23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիական օրինագծին Սահմանադրական խորհուրդ հղումին եւ վիճարկումի որոշումին առիթով մի քանի հարցի պատասխան պետք է հստականա.
ա.- Ին՞չ հիմնավորումներով ժխտումի քրեականացումի աշխատանքների առաջին հանգրվանին, Ֆրանսիայի նախագահի միջամտությամբ օրինագծին ծերակույտի կողմից քննարկումը, ավելի ճիշդը օրակարգի կետի վերածվելը արգելակվեցավ:
բ.- Ին՞չ են ճիշդ այն պատճառները, որոնք օրինագծի քննարկման ընթացակարգի մեկնարկը ճշդեցին նախագահ Սարքոզիի պաշտոնավարության ավարտի նախօրյակին:
գ.- Նախագահ Սարքոզիի հակազդեցությունը, թե հայկական օրինագծի հակասահմանադրական հռչակման դեպքում հակասահմանադրական պետք է նկատել նաեւ հրեաներին վերաբերող օրենքը, իրավական ի՞նչ հիմունքներ ունի: Այլ խոսքով` տրամաբանական հետեւությունը հստակ է, սակայն իրավական գործընթացը պարզ չէ:
դ.- Նախագահ Սարքոզին կարո՞ղ էր չսպասել անհրաժեշտ թիվի գոյացման` օրինագիծը Սահմանադրական խորհուրդ հղելու համար:
Ճիշդ է, որ նախագահ Սարքոզիի երեւանյան հայտարարությունները աննախադեպ էին իրենց ուժգնությամբ եւ տարողությամբ. ճիշդ է նաեւ, որ Ֆրանսիայում արձանագրված գործընթացները այս ուղղությամբ համոզում էին, որ նախագահ Սարքոզին տեր է իր հրապարակային հանձնառության, այսուհանդերձ այս բոլոր գործընթացներից հետո օրինագծին հակասահմանադրական հայտարարվելը ավելիով խորացնում է հարցումներին ետին կանգնող շարժիչ գործոնները բացահայտելու տրամաբանությունը: Թեեւ պետք է արձանագրել, որ նախագահ Սարքոզիի հայտարարությունը, որ օրինագծի մերժումի դեպքում ինք անմիջապես նոր օրինագիծ կներկայացնե Ազգային ժողովին, կարող է նախանշել հրապարակային հանձնառության տեր մնալու եւ կամ նախագահի հեղինակությունը ամուր պահելու նախանձախնդրության գործնականացումը:
Մարդկային իրավունքներ, ժխտումները մերժելու սկզբունքներ, արժեքային համակարգի հետ կապված խնդիրներ իրավական ազդեցություն չունեն այս հանգրվանին: Սահմանադրական խորհրդի իրավասությունն է համապատասխան եզրակացության հանգելը: Իսկ պաշտոնավարություն ավարտող նախագահին բանեցնելի կշիռն ու հեղինակությունը անպայման չեն կանխորոշում արդյունքը:
Այստեղ անշուշտ եթե մի կողմից քաղաքական եւ իրավական հաստատությունների սահմանազատված եւ անկախ լինելու փաստն է, որ ընդգծվում է, մյուս կողմից սակայն Պուայեի օրինագծին ոչ սահմանադրական լինելը ինչպե՞ս կարող է համաձայնեցվել արդեն գործող եւ հրեական ողջակիզումի ժխտումը պատժելի դարձնող Կեսոյի օրենքին:
Տակավի՛ն. Պուայեի օրինագիծը չի խոսում ուղղակի Հայոց ցեղասպանության մասին: կխոսի Ֆրանսայի ճանչցած ցեղասպանությունների մասին: Ուրեմն նման օրինագիծ մը հակասահմանադրական նկատելը բնականաբար կվերաբերի նաեւ հրեական ողջակիզումին, որի մասին արդեն օրենքը գործում է երկար ատենե ի վեր:
Շարունակենք տրամաբանությունը: Նման ժխտական մոտեցում որդեգրելու դեպքում Սահմանադրական խորհուրդը փաստում է, որ ինք շարժվում է ոչ թե իրավական եւ սահմանադրական դիտանկյուններից, այլ բացառապես քաղաքական: Սահմանադրագետ պետք չկա լինելու` եզրակացնելու համար, որ նման հավանականության մը դեպքում Ֆրանսիան ի՛նք կարիքը պիտի ունենա իր պետաիրավական կառույցներին միջեւ աչքառու հակասությունները կարգավորելու բարդ աշխատանքի մը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վիճարկումներից եւ հանգելիք եզրակացությունից բացի, պետք է արձանագրել, որ վիթխարի քարոզչական գոտիներ ձեւավորվել են ոչ միայն Հայոց ցեղասպանության իրողության ընդգծումին տեսանկյունից, այլ մանավանդ Եւրոպայում Թուրքիայի դիմագիծը շեշտելու առումով: Թրքական հակազդեցությունները ոչ միայն ամբոխային մակարդակի վրա, այլ նաեւ պետական առումով խուժանավարի կարող են բնուոթագրվել:
