23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից ևկզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական «Hurriyet» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»:
Մնում է տեսնել, թե արդյո՞ք Բրայզայի ծրագրած «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն ի նպաստ թուրքերին և ադրբեջանցիներին, գտնվում են իրավական շրջանակներում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ նախկին պետական պաշտոնատարների նկատմամբ: Կախված կոնկրետ գործունեության տեսակից՝ արգելքը կարող է լինել մեկ կամ երկու տարով: Այնուամենայնիվ, «բարձրաստիճան պաշտոնյաների» դեպքում, ինչպես օրինակ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզան է, գործում է ցմահ արգելք: Նրան վստահաբար կարգելեն երրորդ անձանց անունից շփվել Պետական դեպարտամենտի իր նախկին գործընկերների հետ այն պաշտոնական հարցերի կապակցությամբ, որոնց ինքն առնչվել է որպես պետծառայող:
«Hurriyet» թերթին տված իր հարցազրույցում Բրայզան իր սեփական բերանով հաստատում է իր հասցեին հնչած այն մեղադրանքը, որ ինքը դրսևորել է կանխակալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, երբ ներգրավված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ: Այդ ժամանակ, նրան շարունակաբար քննադատում էին հակահայկական, ադրբեջանամետ և թուրքամետ լինելու մեջ: Սենատոր Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը, ովքեր վետո դրեցին նրա՝ Ադրբեջանում որպես դեսպան նշանակմանը և Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որը դեմ եկավ նախագահ Օբամայի տհաս որոշմանը՝ Բրայզային ուղարկել Բաքու առանց Սենատի հաստատմանը, ամբողջությամբ իրավացի գտնվեցին:
Անցյալում, Բրայզայի ջատագովները նրան արդարացնում էին` ասելով, որ որպես պետական պաշտոնատար անձ նա պարտավոր էր պաշտպանել նախագահի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ: Սակայն այժմ նա ազատ մարդ է, ինչու՞ է շարունակում թութակի պես կրկնել այդ միևնույն թուրքամետ և հակահայկական լոզունգները: Միգուցե՞ Բրայզան, ինչպես կառավարության ներսում և այնպես էլ դրանից դուրս, փորձում է դուր գալ իր հետագա պատվիրատուներին: Հակառակ դեպքում ինչու՞ նա պետք է «Hurriyet»-ին հաղորդեր ստանդարտ թուրքական քարոզչությունը, թե իբրև քաղաքական գործիչները և խորհրդարանները չպետք է ներգրավվեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Թուրք և ադրբեջացի պաշտոնատարներին սիրաշահելու նպատակով՝ Բրայզան զայրույթով քննադատում է Հայ Դատի Հանձնախմբին՝ ասելով. «Կազմակերպությունը, որը տապալեց իմ աշխատանքը, ընդմիշտ քննարկման մեջ կպահի այդ հարցը: Սակայն ոչ թե կառավարությունները, այլ անհատ մարդիկ պետք է որոշեն, թե ինչպիսի բնութագրում տան դրան … Թուրքիան կարող է զգալի ազդեցություն ունենալ այդ խնդրի վրա…: Ծայրահեղականները, որոնք տապալեցին իմ աշխատանքը, ատում են դա: Նրանք չեն ցանկանում բաց բանավեճի մեջ մտնել: Բաց երկխոսությունը նրանց թշնամին է»:
Ողջունելով որոշ թուրքերի՝ Հայոց ցեղասպանության հարցը բաց քննարկելու պատրաստակամությունը՝ Բրայզան «օրինաչափ» է համարում թուրք պաշտոնատարի այն տեսակետը, որ «այն չպետք է ճանաչվի քաղաքական մակարդակով որպես ցեղասպանություն: Այս իրադարձությունները որպես ցեղասպանություն կամ ոչ ցեղասպանություն որակելը որևէ երկրի ոևէ քաղաքական գործչի խնդիրը չէ: Հասարակությունը պետք է այդ անի և ոչ թե այն անձինք, ովքեր որոշումներ են կայացնում քաղաքական օրացույցի հիման վրա: Ես անպարկեշտ եմ համարում դա»:
