մրցակցին ավելի մեծ հարված հասցնելու հնարավորություն` վարչապետ Էրդողանը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ` պետական արխիվներից ի հայտ բերելով մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ներկայացնում էին քուրդ տղամարդկանց նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումների մանրամասները, կանանց բռնաբարություններն ու երեխաների անդամահատումը: Մի թատերական ժեստով նա պատռեց Դերսիմի կոտորածներին նվիրված կառավարության կեղծ զեկույցը:
Ի պատասխան Էրդողանի հարձակումներին՝ Քըլըչդարօղլուն վերջապես հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Թեև Քըլըչդարօղլուն չէր ճանաչել Դերսիմի ջարդերը, այնուամենայնիվ նա հայտարարեց, որ ներողություն խնդրելը բավարար չէ: Նա Էրդողանից պահանջեց բացահայտել այս հարցի առնչությամբ արխիվում գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը և վերադարձնել քրդերից առգրավված գույքը:
Վարչապետի անակնկալ ներողությունը Թուրքիայի ներսում մեծ բանավեճի առիթ դարձավ: ԶԼՄ-ների որոշ մեկնաբաններ Էրդողանի կողմից Դերսիմի կոտորածների ճանաչումը դիտեցին որպես ոչ միայն միլիոնավոր ալևի ընտրողների կողմից Քըլըչդարօղլուն ցուցաբերած աջակցությունը խոչընդոտելու, այլ նաև Աթաթուրքի ժառանգությունը արժեզրկելու փորձ: Այլ վերլուծաբաններ հույսի նշույլներ էին տեսնում, որ Էրդողանը պատրաստվում է ճանաչել Թուրքիայի պատմության մյուս մութ դրվագները` ներառյալ Հայոց ցեղասպանությունը:
Քըլըչդարօղլու իր հերթին փորձեց Էրդողանին վարկաբեկել՝ մեղադրելով նրան, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նույնացնելով նրա մտածելակերպը սփյուռքահայերի մտածելակերպի հետ: Էրդողանն անմիջապես հակադարձեց` ընդունելով այդպիսի համեմատությունը որպես վիրավորանք իր անձի նկատմամբ, խստորեն հանդիմանեց և զգուշացրեց իր քաղաքական հակառակորդին, որ նման զուգահեռներ չանցկացնի:
Էրդողանի ռասիստական արձագանքը լավ չընդունվեց նրանց կողմից, ովքեր պնդում էին, որ «հրաշագործ ջին է դուրս եկել շշից»՝ հուսալով, որ քրդերին ուղղված վարչապետի ներողությունը նախադեպ կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը վերջնականպես ճանաչելու համար: Դերսիմի կոտորածների ուղղությամբ վարչապետի կողմից արված աղավաղված հայտարարություններն ուշադիր ուսումնասիրելիս՝ չես կարող չնկատել ահավոր նմանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուքիայի ժխտողական տեսակետերի հետ: Դրանք են՝
1) նվազեցնել քրդերի զոհերի քանակը տասնյակ հազարավորներից մինչև 13,800-ի,
2) քրդերի ջարդերը նկարագրել պարզապես որպես «սպանություն» կամ «դեպքեր»,
3) «սպանությունների» մեղքի բաժինը գցել ավելի շուտ հակառակորդ քաղաքական կուսակցության վրա, քան Թուրքիայի պետության,
4) ոչ մի փոխհատուցում չառաջարկել քուրդ զոհերի ժառանգներին:
Բոլոր նրանք, ովքեր միամիտ հույսեր են փայփայում, որ Էրդողանը շուտով հանդես կգա նմանատիպ ներողությամբ Հայոց ցեղասպանության նկատմամբ, վստահաբար պիտի հուսախաբվեն: Իրականում, Թուրքիայի ներողությունը ավելի շուտ կվնասի հայկական հարցին, քանի որ այն կհուսալքի որոշ հայերի, որպեսզի նրանք Թուրքիայից փոխհատուցում պահանջեն, կապակողմնորոշի միջազգային համայնքին՝ ստիպելով նրանց մտածել, որ հայերի պահանջներն այժմ ամբողջությամբ բավարարված են, և դրանով հայերը կզրկվեն իրենց ազգային դատին հետագա քաղաքական աջակցություն ստանալուց:
Ավելին, եթե Էրդողանը ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար, ապա միջազգային համայնքը նրա գովքը կհյուսի, կառաջադրի նրա թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի և կաջակցի Եվրոպական Միությանը Թուրքիայի թեկնածությանը:
Միջազգային համայնքը պետք է ավելի շուտ պահանջի, որ Էրդողանն ամբողջությամբ ճանաչի հայերի, ասորիների, հույների և քրդերի ցեղասպանությունը, հանդես գա անկեղծ ներողությամբ, առաջարկի փոխհատուցում և վերադարձնի առգրավված կալվածքները միլիոնավոր անմեղ զոհերի ժառանգներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.