Մինչեւ վերոյիշյալ հարցերի պատասխանները ունենալը, Ֆրանսիան ի՛նք պետք է իր առջեւ ցցված փորձաքարին զարնվելու առիթով հաջողի ճիշդ ելքը գտնել: Ելք, որ կպահպանե թե՛ Ազգային ժողովին, թե՛ ծերակույտին, թե՛ նախագահին եւ թե՛ Սահմանադրական խորհրդին հեղինակությունն ու վարկը: Այդ ելքը մեկ ճանապարհ ունի. սահմանադրական նկատել Պուայեի օրինագիծը:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Փետրվարի 6-7-ը Հայաստան է այցելելու Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ — ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը։ Թե ինչ նպատակ է հետապնդում նրա այցը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի հայտնում, սակայն հաստատել է տեղեկությունը:
Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը՝ քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին։
Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաև իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում են տարածել իրենց անարգ արարքը թերահավատ համաշխարհային լսարանի առջև։
Ավելին, թեև այսօրվա թուրք պաշտոնատարները 1915 թվականի ցեղասպանություն իրագործողները չեն, այնուամենայնիվ նրանք հիմարաբար իրենց կապում են իրենց հանցագործ նախնիների հետ և, դրա մասին ստելով և ապացույցները թաքցնելով, դառնում են հանցագործության մեղսակիցներ։
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի ղեկավարությունն էլ ավելի է խրվում իր սարքած ճահճի մեջ։ Եկեք ավելի մոտիկից դիտարկենք Թուրքիայի ստոր վարքագիծը Ֆրանսիայի կառավարության կողմից որոշումներ կայացնելու գործընթացում։
Ավելի քան տաս տարի առաջ, երբ Ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդունում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, Թուրքիայի կառավարությունը, հակառակ իրեն բնորոշ բոլոր հնարքներին, չհաջողեց խանգարել այդ գործընթացը։ Խորհրդարանի ու սենատի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո, նախագահ Ժակ Շիրակը և վարչապետ Լիոնել Ժոսպենը 2001 թվականի հունվարի 29–ին ստորագրեցին հետևյալ օրենքը «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»։
Թեև 2001 թվականի օրենքի մեջ ոչ մի նշում չկար Թուրքիային կամ Օսմանյան կայսրությանը որպես Ցեղասպանության հանցագործ, Թուրք պաշտոնատարներն իրենց անմեղության մասին ուռճացված հայտարարություններ կատարելով բացահայտեցին իրենց «գող սիրտը դող» մտայնությունը` այդպիսով ներկայանալով որպես մեղսագործ հրեշավոր հանցագործությունում։
Թուրք պետությունը կրկին քիթը խոթեց Ֆրանսիայի ներքին գործերի մեջ 2006 թվականին, երբ Փարիզում օրենսդիրները փորձեցին նախատեսել պատիժ 2001 թվականին ընդունված օրենքը խախտողների համար՝ կիրառելով նույն պատիժը, որը գործում է Հոլոքոստը մերժողների դեպքում: Ցավոք Ֆրանսիայի կառավարությունը տեղի տվեց թուրքական սպառնալիքներին և հիստերիային և կանխարգելեց այդ օրինագիծը, մինչև սենատը ի վերջո հաստատեց այն 2012 թվականի հունվարի 23–ին։
Այժմ Ֆրանսիական հասարակությունը կանգնած է մի օտար պետության կողմից իրենց ներքին գործերին միջամտելու մեկ նոր ակներև փորձի առաջ: Թուրքիայի առևտրի պալատների և ապրանքային բորսաների միությունն անցած շաբաթ վարձեց մի ֆրանսիական լոբբիստական ընկերություն, որը ճնշում գործադրեր օրենսդիրների վրա, որպեսզի վերջիններս վիճարկեին ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների (Հոլոքոստ և Հայոց ցեղասպանությունը) ժխտումն արգելող օրենքը: Հետաքրքիր է, թուրքերը մի կողմից սպառնում են բոյկոտել ֆրանսիական ընկերությունները, իսկ մյուս կողմից նրանց փող են տալիս:
Նախագահ Սարկոզին 15 օր ուներ սկսած հունվարի 23-ից, որպեսզի հաստատի նոր օրենքը, եթե Ֆրանսիայի խորհրդարանի և սենատի 60 կամ ավելի անդամներ դեմ չկանգնեին` դիմելով սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականության մասին որոշում կայացնելու հայցով: Թուրքիայի դեսպանը, խախտելով օտարերկրյա դիվանագետի` Ֆրանսիայի ներքին հարցերում չխառնվելու լիազորությունը, ճնշում գործադրելով և «վարձատրություններ» բաշխելով, զբաղվեց անհրաժեշտ 60 ստորագրությունները ապահովելու գործով:
Թուրքիայի կառավարությունը կարող է լուրջ սխալ թույլ տալ` ենթադրելով, որ դատարանն անպայմանորեն կճանաչի նոր օրենքը հակասահմանադրական: Թուրք պաշտոնատարները կարող են վնաս հասցնել իրենց սեփական շահերին, եթե դատարանը ճանաչի օրենքը սահմնադրական, այդպիսով կանխարգելելով հետագա իրավական վիճարկումները թուրք ժխտողների կողմից, ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, հենց որ օրենքն ուժի մեջ մտնի:
Վերջին օրերին Թուրքիայի ղեկավարները չափազանց զավեշտալի հայտարարություններ արեցին նոր օրենքի վերաբերյալ: Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային «ֆաշիզմի հետքերով գնալու» մեջ: Ինչպե՞ս մի պետության ղեկավար, որը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է, կարող է համարձակվել մեղադրել Ֆրանսիային ֆաշիզմի մեջ: Նախագահ Գյուլը միացավ այդ ամբաստանություններին՝ մեղադրելով Ֆրանսիային «խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ»: Արդյո՞ք Թուրքիայի նախագահը երբևէ այցելել է իր երկրի բանտերը, որտեղ տասնյակ լրագրողներ ամիսներ շարունակ պահվում են առանց դատավարության, պարզապես կառավարությանը քննադատող որևէ հասարակ հոդված գրելու համար: Արդյո՞ք նա կարդացել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը` Թրքությունը վիրավորելու վերաբերյալ, որն արգելում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուն կարող է իրավացի լինել, երբ բողոքում է, որ ֆրանսիական օրենքը փորձում է «նացիստացնել Թուրքիան», սակայն, դա արվում ոչ թէ Ֆրանսիայի այլ իր սեփական կառավարության կողմից, որը շարունակում է իրեն մասնակից դարձնել փլուզված Օսմանյան կայսրության հանցագործություններին:
Այնուամենայնիվ ամենածիծաղելի հայտարարությունն արել է Թուրքիայի Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Շվեյցարիա կատարած իր վերջին այցի ժամանակ: Նա հորդորել է Շվեյցարիայի իշխանություններին ձերբակալել իրեն, քանի որ Շվեցարիան, ինչպես և Ֆրանսիան, ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Նախարար Բաղըշը, դժբախտաբար, չի կարող ձեռբակալվել կամ դատական կարգով հետապնդվել իր դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ: Այնուամենայնիվ, նա պետք է արտաքսվեր Շվեյցարիայից որպես անցանկալի (persona non granta) անձ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
2011 թ. Կեսերին Մոսկովյան շրջանի 15 քաղաքներում բացահայտվեց անօրիական կազինոների բիզնեսը, որը մեծ սկանդալ առաջացեց, ինչին լրատվամիջոցները և հասարակությունը լայնորեն արձագանքեցին:
Արդյունքում` մոլախաղային բիզնեսի տերերից` Մերձմոսկովյան շրջանի դատախազության 14 աշխատակիցներ զրկվել են իրենց պաշտոններից:
Ըստ լրատվամիջոցների« սկանդալից հետո բնակիչները սկսել են բացահայտ չվստահել դատախազությանը, իսկ որոշ շրջաններում նույնիսկ վիրավորում են, այս մասին ասել է օկրուգի դատախազ Ալեքսանդր Անիկինը:
Հետաքննության տվյալներով` գործարար Իվան Նազարովը Մոսկովյան շրջանի 15 քաղաքներում ընդհատակյա կազինոներ էր հիմնել: Իրավապահները օպերատիվ տվյալներով պարզել են, որ անօրինական բիզնեսի տերերից են եղել նաև դատախազության և ՆԳՆ պաշտոնյաները: Ստացված եկամուտը կազմել է 5-10 մլն դոլոր:
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հայկական հեռուստաալիքների քաղաքական մեկնաբանների հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները միայն Մոսկվայի նախաձեռնությունն են, պարզապես սուտ են, քանի որ Ռուսաստանը համաձայնեցնում է իր գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ.«Կարծում եմ, որ այս ձևաչափը՝ նախագահների մակարդակով ձևաչափը, շարունակություն կունենա և կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք չկա, և ինչ վերաբերվում է ռուսական ջանքերին, ապա բազմիցս, թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից հնչել է, որ այդ ռուսական ջանքերը, Դմիտրի Մեդվեդևի ջանքերն ամբողջովին աջակցվում են իրենց կողմից»:
ՀՀ արտգործնախարարը ընդգծեց. «Դրա մասին անգամ հրապարակային հայտարարվեց Մեծ Ութնյակի շրջանակներում ընդունված Դովիլի հայտարարության մեջ: Անուղղակի ձևով, անգամ ուղղակի, ինչ-որ բաներ էին հնչում Ադրբեջանից, թե սա միայն ռուսական նախաձեռնություն է, և ռուսական առաջարկներ են և այլն: Դա բացարձակ սուտ է իհարկե, որովհետև Ռուսաստանի կողմից այս ջանքերը համաձայնեցվում էին նաև այլ երկու եռանախագահող երկրների հետ, և հենց այդ պատճառով էր, որ այդ մակարդակով՝ նախագահների մակարդակով, նախագահներ Օբամայի և Սարկոզիի մակարդակով Դովիլի հայտարարության մեջ նշվեց, որ այդ ջանքերը լիովին աջակցվում են»,:
2011 թ.Դովիլի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարբերակը, որը ներկայացված է եռանախագահների կողմից և գտնվում է բանակցությունների սեղանին 2011թ. մարտ ամսվա առաջարկներն են, և կոչ էր արվում դրա շուրջ համաձայնության գալ.«Եվ պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: Որովհետև ադրբեջանական կողմը, ինչպես և եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ և նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին»,- ասել է Նալբանդյանը:
ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
«Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է։ Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաև մեր բարեկամ և դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություն ունեն։ Մենք, սակայն, հուսով եմ, երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղով»,–ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարել է Քլինթոնը։
Հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ–ն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը (ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 106–րդ բանաձևը), Քլինթոնը պատասխանել է, որ «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական»։
«Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ դա (Հայոց ցեղասպանության հարցը) պատմական քննարկումների և եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ–ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար»,–ընդգծել է Քլինթոնը։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ իրենց անձնական կարծիքն ունենան, եզրահանգումներ անեն, և դրանք պետք է հարգվեն։ «Մենք պետք է խրախուսենք բոլորին՝ պատմական ցանկացած բանավեճի ցանկացած կողմում գտնվողին, որպեսզի նրանք կարողանան ազատ կերպով արտահայտել իրենց գաղափարները»,–ասել է նա։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը, ուժի մեջ մտնելու համար, պետք է ստորագրվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից։
Tert.am
«Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել, նրանց հանդեպ հրեշավոր վայրագություններ են կատարվել: Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Բայց մենք պետք է ապրենք ներկայով»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԵԽԽՎ-ում պատասխանելով թուրք պատվիրակի հարցին` կապված Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-n:
Նա ասել է նաև, որ Մեծ Բրիտանիայում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս հետապնդել մարդկանց` զինվորական հանցագործությունների համար:
Միևնույն ժամանակ նա ասել է.ես վստահ եմ, որ մենք պետք է աշխատենք Թուրքիայի և ԵՄ երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Եթե մենք ուզում ենք ցույց տալ, որ մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները, հնդիկները կարող են ապրել միասին, ապա հիմնականում մահմեդականներով բնակեցված Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ը ճիշտ որոշում է:
Վարչապետն նշել է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացումը բխում է ԵՄ անդամ բոլոր երկրների շահերից:
Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քվեարկությունից հետո
Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Արհամարհելով Թուրքիայի սպառնալիքներն ու շանտաժները՝ Ֆրանսիայի խորհրդարանը 2011 թվականի դեկտեմբերի 22–ին ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Սենատը շարունակեց այդ գործընթացը 2012 թվականի հունվարի 23–ին և 7 ժամ տևած քննարկման արդյունքում ընդունեց օրինագիծը 127 կողմ և 86 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նոր օրենքը, որը շուտով կստորագրի նախագահ Սարկոզին, նախատեսում է մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար։ Ֆրանսիայի բոլոր սենատորները, նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին օրինագծին, նշեցին, որ ոչ մի կասկած չունեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Եկել է ճշմարտության ժամը։ Հետաքրքիր է, թե արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները կունենան խիզախություն իրականացնելու իրենց ամպագորգոռ հայտարարությունները: Կցանկանայինք նրանց ուղղել երկու հարց. 1) դուք միայն խոսացողնե՞ր եք և ոչ թե գործ անողնե՞ր, կամ ինչպես ժողովուրդն է ասում, հաչան շունը կծան չի լինում. 2) արդյո՞ք կձեռնարկեք կարճաժամկետ միջոցներ պարզապես ձեր դեմքը փրկելու համար, թե՞ ավելի վճռական քայլերի կդիմեք։
Ի տարբերություն մեկ ամիս առաջվա, Թուրքիայի հասարակությունը այլևս չի բավարարվի դեսպանի հետկանչով, ով ընդամենը երկու շաբաթ հետո նորից հետ է ուղարկվում։ Թուրքերը կարող են նաև շատ տպավորված չլինել վարչապետ Էրդողանի հայտարարությամբ, որ երբեք ոտք չի դնի Փարիզ։
Մինչ թուրք պաշտոնատարներն ուշքի են գալիս Ֆրանսիայի քվեարկությունից, թույլ տվեք մի քանի հուշումներ անել, թե ինչպես թուրքերը կարող են առանց այն էլ վատ իրավիճակն էլ ավելի վատթարացնել։ Կատաղությունից Թուրքիայի կառավարությունը կարող է ձեռնարկել հակադարձ քայլեր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև բոլոր այն երկրների դեմ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նման ծայրահեղ, անտրամաբանական և ինքնավնաս գործունեությունները միայն կարող են նպաստել Թուրքիայի մեկուսացմանը և կվնասեն նրա սեփական շահերին։ Թույլ տվեք անել որոշ առաջարկներ, թե ինչպես Թուրքիան կարող է հաշիվները մաքրել Թուրքիայի և այլ հնարավոր հակառակորդների հետ՝
1) հետ կանչել Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանին և նրան հետ չուղարկել մինչև Ֆրանսիան չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նոր ընդունված օրինագիծը,
2) վտարել Ֆրանսիայի դեսպանին Թուրքիայից և փակել ֆրանսիական դեսպանատունը,
3) խզել բոլոր տնտեսական, ռազմական, մշակութային և քաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի հետ,
4) հավաքել բոլոր ֆրանսիական ապրանքները՝ շոկոլադները և գինիները, Թուրքիայի բոլոր խանութներից և նետել աղբը, ինչպես նաև արգելել կարտոֆիլ ֆրին և ֆրանսիական համբույրը,
5) չեղյալ հայտարարել թուրքական ավիաուղիների չվերթը ֆրանսիական քաղաքներ և թույլ չտալ Էյր Ֆրանսի ինքնաթիռների մուտքը Թուրքիա։ Կիրառել նմանատիպ սահմանափակումներ ֆրանսիական նավերի դեպքում,
6) արգելել թուրքական դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդումը և փակել Թուրքայում գործող մասնավոր ֆրանսիական դպրոցները,
7) արգելել բոլոր ֆրանսիական ինտերնետային էջերի օգտագործումը,
8) դադարեցնել Եվրոպական Միություն անդամակցելու Թուրքիայի ջանքերը, քանի որ ԵՄ 26 անդամ պետությունները կարող են նմանատիպ օրինագծեր ընդունել ցեղասպանությունը ժխտելու մասին,
9) դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից, քանի որ Եվրոպական պառլամենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին,