Ապա Բրայզան շատ ավելի հեռուն գնաց՝ լրիվ բացահայտելով իր թուրքամետ հայացքները. «Ճշմարտությունը բոլորի կողմից է, հատկապես՝ Թուրքիայի: Ներկայումս այս խնդրի (Հայոց ցեղասպանության) շուրջ ցանկացած քննարկում միակողմանի է: Յուրաքանչյուր ոք, ով բարձրաձայնում է այլ տեսակետ, համարվում է ցեղասպանությունը ժխտող, ինչն անմիջապես նշանակում է, որ դու դեմ ես մարդու իրավունքներին: Եթե կարծում եք, որ ցեղասպանություն է կատարվել, ապա կարող եք հավասարապես քննարկել հարցը բառի նեղ իմաստով, որ ցեղասպանություն իրականացվել է նաև շատ այլ ազգերի նկատմամբ, ինչպես օրինակ արևելյան Անատոլիայում թուրքերի և մուսուլմանների նկատմամբ: Եկե՛ք խոսենք այլ խմբերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին: Եկե՛ք խոսենք բոլորի մասին: Եկե՛ք լինենք արդար և աչք չփակենք մյուսների տանջանքների վրա»:
Թվում է, թե վերջապես Բրայզան ի կատար է ածել Ստամբուլում ապրելու իր կյանքի երազանքը: 2005 թվականին Անկարա կատարած իր այցի ժամանակ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների դեսպանատան ծառայողը նրան տեղական լրագրողների մոտ ներկայացրեց որպես «Թուրքիայի վաղեմի բարեկամ», Բրայզան առանց ամաչելու հայտարարեց. «Անչափ ոգևորված եմ նորից գտնվելով Թուրքիայում: Շատ առումներով Թուրքիան կարծես իմ երկրորդ տունը լինի… Որքան էլ երկար մնամ ձեր հիասքանչ երկրում, միևնույն է բավարար չէ: Հուսով եմ, որ շատ շուտով և հաճախակի կվերադառնամ»: Այդ ժամանակ ես մի հոդված գրեցի, որտեղ հույս հայտնեցի, որ «Բրայզան շուտով կիրականացնի իր երազանքը և մշտապես կհաստատվի Թուրքիայում»: Այժմ նրա փափագը իրագործվել է: Անցած շաբաթ «Hurriyet»-ը հայտնեց, որ անցյալ ամիս Բաքվից հեռանալուց հետո, նա հաստատվել է Ստամբուլում: «Չեք կարող պատկերացնել, թե որքան երջանիկ եմ ես, որ գտնվում եմ Ստամբուլում: Նայե՛ք ինձ: Ես ամուսնացել եմ թուրք կնոջ հետ», բացականչեց Բրայզան:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Այսօր մասնավոր ինքնաթիռով Ուիթնի Հյուսթոնի դիակը Լոս-Անջելեսից տեղափոխվել է նրա հարազատ Նյու Ջերսի նահանգ: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Իսթ-Օրանժ քաղաքում, որտեղ 1963 թվականի օգոստոսի 9-ին ծնվել է Հյուսթոնը: Վերջինի հարազատները ցանկանում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի ունենա ”Պրուդենթիալ Սենտե” մարզադաշտում, որը տեղավորում է 18 հազար հանդիսականի:
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը մամուլի հաղորդագրություն է տարածել, ըստ որի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:
Օբաման Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկել է 2013թ. 27,219,000 դոլար օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32 տոկոսով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (2012թ. Հայաստանին հատկացաված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար էր):
Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ 2013թ. Տնտեսական օժանդակության հիմնադրամում, ինչպես որ նախկինում, ներառված չեն Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2, 824, 000 դոլար օգնությունը, ինչպես նաև առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում հատկացվելիք 2, 500, 000 դոլար օգնությունը:
«Եթե այդ երկու կետերն ավելացնենք Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկվելիք $27,219,000 օգնությանը, ապա Հայաստանանի համար նախատեսված տնտեսական օգնության ընդհանուր չափը $32,543,000 կկազմի, ինչը փաստորեն 19 տոկոսով քիչ է 2012 և 2013թթ. հատկացված օգնության չափից:
Մենք տխուր ենք, բայց զարմացած չենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը: Նրա վարչակազմն առաջակել է այս տարի 19 տոկոսով կրճատել Հայաստանի օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ռազմական օգնության մասով. Օբամայի վարչակազմն այս տարի առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) շրջանակում Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել` 2.7միլիոն դոլար FMF-ի շրջանակում և $600,000 դոլար IMET-ի շրջանակում:
2013թ. բյուջեի նախագծում չի խոսվում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին:
2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է.
1. Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում
Հայաստանին` $27,219,000
Ադրբեջանին` $11,029,000
Վրաստանին` $42,660,000
2. Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում
Հայաստանին` $2,700,000
Ադրբեջանին` $2,700,000
Վրաստանին` $14,400,000
3.Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում
Հայաստանին` $600,000
Ադրբեջանին` $600,000
Վրաստանին` $1,800,000
4. Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում
Հայաստանին` $2,824,000
Ադրբեջանին` $1,226,000
Վրաստանին` $4,000,000
5. Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում
Հայաստանին` $2,500,000
Ադրբեջանին` ———
Վրաստանն` $4,000,000
Հավելենք միայն, որ Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում Օբաման առաջարկել է Թուրքիային 3,6 մլն դոլար հատկացնել:
2011թ. դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը հաստատեցին 2012 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը, որի համաձայն Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար էր կազմում (2011թ. ևս Հայաստանի համար 40 մլն դոլար տնտեսական օգնություն էր նախատեսված), Ադրբեջանի համար նախատեսված օգնության չափը՝ 16,6 մլն դոլար, իսկ Վրաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը՝ 66 մլն դոլար։
Կոնգրեսը համաձայնել էր նաև «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին( ինչը տարեկան մոտ 2 մլն դոլար է կազմում)։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2012թ. Օտարերկրյա ռազմական ֆինանասավորման շրջանակում առաջարկել էր Ադրբեջանին և Հայաստանին 3–ական մլն դոլար հատկացնել, իսկ ահա Միջազգային ռազմական կրթության և դասընթացների համար՝ Ադրբեջանին 900 000 դոլար, իսկ Հայաստանին՝ 450 000 դոլար։
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի ավտոմեքենայի հատակին ամրացված նռնակը, այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիում դեսպանի կյանքին սպառնացող վտանգը կանխվել է նրա վարորդի՝ Ռոման Խաչատուրյանի զգոնության շնորհիվ. նա նկատել է ավտոմեքենային ամրակցված սև փաթեթը և դիմել պարեկային ոստիկանության օգնությանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների և սակրավորների մասնակցությամբ, վնասազերծվել է նռնակը: Իսրայելի դեսպանի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ կայան՝ զննության:
Իսրայելի դեսպանատունը դեռևս չի արձագանքել դեպքին:
Տարածաշրջանային կացությունը անմիջականորեն լրացնում է տագնապալի բնութագրվելու բոլոր բաղադրիչները: Հալեպում կատարված ականահարումները, զոհերի թիվը, ընտրված վայրերը ավելի են խորացնում Սիրիայի տագնապը` նախանշելով դեպքերի նոր տարողության ահագնացումը:
Սիրիայի զարգացումները անմիջականորեն կանխող ժամանակահատվածում Դամասկոսի հետ Անկարայի աննախադեպ մերձեցումը, ռազմավարական հատուկ գործընկերության համաձայնությունը, երկու կողմերից մուտքի արտոնագրերի դրության վերացումը, առեւտրական եւ տարբեր ոլորտներին վերաբերող մեծաթիվ համաձայնագրերի ստորագրությունը, փաստորեն, մերձեցման տարազի տակ թուրքական թափանցման գործընթաց էին ենթադրում: Այս պայմաններում Սիրիայի տարածքում գործող 40-ից ավելի թուրք սպաների ներկայությունն ինքնին մերձեցումից շատ ավելի հեռու գնացող այլ աշխատանքների հստակ ցուցանիշ է:
Թուրքական «մերձեցման» գործոնը այսպես է արտահայտվում, եւ սա պետք է դիտարկել Անկարայի կողմից հայտարարված «զրո խնդիրներ հարեւանների հետ» կարգախոսը կրող արտաքին քաղաքականության ընդհանուր շրջագծում: Ի վերջո, Սիրիան Թուրքիային հարեւան պետություն է, որի հետ այս ձեւով զրոյի կհավասարվեն գոյություն ունեցող խնդիրները…
