23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Asbarez» -ը հաղորդում է, որ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալե Հարիսին են միացել նրա 4 գործընկերները` Հավայան, Մասաչուսեթս, Նեւադա եւ Ռոդ Այլենդ նահանգներից, ովքեր աջակցում են Հայոց ցեղասպանության զոհերի կյանքի ապահովագրության գումարները փոխհատուցելու մասին Քալիֆորնիայի սահմանադրական օրենքին:
ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանը նախատեսել է այսօր` կրկին քննել այս հարցը: Քալիֆորնիայի գլխավոր դատախազի այս դիրքորոշումը պաշտպանել են նաեւ 4 այլ նահանգների գլխավոր դատախազներ:
Քալիֆորնիա նահանգի օրենքը հայոց ցեղասպանության մասին հակասահմանադրական է, քանի որ ԱՄՆ-ը որպես երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը,այս որոշումը, որ կայացրել էր ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանը փոփոխվել է. 2010-ի դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ այն ընկերություններից, որոնք իրենց հարազատներին են վաճառել կյանքի ապահովագրական պոլիսներ:
«Քալիֆորնիայում եւ բազմաթիվ այլ նահանգներում «հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործման հարցում դաշնային կառավարության անգործությունը հերքում է այն պնդումները, թե պետք է խոչընդոտել նահանգներին այդ տերմինի օգտագործման հարցում: Շուրջ 40 նահանգներ ընդունել են օրենսդրական ակտեր, որտեղ օգտագործվում է այդ տերմինը եւ «դաշնային կառավարությունը» երբեք անհամաձայնություն չի հայտնել այդ կապակցությամբ», գրել են դատախազներն իրենց նամակում:
Մերձմոսկվայում ավարտվել է վտանգավոր հանցագործներից` ՕՄՕՆ-ի ներկա ու նախկին աշխատակիցներից կազմված բանդայի անդամների աղմկոտ դատավարությունը: Դատարանի որոշմամբ, 17 տարվա ազատազրկման է դատապարտվել բանդայի ղեկավար Հակոբ Մելիքսեթյանը: Երկարատև պատժաչափերով ազատազրկման են դատապարտվել խմբի անդամներ Սամվել Ոսկանյանը`10, Սերգեյ Օտրակովսկին`11, ՕՄՕՆ-ի Զուբր ջոկատի ներկա եւ գործող անդամներ Անդրեյ Դեմիդենկովը` 9, Կոնստանտին Դոզորովը`15 Ալեքսեյ Կարմանովը`10, և Սերգեյ Կոտովը` 14 տարի:
Բանդիտները գործում են հանցաշխարհի հեղինակություններից մեկի` օրենքով գող Ասլան Ուսոյանի տանիքի ներքո: Ռուս իրավապահներին հաջողվել է պարզել հատկապես բանդայի պարագլուխ Կյաժ մականունով Հակոբ Մելիքսեթյանի կապերը Դեդ Հասանի հետ:
Խումբը մեղադրվում է բռնությամբ եւ զենքի գործադրմամբ, մարդկանց առեւանգման,ավազակային հարձակումների, զենքի ապօրինի շրջանառության, շորթման, զենքի – զինամթերքի և պայթուցիկ նյութերի կողոպուտի և մի շարք այլ հոդվածներով, այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական մարմնի մամլո ծառայությունը:
Քննությամբ պարզվել է, որ գործարար Արմեն Եփրեմյանը, Ալեքսեյ Կարմանովի հետ 9 հոգուց կազմված բանդա են ստեղծել: Իրենց գործունեության ընթացքում նրանք առևանգել են ապակու գործարանի գլխավոր տնօրեն Հրաչիկ Արոյանին եւ 20 հազար դոլար փրկագին պահանջել: Սակայն գումարը չստանալով, ազատ են արձակել տնօրենին:Այս բնույթի և նույն ձեռագրով կատարված մի շարք գործեր են բացահայտել իրավապահները:
Մինչ այս, խմբի եւս 2 անդամների` Արմեն Եփրեմյանին եւ Ալեքսանդր Մալիշևին դատապարտել են 8 տարվա ազատազրկման:
Իսկ այժմ արդեն դատապարտյալի աթոռին է հայտնվել հայկական մաֆիայի կնքահայրը` Հակոբ Մելիքսեթյանը: Ոստիկանությունում բավականին լավ են ճանաչում Կյաժ մականունով այս ազդեցիկ քրեական հեղինակությանը, որին հովանավորում է մաֆիայի մեկ այլ` առավել հզոր կնքահայր` Դեդ Հասանը:
Տիբեթի հոգեւոր առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ Լաման Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերվում քրիստոնեությանը եւ, մասնավորապես, քրիստոնեությունը առաջինն ընդունած հայերին։
«Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է», – հայտարարել է Դալայ Լաման եւ հիշատակեց մայր Թերեզայի գործունեությունը։ «Իսկապես, հրաշալի է», – ասել է նա։
«Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար … պետք է աշխատեմ, փնտրեմ։ Չգիտեմ», – ասաց Դալայ Լաման, որն ասուլիսից հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անունը։
Դալայ Լաման` «աշխարհի վերջի» մասին
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, լրագրողներից մեկն էլ Դալայ Լամային հարցրել է. – «Մայաների օրացույցի համաձայն` հաջորդ տարի աշխարհի վերջն է լինելու։ Ի՞նչ եք մտածում»։
Դալայ Լաման ասել է, թե կասկածանքով է վերաբերվում այդ գուշակությանը։ «Իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա, էլ խնդիր չի լինի», – կատակել էՏիբեթի հոգեւոր առաջնորդը։ – «Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք հազար տարին աշխարհը գոյություն կունենա»։
Տիբեթի հոգեւոր առաջնորդը փոխանցել է, որ որոշ գիտնականներ իրեն ասել են, թե հաջորդ տարի, հնարավոր է, «մի քանի օր կլինի մագնիսական փոթորիկ, եւ հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի»։ «Սա է միակ վտանգը։ Հետո կարող եք ավելի հանգիստ լինել», – ժպտալով ավելացրել է Դալայ Լաման։
Լիբանանի նախագահին այցելությունը Երեւան, Հայաստանի նախագահին կողմե ընդունելությունը, համատեղ մամլո ասուլիսը, երկկողմ 7 նոր համաձայնագրերու ստորագրությունը, տակավին` Ծիծեռնակաբերդ այցն ու այնտեղ թողած արձանագրությունը կու գան շեշտակիորեն տեղադրվելու Հայաստան—լիբանան միջպետական հարաբերություններու սերտացման ընդհանուր քայլերու շարքին մեջ: Շարք, որ վերջերս թափ առած էր Լիբանանի խորհրդարանի նախագահին Երեւան ժամանումով եւ անոր հետեւած` Հայաստանի կրթության նախարարին Պեյրութ այցելությամբ ու կրթական մարզին մեջ Հայաստանի կառավարության բերած օժանդակությամբ:
Այս բոլորը, բնականորեն կարելի է դիտարկել մեր հակառակորդներու ցույց տված աշխուժության դիմաց առնված քաղաքական գործողություններու ընդհանուր շրջածիրին մեջ: Այս առումով ալ պետք չէ անտեսել երկու նախագահներուն տված միացյալ մամլո ասուլիսի ընթացքին հնչած կարեւոր հայտարարությունները:
Նախագահ Սարգսյանի սուր նկատառումը` իսլամական վեհաժողովները օգտագործելով Ազրպեյճանի կատարած հակահայ քարոզչության անհեթեթությունը մատնացույց ընող առիթ հանդիսացավ, որ Լիբանանի նախագահը իբրեւ արձագանգ արծարծված նկատառումին, կատարե կարեւոր հստակացում:
Այսպես. Նախագահ Սըլեյման հաստատեց, որ Լիբանանի պաշտոնական կեցուածքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ որեւէ ձեւով չի կապվիր հարցին կրոնական երանգներ հաղորդելու մոտեցումներունավելին. Լիբանանի թիվ 1 ղեկավարը իր համաձայնությունը հայտնեց հարցի կարգավորման համար Մինսքի խումբը իբրեւ գործող ձեւաչափ ընդունելու եւ հավելեց, որ հարցի կարգավորումը կպահանջե միջազգային օրենսդրության հիման վրա հարգել ազգերու ինքնորոշման իրավունքը:
Նախագահ Սըլեյմանի այս հստակացումը նախ ուղղված է Պաքվին.այսպիսով Լիբանան պաշտոնապես կհակադրվի Ազրպեյճանական նկրտումներուն դեմ իր անհամաձայնությունը հայտնելով թե՛ բանակցային ձեւաչափի փոփոխության,թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքի գերադասման եւ թե՛ հակամարտության կրոնական բնույթ տալուն:
Լիբանանյան բարձրագույն ղեկավարության կողմե այս հայտարարությունը կարելի է որակել աննախադեպ, պաշտոնական կեցուածքի հստակացման կարգով: Այս մոտեցումեն այլեւս որեւէ շեղում պետք չէ կատարե պաշտոնական Պեյրութը ներկայացնող որեւէ պատվիրակություն, ոեւե բարձրաստիճան պաշտոնատար: Այս մեկը ցուցմունք է նաեւ իսլամական վեհաժողովներուն մասնակցող Լիբանանի արտաքին գործոց նախարարին կամ արտաքին գործոց նախարարությունը ներկայացնող պատվիրակություններուն: Հայկական կողմը նախագահ Սըլեյմանի հայտարարություններուն մնայուն հղում կատարելու առիթներ պիտի ունենա անպայման:
Տեղին է հիշելը, որ Լիբանան միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանչցած է Հայոց ցեղասպանությունը: Այժմ Ղարաբաղի հարցով նախագահի հայտարարությամբ կհստականա նաեւ Արցախի հակամարտության նկատմամբ Պեյրութի կեցուածքը: Անգարան եւ Պաքուն քաղաքական շահարկումներ կատարելու շատ տեղ չունին այս երկու հարցերուն մեջ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Թուրքիայի Վան քաղաքում տեղի է ունեցել 4,4 բալ ուժգնությամբ, գրում է sabah թերթը:
Նախնական տեղեկություններով, ցնցումների արդյունքում զոհեր և տուժածներ, ինչպես նաև ավերածություններ չկան:
Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի էր ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի զոհ էր դարձել ավելի քան 600 մարդ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը օրեր առաջ հանդես է եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված հայտարարությամբ.
«Դրա վերջին օրինակն է 2011-ի դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովի կողմից ընդունված օրինագիծը։ Ֆրանսիայի իշխանությունները գիտեն այս լուրջ խնդրի վերաբերյալ մեր երկրի զգայունությունը:
Այն շրջանում, երբ Թուրքիա-Ֆրանսիա համագործակցության հնարավորությունները կարող են մտնել զարգացման կայուն փուլ, նման նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան ընթացքին։ հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է այդ ամենը նախաձեռնող կողմը:
Ֆրանսիայից մեր սպասելիքներն այն է, որ նա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմության հետ կապված անհարթությունը երկխոսության միջոցով կարգավորվի»:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Ֆրանսիայում 1915-ի իրադարձությունների հետ կապված օրինագիծը օրակարգում է հայտնվում նախընտրական շրջանում, գրում է թուրքական Haberler-ը:
Суббота на Площади Революции ֆեյսբուքյան միջոցառման մասնակիցների թիվը մոտենում է 31 000-ի: Միջոցառուման էջը բացել են շաբաթ օրն իշխանությունների կողմից արտոնագրված «Ընդդեմ անարդար ընտրությունների» հանրահավաքի կազմակերպիչները: Դեռ երկուշաբթի մասնակիցների թիվը եղել է 1000, հետո սկսել է արագ աճել, ձերբակալություններից հետո, մանավանդ` բլոգերների ու լրագրողների, օրինակ ռուսաստանյան «գլամուր» կյանքը լուսաբանող հայտնի բլոգեր Բոժենա Րինսկայի(նա եղել է նաեւ բանտում մահացող «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Վասիլի Ալեքսանյանի պաշտպանության պիկետի նախաձեռնողը): Աշխարհիկ «գլամուր» լրագրողուհուն ՕՄՈՆ-ը հրմշտելով խցկել էր ավտոբուս չնայած նրան, որ Բոժենան գոռացել է. «Տղաներ, ի՞նչ եք անում, ես Բոժենան եմ»:
Միլիցիոների Բոժենային ոտքով հարվածելը թանկ է նստում Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի վրա, ոտքի է կանգնում «գլամուր» Ռուսաստանը: Քսենիա Սոբչակը Բոժենային ասել է. «Ես էլ էի ուզում գալ միտինգի, բայց բոյ-ֆռենդիս ծնունդն էր»: Ակնհայտ է, որ Ռուսատսանն արթնացել է, ու արթնացել է մինչ այսօր ոչ քաղաքականացված, սեփական կյանքի ու բարեկեցության վրա ֆիքսված մասսան, որը շատ էլ լավ է ապրում, ամեն ինչ ունի, բայց ուզում է նաեւ իր ձայնի տերը լինել:
Չնայած «Սպիտակ Ժապավեն» շարժումը օպոնետնտերն անվանում են «պրոյեկտ», ասում են, որ Ժապավենի կայքի դոմենը գնվել է վաղուց, որ ասում են, թե Բոժենան «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Նիկոլայ Բիչկովի հարսնացուն է, որի մասին վկայում են բազմաթիվ գրառումները նրա բլոգում, չնայած ասում են ամերիկյան պատվեր, սպառնում են Ռուսաստանի ժողովրդին Ամերիկյան ագրեսիայով ու երրորդ համաշխարհայինով, եթե հանկարծ դեստաբիլիզացվի երկրի ներքին իրավիճակը, ինչպես մեզ` Ադրբեջանով, շարժումը թափ է առնում: Նույնիսկ չնայած կեղծ պրոֆայլներով սպամի կույտերին, որ մասնակիցների համար ինֆորմացիոն խառնաշփոթ է առաջացնում, ու պայքարը դրանց դեմ շատ բարդ էր` սնկերի պես աճում էին, բայց մասնակիցներն ավելի արագ, թե՛ հանրահավաքի, թե՛ Սպիտակ Ժապավենի ֆեյսբուքյան էջերում:
Ինֆորմացիա է պտտվում նաեւ, որ հանրահավաքը քաղաքային իշխանությունները տեղափոխել են այլ վայր, թույլատրելով 10 000 մասնակից, որը դեռ չի հաստատվել հանրահավաքի կազմակերպիչների կողմից, ու դեռեւս հարցական է:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ժողովուրդն ըմբոստացել է եւ շաբաթ օրը հանրահավաք է հրավիրել: Նաեւ համաժողովրդական շարժում է սկսվել` «Սպիտակ Ժապավեն», որի նպատակն է միավորել բոլոր ընտրությունների արդյունքների հետ անհամաձայններին, հենց այդիպիսին է շարժման անվանման տարբերակներից մեկը` «Անհամաձայնների շարժում»:
Մոսկվայում ստեղծագործական լուծում են գտել, որը հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, արտահայտել իրենց դիրքորոշումն առանց ոստիկանության հետ բախումների:
Ինչպես եւ շատ գաղափարներ, որոնք Ռուսաստանում միավորել են մարդկանց վերջին օրերին , ծնվել է Facebook-ում: Գաղափարի հեղինակը գրող եւ ինտերնետ տեխնոլոգիաների մասնագետ Արսեն Ռեւազովն է:
Երբ միլիոնավոր մարդիկ Մոսկվայում կկապեն սպիտակ ժապավեններ իրենց ձեռքերին, ապա լցոնելու կամ այլ կերպ կեղծելու բան ընդհանրապես չի լինի:, Ամբողջ քաղաքը սպիտակ:.Նախ, տասը տոկոսը, ապա երեսուն, հետո հիսուն, ապա յոթանասուն. Իսկ երեսունմեկից հետո էլ ոչ ոք չի վախենում: Պետք է տեւի ակցիան մինչեւ մարտ:
Արսեն Ռեւազովը համոզված է, որ եթե ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ սպիտակ ժապավեններ կապեն, ամեն ինչ շատ արագ, առանց բռնության ճիշտ ընթացք կընդունի:
Քայլում ես փողոցով, ու հանկարծ տեսնում ես` ինչ-որ մեկի մոտ, թեկուզ պատուհանիկին սպիտակ ժապավեն է փակցրած:
Այդ ժապավենները վաճառվում են ամենուր կիլոմետրերով:
Շարժման տարածած հայտարարությունը
Մեր նախնիները պաշտպանել են այս հողը մեզ համար:
Կարծես մեր հերթն է հասել մեր հողը մեր երեխաների համար պաշտպանելու:
Իշխանությունները մեր փոխարեն արդեն որոշե՞լ են ամեն ինչ, մեզ անասնահոտի տե՞ղ են դրել:
Մեզ մնում է նայե՞լ, թե ո՞նց են թալանում ներ երկիրը::
Բայց մենք ոտքի են ելել ու ասում ենք ` «ՄԵՆՔ ԱՆԱՍՆԱՀՈՏ ՉԵՆՔ: ՄԵՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ»:
Մենք ասում ենք. «Բավական Է գռփել ու լափել Ռուսաստանը» Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովրդի, ու մեր նրա ապագան:
Ամեն մեկը չի կարող գնալ հանրահավաքի, բայց կա բոլորին հասանելի բողոքի մի ձեւ` ՍՊԻՏԱԿ ԺԱՊԱՎԵՆԸ:.