10) դուրս գալ Միավորված Ազգերի Կազմակերպությունից, քանի որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին զեկույց 1985 թվականին։
11) արգելել Թուրքիայի պաշտոնատարների այցելությունը Ֆրանսիա,
12) վտարել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին Թուրքիայից և պահանջել, որպեսզի թուրքերն անմիջապես հեռանան Ֆրանսիայի տարածքից,
13) թույլ չտալ ֆրանսիացի զբոսաշրջիկների և գործարարների մուտքը Թուրքիա,
14) փակել ֆրանսիական ավտոմեքենաների գործարանները Թուրքիայում, որի հետևանքով հազարավոր թուրք աշխատողներ կդառնան գործազուրկ,
15) վերանվանել Թուրքիայում բոլոր ֆրանսիական փողոցները ալժիրական և հյուսիսային կորեական անուններով,
16) Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշում ընդունել` Ֆրանսիային մեղադրելով Ալժիրի «ցեղասպանության» համար,
17) վտարել Թուրքիայում աշխատող բոլոր անօրինական հայաստանցիներին։ Զրկել նրանց սննդից և ջրից Ստամբուլից մինչև Հայաստան կամ, էլ ավելի վատ, դեպի Սիրիական անապատները նրանց տեղահանության ընթացքում,
18) հանել Թուրքիայի բոլոր մասնավոր և պետական ֆինանսական միջոցները ֆրանսիական բանկերից,
19) սև ցուցակ գցել Թուրքիայում բոլոր ֆրանսիական գրքերը, ֆիլմերը, թերթերը և հեռուստածրագրերը,
20) ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացիներին Թուրքիայում՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում ձերբակալված թուրքերի։
Ֆրանսիայի Սենատի որոշումը այն բարձր գնի մի մասն է, որը Թուրքիայի կառավարությունը վճարում է անցած 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման և Օսմանյան նախնիների կողմից իրականացված դաժան հանցագործությունների համար։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Գործարարները 2012 թվական են մուտք գործում աննախադեպ անվստավստահությամբ: Այդ մասին են վկայում Գրանթ Թորնթոն Միջազգային գործարար զեկույցի (IBR) նոր ցուցանիշները: Ողջ աշխարհում գերակշռում են եվրագոտում տնտեսական ճգնաժամի մասին կանխատեսումները, որի հետ մեկտեղ, մեծանում է մտահոգությունը, որ բիզնեսի զարգացումն էլ ավելի կբարդանա, քան 2011 թ-ին:
Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ համաշխարհային գործարարների լավատեսությունը 2011 թ. չորրորդ եռամսյակում կազմում է 0%, հավասարակշռություն ցուցաբերելով 2012 թ-ին իրենց երկրի համար լավատեսորեն եւ հոռետեսորեն տրամադրված գործարարների միջեւ: Սակայն այս ցուցանիշները ներկայացնում են հետագա վատթարացում, ի համեմատ 2011 թ.-ի 3-րդ եռամսյակի (3%) եւ 2011 թ.-ի 2-րդ եռամսյակի (31%):
Մի շարք նրբություններ են ի հայտ գալիս տարածաշրջանային պատկերում: BRIC երկրներում եւ Հյուսիսային Ամերիկայում լավատեսության մակարդակը զգալիորեն բարելավվել է նախորդ եռամսյակից՝ համապատասխանաբար բարձրանալով 25% — ից մինչեւ 34% եւ 3% — ից 6%: Սակայն համաշխարհային մակարդակում այս ցուցանիշը զրոյացվել է շնորհիվ Եվրոպայում լավատեսության կտրուկ անկման 0%-ից -17%: Եվրոգոտում լավատեսության մակարդակը իջել է 2% ից -16%:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը ասել է, — «Մտնելով 2012 թ. մենք տեսնում ենք վստահության բեւեռացում Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի գործարարների միջեւ: Այնուամենայնիվ, եվրոգոտում առկա ձախողման սպառնալիքը նշանակում է, որ գործարարները անորոշության մեջ են մնում գալիք տարվա առումով. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ սպասել: Այդ անորոշությունը վտանգում է վստահությունը եւ խոչընդոտում է բիզնեսի աճի հեռանկարներին:
«Գործարարների լավատեսության արդյունքները արտացոլում են համաշխարհային տնտեսության վտանգված դիրքը, մի կողմից տեսնում ենք Բրազիլիայի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կայուն շուկաները, մյուս կողմից ճգնաժամից դուրս գալու լուծում չգտնող Եվրոպան»:
Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս որ համաշխարհային առեւտուրն անկում է ապրում: 3-րդ եռամսյակում արդեն իսկ 10 %-ով բարձրացած ցուցանիշը պատվերների նվազման վերաբերյալ, կրկին աճել է 4-րդ եռամսյակում 5 %-ով՝ համաշխարհային միջինը դարձնելով 37%: Այս արդյունքը մեծապես պայմանավորված է եվրոգոտում 9% աճով, սակայն հարկ է նշել, որ պատվերների նվազման ազդեցությունը կրում են նաեւ Հյուսիսային Ամերիկայի գործարարները (7%-ի աճ) եւ BRIC երկրների գործարարները (4-ի աճ):
Էդ Նասբաումը ավելացրեց. «Ամբողջ աշխարհում, զարգացման հեռանկարները տարբեր են: Գործարարները ստիպված են աշխատել ավելի ջանասիրաբար, քան երբեւէ, որպեսզի դիմակայեն հզոր տնտեսական նանատումներին եւ պահպանեն իրենց շահույթը եւ մրցունակությունը: Իրավիճակի բարելավման կամ վատթարացման համար էական է Եվրոգոտու ճակատագիրը»:
Այն սպառնում է ձախողել բիզնեսի հեռանկարները ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: Արագ զարգացող երկրների գործարարները, ինչպիսիք են Չինաստանը, Բրազիլիան առայժմ մնում են դրականորեն տրամադրված, սակայն Եվրոպան աշխարհի ամենամեծ միասնական շուկան է եւ, հետեւաբար, հիմնական առեւտրային գործընկերը: Հետագա տնտեսական անկման արդյունքները ռեզոնանս կառաջացնեն անգամ այս արագ զարգացող շուկաներում եւ դրանց սահմաններից դուրս:
«2012 թ.-ին Եվրոպայի օրենսդիրները որոշակի աշխատանք ունեն կատարելու: Գործարարներին անհանգաստացնում է այն, որ տնտեսական աճի մասին մտահոգվելուց առավել, ուշադրությունը սեւեռվում է խիստ միջոցների ձեռնարկման վրա, ինչը վնասում է իրենց զարգացման հեռանկարներին: Իհարկե, գործարարների ամանորյա ցանկությունների ցանկում առաջատար դիրքում են ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը եւ եվրոյի ապագան ապահովելը»:
News.am
Այսօր, Փարիզի ժամանակով ժամը15։00–ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում կսկսվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումը:
Հիշեցնենք որ օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում:
Սակայն օրեր առաջ, Ֆրանսիայի Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական ժողովի (RDSE) սենատորները հայտարարություն էին տարածել, այն մասին, թե դեմ են քվեարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին։ «Մենք հարգում ենք տառապանքներ տեսած ազգերի հիշատակը, սակայն կարծում ենք, որ խորհրդակարանները պատմական դեպքերի առնչությամբ չպետք է օրենք ընդունեն»,–նշված էր հայտարարության մեջ։ RDSE 16 տեղ ունի Սենատում: Օրինագծին դեմ քվեարկելու մասին հայտնել էին նաև Կանաչների խմբի (10 տեղ) սենատորները ։
Բանաձևին կողմ քվեարկելու մասին հայտարարել են «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության սենատորները (132 տեղ) ևՍոցիալիստական կուսակցությունը ներկայացնող (130 տեղ) սենատորների մեծ մասը։
Հիշեցնենք, որ օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացավ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։ Իսկ դեկտեմբերի 18–ին ներկայացվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը, սակայն, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց այն՝ պատճառաբանելով, թե այն հակասահմնադրական է (հիմնական պատճառաբանությունն այն էր, ինչը որ մեջ են բերում վերը նշված խորհրդարանականները. թե` ցեղասպանության հարցը պատմական հարց է և դրա քննարկումն Ազգային ժողովում, կամ Սենատում ճիշտ չէ)։
Հանձնաժողովականների մերժումը, սակայն, չարգելեց օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը Սենատի լիագումար նիստում: Ֆրանսիացի սենատորներն այսօր նախ քվեարկության կդնեն հանձնաժողովի վերոնշյալ մերժումը, դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն կանցնեն օրինագծի քվեարկությանը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.