Նախադրյալները նախանշում են, որ Անկարայի թափանցողական մերձեցումը քաոսային այլ իրավիճակներ է նախապատրաստում Սիրիայի համար:
Նման մերձեցման քաղաքականությունից զերծ չէ նաեւ Լիբանանը, որտեղ անհանգիստ կացություն է տիրում: Կառավարության նիստերից մեկի ընթացքում արձանագրված անհամաձայնությունը իր տարողությունից դուրս է գալիս եւ հանգում է կառավարության աշխատանքի սառեցմանը: Նախապես, նույնիսկ տարբեր բեւեռներից կազմված դյուրաբեկ կառավարությունների օրերին, եղել են շատ ավելի սուր անհամաձայնություններ, որոնք, սակայն, հազվադեպ էին տանում անել փակուղիների: Այժմ հայտնապես պատրվակի տպավորություն է թողնում պետական նշանակումների առիթով ստեղծված անհամաձայնությունը նման առկախումների հասնելու համար:
Առավելագույն անհամաձայնությունը կարող էր անորոշ թվականով հետաձգել օրակարգի կետը եւ ոչ թե անդամալուծել կառավարության աշխատանքները: Մանավանդ, երբ բազմաթիվ ոլորտների առումով կան կենսական խնդիրներ ուղղակիորեն եւ անմիջական կարգով կապված քաղաքացիների կենցաղի, կարիքների, տարրական իրավունքների հետ:
Թվում է, որ սպասողական հանգրվանում է Լիբանանը, որն իր աշխարհագրական, քաղաքական եւ ընդհանուր համակարգային դրվածքով հասկանալիորեն անմիջական ազդեցություն է կրում Սիրիայում արձանագրվող իրադարձություններից: Ուրեմն, ճիշտ այստեղ է, որ Անկարայի մերձեցման քաղաքականության հետեւանքների հետ հաշվի նստելու խնդրին են դիմագրավում լիբանանյան կողմերը: Հարավային Լիբանանում թուրքական զորամիավորների ինքնաառաջադրվելը, բարեսիրական քողի տակ հիվանդանոցներ կառուցելը, կրթական անվան տակ դպրոցներ վերանորոգելը, մշակութային բնույթի նախաձեռնությունները, լիբանանցի լրագրողներ դարպասելը եւ տնտեսական զարգացման նպատակի տակ հսկայական գործառնություններով Բեյրութի մեծ դռներից ներս մտնելը, ի վերջո, որոշ քաղաքականության կիրարկման համար անհրաժեշտ շղթայի տարբեր օղակներն են կազմում պարզապես:
Լիբանանյան քաղաքական միտքը, անկախ համայնքային նկատառումներից, պետք է կարողանա գնահատական տալ այսօրվա Սիրիայում Անկարայի ունեցած դերակատարությանը` եզրակացնելու, թե ի՛նչ հետեւանքներ ունեցավ Անկարայի վարիչների կիրառած ցուցադրական մերձեցումը Դամասկոսի նկատմամբ, մանավանդ որ մերձեցման բեյրության տարբերակը տակավին երեկ ՄԱԿ-ի խորհրդաժողովների շղարշի տակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շարունակում էր ցուցադրել երկրի քաղաքական եւ կրոնական պետերին:
Տարածաշրջանում թուրքական գործոնի աշխուժացման պատճառահետեւանքային գնահատականը տալու պահն է. հիմա՛:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը գրում է՝ Ադրբեջանն այս տարվա մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի անցկացմանը հատկացնելու է 50 միլիոն մանաթ (63.3 միլիոն դոլար): Դա հաստատել է Նախարարների խորհուրդը: Այդ գումարը հատկացվելու է 2012 թվականի պետբյուջեից:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է իրականացնելու «Եվրատեսիլ 2012»-ի նախաշեմին՝ համարելով, որ այդ ժամանակ Ադրբեջանը կգտնվի Եվրոպայի ուշադրության կենտրոնում:
Nouvelles d’Armenie պարբերականը հարցազրույց է ունեցել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի հետ:
Nouvelles d’Armenie: Ինչը՞ ձեզ ամենաշատը զարմացրեց այս ամենից:
Վալերի Բուայե: Մենք այստեղ ենք մի համընդհանուր խնդիր առաջ տանելու համար: Ավելի քան 10 տարի է,մենք խոսում ենք այս թեմայով և ես անակնկալի եկա, երբ այս հարցը բողոքարկվեց Սահնանադրական խորհրդում: Օրինակ, իմ կարծիքով օտարերկրացիների ընտրության իրավունքը շատ ավելի վրդովեցուցիչ հարց է քան այս մեկը: Այսինքն մենք քաղաքացիների տարբեր դասակարգումներ ունե՞նք: Այստեղ խոսքը վերաբերում է պետության ազգային արժեքների հաստատմանը: Ազատության, եղբայրության և հավասարության համար ենք մենք քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Ես չեմ հասկանում, փաստորեն մենք հավասարության սկզբունքի շղարշի տակ արգելափակվել ենք ցեղասպանության զոհերի նկատմամբ անհավասար վերաբերմունքով: Հույս ունեմ, որ չնայած ամեն ինչի, Սահմանադրական խորհուրդը կհաստատի մեր այս մոտեցումը:
Nouvelles d’Armenie: Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենար, եթե օրենքը չընդունվեր:
Վալերի Բուայե: Այդ դեպքում մենք նորից կսկսեինք:
Nouvelles d’Armenie: Արդյո՞ք օրենքի ընդունումից հետո կարողացել եք խոսել Նիկոլա Սարկոզիի հետ:
Վալերի Բուայե: Անձամբ ոչ, բայց ես կարծում եմ, որ այսօր գլխավոր քարտուղարությունը սպասում է Սահամնադրական խորհրդի որոշմանը: Կարծում եմ խորհրդի դատավորներն այնպիսի մարդիկ են, ովքեր ճիշտ տեսանկյունից կմոտենան հարցին, այլ ոչ թե հիշատակի հարգանքի կեղծ բանավեճի տեսանկյունից, ինչը տեղի ունեցավ Ազգային ժողովում: Այսօր առավոտյան ես նույնիսկ մասնակցել եմ ալժիրցիների սպանդի հիշատակը հարգելու մասին օրինագծի քվեարկությանը և անակնկալի եկա, երբ տեսա իմ այն գործընկերներին, ովքեր բողոքարկել էին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Մեզ մնում է հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց մտավախություն ունեմ, որ Սահմանադրական խորհրդի վրա մեծ ճնշում կգործադրվի:
Nouvelles d’Armenie: Ի՞նչ կասեք այն հարցի շուրջ, որ միայն 2001 և 2012 թթ-ի օրենքները ուժը կորցրած ճանաչվեն:
Վալերի Բուայե: Այդ դեպքում անհավասարություն կլինի և մենք կդիմենք Եվրոպական արդարադատության դատարան:
Ճապոնիայի ափերի մոտ խորտակվել է ռուսական «Տանյա Կարպինսկայա» բեռնատար նավը:
ИТАР-ТАСС-ի տեղեկություններով` նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկված են:Նավի խորտակման պատճառը սինգապուրյան բեռնատար նավի հետ բախվել է: ՌԴ տրանսպորտի նախարարությունը հետաքննում է դեպքի հանգամանքները:
Սիրիայի բանակն այսօր շարունակել է Հոմս քաղաքի ռմբակոծությունը: Նախօրեին ընդդիմադիրների խոսքով ռմբակոծություններից զոհվել էր 50 մարդ:
Երկրի իշխանությունը հայտարարում է, որ զորքերն ապստամբությունը կշարունակեն ճնշել այնքան ժամանակ, քանի դեռ «զինված ահաբեկիչները» չեն զիջի իրենց դիրքերը, գրում է BBC-ին:
Այսօր Սիրիա է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:
Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերի սկսած ռմբակոծության ընթացքում իշխանությունը գործի էր դնում մարտական ուղղաթիռներ և հրթիռային կայաններ:
Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Հունվարի 30-ին , գտնվելով Շվեյցարիայում, որտեղ քրեական պատասխանատվություն է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար, ասել էր. «Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»:
Շվեյցարացի իրավապահները մտադիր են ձերբակալել հոխորտացող թուրք նախարարին.
Ցյուրիխի պետական դատախազ Քրիսթին Բրաունշվայը Doğan Haber լրատվական գործակալությանը տված պարզաբանման մեջ ասել է.
«Անցյալ շաբաթ մեր դատարան մի դիմում է ստացվել, որի համաձայն Բաղըշը Շվեցարիայում քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածում առկա օրենքին դեմ է արտահայտվել:Հետաքննություն է սկսվել, քանի որ դատարանն այդ պնդումը հիմնավոր է համարել: Հիմա մենք քննելու ենք հայոց ցեղասպանութունը ժխտելու մասին` Էգեմեն Բաղըշի արտահայտությունը: Կուսումնասիրենք նաև նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված հարցը: Ապա դատական գործ կբացենք, եթե այս ամենը օրենքին հակասող լինի և դիվանագիտական անձեռնմխելիության խնդիր չլինի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.