Սա իշխանություններին ցույց տալու միջոց է, որ երկրում կա ԺՈՂՈՎՈՒՐԴ ու մեզ հետ պետք է հաշվի նստել:
Մենք կրում ենք Սպիտակ Ժապավեններ, տեսնելու համար որ ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ:
Մենք կրում ենք Սպիտակ Ժապավեններ, որ իշխանություննե՛րը տեսնեն, որ ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ:
Մենք ոչ կուսակցություն ենք, ոչ կազմակերպություն: Մենք չունենք առաջնորդ, ծրագիր կամ ղեկավարող օրգան: ՍՊԻՏԱԿ ԺԱՊԱՎԵՆԸ ուղղակի տեսակետը ներկայացնող արտահայտման միջոց է բոլոր ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ համար, ովքեր այլեւս չեն կարող չգործել:
Մենք արտահայտում ենք մեր բողոքն ընդդեմ անօրինության ու անպատասխանատվության, ընդդեմ մեր Հզոր Տերության մասնատման:
Մենք պահանջում ենք հարգե՛լ մեր սահմանադրական իրավունքները:
Սպիտակ Ժապավեն ձեռքին: Սպիտակ Ժապավեն պիջակի գրպանիկում, պայուսակից կապած, տան պատուհանի գոգին, գրասենյակի դռանը, մեքենայի ալեհավաքի կամ հայելու վրա` ամենուր, որտեղ Ժապավենը տեսանելի կլինի:
Այսպես մենք կտեսնենք մեր համախոհներին: Այսպես մենք հպարտություն կզգանք մեր ԺՈՂՈՎՐԴԻ համար:
Այսպես կկանչե՛նք ԻՇԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ:
Միացե՛ք մեզ, կրե՛ք Սպիտակ Ժապավեն ինքներդ, նվիրե՛ք ձեր շուրջ մարդկանց:
Բոլորս միասին մենք կարո՛ղ ենք պաշտպանել մեր հայրենիքը:
Աղբյուր` www.tvrain.ru
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
Հ.Գ. Շարժման մասնակիցների շարքերը համալրումը նորանոր համակիրներով ընթանում է երկրաչափական պրոգրեսիայով: Ֆեյսբուքում շարժման մասնակիցներին կարելի է տարբերել սպիտակ ժապավենով անձնագրի նկարի անկյունում:
Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը, դեկտեմբերի 7-ի առավոտյան ընդունել է Վալերի Բուայեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքը, Հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ դնողներին:
Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001-ի հունվարի 29-ին:
Իսրայելական Mig News-ը, վկայակոչելով իսրայելական բանակում ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիան հրթիռային փորձարկում է իրականացրել՝ ցույց տալու Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ամրությունը։
The Jerusalem Post-ը գրում է, որ շաբաթ օրը սիրիական բանակը փորձարկել է իր նորագույն Scud-B հրթիռները։ Դա տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում։ 300 կիլոմետր հեռահարություն ունեցող այդ հթրիռներն արձակվել են իրանական սահմանի ուղղությամբ։
Այդ ամենը ցուցադրվել է սիրիական հեռուստատեսության ուղիղ եթերով։ Բանակային աղբյուրները սա որակում են որպես Արևմուտքին ահաբեկելու փորձ և ուղերձ արևմտյան այն բոլոր երկրներին, որոնք մտածում են Սիրիայում ռազմական միջամտության մասին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.